Արժե՞ արդյոք
Արժե՞ արդյոք ճչալ կյանքում,
Որպես մանուկ իր մոր գրկում:
Արժե՞ արդյոք, որ սովորենք քայլել կյանքում,
Եթե պիտի մենք չիմանանքª
Ճիշտ, թե սխալ ենք մենք քայլում:
Արժե՞ արդյոք շնչել կյանքում,
Շնչել օդը գիտակցության,
Եթե պիտի այս աշխարհում
Չհասնենք մենք ճիշտ գիտության:
Արժե՞ արդյոք, որ հայրանանք կամ մայրանանք,
Եթե պիտի մենք չիմանանք՝
Կամենում էր արդյոք ինքը
Ճչալ,
Քայլել,
Շնչել,
Ձգտել...
Արժե՞ արդյոք, որ պայքարենք,
Պայքարենք, որ նյութ ձեռք բերենք:
Կամ պայքարենք, որ մեր հոգին
Չհասնի դուռը դժողքի:
Կամ արժե՞, որ մենք պայքարենք,
Որ բնությամբ մենք հիանանք,
Կամ պայքարենք մենք չարի դեմ,
Որ բարով մենք հարստանանք...
Արժե՞ արդյոք, որ պայքարենք
Գոյի համար՝ ոչ թե կյանքի...
Եվ ի՞նչ գնով մենք պայքարենք,
Ինքներս մեզ դավաճանե±նք,
Թե՞ մեջտեղից մենք կես լինենք...
Միևնույն է, մենք չենք կարող
Աշխարհի դրվածքը փոխել,
Եվ արժե՞ արդյոք այն փոխել:
Արժե՞ արդյոք, որ հավատանք
Արդարության հաղթանակին,
Եթե հաղթող արդարությունն էլ,
Որ հաղթի, պիտի ստի հանուն ճշտի:
Կամ արժե՞, որ մենք հավատանք
Աստծուն կամ էլ սատանային,
Եվ վերջապես արժե՞ արդյոք
Փնտրել պատասխանն այս հարցի
Արժե՞ արդյոք...
Արժե’, իրոք...
* * *
Երկու անգամ չեն ապրում, սակայն կան այնպիսիները, որոնք մեկ անգամ էլ
չեն կարողանում ապրել:
Ֆ. ՌՅՈՒԿԵՐՏ
Ու՞ր ենք գնում,
Ու՞ր ենք շտապում,
Տրորելով իրար անցնում,
Կարծես կյանքի ավտոբուսից ենք ուշանում:
Ու՞ր ենք գնում,
Ու՞ր ենք շտապում,
Միմյանց արյունն ենք մենք խմում,
Հոգիները մեր պղտորում,
Լափում, խաբում
Եվ հեռանում անմար լույսից:
Այնքան շատ ենք մենք շտապում,
Որ նույնիսկ չենք նկատում,
Թե մեր շուրջը ինչ է լինում:
Չենք նկատում,
Չենք նկատում,
Որ սկսվել է տերևաթափ:
Չենք էլ զգում,
Որ պիտ սկսվի տեղատարափ:
Չենք նկատում,
Չենք հասկանում,
Որ պիտ բացվի Արևածագ:
Չենք կամենում,
Մենք չենք ուզում,
Որ դառնանք Այգ մի նոր կյանքի,
Որ աշխարհը լուսավորվի:
Չենք նկատում,
Չենք էլ զգում,
Թե ինչպես ենք մենք մեծանում,
Ուրիշ արժեքներ վաստակում,
Չենք նկատում:
Չենք նկատում
Մենք նույնիսկ մեր կողքի սուրբ հոգիներին
Մաքուր, անմեղ մանուկներին:
Չենք նկատում,
Մենք չենք տեսնում,
Թե ինչպես են նրանք կորչում,
Մեզ են ձուլվում և շտապում:
Մեզանից էլ արագ վազում,
Ու այս կյանքի խառն ընթացքում
Իրենք էլ տեսնել չեն ուզում՝
Տերևաթափ,
Տեղատարափ,
Անձրև, կայծակ,
Ջինջ արեգակ:
Ծնունդ և մահ,
Քամի, ալիք:
Սարսափ ու ահ,
Բերկրանք ու կիրք:
Սեր, խնդություն
Կամ տխրություն...
Եվ գնում ենք, անվերջ շտապում
Ու ոչինչ էլ չենք հասկանում...
Էջանիշներ