User Tag List

Էջ 9 11-ից ԱռաջինԱռաջին ... 567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 152 հատից

Թեմա: Դասականը մոռացվում է

  1. #121
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Մեջբերում Pianist-ի խոսքերից Նայել գրառումը
    Una Furtiva lagrima-ն էլ շատ լավնա. Դե Ռեքվիեմի մասին էլ չասեմ, ուղղակի շեդեվրա. Իսկ Մարիո դել Մոնակո լսե՞լ ես.
    Հ.Գ. La Donna e mobile-ն հենց Ռիգոլետտոից է.
    Մի գուցե լսել եմ, բայց հիմա չեմ հիշում Kyre, չգիտեմ, որ օպերայիցա, բայց նույնպես շատ լավնա: Բալետ, նույնպես սիրում եմ, բայց միայն Կառմեն, Դոն կի Խոտ և Շոպենիանային եմ ներկա եղել: Մնացածը հեռուստատեսությունով:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  2. #122
    Լիարժեք անդամ Pianist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Մարիո դել Մոնակոն շատ լավ դերասան էր նաև. Այստեղ նայի՝http://www.youtube.com/watch?v=KuWVRD9k1vU.
    Հ.Գ. Քո ավատարը Դոն կի Խոտնա՞ չէ.
    ...Per aspera ad astra...

  3. #123
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Մեջբերում Pianist-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարիո դել Մոնակոն շատ լավ դերասան էր նաև. Այստեղ նայի՝http://www.youtube.com/watch?v=KuWVRD9k1vU.
    Հ.Գ. Քո ավատարը Դոն կի Խոտնա՞ չէ.
    Համամիտ եմ քեզ հետ, այս հատվածը Պավարոտտին նույնպես շատ լավ է կատարում, իսկ ավատարիս հարցում չես սխալվել
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  4. #124
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Իսկ լսե՞լ եք Վիվալդիի տարվա եղանակները Աննա Սոֆի Մյուտերի կատարմամբ։ Արտակարգ ջութակահարուհի է։

  5. #125
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Գերադասում եմ Իսահակ Պերելմանի կատարումը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #126
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Դասական երաժշտությունը երբեք չի կարող մոռացվել, չէ որ դա երաժշտության սկիզբն է
    Պարզապես Հայաստանում լրատվամիջոցները քիչ են լուսաբանում մեր իսկական հիանալի երաժիշտներին։ Ինչպես օրինակ մոտ մի ամիս առաջ մեր Ֆիլարմոնիկ Նվագախումբը գնացել էր Ճապոնիա 20 օրում 16 համերգ։ Դրա մասին ոչ մեկ չի խոսել, իսկ դա մեծ նվաճում ա։ Նրանք մեծ ընդունելություն են ունեցել։ Ամենահավորն այն ա, որ երաժիշտները չնչին աշխատավարձ են ստանում։
    Ուղղակի պիտի եսիմ ինչ վիրտուոզ լինես, որ կարողանաս աչքի ընկնել։ բայց խոսք չկա, մերոնք միշտ փայլում են։
    Ես քիչ եմ լսում դասական, այսինքն տանը չեմ միացնում լսում։ Տենց հետաքրքիր չի, պետք ա ամեն ինչ բնական լսել, կենդանի։ ես գնում եմ ֆիլարմոնիկ կամ այլ համերգների։
    Իսկ ինքս չեմ կարող չսիրել, քանի որ երաժիշտ եմ՝ ջութակահար(դաշնամուր, մի քիչ էլ կիթառ)
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Pianist (13.01.2009)

  8. #127
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Շատ եմ սիրում Բախ, մեկը մյուսից լավն է, ինչ որ անբացատրելի թեթևություն եմ զգում լսելուց հատկապես Բախի "Air on the G string from Suite 3"-ը: Դե Մոցարտի "Requiem Mass"-ը, Շոպենի "Nocturne in C-sharp Min"-ը, Թոմազո Ալբիոնիի - "Adagio"-ն, Ֆրանց Շուբերտի - "Ave Maria"-ն, լսելով ուղղակի զարմանում ես, որ այդպիսի երաժշտությունը մահկանացու է ստեղծել:
    Շատ շատերը կան, դա ուղղակի նախընտրածներիս մի մասն է:
    ArmFootball.com / First Armenian Front

