Arpine (22.04.2012)
Չէ’, դեռ չեն այրվել
Չէ’, դեռ չեն այրվել հոգուս գանձերը,
Չէ’, դեռ կանգուն է քո լուրթ պատկերը,
Դեռ այցելում են ինձ երազները,
Որտեղ տեսնում եմ ես քո աչքերը…
Բայց, երբ լքում են ինձ երազները,
Հանկարծ մարում են բոլոր գույները,
Քանզի հիշում եմ ես քո խոսքերը,
Որ քո ջինջ սրտում չկա ՙմեր՚ սերը…
Բայց այն իմ սրտում ունի իր տեղը
Եվ չի կործանվել` դեռ կան շիվերը,
Չնայած վաղուց մեղմիկ անձրևը
Հյուր չի այցելել, երաշտն է տեղը…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lusinamara (02.06.2011), Renata (17.09.2011), Կաթիլ (09.02.2010)
Տիգ, անկեղծ ասե՞մ: Գրածներդ դուրս չեն գալիս, այսինքն, ոչ թե բառից բուն իմաստով, այլ…Չգիտեմ ոնց բացատրեմ: Մի տեսակ ինձ խանգարում են: Ավելի ճիշտ… Լավ, նորմալ բացատրեմ…
Ես շատ-շատ եմ մտածում այդ ոճում: Այսինքն՝ կյանքին նայում եմ ավելի խորը, քան պետք ա, դա երեվի խորն էլ չի, այլ պարզապես ինքնաորոնում, որն ավելի ա հեռացնում ինքս ինձնից: Ու ենքան եմ հոգնել կյանքի մասին մտածելուց, վերջերս փորձում եմ պարզապես ապրել ու ուրախ լինել, պարզապես ժպտալ ու մարդկանց օգնել, ու հենց ինձ բռնացնում եմ "քո ոճում" մտածելիս, փորձում եմ ինձ շեղել: Իսկ քո գրածները կարդալով նորից մեջս խառնվում ա իրար: Որ խնդրեմ, կփորձե՞ս ավելի , ոնց ասեմ, ավելի «խաղաղ» գրել: Գիտե՞ս, եդ վիճակից դուրս գալուն ինձ մի գիրք օգնեց-Անխել Դե Կուատե «Մալենկայա պրինցեսսա», սա շարքի վեցերորդ գիրքն ա, բոլորն էլ շատ լավն են: շատ լավ կլինի, եթե ճարես ու կարդաս: հիմա երեվի մտածում ես ես իմ համար իմ ոճում գրում եմ իսկ ես ֆանշետան չգիտես ինչի մտածում ա, որ օգնության կարիք ունեմ: Եթե տենց ա, կներես, բայց կարծում եմ, որ ես ամենը հենց նենց չգրեցի
դե լավ ,ես գնացի![]()
ՍՊԻՏԱԿՆ ԷԼ ԵՐԵՎԻ ՀՈԳՈւ ԿԱՐՄԻՐՆ Է...
Սոնա ջան նախ շնորհակալ եմ անկեղծության համար:Երկրորդ, պարտադիր չի որ իմ գրածները քեզ դուր գան: Ես լրիվ հասկացա, թե ինչն է քեզ խանգարում, բայց ես չեմ կարող փոխել ինքս ինձ և իմ ընկալումները կյանքի նկատմամբ: Ժամանակի հետ իհարկե շատ բաներ փոխվել են իմ մեջ, բայց իմ հիմնական աշխարհընկալումը նույնն է: Ինչ վերաբերվում է օգնությանը, ժամանակին ես ունեցել եմ օգնության կարիգ, բայց իմ կարծիքով մարդուն իրենից լավ օգնող չի կարող լինել, և ես հասել եմ նրան, որ կարողանում եմ ինքս ինձ օգնել: Իսկ պարզապես ապրելուն և ուրախ լինենուն ձգտում են բոլորը, բայց դա չի կարող լինել մշտական վիճակ: Մարդ արարածի հոգեվիճակները միշտ էլ փոփոխման կարիգ ունեն, ու կարծում եմ դրանում դու ինքդ համոզվել ես
![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
* * *
…Ցուրտ, կիսամութ փողոցներ,
Արագ հոսող պաղ լույսեր,
Երթուղային մի տաքսի,
Ապակուն դաջված հայացք…
Փնտրում` հեռու խոր հոգում,
Հասկանալու ճկված ճիգ,
Բազմակետեր չավաչտված…
Անկեղծություն չափն անցած…
…Մեկ-մեկ ինձ չեմ հասկանում,
Էլ ուր մնաց ուրիշին…
հ.գ. ես տենց էլ գիտեի, որ պապա չդառած միանգամից պապի եմ դառնալու![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Arpine (22.04.2012), Lusinamara (02.06.2011), Renata (17.09.2011), Կաթիլ (09.02.2010), Շինարար (10.09.2009)
Ո?ր իշխանն է իր նախորդից լավը եղել,
Ո?ր իշխանն է հենց իր դարում փառաբանվել:
Մեկը մեկի մաղձը վերցրած,
Իրենն էլ վրեն գումարած,
<<Արարում>> են պատմությունը:
Ժողովուրդն է սնում, զտում փուչ իշխանին,
Նա է հարթում ճանապարհը անպիտանի:
Դարձնում նրան փուչ սնապարած,
Վրձնում նրա կերկարն ամպած…
Հանձնում դարին, պատմությանը:
Իսկ իշխանը ուռում, փքվում այդ ամենից,
Կարծում է, թե ուղարկված է ինքը երկնից…
Ամպագորգոռ լոզունգ գրկած,
Խոստումների փուչիկ փչած,
Գովերգում է հանրությանը…
Մինչ հանրության հսկա մասը այս ամենից
Դաս չքաղի ու սկսի հենց ինքն իրենից,
Զարկի իր իսկ կաղապարին…
Նա չի ծնի այն իշխանին,
Որ ծառայի հանրությանը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Tig, էս վերջինը շատ հավանեցի, ճիշտն ասած վաղուց էի ուզում գոնե մի տեղ տեսնել այս գաղափարը, և ահա, շնորհակալություն:
Հ.Գ.
Կարդդում էի և ակամ հիշեցի մի պատմվածք. (նենց չի որ համմետատում եմ կամ ուրիշ բան, պարզապես հիշեցի ու պետք ա ասեմ) Կեն Կիզիի "Отто кровавый" , չգիտեմ ինչքանով է դրա ասելիքը նման, բայց դե որ հիշեցի ուրեմն մի բան կար: Իմիջայլոց գտնվում է այս հասցեում ՝ http://www.lib.ru/KIZI/otto.txt (փորձեք ներել, եթե սա գովազդ եք համարում)
Ես եմ շնորհակալ մտքերիս ուշադրության արժանացնելու համար
Հավերժություն
Հավերժություն, երանություն,
Կամ բացարձակ ազատություն…
Ի?նչն է տալիս մեզ էություն,
Լույս, պարզություն, անկեզծություն…
Գարնան ծաղկած ձնծաղիկը,
Սարից իջած մեղմ հովիկը,
Ծովի շոյող, նուրբ ալիքը,
Հանդարտ իջնող պաղ ձյունիկը…
Հերկած հողի երախտիքը,
Աշխատանքի ջերմ քրտինքը,
Արարելու այրող ձիրքը,
Մտքի անհագուրդ թռիչքը…
Նրա մեղմիկ, ջինջ ժպիտը,
Եվ աչքերի քնքուշ խինդը,
Սիրո այրման մարգարիտը,
Ձեր բալիկի խաղն ու խինդը…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Arpine (22.04.2012), Lusinamara (02.06.2011), Renata (17.09.2011), Կաթիլ (09.02.2010)
…Ուզում եմ պատռել
…Ուզում եմ պատռել, ջնջել ամեն ինչ,
Ուզում եմ այրել նույնիսկ ինքս ինձ,
Ուզում եմ հասնել ես այն Քաոսին
Որից ծնվել են Արև ու Լուսին…
Որից ժայթքել է, ծլել ամեն ինչ,
Որում գտել եմ նաև ինքս ինձ…
Երբ չկար ոչինչ` լոկ տիեզերք <<սին>>,
Որ նորից դիպչեմ Քաոսի սկզբին…
Որ Արարվի նոր Նորը` ամեն ինչ,
Որ վերագտնեմ կրկին ինքս ինձ…
Որ նորից ծնվեն Արև ու Լուսին:
Որ նորից հաղթենք խավար Քաոսին:
Բայց մի?թե Նորը` նոր Լույս կլինի
Մի?թե խավարը այսպես անհատակ, անհույս չի լինի…
Մի?թե իմ Եսն էլ ուրիշ կլինի,
Մարդու ճամփան էլ այսպես չի լինի…
Չէ, ամենեվին:
Բոլորս կրկին խավար Քաոսից պիտի դուրս ժայթքենք
Եվ նույն ճամփով դեպի Լույսն անմար պիտի մխրճվենք …
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Բարդիները…
Բարդիները մեղմ շոյվում են քամու վազքից,
Ամպերը սև ընթանում են քամու հևքից,
Որոտում են, բոցկլտում են մութ զայրույթից,
Եվ լացելով ազատում են բարդուն տարթից:
Գալարվում են առվակները աղբակույտից,
Լվանում են փողոցները դառնամաղձից,
Նոր տեղ բացում աղբի համար մարդաձեռքից…
Ու սևացած գնում, փախչում մութ քաղաքից:
Բարդիները` մեղմ, մաքրված գարշահոտից,
Զմրուխտում են մեր հայացքը, մաքրում մթից:
Ամպերը սև ճերմակում են այդ հայացքից,
Եվ ճառագվում ծիածանի պայծառ Լույսից…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lusinamara (02.06.2011), Կաթիլ (09.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