Հայտնի է, որ կազմակերպված որևէ ուժին հակազդելուց, նրա անհիմն քայլերին հակակշռելուց հասարակությունը հիմնականում դեմ է տալիս նրան, պաշտպանվում է նրանից իր ընտրովի պետական մարմինների միջոցով: Սակայն, երբ այդ ընտրովի մարմինները չկան, կամ էլ այդ մարմինները կան, սակայն ընտրվում են ոչ թե հասարակության մեծամասնության կողմից, այլ փոքրամասնության /կամ էլ ավելի վատ - մի 1…2 տոկոսի կողմից/, ապա հասարակաությանը այլ բան չի մնում, քան դիմել պասսիվ քայլերի, կամ հեղափոխությունների: /բնությունը մեզ կպարգևի Պողոսին և մեր հարցեևը կլուծի, էտ "սրիկաներին" էլ վանդակավոր շապիկ կհագցնի , …և այլն ձևերը չեմ դիտարկում/
Եկեք այստեղ քննարկենք այդիսի պասսիվ քայլերից մեկի՝ բոյկոտի, ծագման և առաջացման նախադրյալները, զարգացման հնարավորությունները և կիրառման ժամանակ ծագելիք հնարավոր խնդիրները:
Բերեմ մի այսպիսի օրինակ՝
Փորձառու, հեղինակություն վայելող, բարեխիղճ տնտեսագետը հասարակությանը ապացուցում է, որ ասենք հացի /ցորենի, ալյուրի և այլն , իր վերամշակման շարանով/, կամ բնական յուղի թանկացումը անհիմն է,: Դրանով փաստացի ինչ-որ մեկը /կամ ինչ-որ մի խումբ/ ուղղակի ֆինանսական խոշոր վնասներ է պատճառում հասարակությանը:
Հասարակությանը կարող է հակազդել, զսպել վնասարարին մասնավորապես Հայաստանում բոյկոտով: Որոշ ժամանակ /մինչև դիմացինի խելքի գալը/ չգնալով ոչ մի հացամթերք /![]()
/:
Ինչպիսի՞ն է /տնտեսական/ ծառայությունների ու ապրանքների դեպքում համաժողովրդական բոյկոտի հնարավորությունը Հայաստանում:
Էջանիշներ