  9. #128
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Մի փոքր պատմվածք, թե ինչպես է ծնվել Շուբերտի "Ավե Մարիա"-ն:
    Վիպլինհերշտրասեի վրա գտնվող այրի Սանսուսիի տան այն սենյակը, որտեղ Շուբերտն էր ապրում, մթին էր ու նեղլիկ:
    Ամեն օր առավոտյան ժամը վեցից մինչև մեկը, փոքրիկ պատուհանի մոտ նստած, աշխատում էր նա: Գրելիս առանց այն էլ կարճ վիզը ձուլվում էր կլոր ուսրին, մսոտ ձեռքերի փոքրիկ մատները ստեպ-ստեպ տկտկացնում էին սեղանին:
    Մի անգամ, երբ նա ստեղծագործում էր, կամացուկ սենյակ մտան Հյուտենբրուների եղբայրը՝ Իոսիֆը և երիտասարդ փաստաբան Լեոպոլդ Զոնլեյթները: Իոսիֆը զգուշորեն, անաղմուկ մոտեցավ Շուբերտին և նրա գլխավերևից նայեց առջևի նոտաներին: Նրա առաջ դրված էր Վալտեր Սկոտի "Լճակի կույսը", որի կողքին հենց նոր գրված նոտաներ էին: Իոսիֆը կարդաց. "Ավե Մարիա":
    -Օհո՛,-բացկանչեց նա,- բա դու ասում էիր , թե աղոթել չես սիրում:
    Շուբերտը բարձրացրեց գլուխն ու ետ նայեց.
    -Ես երբեք ինձ չեմ ստիպում աղոթել և երբեք չեմ գրում նման ձոներ և աղոթքներ: Իս եթե իմ մեջ ակամայից հրապուրանք է առաջանում դեպի այն, ապա ձգտում եմ, որ իմ աղոթքը լինի իսկական:
    -Իսկ այդ մեկը իսկակա՞ն է,- միջամտեց Լեոպոլդը:
    -Սա այն չէ, չստացվեց, -արտասանեց Շուբերտը, առջևի թուղթը ճմրթեց ու ատարբեր նետեց զամբյուղի մեջ:
    Իոսիֆը դիմեց նրան.
    -Բարեկա՛մ, դու հայրենաշունչ, խրոխտ երգեր պիտի գրես այս տանը: Չէ՞ որ այստեղ բնակվել է գերմանական երգիչ Թեոդոր Կերները, որը 1813 թ. կամավոր մեկնեց պատերազմ ու հերոի մահով ընկավ կռվում: Մի՞թե դա ոգեշնչման մեծ աղբյուր չէ քեզ համար:
    -Թո՛ղ կատակներդ,- պատասխանեց Շուբերտը,-հիմա մեզ մոտ՝ Ավստրայում, Կերների նման շատ քիչ մարդ կգտնես:
    -Իսկ "Կանեվաս" խմբի անդամնե՞րը. քո ընկերների՞ մասին էլ այդ կարծիքին ես,-հարցրեց Լեոպոլդը:
    Շուբերտը հոգոց հանց.
    -"Կանեվասը" կաթիլ է օվկիանոսում, կաթիլ, որ Զեննի ձերբակալությունից հետո կամաց-կամաց սկսում է գոլորշիանալ:
    -Այո՜,-շոր տվեց Իոսիֆը,- բայց դու հո չե՞ս կարող ժխտել, որ Ավստրիայում քիչ էր մնում հեղափոխություն բռնկվեր:
    Շուբերտը ժպտաց.
    -Լսիր, սիրելիս, դու մի բան լավ իմացիր. քանի դեռ ավստրացին ունի գարեջուր ու նրբերշիկ, նա խռովություն չի բարձրացնի:
    -Այդ սկզբունքից ելնելո՞վ ես Ալբերտ Շելմանին խորհուրդ տվել,-հարցրեց Իոսիֆը:
    _Ի՞նչ խորհուրդ:
    -Երեք տարի առաջ: Մոռացե՞լ ես, ինչ է . նրա օրագրում գրել ես:
    -Ի՞նչ եմ գրել:
    -"Ով թշնամի է աղջիկներին, գինուն ու երգերին, նա շատ նման է երկարականջ էշերին":
    -Դա արդեն բոլորովին ուրիշ բան է,-բարձրաձայն ծիծաղեց Շուբերտը,- հիմա էլ կգրեմ, չնայած չեմ կարողանում առաջվա պես լավ խմել:
    -Դե ուրեմն, քեզ մնում է աղոթել,- կատակեց Իոսիֆը, Շուբերտից աննկատ զամբյուղից վերցրեց ճմրթված նոտաներն ու դրեց գրպանը:
    Երյու օր հետո ընկերները Շուբերտին քարշ տվւն եկեղեցի:
    -Մենք կաղոթենք, իսկ դու պատարագ կլսես,- ասաց Իոսիֆը:
    Պատարագը դռ չէր սկսվել:
    Ընկերները կանգ առան Քրիստոսի առաջ: Շուբերտը բարձրացրեց հայացքն ու գրեթե մրմնջաց.
    -Ամենաքաղցր Հիսո՜ւս, որքան ամոթալի արարքներ ես թաքցնում քո դեմքի տակ: Չէ որ դու ինքդ մարդկության անկման ամենասարսափելի հուշարձանն ես, իսկ նրանք կերտում են քո խաչելությունը, կարծես ցանկանալով ասել. "Նայացե՛ք, ահա տեր Աստծո ստեղծագործություններից ամենակատարյալը: Մենք հանդգնաբար սեփական ոտքերով այն ոտնատակ տվինք: Մի՞թե դուք կարծում եք, որ մեզ համար դժվր կլինի հանգիստ խղճով ոչնչացնել նաև մնացած միջատներին, որոնք կոչվում են մարդիկ":
    -Սո՜ւս, -փսփսաց Իոսիֆը,- հանցագործություն է եկեղեցում նման մտքեր արտահայտելը:
    Երբ սկսվեց պատարագը, ազատ տղեր քիչ էին մնացել: Շուբերտը մաիյնակ նստեց, իսկ նրանից երկու շարք վերև տեղավորվրվեցին Իոսիֆն ու Լեոպոլդը:
    Երգեհոնից աստվածային մի մեղեդի հնչեց, հետո եկեղեցու կամարների ներքո հնչեց երգը: Շուբերտը ցնցվեց. ի՞նչ հրաշք է: Նա լսեց սեփական սրտի բաբախյունը, սեփական հոգու ձայնը: Հնչում էին իր մտքերը, իր ապրումները, իր զգացմունքները:
    "Ավե Մարիա՜",- հնչում էր երգը,- ստիպում ծնկի գալ, ստիպում է աղոթել:"Ավե Մարիա"՝ եթերային զուլալություն, մոգական մաքրություն, որ ամենաթունդ հերետիկոսին անգամ ստիպում է աղոթք մրմնջալ: "Ավե Մարիա"՝ աստվածային երանություն, որի արարիչն այնպես անտարբեր ճմրթեց քեզ ու նետեց զամբյուղը:
    Շուբերտը նորից ցնցվեց, մտաբերեց. այն ժամանակ նա միայնակ չէր: Կտրուկ ետ նայեց ու իր ընկերների խորհրդավոր ժպտացող աչքերի մեջ կարդաց ամեն ինչ: "Ավե Մարիա՜",- հնչում էր եկղեցու կամարների տակ, ուր տեր Աստծո ամենակատարյալ ստեղծագործությունն էր խաչված և ուր բազում մահկանացուներ երանության մեջ կարծես քարացել, անէացել էին մի ուրիշ աստծո ստեղծած եթերային ստեղծագործության հնչյուններից:

