Բոյկոտներից մեկը, որը Եվրոպայում մեծ տարածվածություն ունի, դա տրանսպորտի գործադուլն է: Ենթադրենք Երևանում այդ դեպքը կկիրառվի հետևյալ կերպ: Կենտրոնում տրանսպորտային երթևակությունը վերանում է (ավտոբուս, տրոլեյբուս, տաքսի և երթուղայինները), իսկ քաղաքի ծայրամասերում գործելու են հատուկ երթուղիներով ավտոբուսեր, որոնք կենտրոնից ծայրամաս են տեղափոխելու, ասենք, կես կամ 1 ժամ պարբերականությամբ: Մոռացա ասեմ, որ Մետրոն էլ է նույն կերպ աշխատելու կես կամ 1 ժամը մեկ: Այնուհետև հայտարարել իշխանություններին պահանջվող առաջարկը:
2մլն բնակչության հացադուլին մասնակցելու հնարավորությունը շատ քիչ է: Ես կասեի անհնար է:
Տրանսպորտի մեջ մտնում է նաև օդանավակայանի ղեկավարման աշտարակի գործադուլը և օդային տրանսպորտը կհայտնվի տխուր վիճակում:
Բայց ճիշտն ասած սա իմ դուրը չի գալիս
Բոյկոտները ավելի ուժեղ կլինեն, եթե դրանց աղբյուրը լինի հենց իշխանական մարմիններից: Օրինակ մեր դեպքում կարող է սկսվել հրշեջ ծառայության աշխատողներից: Հրշեջ այդ վայրենի մեքենաների հանեն ԱԱ-ի ջրցան մեքենաների դեմ: Նման բան եղել էր վերջերս չեմ հիշում, որ երկրում:
Բայց հետաքրքրի կլիներ հրշեջ մեքենաները կանգնեին ժողովրդի մեջ և ինչպես ԱԱ-ի ջրցանները ցրում են ցուցարարներին, նույնպես կարելի է բերետավորներին ցրել
Տակտիկա է պետք մշակել
Էջանիշներ