* * *
Իմ կարոտ, բերկրանք,
Իմ ուրախություն:
Իմ միտք, երազանք.
Իմ երանություն:
Իմ սեր, իմ տենչանք,
Իմ գեղեցկություն:
Իմ կիրք, իմ քնքշանք,
Եվ իմ վեհություն:
Քեզ սիրում եմ անդարձ,
Անվրեպ, աննկուն:
Քեզ սիրում եմ դարձած
Ճառագայթ անբեկուն:
Եվ երկինքը ամպած
Ճառագվում է բացվում,
Ու դառնում ծիրանված
Եվ Լույսով ողողվում:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Agni (08.02.2010), E-la Via (28.09.2011), Lusinamara (14.06.2011), My World My Space (14.01.2010), Renata (17.09.2011), Արևածագ (08.02.2010), Դատարկություն (21.06.2011), Երկնային (19.06.2010), Կաթիլ (08.02.2010), ԿԳԴ (15.12.2010), Հենրիկ Բաբաջանյան (15.04.2010)
Առաջին համբույր
Գեղատեսիլ, կանաչաղարդ, ուռենապատ հրաշք այգում,
Մեր շուրթերը բնազդաբար հայտնվեցին միմյանց գրկում:
Ժպիտները մեր ձուլվեցին կարծես լուսավոր երազում,
Եվ մեր շունչը դարձավ մեկ շունչ, այս անսահման տիեզերքում:
Ու աստղերը մեզ ժպտացին և վառվեցին սիրո պարով,
Ուռենիներն էլ արբեցին ու պատվեցին երազներով:
Եվ աշխարհը լուսավորվեց ու կամարվեց, ծիածանով,
Արեգակն էլ ուժգին բոցվեց ու փարվեց մեզ ջերմ համբույրով:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lusinamara (14.06.2011), My World My Space (27.03.2010), Renata (17.09.2011), Արևածագ (08.02.2010), Կաթիլ (09.02.2010), ԿԳԴ (15.12.2010)
* * *
Իմ օրը միշտ լուսավոր է,
Երբ հայտնվում եմ կողքիդ:
Դարս` պայծառ, փառավոր է,
Երբ հպվում եմ նուրբ մաշկիդ:
Երկինքս լուրթ, շնչավոր է,
Երբ ձուլվում եմ հայացքիդ:
Երազներս գունավոր են,
Երբ այրվում եմ շրթունքիդ:
Մտքերս պարզ, զորավոր են,
Երբ դիպչում եմ մտքերիդ:
Հոգուս լույսն հանդիսավոր է,
Երբ գրկում եմ նուրբ հոգիդ:
* * *
Առանց քո շնչի` շունչս կհանգնի,
Լույսս անիմսատ, անհույս կմարի:
Առանց հայացքիդ ժամս կկանգնի,
Հայացքս օդում պաղած կխամրի:
Առանց ձեռքերիդ քնքուշ շոյանքի
Երազս անդարձ դանդաղ կվառվի:
Առանց շուրթերիդ մեղրոտ թովչանքի
Շուրթս կճաքի, միտքս չի հառնի:
Առանց կրակոտ, կրքոտ գգվանքիդ
Աշխարն ինձ անշարժ, անգույն կգտնի:
Առանց ապրեցնող քո սրտի զարկի
Ինձ ոչ ոք, երբեք էլ չի էլ գտնի…
* * *
Ոչ թե կրոնի, այլ անմար սիրո խորանի առջև
Խոստովանում եմ, որ սիրում եմ քեզ:
Ոչ էլ անհունի, այլ քո հայացքի քնքշության առջև
Նուրբ վանկարկում եմ` ես սիրում եմ քեզ:
Մտքիդ լազուրի և սրտիդ զուլալ մաքրության առջև
Մեղմ շշնջում եմ` սեր, սիրում եմ քեզ:
Ոչ էլ գարունի, այլ հոգուդ անծայր ծաղկունքի առջև
Աղաղակում եմ` ես սիրում եմ քեզ:
* * *
Աշխարհն առանց քեզ ճղճիմ էր, թերի,
Ապրում էի կարծես օրերին գերի:
Արևն էլ անցած հետևն ամպերի,
Փայլ չէր պարգևում իմ պարզ աչքերին:
Բայց մի Այգ ծագեց բոսոր, անթերի,
Ու Ծիածանվեց մեր լուրթ աչքերին:
Աշխարհը դարձավ պարտեզ վարդերի,
Դարձավ հանգրվան սիրո բույրերի:
* * *
…Արդ ժամս չափում եմ կողքիդ լինելով,
Արևս տեսնում եմ աչքերիդ միջով,
Արդ շունչս պատվում է քո հրաշք բույրով,
Գարունս լցվում է քո ջերմ ժպիտով:
Արդ հուրս բոցվում է շնչիդ ծով հրով,
Եվ դուռս բացվում է քո մեղմ հպումով:
Արդ տունս լցվում է քո անմար լույսով,
Եվ հունս գծվում է սրտիդ զարկերով:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
E-la Via (28.09.2011), Mark Pauler (18.12.2010), My World My Space (14.01.2010), Renata (17.09.2011), Արևածագ (08.02.2010), Կաթիլ (08.02.2010), ԿԳԴ (15.12.2010), Շինարար (08.02.2010)
* * *
Գարնանամուտն իր ողջ ձայնով կարկաչում է իր աղոթքը,
Ու անցնելով քո աչքերով մխրճվում է սրտիս խորքը:
Ամառնամուտն իր ողջ փայլով արարում է այգի գովքը,
Ու անցնելւվ քո ձեռքերով ծիածանում մտքիս խորքը:
Աշնանամուտն իր գույներով լուռ վրձնում է հույզի ծոփքը,
Ու անցնելով քո շուրթերով լուսավորում հոգուս խորքը:
Ձմեռնամուտն իր ճերմակով մեղմ պատում է կյանքի հոսքը,
Ու անցնելով քո մտքերով մաքրազարդում օրվա խոսքը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lusinamara (14.06.2011), Արևածագ (08.02.2010), Կաթիլ (08.02.2010), ԿԳԴ (15.12.2010)
Ինչ լավն էին տարվա եղանակներդ Տիկապրես
![]()
Գարնանամուտն իր ողջ ձայնով կարկաչում է իր աղոթքը,
Ու անցնելով քո աչքերով մխրճվում է սրտիս խորքը:
Ամառնամուտն իր ողջ փայլով արարում է այգի գովքը,
Ու անցնելւվ քո ձեռքերով ծիածանում մտքիս խորքը:
Աշնանամուտն իր գույներով լուռ վրձնում է հույզի ծոփքը,
Ու անցնելով քո շուրթերով լուսավորում հոգուս խորքը:
Ձմեռնամուտն իր ճերմակով մեղմ պատում է կյանքի հոսքը,
Ու անցնելով քո մտքերով մաքրազարդում օրվա խոսքը:Էս երկուսը դուրս եկան: Մնացածը, իմ կարծիքով, այդքան էլ հաջող չէին:Ոչ թե կրոնի, այլ անմար սիրո խորանի առջև
Խոստովանում եմ, որ սիրում եմ քեզ:
Ոչ էլ անհունի, այլ քո հայացքի քնքշության առջև
Նուրբ վանկարկում եմ` ես սիրում եմ քեզ:
Մտքիդ լազուրի և սրտիդ զուլալ մաքրության առջև
Մեղմ շշնջում եմ` սեր, սիրում եմ քեզ:
Ոչ էլ գարունի, այլ հոգուդ անծայր ծաղկունքի առջև
Աղաղակում եմ` ես սիրում եմ քեզ:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Tig (12.02.2010)
Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և կարծիքների համար![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
My World My Space (27.03.2010)
My World My Space (27.03.2010)
Նախորդ գրառումս սխալ չհասկացվելու համար` Տիգը ինձ անկեղծ է թվում, ես բոլոր իր գրածներից ինձ համար մեկն եմ առանձնացրել, էսօրվա մեր գրականության թվացյալ փտած վիճակի հետ ինչքան իսկապես տաղանդավոր մարդիկ կան այս կայքում, ես հիացած եմ:
Tig (16.09.2009)
Տիգ ջան, դեռ բոլորը չեմ կարդացել, բայց այս երկուսը առանձնացնում եմ, դեռ էլի այստեղ կհյուրընկալվեմ, որովհտև շատ հաճելի է: Միայն առաջինի երրորդ տողում, որ հնչած է փոխարեն նորից կրկնվեր ասված բառը, միգուցե ավելի ուժեղ ստացվեր, բայց միայն դու կարող ես իմանալ, թե ինչու ես հենց այդպես գրել,մյուսները որ կարդամ, էլի կպատմեմ, թե ինչ զգացի:
Բայց կային, որ մի տեսակ դուրս էլ չեկան, դրանց մասին չեմ խոսում:
My World My Space (27.03.2010), Tig (12.11.2009)
Վերջին խմբագրող՝ Tig: 12.11.2009, 18:15:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Շինարար (12.11.2009)
Վաղուց է ինչ չեմ գրում, բայց մի հատ փորձարարական ունեմ՝ տեղադրեմ
* * *
...
Սիրուց ծնված կիրք աննահանջ,
Մի եռացող խենթ ցանկություն:
Զույգ աչքերի թովիչ մի կանչ,
Դիմացի զույգ աչքերի մեջ:
Հրից սերված մի մերձեցում,
Ափի հպում, ձեռքերի հոսք…
Մարմինների փշաքաղում,
Ու անհամբեր շուրթեի դողք:
Քամուց թռած համբույրների տեղատարափ,
Մերթ խոր համբույր զույգ շուրթերի,
Մերթ թեթև դրոշմ վառ այտերին:
Եվ հեշտանքի ու արբունքի բնազդներից ոգեհառած
Անհագուրդ ծով, մի փոթորիկ:
Մարմինների քաղցր ճոչքեր…
ՈՒ շնչերի խոր տնքոցներ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Agni (08.02.2010), E-la Via (28.09.2011), My World My Space (08.02.2010), Արևածագ (08.02.2010), Դատարկություն (08.02.2010), Դեկադա (08.02.2010), Երկնային (08.02.2010), Կաթիլ (08.02.2010), ԿԳԴ (15.12.2010), Շինարար (08.02.2010)
Tig (09.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