    ՎԵՐՋ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sedulik (26.04.2009), Լեո (26.04.2009), Լուսաբեր (26.04.2009), Չիպ (25.04.2009), Ֆրեյա (25.04.2009)

  11. #129
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասական երաժշտությունը երբեք չի կարող մոռացվել, չէ որ դա երաժշտության սկիզբն է
    Պարզապես Հայաստանում լրատվամիջոցները քիչ են լուսաբանում մեր իսկական հիանալի երաժիշտներին։ Ինչպես օրինակ մոտ մի ամիս առաջ մեր Ֆիլարմոնիկ Նվագախումբը գնացել էր Ճապոնիա 20 օրում 16 համերգ։ Դրա մասին ոչ մեկ չի խոսել, իսկ դա մեծ նվաճում ա։ Նրանք մեծ ընդունելություն են ունեցել։ Ամենահավորն այն ա, որ երաժիշտները չնչին աշխատավարձ են ստանում։
    Ուղղակի պիտի եսիմ ինչ վիրտուոզ լինես, որ կարողանաս աչքի ընկնել։ բայց խոսք չկա, մերոնք միշտ փայլում են։
    Ես քիչ եմ լսում դասական, այսինքն տանը չեմ միացնում լսում։ Տենց հետաքրքիր չի, պետք ա ամեն ինչ բնական լսել, կենդանի։ ես գնում եմ ֆիլարմոնիկ կամ այլ համերգների։
    Իսկ ինքս չեմ կարող չսիրել, քանի որ երաժիշտ եմ՝ ջութակահար(դաշնամուր, մի քիչ էլ կիթառ)
    Moon, չգիտեի, որ դասական էլ ես լսում
    Անցած սեզոնին մեռա հայտարարություններ դնելով, ոչ ոք չէր գալիս, չտեսնված ֆեստիվալ էր դասական երաժշտության ու իսկապես համաշխարհային մակարդակի երաժիշտներ էին նվագում Երևանում:
    Այս տարի էլ եմ սպասում, որ պետք է լինի:

    հ.գ. Ժողովորդ, դասական` դեռ չի նշանակում, որ անպայման պետք է լավը լինի: "Դասական" պիտակի տակ այնքան երաժշտական աղբ է գնում.... Եւ պետք չի նաև ֆետիշացնել դասական երաժշտությւոնը... Դասականի մեջ էլ շատ է անհետաքրքիր, ժամանակաշրջանի պոպսայոտ ու ոչինչով աչքի չընկնող երաժշտություն:
    Ուղղակի պետք է մեջից ընտրել գոհարները
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 25.04.2009, 15:22:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (26.04.2009)

  13. #130
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Նամանավանդ որ մեր ֆիլհարմոնիկն այնքան անտաղանդ է, որ մինչև կես տոն ֆալշ է անում: Ավելի հիմար նվագախումբ չեմ լսել:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 26.04.2009, 19:00:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (26.04.2009)

  15. #131
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Այսօր ֆիլհարմոնիկում Վերդիի ռեքվիեմը կենդանի կատարմամբ լսելը, դրդեց ինձ այստեղ կրկին գրառում կատարել։

    Իսկական երաժշտությունն ու ճշմարիտ արվեստը գնահատող մարդու համար, դասականի մոռացվելը առնվազն կնշանակի՝ մահ։

    Ոչ թե դասականն է մոռացվում, այլ պարզապես ձևավորվել ու արդեն պրոգրես է ապրում, անարժեք երաժշտության և կեղծ արվեստի երկրպագող մի սերունդ։

    Դասական և ընդհանրապես որակով ու լավ երաժշտությունը գնահատողներ միշտ էլ կլինեն։ Այնպես որ դասականը երբե՛ք չի մոռացվի.... (համենայն դեպս ես այսպես եմ մտածում, կամ ավելի ճիշտ՝ երազում )

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (25.04.2009)

  17. #132
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ թե դասականն է մոռացվում, այլ պարզապես ձևավորվել ու արդեն պրոգրես է ապրում, անարժեք երաժշտության և կեղծ արվեստի երկրպագող մի սերունդ։
    անցյալ կիրակի էլ ես էի համերգի, ու մոտ 2000 տեղանոց դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: լսեցինք Բեռլիոզ, Բրամս ու Լիստ :

