User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Հայտնի է, որ կազմակերպված որևէ ուժին հակազդելուց, նրա անհիմն քայլերին հակակշռելուց հասարակությունը հիմնականում դեմ է տալիս նրան, պաշտպանվում է նրանից իր ընտրովի պետական մարմինների միջոցով: Սակայն, երբ այդ ընտրովի մարմինները չկան, կամ էլ այդ մարմինները կան, սակայն ընտրվում են ոչ թե հասարակության մեծամասնության կողմից, այլ փոքրամասնության /կամ էլ ավելի վատ - մի 1…2 տոկոսի կողմից/, ապա հասարակաությանը այլ բան չի մնում, քան դիմել պասսիվ քայլերի, կամ հեղափոխությունների: /բնությունը մեզ կպարգևի Պողոսին և մեր հարցեևը կլուծի, էտ "սրիկաներին" էլ վանդակավոր շապիկ կհագցնի , …և այլն ձևերը չեմ դիտարկում/

    Եկեք այստեղ քննարկենք այդիսի պասսիվ քայլերից մեկի՝ բոյկոտի, ծագման և առաջացման նախադրյալները, զարգացման հնարավորությունները և կիրառման ժամանակ ծագելիք հնարավոր խնդիրները:

    Բերեմ մի այսպիսի օրինակ՝
    Փորձառու, հեղինակություն վայելող, բարեխիղճ տնտեսագետը հասարակությանը ապացուցում է, որ ասենք հացի /ցորենի, ալյուրի և այլն , իր վերամշակման շարանով/, կամ բնական յուղի թանկացումը անհիմն է,: Դրանով փաստացի ինչ-որ մեկը /կամ ինչ-որ մի խումբ/ ուղղակի ֆինանսական խոշոր վնասներ է պատճառում հասարակությանը:
    Հասարակությանը կարող է հակազդել, զսպել վնասարարին մասնավորապես Հայաստանում բոյկոտով: Որոշ ժամանակ /մինչև դիմացինի խելքի գալը/ չգնալով ոչ մի հացամթերք / /:
    Ինչպիսի՞ն է /տնտեսական/ ծառայությունների ու ապրանքների դեպքում համաժողովրդական բոյկոտի հնարավորությունը Հայաստանում:

  2. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Հետաքրքիր առաջարկ է, բայց հացի հարցում բոյկոտը հաստատ անհնար է…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #3
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    երեվի էտ տնտեսագետները որ խոսում են կատարվեղ աբսուրդի մասին երեվի հայերի մեջ հեղինակություն չունեն որովհետև ամեն էտ տեսակ մեղադրանքին կապված դոլարի արժեզրկում, ու մնացած գների թանկացում, հանդիպում է կենտրոնական բանկից կամ ինչոր իշխանության դեմքի պատասխանը որ դրանք բան չեն ջոգում ամեն թանկացում էլ հիմնավորված, է հո մենէ ժողովուրդի թշնամին չենք որ տենց բան անենք

    իսկ մյուս կողմից էլ բոյկոտը կազմակերպող է պետք ես չեմ հավատում որ ասենք ֆրանսիայում ինչոր բեյկոտ ուղղակի ինքնաբուխ է կատաևվում
    կան ուսանողական կազմակերպություններ կամ արհմիություններ կամել հասարակական կազմակերպություններ որոնք մի քանի անգամ մարդկանց (ուսանողների, աշխատողների) իրավունքները պաշտպանելուց հետո հեղինակություն են ունենում ու կարող են բոյկոտը վերջն հասցնել: Իսկ մեր մոտ բոլորս էլ գիտենք ուսխորհուրդներում ովքեր են, կամ մյուսները...

    հետո էլ մարդիկ (պոտենցիալ բոյկոտ անողները) իրենց անվտանգության մասին մտածելու շատ լուրջ հիմքեր ունեն

    իսկ եթե կոնֆլիկտոլոգներ կան ֆորումում ինձել հոտաքրքիր կլիներ իրենց կարծիքը իմանալ որովհետև ինձ էլ է հետաքրքրի իմանալ ինչու են(ք) հայաստանում էսքան պասիվ
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Հիացած եմ Sirop-ի գրառումից: Շատ խելոք մտքեր է ասված:
    Հայ ազգը ընհանրապես լավ էլ ապստամբի ոգի ունի, այսինքն երբ պետք է լինում ոտքի են կանգնում և մահից անգիտակից առաջ են շարժվում (մեր ըմբիշները ձեզ օրինակ): 1988-ին չկար արհմիություն, չկար հասարակական կազմակերպություն: Կար ընդամենը «կոմիտե», որը գլխավորում էին մի քանի հոգի, որոնց ուշկն ու միտքը անկախացումն էր: Եվ այդ մի քանի հոգուն հետևեցին 1.5մլն հայ: Այդ քանակից վախեցավ անգամ սովետական զորքը:
    Լավ, շատ չշեղվելու համար, ասեմ որ հիմա էլ կարող է նույնը լինել: Ուղղակի այստեղ վախեցած սովետական զորք չկա, այս պահին եթե բոյկոտ արվի ցանկացած բանի համար, փողոց են իջեցվում նաև ՀՀ ՆԳ-ի ջոկատը, ՀՀ ՊՆ բանակը և ստացվում է այնպես, որ քաղաքում կա ասենք 500.000 բոյկոտ անող և մոտավորապես նույնքան մարդ զինված և ամեն գնով պատրաստ մարդ ծեծելու:
    Սա է խնդիրը, որ բոյկոտներից վախենում է ժողովուրդը: Չնայած եթե կազմակերպված լինի բոյկոտը, ամեն ինչին էլ հնարավոր է անել, առանց վիրավորների:

    Ժողովու՛րդ, պինդ կացեք:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    այս պահին եթե բոյկոտ արվի ցանկացած բանի համար, փողոց են իջեցվում նաև ՀՀ ՆԳ-ի ջոկատը, ՀՀ ՊՆ բանակը և ստացվում է այնպես, որ քաղաքում կա ասենք 500.000 բոյկոտ անող և մոտավորապես նույնքան մարդ զինված և ամեն գնով պատրաստ մարդ ծեծելու:
    Ես մի բան չեմ հասկանում:
    Եթե որոշենք ասենք մի շաբաթ հաց չուտել, ձեթ չօգտագործել, ու ուտենք ասենք "չոր կորտոլ", որի բերքը էս տարի բարեբախտաբար առատ է /ասում եմ օրինակի համար/, ապա էտ ո՞նց են մեզ ծեծելու: Ինչ է, հատիկ հատիկ բռնելու են, ու ստիպեն զոռով հաց առնե՞նք:
    Իսկ էտ մի շաբաթը հավանաբար հերիք է, որ սրանք "սկեն": Տնտեսական դաշտում բացի "լավ տղա եմ"-ից կա նաև տնտեսական պայմանավորվածություններ, պայմանագրեր միջազգային մատակարարների, աուկցիոնների /բիրժաների/ ու արտադրողների հետ

  6. #6
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,470
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Բոյկոտը «սուսուփուս» չի լինում: Եթե մի ինչ-որ հզոր կազմակերպչական ուժով բոլորը լուռ ու մունջ վերցնեն ու մի շաբաթ հաց չուտեն, ու դրա մասին իշխանությունը միայն մի որոշ ժամանակ անց «գլխի ընկնի», ապա դա բոյկոտ չի, այլ դավադրություն:

    Բոյկոտը բացահայտ, հրապարակայնորեն ու ցուցադրաբար արվող բողոքն է: Նույն այդ հացադուլը, եթե պիտի բոյկոտ կոչվի, ուրեմն մարդիկ պիտի նստեն հրապարակում կամ կառավարական տան մոտ ու ցույց տան, որ հաց չեն ուտում` ի բողոք որևէ բանի, եթե դա գործադուլն է, ապա էլի պիտի բացահայտ լինի:

    Բոյկոտն ունենում է օգուտ այն երկրներում, որտեղ ժողովուրդն է որոշում իշխանությունը, օրինակ՝ Ֆրանսիայում, որտեղ կառավարությունն իսկապես վախենում է ժողովրդի վրդովմունքից: Իսկ այն երկրներում, որտեղ իշխանությունն է որոշում հաջորդ իշխանությունը, այնտեղ բոյկոտը ոչ մի ուժ չունի, ու բոյկոտային իրավիջակներից ի վերջո վախեցած դուրս կգա բոյկոտողը, ոչ թե կառավարությունը:
    Վերջին խմբագրող՝ ivy: 31.10.2007, 13:23:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (31.03.2009)

  8. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Բոյկոտներից մեկը, որը Եվրոպայում մեծ տարածվածություն ունի, դա տրանսպորտի գործադուլն է: Ենթադրենք Երևանում այդ դեպքը կկիրառվի հետևյալ կերպ: Կենտրոնում տրանսպորտային երթևակությունը վերանում է (ավտոբուս, տրոլեյբուս, տաքսի և երթուղայինները), իսկ քաղաքի ծայրամասերում գործելու են հատուկ երթուղիներով ավտոբուսեր, որոնք կենտրոնից ծայրամաս են տեղափոխելու, ասենք, կես կամ 1 ժամ պարբերականությամբ: Մոռացա ասեմ, որ Մետրոն էլ է նույն կերպ աշխատելու կես կամ 1 ժամը մեկ: Այնուհետև հայտարարել իշխանություններին պահանջվող առաջարկը:
    2մլն բնակչության հացադուլին մասնակցելու հնարավորությունը շատ քիչ է: Ես կասեի անհնար է:
    Տրանսպորտի մեջ մտնում է նաև օդանավակայանի ղեկավարման աշտարակի գործադուլը և օդային տրանսպորտը կհայտնվի տխուր վիճակում:

    Բայց ճիշտն ասած սա իմ դուրը չի գալիս

    Բոյկոտները ավելի ուժեղ կլինեն, եթե դրանց աղբյուրը լինի հենց իշխանական մարմիններից: Օրինակ մեր դեպքում կարող է սկսվել հրշեջ ծառայության աշխատողներից: Հրշեջ այդ վայրենի մեքենաների հանեն ԱԱ-ի ջրցան մեքենաների դեմ: Նման բան եղել էր վերջերս չեմ հիշում, որ երկրում:
    Բայց հետաքրքրի կլիներ հրշեջ մեքենաները կանգնեին ժողովրդի մեջ և ինչպես ԱԱ-ի ջրցանները ցրում են ցուցարարներին, նույնպես կարելի է բերետավորներին ցրել
    Տակտիկա է պետք մշակել

  9. #8
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,470
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոյկոտներից մեկը, որը Եվրոպայում մեծ տարածվածություն ունի, դա տրանսպորտի գործադուլն է: Ենթադրենք Երևանում այդ դեպքը կկիրառվի հետևյալ կերպ: Կենտրոնում տրանսպորտային երթևակությունը վերանում է (ավտոբուս, տրոլեյբուս, տաքսի և երթուղայինները), իսկ քաղաքի ծայրամասերում գործելու են հատուկ երթուղիներով ավտոբուսեր, որոնք կենտրոնից ծայրամաս են տեղափոխելու, ասենք, կես կամ 1 ժամ պարբերականությամբ: Մոռացա ասեմ, որ Մետրոն էլ է նույն կերպ աշխատելու կես կամ 1 ժամը մեկ: Այնուհետև հայտարարել իշխանություններին պահանջվող առաջարկը:

    Էհ, մարդիկ...
    Եվրոպայում տրանսպորտի աշխատողները աշխատավարձ են ստանում պետությունից, ու նրանք բոյկոտում են, որ իրենց պետական աշխատավարձը բարձրանա: Հիմա մեր տրամաբանությամբ մտածենք, թե ինչ կլինի, եթե Հայաստանում տաքսիներն ու երթուղայիները բոյկոտեն: Ո՞ւմ հանդեպ կլինի այդ բոյկոտը՝ իշխանությա՞ն, որը կապ չունի իրենց եկամուտի հետ, թե՞ ժողովրդի, ով և հանդիսանում է միակ եկամուտի աղբյուրը: Ուզում եք երթուղայինի վճարը թանկանա՞, էդպես էլ ասեք:
    Վերջին խմբագրող՝ ivy: 31.10.2007, 13:50:

  10. #9
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Դրա համար էլ ասում եմ
    Բայց ճիշտն ասած սա իմ դուրը չի գալիս
    Բայց նաև ասում եմ, որ
    Բոյկոտները ավելի ուժեղ կլինեն, եթե դրանց աղբյուրը լինի հենց իշխանական մարմիններից: Օրինակ մեր դեպքում կարող է սկսվել հրշեջ ծառայության աշխատողներից: Հրշեջ այդ վայրենի մեքենաների հանեն ԱԱ-ի ջրցան մեքենաների դեմ: Նման բան եղել էր վերջերս չեմ հիշում, որ երկրում:
    Բայց հետաքրքրի կլիներ հրշեջ մեքենաները կանգնեին ժողովրդի մեջ և ինչպես ԱԱ-ի ջրցանները ցրում են ցուցարարներին, նույնպես կարելի է բերետավորներին ցրել

  11. #10
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Կարծում եմ, ժամանակն է դպրոցի ուսուցիչների բոյկետի:
    Բոյկոտի ընդդեմ իրենց պարտադրվող ցուցակների: Ուսուցիչներ հնարավորություն ունեն ապացուցելու, որ չեն դառնալու այս իշխանությունների կեղծիքների մասնակից ու չեն արատավորելու մանկավարժի բարձր կոչումը:
    Վերջին խմբագրող՝ Norton: 31.03.2009, 03:11:

  12. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոյկոտը որպես հասարակական հակազդեցության միջոց

    Ժողովրդի բոյկոտից վախենում են բոլոր տեսակի իշխանությունները, նույնիսկ բռնապետությունները. բռնապետության` բոյկոտից վախենալու վառ օրինակը մարտի մեկն է. եթե տասը oր էլ շարունակվեր նույն կերպ, ու հավատացեք` առավոտյան ջարդն ու երեկոյան գնդակահարության բացակայության դեպքում կշարունակվեր, որովհետև օր օրի ավելանում էր բոյկոտի ելած քաղաքացիների թիվը, ապա կլիներ ահռելի չափերի հասնող գործադուլ, դասադուլ: Կլիներ, որովհետև իշխանությունները չէին իրավիճակի տերը, այլ ժողովուրդն էր, այսինքն` մարդիկ այդ օրերին չէին վախենում բոյկոտելուց, քանի որ իրենք էին իրավիճակի վրա ազդող ամենամեծ գործոնը, ինչը պետք է որ միշտ այդպե լինի, բայց բռնապետական երկրներում, ինչպիսին այսօր մերն է, ցավոք, յուրաքանչյուր տասնամյակը մեկ անգամ է նման բան լինում, այն էլ, ինչպես տեսանք` արյուն է թափվում: Հիմա եթե ժողովուրդը լռի, համակերպվի, անցնելու է ևս տասը տարի, մոտավորապես, էլի բարձրանալու է անհնազանդության մեծ ալիք, էլի թափվելու է արյուն, էլի մարելու է, իսկ եթե այժմ այն շարունակվի, ինչպես հիմա է, ապա վերջը կլինի հաղթական, քանի որ ժողովուրդը միշտ ի զորու է իրավիճակի տերը լինելու. մարդկային բնազդ ա երևի, չգիտեմ: Ընդամենը մեկ օրինակով հիմնավորեմ բռնապետություն որակումս, որպեսզի ավելորդ անգամ գրառում չանեմ նույն թեմայով. փոտրվարի 20-29 ընկած ժամանակահատվածում ինչ եղավ, ասենք` Երևանում գործող բուհերի հետ. բուհերի ռեկտրների, դեկանների միջոցով տարատեսակ ճնշումների ենթարկվեց ուսանողությունը, նաև դասախոսական անձնակազմը, հատուկ ջոկատայինների օգնությամբ բռնի ուժով փակվեցին բուհի դռները որոշակի ժամերի` հնարավորինս կրճատելու համար ուսանողության մասնակցությունը զանգվածային միջոցառումներին, ինչն էլ ավելի մեծացրեց այդ թիվը. կոնկրետ ես էդ օրերին չեմ գնացել դասի, որովհետև որոշակի ժամերի պետք է փակված լինեի ինստիտուտի շենքում` անկած նրանից` ես դաս ունեմ, թե ոչ: Հատուկ ջոկատայինների հետ այդ թեմայով, այն էլ այդ օրերին կոնֆլիկտի մեջ մտնելը անիմաստ էր, նաև վտանգավոր, միակ և ամենահարմար տարբերակը ուղղակի բացակայելն էր, որի դեպքում խոստանում էին հեռացնել բուհից, բայց ոչ ոք չէր հավատում
    Վերջին խմբագրող՝ Kuk: 31.03.2009, 13:39:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծեծը՝ դաստիարակության միջոց
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 310
    Վերջինը: 16.10.2016, 01:57
  2. Վաստակելու ռեալ միջոց:
    Հեղինակ՝ haybloger, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.12.2011, 19:42
  3. Այլընտրանքային լրատվական միջոց(ԱԼՄ)
    Հեղինակ՝ Norton, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 169
    Վերջինը: 07.02.2011, 21:22
  4. փող վաստակելու միջոց.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.09.2009, 00:45
  5. Անդամի սեռը ցույց տալու միջոց
    Հեղինակ՝ Guest, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.09.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •