User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Հայտնի է, որ կազմակերպված որևէ ուժին հակազդելուց, նրա անհիմն քայլերին հակակշռելուց հասարակությունը հիմնականում դեմ է տալիս նրան, պաշտպանվում է նրանից իր ընտրովի պետական մարմինների միջոցով: Սակայն, երբ այդ ընտրովի մարմինները չկան, կամ էլ այդ մարմինները կան, սակայն ընտրվում են ոչ թե հասարակության մեծամասնության կողմից, այլ փոքրամասնության /կամ էլ ավելի վատ - մի 1…2 տոկոսի կողմից/, ապա հասարակաությանը այլ բան չի մնում, քան դիմել պասսիվ քայլերի, կամ հեղափոխությունների: /բնությունը մեզ կպարգևի Պողոսին և մեր հարցեևը կլուծի, էտ "սրիկաներին" էլ վանդակավոր շապիկ կհագցնի , …և այլն ձևերը չեմ դիտարկում/

    Եկեք այստեղ քննարկենք այդիսի պասսիվ քայլերից մեկի՝ բոյկոտի, ծագման և առաջացման նախադրյալները, զարգացման հնարավորությունները և կիրառման ժամանակ ծագելիք հնարավոր խնդիրները:

    Բերեմ մի այսպիսի օրինակ՝
    Փորձառու, հեղինակություն վայելող, բարեխիղճ տնտեսագետը հասարակությանը ապացուցում է, որ ասենք հացի /ցորենի, ալյուրի և այլն , իր վերամշակման շարանով/, կամ բնական յուղի թանկացումը անհիմն է,: Դրանով փաստացի ինչ-որ մեկը /կամ ինչ-որ մի խումբ/ ուղղակի ֆինանսական խոշոր վնասներ է պատճառում հասարակությանը:
    Հասարակությանը կարող է հակազդել, զսպել վնասարարին մասնավորապես Հայաստանում բոյկոտով: Որոշ ժամանակ /մինչև դիմացինի խելքի գալը/ չգնալով ոչ մի հացամթերք / /:
    Ինչպիսի՞ն է /տնտեսական/ ծառայությունների ու ապրանքների դեպքում համաժողովրդական բոյկոտի հնարավորությունը Հայաստանում:

  2. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Հետաքրքիր առաջարկ է, բայց հացի հարցում բոյկոտը հաստատ անհնար է…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #3
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    երեվի էտ տնտեսագետները որ խոսում են կատարվեղ աբսուրդի մասին երեվի հայերի մեջ հեղինակություն չունեն որովհետև ամեն էտ տեսակ մեղադրանքին կապված դոլարի արժեզրկում, ու մնացած գների թանկացում, հանդիպում է կենտրոնական բանկից կամ ինչոր իշխանության դեմքի պատասխանը որ դրանք բան չեն ջոգում ամեն թանկացում էլ հիմնավորված, է հո մենէ ժողովուրդի թշնամին չենք որ տենց բան անենք

    իսկ մյուս կողմից էլ բոյկոտը կազմակերպող է պետք ես չեմ հավատում որ ասենք ֆրանսիայում ինչոր բեյկոտ ուղղակի ինքնաբուխ է կատաևվում
    կան ուսանողական կազմակերպություններ կամ արհմիություններ կամել հասարակական կազմակերպություններ որոնք մի քանի անգամ մարդկանց (ուսանողների, աշխատողների) իրավունքները պաշտպանելուց հետո հեղինակություն են ունենում ու կարող են բոյկոտը վերջն հասցնել: Իսկ մեր մոտ բոլորս էլ գիտենք ուսխորհուրդներում ովքեր են, կամ մյուսները...

    հետո էլ մարդիկ (պոտենցիալ բոյկոտ անողները) իրենց անվտանգության մասին մտածելու շատ լուրջ հիմքեր ունեն

