E-la Via (18.06.2010), KiLa (21.03.2010), Mark Pauler (20.12.2010), My World My Space (27.03.2010), Sambitbaba (31.01.2012), Tig (09.02.2010), Գանգրահեր (07.09.2010), Դեկադա (08.02.2010)
Շինարար ջան, ապրես: Սովորաբար մի ստեղծագործություն կարդալով ես վերջնական կարծիք չեմ կազմում: Ճիշտ ես, սա իմ կարդացածիցս ավելի լավն է ու ավելի ստացված՝ այսինքն Տիգը կարողացել է շատ ճշգրտորեն ու նրբանկատորեն բնութագրել մարդուն իր հոգեկան ապրումներով: Մի պահ ինձ թվաց ինքս ինձ տեսա դրա մեջ:
E-la Via (18.06.2010), My World My Space (27.03.2010), rainbow (09.09.2010), Tig (09.02.2010), Շինարար (08.02.2010)
E-la Via (18.06.2010), KiLa (21.03.2010), Mark Pauler (20.12.2010), My World My Space (08.02.2010), Sambitbaba (31.01.2012), Tig (09.02.2010), Yeghoyan (19.03.2010), Ծով (09.02.2010), ՆանՍ (06.09.2010)
Շնորհակալ եմ ջերմ ուշադրության ու վարկանիշների համար![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
My World My Space (27.03.2010), Շինարար (09.02.2010)
Տիգ ջան, բոլորը կարդացի ու ինձ դուր եկածներն էնքան շատ են, որ եթե առանձին-առանձին տեղադրեմ էստեղ… էջերի թիվը կկրկնապատկվի երևի![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Tig նոր եմ ինձ համար հայտնաբերել այս հիանալի թեման, դեռ լրիվ չեմ կարդացել, բայց չկարողացա ինձ զսպել ու կարծիքս հիմա չհայտնել:Այս վերջերս ես Ակումբում հիանալի ստեղծագործություններ եմ կարդում: Եվ այսօրվա իմ կարդացածս մտնում է դրանց շարքում: Հոգուդ թելադրանքով գրածդ հասել է նաև իմ հոգուն, կարծում եմ նաև շատերի: Շատ քչերին է դա հաջողվում:
Շնորհակալ եմ:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Mark Pauler (20.12.2010), My World My Space (27.03.2010), rainbow (09.09.2010), Tig (19.03.2010), Դատարկություն (19.03.2010), Կաթիլ (19.03.2010), յոգի (07.06.2011)
* * *
Քո աչքերում երջանկության մի ծով,
Ալիքվում է իմ աչքերի ներքո:
Իմ աչքերում քո ժպիտի ներքո,
Ծավալվում է գարնան ծաղկունքը ծով:
Վայելելով երեկոներն այս զով,
Մայրամուտի գունավառման ներքո,
Անձայն գրկում եմ ես մարմինը քո,
Ու լցվում ենք ամբողջացման կրքով…
Ու տանում է սիրո երազը մեզ,
Վայելքների աշխարհներով հրկեզ:
… սին է սերը առանձ կրքի՝ կարծես:
Եվ լցվում ենք կյանքի անմար լույսով,
Սիրում աշխարհն իր ողջ գունաբույրով:
Քանզի կամ ես քեզնով, և դու ինձնով…
հ.գ. Տնաշեն, ուշացա մրցույթից![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
E-la Via (18.06.2010), Lusinamara (06.03.2011), Mark Pauler (18.12.2010), My World My Space (11.04.2010), rainbow (09.09.2010), Renata (17.09.2011), Yeghoyan (11.04.2010), Արևածագ (11.04.2010), Դատարկություն (11.04.2010), Երկնային (19.06.2010), Կաթիլ (17.05.2010), ԿԳԴ (15.12.2010), Հենրիկ Բաբաջանյան (15.04.2010), Շինարար (11.04.2010)
Կարդում եմ բանաստեղծություններդ: Ինձ դուր են գալիս, գրագետ են: Մի փոքրիկ նկատառում վերջին բանաստեղծության մասին. Առաջին քառյակում «ծով» բառը կրկնվում է, որ նույնիսկ նախադասություն կառուցելիս չի ողջունվում, իսկ բանաստեղծության քառատողի համար այն գրեթե «մահացու» է: Հասկանալի է, ստեղծագործողը երբեմն դա չի նկատում, ինքս նման սխալ թույլ եմ տվել իմ կարծիքով ամենահաջողված բանաստեղծություններից մեկում. «Մի լուռ գիշեր...», նույնիսկ այդպես տպագրել եմ գրքում, միայն վերջերս եմ նկատել, ու...ապշել էի:
Եթե բանաստեղծությունդ անորակ լիներ, ինձ դուր չգար, ես սրա մասին կլռեի: Կխնդրեի, որպես վիրավորանք չընկալել:
Tig (11.04.2010)
Վիրավորա՞նք
Արևածագ ջան, հակառակը…
Ես լիովին համամիտ եմ քո քննադատության հետ: Ու նույնիսկ եթե համամիտ չլինեի էլ, մեկա էլի չէի վիրավորվի:
Ես էդ տողի վրա շատ եմ մտածել, բայց դե մի քիչ էլ շտապեցի, ու... մի խոսքով, չուզեցա ինձ տանջեմ էդ տողի վրա ու տենց էլ տեղադրեցի
հ.գ. Անչափ շնորհակալ եմ ուշադրության ու խորհրդի համար: Դեռ կմտածեմ, ոնց կարելիա ավելի լավացնել…![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
http://www.youtube.com/watch?v=V7sFH...layer_embedded
հ.գ. ասա թե քեզ ով խնդրեց նայես...
Հոն գաբրիմ, հոս գսիրեմ…
Սիրում եմ քեզ իմ Հայաստան,
Միայն հեռվից…
Հեռո~ւ, հեռվից:
Աչքերս ողջ արձունք դարձան,
Կարոտախտից…
Օտար բախտից:
Մի պահ կարծես դարձա արձան,
Քո ջերմ հուշից…
Մեղմ վերհուշից:
Լցվեց սիրտս դարձավ խորան,
Քո աղոթքից…
Բայց լոկ հեռվից…
Չէ, չեմ գա ես էլ Հայաստան,
Որ չկորցնեմ սեր, կարոտս…
Լավ է հեռվից սիրեմ <<անձայն>>,
Քան հիաստաթվեմ… …
…էէ, երգիրը երգիր չի
հ.գ. հազար ներողություն եմ խնդրում, ոչ հայստանցի հայեիրց...![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
A.r.p.i. (06.09.2010), Chilly (17.05.2010), E-la Via (18.06.2010), Lusinamara (06.03.2011), Mark Pauler (18.12.2010), My World My Space (17.05.2010), Nadine (17.05.2010), rainbow (09.09.2010), Կաթիլ (17.05.2010), յոգի (07.06.2011), Շինարար (17.05.2010)
Էս 3 օրա էս տեսահոլովակն եմ նայում... մի բան պիտի ծնվեր... ու սա ծնվեց...
* * *
Կրկին ռումբեր,
Սով, անապատ…
Օվկիանոսներ
Սև` նավթապատ…
Պարզ պատերազմ`
Բիզնես – կրքեր…
Ցավի ջահը առաջ պարզած…
Կրկին մանուկ`
Զենքը ձեռքին,
Որ չի զգացել
Արցունք աչքին…
Պետք է պարզել`
Ո՞վ է ուժեղ,
Պարզ ընտրության բնուղիում…
Ինչպե՞ս հաղթեմ
Մարդուն իմ մեջ…
Ինչպե՞ս իմ մեջ
Ծնեմ Մարդուն…
Կրկին ավեր,
Կրկին դավեր,
Երկիր մոլորակն է տնքում…
հ.գ. ապրի Հեղինեն...
Վերջին խմբագրող՝ Tig: 18.06.2010, 15:41:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
*e}|{uka* (18.06.2010), A.r.p.i. (18.06.2010), CactuSoul (06.09.2010), Chilly (18.06.2010), E-la Via (18.06.2010), Lusinamara (06.03.2011), Mark Pauler (18.12.2010), My World My Space (18.06.2010), rainbow (09.09.2010), Արևածագ (18.06.2010), Դատարկություն (18.06.2010), Երկնային (19.06.2010), ԿԳԴ (15.12.2010), յոգի (07.06.2011), Շինարար (18.06.2010)
Ընկերներիցս մեկի խորհրդով այստեղ էլ եմ տեղադրում
Երբ
Երբ ձգվում են երազները
Մի տաղտակալի ցնծությամբ:
Երբ գրվում են այս երկերը
Հոգետանջման եզրույթից…
Երբ բեզարած արևները
Իմիջայլոց քայլելով…
Երբ կրկնության ստվերները
Դատապարտում են կյանքի…
Երբ առօրյա պաղ ձայները
Կատարելության հասած…
Երբ ուղեղդ պայթեցնելը
Էլ չի հուզում նույնիսկ քեզ:
Երբ սովորական ապրելը
Դարձել է անհուր բնազդ,
Երբ նույնիսկ մահվան դռները
Անտարբեր են, անհավես,
Երբ ծիծաղի ղողանջները
Հոգնեցնող են ու անհույզ,
Երբ «երբ» չկա ու դռները
Միևնույն են` բաց, թե փակ…
Տարածվում են երազները
Անցանկալի, անհատակ…
Երբ ծնվում են երազները
Մի խանդավառ ցնծությամբ,
Երբ գրվում են այս երկերը
Երջանկության եզրույթից…
Երբ թռվռան արևները
Վազելով ու երգելով…
Երբ կրկնության համբույրները
Ոգեկոչում են կյանքի…
Երբ առօրյա մանրունքները
Կատարելության հասած…
Երբ մտքերդ պայթեցնելը
Հրավառություն սարքած…
Երբ սովորական ապրելը
Եռռում է, դառնում բնազդ,
Երբ նույնիսկ մահվան դռները
Անչափ հեռու են, անհաս,
Երբ ծիծաղի ղողանջները
Լիաթոք են ու հուզիչ,
Երբ «երբը» բացել դռները
Ու կանչում է խնջույքի,
Տարածվում են երազները՝
Լցնում բաժակը կյանքի…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
*e}|{uka* (24.01.2011), E-la Via (19.01.2011), einnA (15.12.2010), Mark Pauler (18.12.2010), My World My Space (15.12.2010), Nadine (16.12.2010), Yeghoyan (15.12.2010), Անտիգոնե (19.01.2011), Արևածագ (15.12.2010), Դատարկություն (15.12.2010), Դեկադա (15.12.2010), ԿԳԴ (15.12.2010), յոգի (07.06.2011), Նաիրուհի (15.12.2010), Շինարար (15.12.2010)
* * *
Ո՞նց ասեցիր՝
«Այնքան ուժե՞ղ, որ ասել էլ չե՞ս ցանկանում…»
Հա, հավերժը դրա դիմաց ոչինչ է:
Ու ասացիր՝
«Մեղմ հպումը խոսքից ավել է ասում,
Մաշկից անցնում արյան միջով,
Հասնում սրտիս ու … հուզում…»
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
A.r.p.i. (24.01.2011), Chilly (20.01.2011), E-la Via (19.01.2011), einnA (20.01.2011), Lusinamara (06.03.2011), Mark Pauler (19.01.2011), My World My Space (19.01.2011), Nadine (19.01.2011), paniaG (19.01.2011), Sambitbaba (13.06.2013), Արևածագ (19.01.2011), Դատարկություն (19.01.2011), Դեկադա (19.01.2011), Ինչուիկ (02.06.2011), յոգի (07.06.2011), Շինարար (19.01.2011)
* * *
Ինչո՞ւ է մեծ աշխարհը այսքան…
Մենք ձգտում ենք մի կաթ կյանքում
ողջ աշխարհը տեղավորել:
Մի բուռ հողում,
մի կում ջրում
հորիզոնը ուրվագծել:
Ուզում ենք ողջ դառնությունը,
սարսափներն ու սղությունը,
ողջ աշխարհի տխրությունը,
երջանկություն, լիությունը,
կարեկցանքն ու հաղթությունը,
մահ, ծնունդն ու պարտությունը,
տառապանք, կիրք, գեղեցկություն,
ողջ մարդկության մարդկությունը,
անմարդկային կեցությունը,
սեր, երկունք, ուրախությունը…
մի կաթ կյանքում տեղավորել
Ինչո՞ւ է փոքր աշխարհը այսքան…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
E-la Via (21.04.2011), einnA (13.04.2011), Lusinamara (13.04.2011), Mark Pauler (13.04.2011), Nadine (06.06.2011), Sambitbaba (13.06.2013), ~Anna~ (16.04.2011), Արևածագ (02.06.2011), Ինչուիկ (02.06.2011), յոգի (07.06.2011), Նաիրուհի (13.04.2011)
* * *
Աստված սեր է,
Սերը հող:
Հողը ծառ է,
Ձի, ծաղիկ:
Աստված սեր է,
Սերը ջուր:
Ջուրը գետ է,
Ձուկ, ալիք:
Աստված սեր է
Սերը օդ:
Օդը հողմ է,
Ծիծեռ, ծիվ:
Աստված սեր է,
Սերն արեգ:
Արեգը կյանք,
Ծնունդ, կիրք…
Աստված սեր է,
Սերը մարդ:
Մարդը կռիվ,
Թռիչք, ձիրք:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
aragats (02.06.2011), Chilly (02.06.2011), einnA (02.06.2011), Jarre (13.06.2013), Lusinamara (02.06.2011), Mark Pauler (02.06.2011), My World My Space (02.06.2011), Nadine (06.06.2011), Renata (17.09.2011), Sambitbaba (13.06.2013), Skeptic (02.06.2011), Անի Ներկարար (04.06.2011), Արևածագ (02.06.2011), Գեա (02.06.2011), Ինչուիկ (02.06.2011), յոգի (07.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