Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Այլ երաժշտության պրոպագանդայով, իմ կարծիքով։
Ավելի քան 90։Դասականը ձեր լասած երաժշտության քանի տոկոսն է կազմում?
Ինձ գրավում է դասական ստեղծագործությունների թեմաների բազմաձևությունը։ Վերցնենք, օրինակ Բեթհովենի 3-րդ դաշնամուրային կոնցերտի միայն առաջին մասը՝ http://www.youtube.com/watch?v=At-dDw7sZRg ,
http://www.youtube.com/watch?v=q2MTh...eature=related
Երաժշտական թեմայի այսպիսի հարուստ երանգներն ու բազմաձևությունը չափազանց գեղեցիկ է, ըստ իս։
Կարելի միայն ասել «բրավո» մեծ հանճար Բեթհովենի հասցեին![]()
Վերջին խմբագրող՝ ars83: 11.10.2008, 13:19:
Հարցը սխալ է տրված այն առւմով,որ դասականը երբեք էլ չի մոռացվել,ւ չի էլ մոռացվի....Դա միգւցե միայն Ձեր շրջապատից է,որտեղ չկան նման մարդիկ..
Տարվել եմ Օգինսկու "Հրաժեշտ հայրենիքին" պոլոնեզով![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Հայտնի, բայց կեղծ ու ճոռոմ միտք է: Ամեն ինչ էլ մի գեղեցիկ օր մոռացվում է՝ սկսած «դասական» գրքերից, վերջացրած «դասական» երաժշտությամբ: Գործեր են եղել, որ իրենց դարաշրջանում դասականից էլ դասական էին համարվում, իսկ հիմա օղաբլիթի անցք են: Այստեղ հարցը ոչ թե «Կմոռացվե՞ն, թե ոչ»-ն է, այլ «Ե՞րբ կմոռացվեն»: Լավ գործերը՝ մի քիչ ուշ, թույլ գործերը՝ շատ ավելի շուտ: Բայց որ մի օր Բեթհովենին էլ են մոռանալու, Ռեմբրանդտին էլ, Շեքսպիրին էլ՝ հաստատ է:
DIXIcarpe noctem
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Քանի՞ սերնդափոխության հետ մեկտեղ: Մենակ չասես՝ անվերջ-անսահման-հավետ: 5122 թ-ին ինչ ասես՝ կարող է դասական համարվի, բայց ոչ՝ Բեթհովենը: Իր ու իր ժամանակակիցների տվյալները լինելու են միայն ամենափոշոտ թանգարաններում:Համաձայն չեմ: Մեծություններ կան, որ սերնդափոխանակության հետ մեկտեղ ակտուալ են մնում ...Այսինքն իրենք արդեն կոնստանտ են դարձել :
Միանշանակ մոռացվելու են: Չմոռացվող բան չկա: Շատ «դասականներ», ում աստվածացնում էին 19-րդ դարում և ում մասին գրում էին նույն բաները, ինչ այսօր էստեղ են գրվում, արդե՛ն իսկ կիսամոռացված ու խղճուկ գոյություն են քարշ տալիս: Գիտե՞ս ինչու: Որովհետև միշտ էլ դասականին փոխարինելու եկող դասական կա: Ու Հոմո Սափիենսն էլ քարացած գոյացություն չէ, այլ մշտափոփոխ ու հեղեղուկ երևույթ, ում կուռքն այսօր X-ն է, վաղը՝ Y-ը:Չեն մոռացվելու, քանի կանք մենք` ես, դու ու էլի ինչ-որ մեկը...
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց ցանկացած ստեղծագործություն կապված է իր ժամանակաշրջանի հետ: Իսկ երբ անցնում-մոռացվում է ժամանակաշրջանը՝ կոնտեքստը, ստեղծագործությունը դառնում է անիմաստ, կամ, լավագույն դեպքում, կորցնում է իր նշանակության առյուծի բաժինը: Ու մոռացվում է:
Ավելացվել է 1 րոպե անց
+լիքըԺամանակի հարց է... Ամեն ինչն էլ մոռացվում է::
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 29.11.2008, 19:57: Պատճառ: Գրառման ավելացում
DIXIcarpe noctem
Այսինքը ըստ քեզ,միշտ փոխարինողներ են լինելու...Հետաքրքիր էայսինքը սենց հասկացա,որ մեր իմացած դասականներն էլ փոխարինված դասականեր են:Էլ ինչումն է խնդիրը,խի՞ ենք դրա մասին մտածում:Ոնց մենք ենք ընկալում հիմա մեր ունեցած,ընդունած դասականներին,այնպես էլ մեզնից հետո են ընդունելու փոխարինման եկած դասականերին:Մի փոքր խճճված գրեցի,բայց ինձ թվումա կհասկանաք:
![]()
Հա, բայց իրենք էլ նույն դասականները չեն լինի: «Դասականության» գաղափարն անմահ է, «դասականը»՝ ոչ: Կերպարվեստ միշտ կլինի, իմպրեսիոնիզմ՝ ոչ: Երաժշտություն միշտ կլինի, սիմֆոնիա՝ ոչ: Գրականություն միշտ կլինի, պիես՝ ոչ: Իմպրեսիոնիզմը, սիմֆոնիան, պիեսը, բալետը, օպերան կմոռացվեն-կկորչեն. դրանց փոխարեն ա՛յլ բաներ կլինեն (ռուսի ասած՝ սուրբ տեղը դատարկ չի մնում): Եվ այո՛, մեր իմացած դասականներից շատերն էլ «փոխարինած» դասականներ են: Քանի՞ արվեստագետ գիտես, որ «հինը մերժելու» կոչ է արել: Քանի՞ նկարիչ գիտես, որ պնդել է, թե ամեն ինչ պետք է մոռանալ ու նոր ոճ ստեղծել: Նոր ոճով գրել: Նոր ոճով բեմադրել: Շա՛տ են, չէ՞: Վաղն իրենց էլ են փոխարինելու:
DIXIcarpe noctem
Ի՞նչ ես խոսում, Հայկօ: Ո՞նց թե պիես չի լինի: Ձևը կփոխի, լեզուն, բայց պիեսը կմնա:
Ինչպես և կմնան այն ստեղծագործությունները, որոնք խորը մարդկային զգացմունքներ են բորբոքում: Անկապ ժամանակից, անկապ դրանց կլասիֆիկացիայից՝ դասական թե ուրիշ, անկապ ոճից:
Դու իզուր ես համեմատում իմպռեսսիոնիզմն ու օպեռան, ի՞նչ կապ ունեն դրանք:
Բայց «Սեվիլսկիյ Ցիրյուլնիկ»ն ու Լուի Արմստրոնգը համեմատի, դրանք երկուսն էլ կշարունակեն դիպչել մարդկանց սրտին, այսինքն՝ չեն մոռացվի:
Շեքսպիրն ու Հարրի Պոտերը ինձ համար համարժեք են, քանի որ ազդում են զգացմունքներին:
Բիթլզը դասական է՞: Համարյա: բայց այդ անունը չի փրկի նրանց, այլ իրենց անմահական զգացմունքային ազդեցությունը:
Կոչ եմ անում բոլորին դիտել «Էքֆիլիբրիում» ֆիլմը: Հնարավոր է չէ՞ նման իրավիճակ ստեղծվի![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Հա, համաձայն եմ ամեն էպոխա իր դասականներնա կերտում, քարե դարում դասակաները ուրիշ են եղել, միջնադարաում ՝ուրիշ, 20-ականներին՝ հին մնայուն դասականներին գումարվել են նորերը, ընթացք միշտ էլ կլինի, բայց կան արժեքներ, որոնք սերնդեսերուն փոխանցվելու են: Կարողա՞ մի հիսուն տարի հետո երաժշտական ուսումնական հաստատություններում Բախի տեղը տռալի- վալի նվագեն
Շատ արվեստագետների, երաժիշտների, որոնք մենք հիմա դասական ենք համարում մի կես դար հետո կարող է այդ շարքից միայն երկուսի անունը մնա, այդ ժամանակ էլ պարզ կլինի, ով էր շատ դասական, ով էր քիչ դասական :![]()
Чеширский КотЭ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