    իսկ եթե կոնֆլիկտոլոգներ կան ֆորումում ինձել հոտաքրքիր կլիներ իրենց կարծիքը իմանալ որովհետև ինձ էլ է հետաքրքրի իմանալ ինչու են(ք) հայաստանում էսքան պասիվ
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Հիացած եմ Sirop-ի գրառումից: Շատ խելոք մտքեր է ասված:
    Հայ ազգը ընհանրապես լավ էլ ապստամբի ոգի ունի, այսինքն երբ պետք է լինում ոտքի են կանգնում և մահից անգիտակից առաջ են շարժվում (մեր ըմբիշները ձեզ օրինակ): 1988-ին չկար արհմիություն, չկար հասարակական կազմակերպություն: Կար ընդամենը «կոմիտե», որը գլխավորում էին մի քանի հոգի, որոնց ուշկն ու միտքը անկախացումն էր: Եվ այդ մի քանի հոգուն հետևեցին 1.5մլն հայ: Այդ քանակից վախեցավ անգամ սովետական զորքը:
    Լավ, շատ չշեղվելու համար, ասեմ որ հիմա էլ կարող է նույնը լինել: Ուղղակի այստեղ վախեցած սովետական զորք չկա, այս պահին եթե բոյկոտ արվի ցանկացած բանի համար, փողոց են իջեցվում նաև ՀՀ ՆԳ-ի ջոկատը, ՀՀ ՊՆ բանակը և ստացվում է այնպես, որ քաղաքում կա ասենք 500.000 բոյկոտ անող և մոտավորապես նույնքան մարդ զինված և ամեն գնով պատրաստ մարդ ծեծելու:
    Սա է խնդիրը, որ բոյկոտներից վախենում է ժողովուրդը: Չնայած եթե կազմակերպված լինի բոյկոտը, ամեն ինչին էլ հնարավոր է անել, առանց վիրավորների:

    Ժողովու՛րդ, պինդ կացեք:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    այս պահին եթե բոյկոտ արվի ցանկացած բանի համար, փողոց են իջեցվում նաև ՀՀ ՆԳ-ի ջոկատը, ՀՀ ՊՆ բանակը և ստացվում է այնպես, որ քաղաքում կա ասենք 500.000 բոյկոտ անող և մոտավորապես նույնքան մարդ զինված և ամեն գնով պատրաստ մարդ ծեծելու:
    Ես մի բան չեմ հասկանում:
    Եթե որոշենք ասենք մի շաբաթ հաց չուտել, ձեթ չօգտագործել, ու ուտենք ասենք "չոր կորտոլ", որի բերքը էս տարի բարեբախտաբար առատ է /ասում եմ օրինակի համար/, ապա էտ ո՞նց են մեզ ծեծելու: Ինչ է, հատիկ հատիկ բռնելու են, ու ստիպեն զոռով հաց առնե՞նք:
    Իսկ էտ մի շաբաթը հավանաբար հերիք է, որ սրանք "սկեն": Տնտեսական դաշտում բացի "լավ տղա եմ"-ից կա նաև տնտեսական պայմանավորվածություններ, պայմանագրեր միջազգային մատակարարների, աուկցիոնների /բիրժաների/ ու արտադրողների հետ

  6. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Բոյկոտը «սուսուփուս» չի լինում: Եթե մի ինչ-որ հզոր կազմակերպչական ուժով բոլորը լուռ ու մունջ վերցնեն ու մի շաբաթ հաց չուտեն, ու դրա մասին իշխանությունը միայն մի որոշ ժամանակ անց «գլխի ընկնի», ապա դա բոյկոտ չի, այլ դավադրություն:

    Բոյկոտը բացահայտ, հրապարակայնորեն ու ցուցադրաբար արվող բողոքն է: Նույն այդ հացադուլը, եթե պիտի բոյկոտ կոչվի, ուրեմն մարդիկ պիտի նստեն հրապարակում կամ կառավարական տան մոտ ու ցույց տան, որ հաց չեն ուտում` ի բողոք որևէ բանի, եթե դա գործադուլն է, ապա էլի պիտի բացահայտ լինի:

    Բոյկոտն ունենում է օգուտ այն երկրներում, որտեղ ժողովուրդն է որոշում իշխանությունը, օրինակ՝ Ֆրանսիայում, որտեղ կառավարությունն իսկապես վախենում է ժողովրդի վրդովմունքից: Իսկ այն երկրներում, որտեղ իշխանությունն է որոշում հաջորդ իշխանությունը, այնտեղ բոյկոտը ոչ մի ուժ չունի, ու բոյկոտային իրավիջակներից ի վերջո վախեցած դուրս կգա բոյկոտողը, ոչ թե կառավարությունը:
    Վերջին խմբագրող՝ ivy: 31.10.2007, 13:23:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (31.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծեծը՝ դաստիարակության միջոց
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 310
    Վերջինը: 16.10.2016, 01:57
  2. Վաստակելու ռեալ միջոց:
    Հեղինակ՝ haybloger, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.12.2011, 19:42
  3. Այլընտրանքային լրատվական միջոց(ԱԼՄ)
    Հեղինակ՝ Norton, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 169
    Վերջինը: 07.02.2011, 21:22
  4. փող վաստակելու միջոց.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.09.2009, 00:45
  5. Անդամի սեռը ցույց տալու միջոց
    Հեղինակ՝ Guest, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.09.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •