User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 34 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ժամանակակից կինոն

  1. #31
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա որ արդեն կինոները հայերեն են թարգմանում, գոնե երեխեքը անպարկեշտ բառերը կսկսեն հայերենով օգտագործել: Էտ լավ ա:
    Եթե լուրջ, ժամանակակից կինոյի 80 տոկոսը ախմախություն ա: Էնի նրա վրա կրակեց, էնի գլուխը կախեց, մոտից մի հատ պուլիմյոտ հանեց ու ընկնելով կրակեց, էնի մեռավ, հետո մի քանի հոգով հարձակվան վրեն, բայց էնի սաղին տփեց ու փախավ, վրեն կրակեցին, բայց կրակածները չկպան և այլն: Բոլորը կանխատեսելի սցենարներով, ոչ մեկի մեջ իմաստ չկա, երեխեքն էլ դե չեն հասունացել, լավն ու վատը չեն տարբերում: Իսկ մնացած 20 տոկոս կինոները չգիտես ինչի ցույց չեն տալիս: Ու քանի գնալու ա, ավելի ախմախանալու ա կինոն: Կինոն գնալով ավելի պարզ ա դառնում: Ու մենակ կինոն չէ:
    Լրիվ համաձայն եմ:
    Եվ դա է պատճառը որ ԱՄՆ-ում դպրոցներում աշակերտների կողմից սպանությունները այդքան շատ են: Համաևայն չէս?

  2. #32
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արգելելը հաստատ ելք չի, ինչպես արդեն ասվեց, արգելված պտուղը միշտ քաղցր է լինում, հետևաբար ուղղակի հարկավոր է երեխային այնպես դաստիարակել, նրա մեջ հենց սկզբից այնպիսի արժեքներ սերմանել, որ նա ինքը կատարի այդ ընտրությունը, այսինքն՝ գիտակցաբար հրաժարվի նմանատիպ ֆիլմեր դիտելուց կամ նույնիսկ երբեմն դիտելու դեպքում, այսպես ասած, չփչանա, քանի որ նրա դաստիարակությունն արդեն ճիշտ հիմքերի վրա կլինի:

    Քանի որ թեման, փաստորեն, ավելի շատ հոգեբանական բնույթ է ստացել, այն տեղափոխվում է «Հոգեբանություն և փիլիսոփայություն բաժին», իսկ վերնագիրն ավելի ինֆորմատիվ դարձնելու համար փոխում եմ. «Ժամանակակից կինոյի ազդեցությունը մարդու հոգեբանության վրա»:
    Այդ ֆիլմերը մանրակրկիթ , լավ հոգեբանների, փիլիսոփաների, կողմից նախագծվում են, որպեսզի ,մեր և ուրիշ ազգերին բնորոշ ազգային բնութագրերը վերացվեն;
    Յուրաքանչյուր ֆիլմերում առկա նման տեսարանները, արտահայտությունները, որոնք չեն ազդում ֆիլմի իմաստի վրա արված են որպեսզի դիտորդի մեջ, արգելքը, որը նրանց թույլ չի տալիս նման պահելաձև հանվի և սովորական դառնա:
    Քլիպները նույնպես այդպիսին են (արդեն հայակական) : Հայակականի ի հայտ գալը խոսում այն բանի մասին, որ արդեն լսողի համար սովորական են նման բաները, քանի որ դրանք սպառվում են:
    Դա է պատճառը, որ աղջիկները սկսել են բաց,խոսել այդպիսի թեմաներով,հագնվել,ծխել:Եվ դժվար թե կարողանաս երեխայի միջից, ֆիլմերի նման մանրակրկիթ նախագծված ազդեցությունը կարողանաս հանել;
    Մեծահասակի վրա կարող է չազդել, բայց երեխայի ով նոր է ձևավորվում հնարավոր չէ որ չազդի;Դրա համար պետք է ամեն կերպ, լինի ուրիշ բաներով զբաղեցնելը,արգելելը,պետք է չթողնես դիտել այդ ֆիլմերը;
    Թէ ինչի, ում է պետք այս ամենը անելը, եթե ուզում ես կարող եմ ասել;
    Հմաձայն չես?

    Ավելացվել է 15 րոպե անց
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ ինչպես ամենուր այնպես էլ այստեղ լավագույն դաստիարակության մեթոդը մնում է ծնողների անձնական օրինակը - լրիվ սխալ կլինի եթե ծնողները իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում հեռուստացույցի առջև ու չեն զբաղվում երեխայով նրանց հետ հետաքրքիր ու զարգացնող խաղեր խաղալով կամ համատեղ մի հետաքրքիր բանով զբաղվելով ու հանկարծ երեխան ուզենա հեռուստացույց նայի իրեն ծնողներին կրկնօրինակելով ու ծնողներն ասեն- չէ բալիկ ջան չի կարելի, բնականաբար երեխան կասի- բա դուք ինչի՞ եք նայում: Եվ նույնն էլ համակարգչի հարցում...

    Չմոռանանք որ երեխաները առաջ են գնում շատ բաներում կրկնօրինակելով իրենց ծնողներին ու մեծ ազդեցություն է ունենում երեխայի վրա նրանց օրինակը, հետևաբար նախ ծնողն պետք է փոխվի ու դառնա այնպիսին, ինչպիսին որ ուզում է տեսնել իր երեխային և այդ առումով ivy-ի մոտեցումը կարծում եմ շատ ճիշտ է:

    Չմոռանանք նաև, որ այժմ հեռուստացույց դիտելը մեծ տարածում գտած ամենաուժեղ թմրանյութերից մեկն է դարձել ու մեծամասամբ ծնողները չցանկանալով իրենց երեխայի հետ զբաղվեն, չունենալով ժամանակ, հավես և այլն, միացնում են հեռուստացույցն ու նստեցնում իրենց երեխաներին կախարդական այդ էկրանի առջև ու թե ի՞նչ հետևանքներ կունենան երեխայի նախ և առաջ ենթագիտակցության վրա այդ 90 տոկոս և ավել կազմող անորակ հաղորդումները՝ դժվար չէ կռահել մանավանդ, որ չգիտակցված վարքն ու հոգեկան շատ ապրումներ ու մտքեր պայմանավորված են հենց այդ ենթագիտակցականով ու վաղ շրջանի նրա ստացած ինֆորմացիայով:
    Համաձայն եմ քո հետ ընտանիքից շատ բան է գալիս;
    Բայց շատերը քո ասած ձևով չէն դաստիրակում իրենց երեխային և ֆիլմերի ազդեցությունը, քո երեխայի շրջապատի մյուս երեխաների միջոցով կանցնի երեխայիդ, թե ինչպիսին է այդ ազդեցությունթը նայիր ՈՒլուաննային և Sirop-in(1 էջում) իմ ողղած պատասխանը;
    Կարդալուց հետեո գրիր ինձ, համաձայն ես թէ ոչ;
    Վերջին խմբագրող՝ Erevan: 31.10.2007, 19:58: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #33
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եթե ազդեցությունը…
    Իմ վրա մեծ ազդեցություն են թողել շատ ֆիլմեր, սակայն կուզեի առանձնահատուկ նշելՖորմանին իր երկու ֆիլմերով՝ "Թռիչք կկվի բնի վրայով"-ն ու "Ամադեուսը": Նաել եմ բազմաթիվ անգամներ: Ու ամեն անգամ չեմ ուզել նայել էլ երբեք: Սակայն ինչպես մի մագնիս, ձգել է մտքերս, երևակայությունս:
    Կռիվ եմ տալիս Ֆորմանի հետ, սակայն… սիրում եմ նրա Ամադեուսին, սիրում եմ նրա "գժերին"… Մեծ հաճույքով կդառնայի նրա "գժերից" մեկը :
    Կարծիքս այն է, որ ֆիլմը նույնպիսի ստեղծագործություն է, արվեստ, ինչպես արվեստի մյուս ճյուղերը: Սրտամոտ, էությանտ բռնող ֆիլմը քեզ ավելի է մաքրում, հղկում, ազատում ավելորդություններից:
    Վառելով Ջորդանո Բրունոին ու իր գրքերը, երկիրը չդադարեց իր պտույտները արևի շուրջը:
    Ընտանիքը, և ընդհանուր առմամբ հասարակությունը իր թամբալախառն-գռեհիկ վախվորածությունը պատրաստ է ամոքել ամենահաս "Չի կարելի" -ով:
    Ամեն մի "Չի կարելի"-ն ասողի անցիալի սեփական անօգնականության, տհասության ապացույցն է:
    Նաիր Ուլուաննային և Sirop-in(1էջում)իմ ուղղած պատասխանը;
    ,համաձայն ես?

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից ֆիլմերը ոչ բոլորն են ստանդարտ ու անպարկեշտ արտահայտություններով ու կադրերով լի: Ակումբում արդեն կա բավականին լավ ֆիլմերի մասին բացված բաժին, ուստի ամեն ինչ այնքան էլ կորած չէ Պարզապես ընտրությունը պետք է ճիշտ արվի Ես դեռ չգիտեմ, թե որքան կփոխվի հեռուստատեսության եթեր գնացող ֆիլմերի ցանկն ու որակը, երբ ես մայր կլինեմ, ու իմ երեխաները հեռուստացույց դիտելու ցանկություն կունենան, բայց մի բան լավ գիտեմ՝ երբևէ չեմ արգելի նայել հեռուստացույց, որովհետև, իրոք, ինչպես ասվել է արդեն, արգելված պտուղը քաղցր է ու միշտ ձգում է, եթե ոչ մեր տանը, ապա նման ֆիլմեր նայելու բազում այլ հնարավորություններ հաստատ կլինեն, թե այլ տներում, թե հենց համակարգչով
    Ու, մի բան ևս, ինձ թվում է յուրաքանչյուրի մոտ էլ որոշակի երևույթի մասին ճաշակ ձևավորվում է՝ որոշ չափով երկու բևեռներին ծանոթ լինելով, որ հնարավորություն լինի համեմատություն անելու, ու, ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել՝ համոզվելու համար, քան բազում անգամներ լսել: Իսկ ընտրությունը կմնա իրենցը՝ համապատասխան իրենց ճաշակին ու որակի մասին պատկերացումներին
    Իսկ մինչ ֆիլմերը՝ երեխաներին լավ մուլտեր են պետք, ու, երբեմն՝ մեծերին էլ չէր խանգարի(բայց բայց սա արդեն ուրիշ թեմայից է) :

    Ինձ թվում է, որ իսկական կինոյի արժեքը, ոչ թե այն բյուջեում է, որ ծախսվել է նրա ստեղծման համար, կամ էլ <դերասանները>, ովքեր <խաղում են>, այլ այն, որ յուրաքանչյուրը կարողանա մի լավ բան քաղել, սովորել, հասկանալ, ու թերևս միայն այս առումով կհամաձայնեմ Ակումբի(ս)՝ կինոյի հետ համեմատման հարցում, իսկ մնացյալը լռություն է...
    Պետք է չթողնես ամեն կերպ;
    Նաիր Ուլուաննային և Sirop-in(1էջում)իմ ուղղած պատասխանը;
    ,համաձայն ես?
    Վերջին խմբագրող՝ Erevan: 31.10.2007, 20:07: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #34
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Համարյա բոլորիդ գրառումները կարդացի այս թեմայում, թեև թեման ժամանակակից կինոյի ազդեցության մասին է, սակայն խոսվում է հիմնականում հեռուստացույցի մասին, դրա համար լավ կլիներ կամ թեման նորից վերանվանվեր այս անգամ արդեն հեռուստատեսության ազդեցությունը կամ նոր թեմա բացել, որպեսզի ընդհանուր քննարկվի հեռուստատեսությունը, կամ առանձին կինոն…
    Իսկ կինոյի մասին, ես ընդհանրապես հազվադեպ եմ նայում հեռուստացույց իսկ կինո հիմնականում նայում եմ DVD-ով իմ նախնտրածները…հարցն այն է, որ յուրաքանչյուր ֆիլմ իր ասելիքն ունի(պետք է ունենա),բայց ներկայիս ֆիմերի ասելիքն ու գաղափարախոսությունը հիմնականում ազատամտությունն է, որը մեր ազգային որակին շատ խորթ է, սակայն ցավով պետք է նշեմ, որ զարմանալիորեն արագ է ընդունվում…
    Ամեն անգամ որևէ սովետական ֆիլմ նայելուց հաճույք եմ ստանում ու զարմանում, որ գրեթե բոլոր պահերն էլ լավն են ու ոչինչ չես ուզի մեջից հանել ,իսկ ներկայիս ֆիլմերն այդպիսին չեն(հիմնականում),ասենք ֆիլմեր են նկարահանվում, առանց դրական հերոսների, ֆիլմի գլխավոր հերոսը լավ և բարոյական մարդ չէ, իսկ չէ որ հենց նրանից են սովորում երեխաները հենց նա է օրինակ հանդիսանում... իսկ եթե այդ հերոսն էլ զերծ է բարոյական հատկանիշներից ինչ՞ կսովորի նրան դիտող երեխան …այստեղից հետևում է, որ պետք է փոխել բարոյականության չափանիշները այ սա է սովորեցնում մեզ ժամանակակից կինոն…
    Ամեն ֆիլմի մեջ էլ մի ինչ որ լավ բան կա շատերն ասում են, ասենք ամբողջ ֆիլմը հագեցած է հիմար արտահայտություններով և անբարոյականությամբ ու դրա մեջ ընդհամենը մի փոքրիկ "լավ" , այսինքն այդ փոքրիկ լավ մասի համար համբերեմ ամբողջ հիմարությւոնը՞, ես կնախնտրեմ չնայել…
    Love has an enemy, but it is already defeated!

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակակից արվեստ
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.12.2016, 20:18
  2. Այս կինոն ինձ դուր չի եկել
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 173
    Վերջինը: 08.11.2016, 17:56
  3. Էս կինոն անգի՛ր գիտեմ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 540
    Վերջինը: 03.09.2013, 14:36
  4. Ժամանակակից հայ լուսանկարիչներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 13.12.2012, 09:19
  5. Ժամանակակից հայ դերասանները
    Հեղինակ՝ Marco, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.02.2010, 14:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •