Մի զարմանալի բան է կատարվել հետս:Վերջերս, երբ սկսել եմ շատ լսել 19-րդ և հատկապես 20-րդ դարի դասականների գործերը, «հներին» սկսել եմ դժվարությամբ լսել: Օրինակ, չեմ կարողանում երկար լսել Մոցարտի ստեղծագործությունները (ճիշտ է, ես նրա ստեղծագործությունների սիրահար էլ չեմ, բայց առաջ ավելի երկար էի կարողանում լսել): Անգամ, ինչը ինձ համար շատ զարմանալի էր, Բեթհովենի ստեղծագործություններից ոչ բոլորն եմ կարողանում երկար լսել: Երևույթը հետաքրքրական է նաև իր ոչ միարժեքությամբ. որոշ վաղ շրջանի կոմպոզիտորների ստեղծագործություններն առաջվա նման կարող եմ լսել շատ ու հաճախ, օրինակ՝ Բախինը, Յոզեֆ Հայդնինը, Վիվալդիինը, Պալեստրինայինը, Պերգոլեզիինը… Տեսնենք՝ մի երեք-չորս տարո՞ւց ինչ է կատարվելու:
Էջանիշներ