Շարունակություն.
Ուրեմն թուքը ատամի վրա ստեղծում է պաշտպանական շերտ, որը կոչվում է պելիկուլա: Երբ մենք չենք լվանում մեր ատամները, ապա ամեն անգամ ուտելուց հետո ատամների վրա փառ է հավագվում, որը բաղկացած է թքից, կերակրի մնացորդներից, մեր բերանի խոռոչի էպիթելի մահացած բջիջներից ու շատ այլ բաներից...
Ուրեմն չլվանալով ատամները ատամնափառը գնալով հաստանում է, նշեմ որ թուքը բերանի խոռոչում ստեղծում է հիմնային միջավայր, լվանում է ատամները փառից, թողնում մանրէասպան ազդեցություն, թուքը չի հասցնում կատարել իր ֆունկցիաները և նպաստավոր պայմաններ են ստեղծվում մանրէների համար, որոնք են՝ կերակուր, ածխաջրեր, խոնավ միջավայր, տաքություն, և նրանք բազմանում են ատամնափառի մեջ ու մշակելով ածխաջրերը առաջացնում են թթու նյութեր, որինակ կաթնաթթու, որը նպաստում է ատամի արտաքին շերտից՝էմալից, կալցիումի արագ դուրս բերելուն: Եվ այսպես գնալով խորանում է պրոցեսը ու առաջանումա կարիես:
Պայքարել մենք կարող ենք դրա շուրջ մի քանի եղանակներով, նշեմ որ նախկինում նշված 4 կետը չենք կարեո փոխել, 5-ը մասամբ, մնում է ազդել 1,2,3 - վրա, այսինքն չօգտագործենք շատ ածխաջրեր(շոկոլադ, շաքարավազ, հաց), կամ ել օգտագործելուց հետո կամ ողողել բերանը, ինչը քիչ արդյունավետ է, կամ ծամել Օրբիտ կամ դիրոլ կամ ել ուրիշ մաստակ, կամ վրայից ուտել մի այնպիսի միրգ, օրինակ խնձոր, որ մեղանիկական լվա ատամները: Չթողնել որ մանրէները գլուխ բարձրացնեն ու կանխել ատամնափառի առաջացումը:
Շարունակելի...
Էջանիշներ