    իսկ պոպսան, ու առավել ևս դիշովի պոպսան, միշտ էլ եղել է ու միշտ էլ կլինի:
    դասական երաժշտություն լսելու համար անհաժեշտ է որոշակի կուլտուրայի մակարդակ: իսկ այդ մակարդակային շեմը բոլոր ժամանակներում էլ հասու է եղել մի 20-30 % -ին: իհարկե Հայաստանում այդ թիվ եղել է անհամեմատ ավելի ցածր: կարող է մի 2-3%;

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.04.2009)

  19. #133
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Նամանավանդ որ մեր ֆիլհարմոնիկն այնքան անտաղանդ է, որ մինչև կես տոն ֆալշ է անում: Ավելի հիմար նվագախումբ չեմ լսել:
    Անցած տարի ֆեստիվալի վերջին համերգն էր կարծեմ, ու եթե ճիշտ եմ հիշում Վագներ ու Չայկովսկի էին նվագում:
    Ես նստած էի ձախ թևում, մոտ 5րդ շարքում: Համերգի հենց սկզբից պարզ դարձավ, որ կոնտրաբասը անսարք է /կոնտրաբասիստն էլ մի հատ սիմպատիչնի, կիրթ դեմքով մարդ էր/ ու ամեն անգամ նվագելուց մի հատ նե~նց բլթ ձեն էր գալիս, որ ես ինձ չէի կարողանում զսպել ու ծիծաղում էի: Նվագողն էլ հասկացավ, որ իր վրա եմ ծիծաղում, ամաչեց, բայց ոչինչ չէր կարող անել, ու ամեն անգամ բլթցնում էր /համ ֆալշ նոտա էր ստացվում, համ էլ ահհհհավոր դզզոց էր գալիս / Համերգի վերջում ես արդեն ծիծաղից կանաչել էի ու խոսք տվեցի ինքս ինձ այլևս ֆիլհարմոնիկի ամբողջ կազմով մեծ համերգներին չգնալ Համ լավ չեն նվագում, համ էլ չեմ սիրում մեծ նվագախմբերի համերգներ, որտեղ երաժիշտների ուղիղ 80 տոկոսը ձևի համար իմիջայլոց ձայն է պահում ընդամենը ու ընդհանրապես թքած ունի իր նվագածի վրա:
    Ի դեպ, նույն երաժիշտները հանդես են գալիս տարբեր փոքր նվագախմբերում /օրինակ, ինչպես Թոփչյանի կազմած Հովեր անսամբլը/: Նրանց համերգներից 5-6ին եղել եմ ու դեռ ոչ մի անգամ չեմ հիասթափվել

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ֆիլհարմոնիկում Վերդիի ռեքվիեմը կենդանի կատարմամբ լսելը, դրդեց ինձ այստեղ կրկին գրառում կատարել։

    Իսկական երաժշտությունն ու ճշմարիտ արվեստը գնահատող մարդու համար, դասականի մոռացվելը առնվազն կնշանակի՝ մահ։

    Ոչ թե դասականն է մոռացվում, այլ պարզապես ձևավորվել ու արդեն պրոգրես է ապրում, անարժեք երաժշտության և կեղծ արվեստի երկրպագող մի սերունդ։

    Դասական և ընդհանրապես որակով ու լավ երաժշտությունը գնահատողներ միշտ էլ կլինեն։ Այնպես որ դասականը երբե՛ք չի մոռացվի.... (համենայն դեպս ես այսպես եմ մտածում, կամ ավելի ճիշտ՝ երազում )
    Երեխեք, եկեք չնույնականացնենք էլի դասական երաժշտությունը եւ լավ երաժշտությունը:
    Ազնիվ խոսք, դասական երաժշտություն դասակարգման տակ այնքան անկապ ու իմիջայլոց ստեղծագործություններ կա~ն... Ամեն կոմպոզիտոր /քիչ թե շատ հայտնի/ դափոններով սիմֆոնիաներ, կոնցերտներ ու այլ ստեղծագործություններ է գրել իր կյանքի ընթացքում, բայց գուցե միայն 10-20-ը /լավագույն դեպքում/ բանի պետք լինեն: Ու սովորաբար, երբ մի կոմպոզիտոր հանճարեղ մի բան է գրել, միանգմամից դասվել է դասակնների շարքին, այդ պահից իվեր նրա բոլոր ստեղծագործությունները /անկախ դրանց որակից/ սկսում են համարվել արժեքավոր:

    հ.գ. Ես գժվում եմ Մոցարտի համար ու համարում եմ նրան հանճարեղ... բայց իրականում այնպիսի հիմար ստեղծագործություններ էլ ունի... կիլոմետրերով ոչինչ չասող, անարտահայտիչ երաժշտություն, որը լսելը ուղղակի ձանձրալի է
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 26.04.2009, 19:01:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.04.2009), Հայկօ (26.04.2009), Ուլուանա (26.04.2009)

  21. #134
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք, եկեք չնույնականացնենք էլի դասական երաժշտությունը եւ լավ երաժշտությունը:
    Ազնիվ խոսք, դասական երաժշտություն դասակարգման տակ այնքան անկապ ու իմիջայլոց ստեղծագործություններ կա~ն... Ամեն կոմպոզիտոր /քիչ թե շատ հայտնի/ դափոններով սիմֆոնիաներ, կոնցերտներ ու այլ ստեղծագործություններ է գրել իր կյանքի ընթացքում, բայց գուցե միայն 10-20-ը /լավագույն դեպքում/ բանի պետք լինեն: Ու սովորաբար, երբ մի կոմպոզիտոր հանճարեղ մի բան է գրել, միանգմամից դասվել է դասակնների շարքին, այդ պահից իվեր նրա բոլոր ստեղծագործությունները /անկախ դրանց որակից/ սկսում են համարվել արժեքավոր:

    հ.գ. Ես գժվում եմ Մոցարտի համար ու համարում եմ նրան հանճարեղ... բայց իրականում այնպիսի հիմար ստեղծագործություններ էլ ունի... կիլոմետրերով ոչինչ չասող, անարտահայտիչ երաժշտություն, որը լսելը ուղղակի ձանձրալի է
    Համաձայն եմ
    Բայց չպետք է բացառենք նաև այն փաստը, որ կարող է շատ ընտիր երաժշտություն լինի, բայց մենք չհասականանք, կամ չկարողանանք լսել։ Օրինակ Մանսուրյանի դասական գործերից շատերը շա՜տ դժվար են լսվում, բայց որպես երաժշտություն պարզապես գործ են։ Ու եթե անկեղծ ասեմ, ստիպելով եմ լսում, բայց որքան լսում եմ այնքան սկսում եմ հասկանալ, սիրել ու հաճույք ստանալ։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (26.04.2009)

  23. #135
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դասականը մոռացվում է

    Հա, ճիշտ ես, Արթուր ջան, կան շատ ստեղծագործություններ, որ իսկապես "ծանր են":
    Բայց մի բան էլ եմ սկսել վերջերս հասկանալ, որ վերաբերում է թե երաժշտությանը, թե կինոյին, թե գրքերին:
    Եթե ստեղծագործությունը հաճույքով չի կարդացվում, լսվում, դիտվում ու դրա համար ուժերի գերլարում է պետք, արդեն կարծում եմ, թերի է /թերացում է/
    Ու ինչ-որ տեղ կապված է ստեղծագործողի` մատուցելու ունակություններից:


    հ.գ. Ֆրեյան տուֆտա դեմք ա վաբշե, իրա ասածները բանի տեղ մի դրեք
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.04.2009), Արշակ (26.04.2009), Ուլուանա (26.04.2009)

Էջ 9 11-ից ԱռաջինԱռաջին ... 567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այն, ինչ երբեք չի մոռացվում...
    Հեղինակ՝ Vicki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 19.12.2007, 18:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •