* * *
Հեռու~, հեռու~, հեռու~ հեռվում,
Բարձր լեռներից էլ հեռու,
Հեռու~, հեռու~ քաղաքներում,
Անծայր դաշտերից էլ հեռու…
Հեռու~, հեռու~, հեռուներում,
Օվկիանոսից այն կողմ` հեռու~,
Հեռու~, հեռու~ անծայր հեռվում,
Աստղերից էլ այն կողմ` հեռու~,
Փնտրում նրան այնտեղ` հեռվում,
Փնտրում նրան Քեզնից հեռու,
Բայց տեսնում եմ ես Քեզ հեռվում,
Տեսնում եմ Քեզ` ինձնից հեռու:
Մոտիկ, մոտիկ` հոգուս խորքում,
Մոտիկ, մոտիկ` հենց իմ ձեռքում,
Մոտիկ, մոտիկ սրտիս խորքում,
Մոտիկ դարձած իմ մտքերում…
Մոտիկ շենքի մոտիկ մուտքում,
Մոտիկ աշնան` մոտիկ այգում,
Մոտիկ կանգնած իմ աչքերում,
Մոտիկ դարձած երազներում
Փնտրում նրան մոտակայքում,
Փնտրում նրան ինձ մոտ` խորքում,
Եվ կրկին ես քեզ եմ տեսնում,
Թեկուզ ինձնից այդքան հեռվում…
Էջանիշներ