Արգելելը հաստատ ելք չի, ինչպես արդեն ասվեց, արգելված պտուղը միշտ քաղցր է լինում, հետևաբար ուղղակի հարկավոր է երեխային այնպես դաստիարակել, նրա մեջ հենց սկզբից այնպիսի արժեքներ սերմանել, որ նա ինքը կատարի այդ ընտրությունը, այսինքն՝ գիտակցաբար հրաժարվի նմանատիպ ֆիլմեր դիտելուց կամ նույնիսկ երբեմն դիտելու դեպքում, այսպես ասած, չփչանա, քանի որ նրա դաստիարակությունն արդեն ճիշտ հիմքերի վրա կլինի:

Քանի որ թեման, փաստորեն, ավելի շատ հոգեբանական բնույթ է ստացել, այն տեղափոխվում է «Հոգեբանություն և փիլիսոփայություն բաժին», իսկ վերնագիրն ավելի ինֆորմատիվ դարձնելու համար փոխում եմ. «Ժամանակակից կինոյի ազդեցությունը մարդու հոգեբանության վրա»: