Պատրաստ եմ ապրել
Պատրաստ եմ ապրել
Հայրենի հողի շենացման համար,
Հայի լինելու ու ծաղկման համար:
Մեր հող ու ջրի,
Մեր բառ ու բարի,
Մեր երգ ու պարի,
Մեր մանուկների ժպտուն աչքերի,
Մեր աղջիկների հեզ նազանքների,
Արծիվ տղեքի կուռ բազուկների,
Մեր հրե ոգու, արեգ աչքերի,
Մեր անմահացած բյուր հերոսների,
Մեր լեռ հայրերի,
Մեր սուրբ մայրերի,
Դարերի հեռվից մեզ թևեր տվող մեր նախնիների,
Մշակ ձեռքերի,
Պարզկա մտքերի,
Անկեղծ խոսքերի,
Մաքուր սերերի
Ու ջինջ աչքերի,
Մեր մոտ ու հեռու նոր գալիքների
Կայացման համար:
Եվ այս ամենի լինելիության,
Հայի հարատև ապրելու համար պատրաստ եմ կռվել:
Ու թե մեռնեմ էլ՝ միայն ապրելով…
Էջանիշներ