User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 220 հատից

Թեմա: Մտորումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Էս 3 օրա էս տեսահոլովակն եմ նայում... մի բան պիտի ծնվեր... ու սա ծնվեց...


    * * *

    Կրկին ռումբեր,
    Սով, անապատ…
    Օվկիանոսներ
    Սև` նավթապատ…
    Պարզ պատերազմ`
    Բիզնես – կրքեր…
    Ցավի ջահը առաջ պարզած…

    Կրկին մանուկ`
    Զենքը ձեռքին,
    Որ չի զգացել
    Արցունք աչքին…
    Պետք է պարզել`
    Ո՞վ է ուժեղ,
    Պարզ ընտրության բնուղիում…

    Ինչպե՞ս հաղթեմ
    Մարդուն իմ մեջ…
    Ինչպե՞ս իմ մեջ
    Ծնեմ Մարդուն…
    Կրկին ավեր,
    Կրկին դավեր,
    Երկիր մոլորակն է տնքում…


    հ.գ. ապրի Հեղինեն...
    Վերջին խմբագրող՝ Tig: 18.06.2010, 15:41:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.06.2010), A.r.p.i. (18.06.2010), CactuSoul (06.09.2010), Chilly (18.06.2010), E-la Via (18.06.2010), Lusinamara (06.03.2011), Mark Pauler (18.12.2010), My World My Space (18.06.2010), rainbow (09.09.2010), Արևածագ (18.06.2010), Դատարկություն (18.06.2010), Երկնային (19.06.2010), ԿԳԴ (15.12.2010), յոգի (07.06.2011), Շինարար (18.06.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերներիցս մեկի խորհրդով այստեղ էլ եմ տեղադրում


    Երբ

    Երբ ձգվում են երազները
    Մի տաղտակալի ցնծությամբ:
    Երբ գրվում են այս երկերը
    Հոգետանջման եզրույթից…
    Երբ բեզարած արևները
    Իմիջայլոց քայլելով…
    Երբ կրկնության ստվերները
    Դատապարտում են կյանքի…
    Երբ առօրյա պաղ ձայները
    Կատարելության հասած…
    Երբ ուղեղդ պայթեցնելը
    Էլ չի հուզում նույնիսկ քեզ:
    Երբ սովորական ապրելը
    Դարձել է անհուր բնազդ,
    Երբ նույնիսկ մահվան դռները
    Անտարբեր են, անհավես,
    Երբ ծիծաղի ղողանջները
    Հոգնեցնող են ու անհույզ,
    Երբ «երբ» չկա ու դռները
    Միևնույն են` բաց, թե փակ…
    Տարածվում են երազները
    Անցանկալի, անհատակ…

    Երբ ծնվում են երազները
    Մի խանդավառ ցնծությամբ,
    Երբ գրվում են այս երկերը
    Երջանկության եզրույթից…
    Երբ թռվռան արևները
    Վազելով ու երգելով…
    Երբ կրկնության համբույրները
    Ոգեկոչում են կյանքի…
    Երբ առօրյա մանրունքները
    Կատարելության հասած…
    Երբ մտքերդ պայթեցնելը
    Հրավառություն սարքած…
    Երբ սովորական ապրելը
    Եռռում է, դառնում բնազդ,
    Երբ նույնիսկ մահվան դռները
    Անչափ հեռու են, անհաս,
    Երբ ծիծաղի ղողանջները
    Լիաթոք են ու հուզիչ,
    Երբ «երբը» բացել դռները
    Ու կանչում է խնջույքի,
    Տարածվում են երազները՝
    Լցնում բաժակը կյանքի…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.01.2011), E-la Via (19.01.2011), einnA (15.12.2010), Mark Pauler (18.12.2010), My World My Space (15.12.2010), Nadine (16.12.2010), Yeghoyan (15.12.2010), Անտիգոնե (19.01.2011), Արևածագ (15.12.2010), Դատարկություն (15.12.2010), Դեկադա (15.12.2010), ԿԳԴ (15.12.2010), յոգի (07.06.2011), Նաիրուհի (15.12.2010), Շինարար (15.12.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Ո՞նց ասեցիր՝
    «Այնքան ուժե՞ղ, որ ասել էլ չե՞ս ցանկանում…»

    Հա, հավերժը դրա դիմաց ոչինչ է:

    Ու ասացիր՝
    «Մեղմ հպումը խոսքից ավել է ասում,
    Մաշկից անցնում արյան միջով,
    Հասնում սրտիս ու … հուզում…»

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.01.2011), Chilly (20.01.2011), E-la Via (19.01.2011), einnA (20.01.2011), Lusinamara (06.03.2011), Mark Pauler (19.01.2011), My World My Space (19.01.2011), Nadine (19.01.2011), paniaG (19.01.2011), Sambitbaba (13.06.2013), Արևածագ (19.01.2011), Դատարկություն (19.01.2011), Դեկադա (19.01.2011), Ինչուիկ (02.06.2011), յոգի (07.06.2011), Շինարար (19.01.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Ինչո՞ւ է մեծ աշխարհը այսքան…

    Մենք ձգտում ենք մի կաթ կյանքում
    ողջ աշխարհը տեղավորել:
    Մի բուռ հողում,
    մի կում ջրում
    հորիզոնը ուրվագծել:
    Ուզում ենք ողջ դառնությունը,
    սարսափներն ու սղությունը,
    ողջ աշխարհի տխրությունը,
    երջանկություն, լիությունը,
    կարեկցանքն ու հաղթությունը,
    մահ, ծնունդն ու պարտությունը,
    տառապանք, կիրք, գեղեցկություն,
    ողջ մարդկության մարդկությունը,
    անմարդկային կեցությունը,
    սեր, երկունք, ուրախությունը…
    մի կաթ կյանքում տեղավորել

    Ինչո՞ւ է փոքր աշխարհը այսքան…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.04.2011), einnA (13.04.2011), Lusinamara (13.04.2011), Mark Pauler (13.04.2011), Nadine (06.06.2011), Sambitbaba (13.06.2013), ~Anna~ (16.04.2011), Արևածագ (02.06.2011), Ինչուիկ (02.06.2011), յոգի (07.06.2011), Նաիրուհի (13.04.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Աստված սեր է,
    Սերը հող:
    Հողը ծառ է,
    Ձի, ծաղիկ:
    Աստված սեր է,
    Սերը ջուր:
    Ջուրը գետ է,
    Ձուկ, ալիք:
    Աստված սեր է
    Սերը օդ:
    Օդը հողմ է,
    Ծիծեռ, ծիվ:
    Աստված սեր է,
    Սերն արեգ:
    Արեգը կյանք,
    Ծնունդ, կիրք…
    Աստված սեր է,
    Սերը մարդ:
    Մարդը կռիվ,
    Թռիչք, ձիրք:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.06.2011), Chilly (02.06.2011), einnA (02.06.2011), Jarre (13.06.2013), Lusinamara (02.06.2011), Mark Pauler (02.06.2011), My World My Space (02.06.2011), Nadine (06.06.2011), Renata (17.09.2011), Sambitbaba (13.06.2013), Skeptic (02.06.2011), Անի Ներկարար (04.06.2011), Արևածագ (02.06.2011), Գեա (02.06.2011), Ինչուիկ (02.06.2011), յոգի (07.06.2011)

  11. #6
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո տարիքի համար վատ չի, զգացվում է ստերղծագործողի անհատականությունը:

    Ժամանակին ես էլ եմ գրել նման թեմաներով; Զորավոր արև դու ես մեզ տվել
    Հավիտյան վառվող կրակը սիրո
    ՈՒ մեր կոր գնդին տվել եու թևեր
    Որ բյուր պտտվի կո կամքով տիրող

    Որ թաց քողի տակ կյանքը թպրտա
    Լինի հուր գարուն և աշուն թախծի
    Շունչը բանական մեր կյանքին ընծա
    Մոգական շողը քո այգաբացի:---- հիմա անցել եմ գիտությանը:
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (08.06.2011), rainbow (06.06.2011), Tig (03.06.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Երբ մոռացումի փոշու տակ կորած
    Միայնությունն է քեզ աչքով անում,
    Բայց չես նկատում:
    Երբ հեռացումի ձայնը մոլորված
    Չի էլ պատրաաստվում քեզ այցի գալուն,
    Եվ չես էլ հիշում:
    Երբ թեթևացած կարոտն է քնած,
    Եվ քեզ չի գրկում ու չի էլ շոյում,
    …Մեղմ հանդարտություն:
    Այդժամ իմացիր, որ քեզ փաթաթված,
    Սիրտդ աննկատ գարուն է լցնում
    Մի երջանկություն:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (16.06.2011), Chilly (07.06.2011), E-la Via (03.09.2011), einnA (07.06.2011), Kanamar (27.07.2011), Lion (07.06.2011), Lusinamara (07.06.2011), Mark Pauler (08.06.2011), My World My Space (07.06.2011), Nadine (07.06.2011), rainbow (07.06.2011), Ripsim (31.01.2012), Անի Ներկարար (10.06.2011), Գեա (16.06.2011), Եկվոր (16.06.2011), Նիկեա (21.06.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական մտորումներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 04.11.2017, 22:16
  2. Աթեիստական մտորումներ
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 187
    Վերջինը: 12.04.2017, 22:27
  3. Մենախոսություն կամ ադմինական մտորումներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.11.2013, 16:45
  4. Մտորումներ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.12.2007, 22:16
  5. Մտորումներ ձյան տակ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 20.01.2007, 18:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •