User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ժամանակակից կինոն

  1. #16
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հեռուստացույցը ինչով է տարբերվում համակարգչից:
    Նրանով որ, համակարգչում առկա վիրտուալ իրականությունը դու ես կառուցում քո պատկերացմամբ:

  2. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հեռուստացույցը ինչով է տարբերվում համակարգչից:
    Համաձայն եմ Erevan-ի հետ:
    Համակարգիչը քեզ ոչինչ չի պարտադրում, միայն օգնում է կատարել քո ընտրությունը:
    Իսկ հեռուստատեսությունը պարտադրում է իր ճաշակը, այդ թվում նաև ֆիլմերի հարցում: Չեմ ուզում նայել մի բան, ինչը ինձ դուր չի գալիս ու ինչը պիտի հետո քննադատեմ աջ ու ձախ...

  3. #18
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ Erevan-ի հետ:
    Համակարգիչը քեզ ոչինչ չի պարտադրում, միայն օգնում է կատարել քո ընտրությունը:
    Իսկ հեռուստատեսությունը պարտադրում է իր ճաշակը, այդ թվում նաև ֆիլմերի հարցում: Չեմ ուզում նայել մի բան, ինչը ինձ դուր չի գալիս ու ինչը պիտի հետո քննադատեմ աջ ու ձախ...
    դու հեռուստացույցին որքան ժամանակ ես տրամադրում?
    Վերջին խմբագրող՝ Erevan: 29.10.2007, 18:03:

  4. #19
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում Erevan-ի խոսքերից Նայել գրառումը
    դու հեռուստացույցին որքան ժամանակ ես տրամադրում?
    Ես TV չեմ նայում, արդեն ասացի: Նայիր այս թեմայի նախկին գրառումներս:

  5. #20
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Իմ համար ժամանակակից կինոն Ակումբն է , ճիշտ է գրաֆիկան կարող էր ավելի լավ լինել բայց բոլորը իրենց դերը ընտիր են խաղում
    ...

  6. #21
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես TV չեմ նայում, արդեն ասացի: Նայիր այս թեմայի նախկին գրառումներս:
    Դա շատ լավ է:ՈՒրեմն դու քո օրը կարողանում ես կազմակերպել քեզ հետաքրքիր ձևով:
    Ես քո գրառման հետ համաձայն եմ եվ կասեմ, որ համակարգիչը լավ է եթե այն ճիշտ է օգտագործվում:
    ոչ ճիշտ օգտագօրծում.
    Ես մտածում եմ, որ կոմպյուտերային խաղերը խորը հետք են թողնում երեխայի մտավոր աշխարհում: Այսօր առկա խաղերը բացի իրականությունից կտրելուց, իրենց մեջ ահռելի քանաքկությամբ դաժանություն են պարունակում, որը հետագայում արտահայտվում է ագրեսիվ վարքով շրջապատի հանդեպ:Երեխաները այսօր փոխանակ դասի նստեն` փախնում են, և ամբողջ օրը <սետեվոյ> խաղեր են խաղում:Երեխան մեծից տարբերվում է նրանով, որ հավատում է հեքիաթներին, իսկ այսօր նրանց համար հեքիաթներ և հեքիաթների հերոսներ են հանդիսանում խաղերը,և խաղերի հերոսները, այսինքն երեխան խաղալով , այդ խաղը ընկալում է որպես իրականություն:Հետևանքներն են. օրինակ ԱՄՆ-ի դպրոցներում աշակերտների կողմից իրականացվող հրեշավոր սպանություննեևն են (լսած կլնես):
    Ըստ քեզ մեր պետությունը պայքարում է այս ամենի դեմ?
    Դու ինչպես ես պատկերացնում պայքարը այս ամենի դեմ?

  7. #22
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երբեք այդպես չէի վարվի:Նախ երեխաս իմ սեփականությունը չի, և երկրորդ նա իրավունք ունի հեռուստացույց նայելու:Գոնե 5 ժամ ասեիր:
    Wista ջան ճիշտ ես երեխան սեփականություն չի , բայց դու և միայն դու պիտի դաստիարակես քո երեխաին ։ Հետևաբար արգելել հեռուստացույց երկար նայելը շատ նորմալ երևույթ է ։ Հիմա երեխաները մուլտֆիլմեր չեն նայում այլ բոլորը չգիտես կարգին , ֆուրոր , գժոտ ու նմանատիպ հաղորդումներ են նայում ու կիրառում էդտեղից լսված աննորմալ բառերը (ես ել եմ սովորեւմ դրանք ) ։

  8. #23
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Wista ջան ճիշտ ես երեխան սեփականություն չի , բայց դու և միայն դու պիտի դաստիարակես քո երեխաին ։ Հետևաբար արգելել հեռուստացույց երկար նայելը շատ նորմալ երևույթ է ։ Հիմա երեխաները մուլտֆիլմեր չեն նայում այլ բոլորը չգիտես կարգին , ֆուրոր , գժոտ ու նմանատիպ հաղորդումներ են նայում ու կիրառում էդտեղից լսված աննորմալ բառերը (ես ել եմ սովորեւմ դրանք ) ։
    Դու ճիշտ ես մեր վրա այն նույնպես ազդում է;

  9. #24
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Մեջբերում Erevan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր կարծիքով ժամանակակից ֆիլմերը որոնք ցուցադրվում են հեռուստատեսությամբ կարելի է ցուցադրել?
    Նրանցում պարունակվող անպարկեշտ տեսարանների, արտահայտությունների
    երեխաների վրա թողած ազդեցությունը հետագայում ինչպիսին են?
    Ձեր երեխային կթողեիք դիտել այդ ֆիլմերը?
    Ժամանակակից ֆիլմերը ոչ բոլորն են ստանդարտ ու անպարկեշտ արտահայտություններով ու կադրերով լի: Ակումբում արդեն կա բավականին լավ ֆիլմերի մասին բացված բաժին, ուստի ամեն ինչ այնքան էլ կորած չէ Պարզապես ընտրությունը պետք է ճիշտ արվի Ես դեռ չգիտեմ, թե որքան կփոխվի հեռուստատեսության եթեր գնացող ֆիլմերի ցանկն ու որակը, երբ ես մայր կլինեմ, ու իմ երեխաները հեռուստացույց դիտելու ցանկություն կունենան, բայց մի բան լավ գիտեմ՝ երբևէ չեմ արգելի նայել հեռուստացույց, որովհետև, իրոք, ինչպես ասվել է արդեն, արգելված պտուղը քաղցր է ու միշտ ձգում է, եթե ոչ մեր տանը, ապա նման ֆիլմեր նայելու բազում այլ հնարավորություններ հաստատ կլինեն, թե այլ տներում, թե հենց համակարգչով
    Ու, մի բան ևս, ինձ թվում է յուրաքանչյուրի մոտ էլ որոշակի երևույթի մասին ճաշակ ձևավորվում է՝ որոշ չափով երկու բևեռներին ծանոթ լինելով, որ հնարավորություն լինի համեմատություն անելու, ու, ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել՝ համոզվելու համար, քան բազում անգամներ լսել: Իսկ ընտրությունը կմնա իրենցը՝ համապատասխան իրենց ճաշակին ու որակի մասին պատկերացումներին
    Իսկ մինչ ֆիլմերը՝ երեխաներին լավ մուլտեր են պետք, ու, երբեմն՝ մեծերին էլ չէր խանգարի(բայց բայց սա արդեն ուրիշ թեմայից է) :
    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար ժամանակակից կինոն Ակումբն է , ճիշտ է գրաֆիկան կարող էր ավելի լավ լինել բայց բոլորը իրենց դերը ընտիր են խաղում
    Ինձ թվում է, որ իսկական կինոյի արժեքը, ոչ թե այն բյուջեում է, որ ծախսվել է նրա ստեղծման համար, կամ էլ <դերասանները>, ովքեր <խաղում են>, այլ այն, որ յուրաքանչյուրը կարողանա մի լավ բան քաղել, սովորել, հասկանալ, ու թերևս միայն այս առումով կհամաձայնեմ Ակումբի(ս)՝ կինոյի հետ համեմատման հարցում, իսկ մնացյալը լռություն է...
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  10. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Արգելելը հաստատ ելք չի, ինչպես արդեն ասվեց, արգելված պտուղը միշտ քաղցր է լինում, հետևաբար ուղղակի հարկավոր է երեխային այնպես դաստիարակել, նրա մեջ հենց սկզբից այնպիսի արժեքներ սերմանել, որ նա ինքը կատարի այդ ընտրությունը, այսինքն՝ գիտակցաբար հրաժարվի նմանատիպ ֆիլմեր դիտելուց կամ նույնիսկ երբեմն դիտելու դեպքում, այսպես ասած, չփչանա, քանի որ նրա դաստիարակությունն արդեն ճիշտ հիմքերի վրա կլինի:

    Քանի որ թեման, փաստորեն, ավելի շատ հոգեբանական բնույթ է ստացել, այն տեղափոխվում է «Հոգեբանություն և փիլիսոփայություն բաժին», իսկ վերնագիրն ավելի ինֆորմատիվ դարձնելու համար փոխում եմ. «Ժամանակակից կինոյի ազդեցությունը մարդու հոգեբանության վրա»:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Դե եթե ազդեցությունը…
    Իմ վրա մեծ ազդեցություն են թողել շատ ֆիլմեր, սակայն կուզեի առանձնահատուկ նշելՖորմանին իր երկու ֆիլմերով՝ "Թռիչք կկվի բնի վրայով"-ն ու "Ամադեուսը": Նաել եմ բազմաթիվ անգամներ: Ու ամեն անգամ չեմ ուզել նայել էլ երբեք: Սակայն ինչպես մի մագնիս, ձգել է մտքերս, երևակայությունս:
    Կռիվ եմ տալիս Ֆորմանի հետ, սակայն… սիրում եմ նրա Ամադեուսին, սիրում եմ նրա "գժերին"… Մեծ հաճույքով կդառնայի նրա "գժերից" մեկը :
    Կարծիքս այն է, որ ֆիլմը նույնպիսի ստեղծագործություն է, արվեստ, ինչպես արվեստի մյուս ճյուղերը: Սրտամոտ, էությանտ բռնող ֆիլմը քեզ ավելի է մաքրում, հղկում, ազատում ավելորդություններից:
    Վառելով Ջորդանո Բրունոին ու իր գրքերը, երկիրը չդադարեց իր պտույտները արևի շուրջը:
    Ընտանիքը, և ընդհանուր առմամբ հասարակությունը իր թամբալախառն-գռեհիկ վախվորածությունը պատրաստ է ամոքել ամենահաս "Չի կարելի" -ով:
    Ամեն մի "Չի կարելի"-ն ասողի անցիալի սեփական անօգնականության, տհասության ապացույցն է:

  12. #27
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    52
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ժամանակակից կինոն

    Կարծում եմ ինչպես ամենուր այնպես էլ այստեղ լավագույն դաստիարակության մեթոդը մնում է ծնողների անձնական օրինակը - լրիվ սխալ կլինի եթե ծնողները իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում հեռուստացույցի առջև ու չեն զբաղվում երեխայով նրանց հետ հետաքրքիր ու զարգացնող խաղեր խաղալով կամ համատեղ մի հետաքրքիր բանով զբաղվելով ու հանկարծ երեխան ուզենա հեռուստացույց նայի իրեն ծնողներին կրկնօրինակելով ու ծնողներն ասեն- չէ բալիկ ջան չի կարելի, բնականաբար երեխան կասի- բա դուք ինչի՞ եք նայում: Եվ նույնն էլ համակարգչի հարցում...

    Չմոռանանք որ երեխաները առաջ են գնում շատ բաներում կրկնօրինակելով իրենց ծնողներին ու մեծ ազդեցություն է ունենում երեխայի վրա նրանց օրինակը, հետևաբար նախ ծնողն պետք է փոխվի ու դառնա այնպիսին, ինչպիսին որ ուզում է տեսնել իր երեխային և այդ առումով ivy-ի մոտեցումը կարծում եմ շատ ճիշտ է:

    Չմոռանանք նաև, որ այժմ հեռուստացույց դիտելը մեծ տարածում գտած ամենաուժեղ թմրանյութերից մեկն է դարձել ու մեծամասամբ ծնողները չցանկանալով իրենց երեխայի հետ զբաղվեն, չունենալով ժամանակ, հավես և այլն, միացնում են հեռուստացույցն ու նստեցնում իրենց երեխաներին կախարդական այդ էկրանի առջև ու թե ի՞նչ հետևանքներ կունենան երեխայի նախ և առաջ ենթագիտակցության վրա այդ 90 տոկոս և ավել կազմող անորակ հաղորդումները՝ դժվար չէ կռահել մանավանդ, որ չգիտակցված վարքն ու հոգեկան շատ ապրումներ ու մտքեր պայմանավորված են հենց այդ ենթագիտակցականով ու վաղ շրջանի նրա ստացած ինֆորմացիայով:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  13. #28
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Հիմա որ արդեն կինոները հայերեն են թարգմանում, գոնե երեխեքը անպարկեշտ բառերը կսկսեն հայերենով օգտագործել: Էտ լավ ա:
    Եթե լուրջ, ժամանակակից կինոյի 80 տոկոսը ախմախություն ա: Էնի նրա վրա կրակեց, էնի գլուխը կախեց, մոտից մի հատ պուլիմյոտ հանեց ու ընկնելով կրակեց, էնի մեռավ, հետո մի քանի հոգով հարձակվան վրեն, բայց էնի սաղին տփեց ու փախավ, վրեն կրակեցին, բայց կրակածները չկպան և այլն: Բոլորը կանխատեսելի սցենարներով, ոչ մեկի մեջ իմաստ չկա, երեխեքն էլ դե չեն հասունացել, լավն ու վատը չեն տարբերում: Իսկ մնացած 20 տոկոս կինոները չգիտես ինչի ցույց չեն տալիս: Ու քանի գնալու ա, ավելի ախմախանալու ա կինոն: Կինոն գնալով ավելի պարզ ա դառնում: Ու մենակ կինոն չէ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #29
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Համամիտ եմ այն մտքի հետ, որ հնարավորինս պետք է երեխային ետ պահել հեռուստատեսային գռեհիկ, ագրեսածին հաղորդումներից ու ֆիլմերից: Բայց այն մտքի հետ՝ թե բոլորովին կտրել երեխային հետուստացույցից՝ սխալ եմ համարում: Դաստիարակության նպատակը ոչ միայն լավ անձ ձևավորելն է, այլ նաև ձևավորել լիարժեք անհատ, որը կարողանա դրսևորվել միջավայրում, ճիշտ որոշումներ կայացնել ու գիտակցաբար մոտենալ կյանքում գոյություն ունեցող անհանդուրժելիին, անարդարություններին: Կտրելով երեխային այդ խնդիրներից, միթե՞ մենք չենք կտրում նրան ճիշն ու սխալը տարբերելու ինքնուրույնությունից: Ուստի երեխային պետք է բացատրվի և՛ լավը, և՛ վատը, և՛դրանց հետևանքները: Անգամ որևէ ֆիլմի քննարկումով ծնողը կարող է ուսուցանել ու դաստիարակել երեխային: Թույլ տալ, որ նա էլ հայտնի իր կարծիքը, մտնել նրա հետ նպատակային բանավեճի մեջ: Այս դեպքում հաստատ, մյուս օրը դպրոցում դասարանցիների հետ այդ նույն ֆիլմը քննարկելիս՝ նա կունենա ասելիք, և այն էլ՝ ճի՛շտ ասելիք: Իսկ այն երեխան, որի մայրը խիստ արգելել էլ դիտել այդ ֆիլմը,(երբեմն էլ առանց բացատրելու, թե ինչու չի թույլատրում, որն ի դեպ նույնպես չի ընկալվում երեխայի կողմից) կմնա անտեսակետ ու կլռի, նա բնականաբար չի կարող ինքնուրույն որոշում կայացնել, կամ էլ ինչպես պատահում է հաճախ՝ կկայացնի սխալ, անվերահսկելի որոշում ու այդպես կշարունակվի նրա ողջ կյանքում:
    Հ. Գ. Անհրաժեշտ է վերահսկել հեռուստացույցից ստացած ազդեցությունները, վերցնել դրանցից միայն դրականն ու դաստիարակչականը, իմանալով սակայն` վատի ու բացասականի առկայության մասին:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 31.10.2007, 14:33:

  15. #30
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակակից կինոն

    Ճիշտն ասաց ես աշխատում եմ ինձ էլ թույլ չտալ այդպիսի ֆիլմեր դիտել
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակակից արվեստ
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.12.2016, 20:18
  2. Այս կինոն ինձ դուր չի եկել
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 173
    Վերջինը: 08.11.2016, 17:56
  3. Էս կինոն անգի՛ր գիտեմ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 540
    Վերջինը: 03.09.2013, 14:36
  4. Ժամանակակից հայ լուսանկարիչներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 13.12.2012, 09:19
  5. Ժամանակակից հայ դերասանները
    Հեղինակ՝ Marco, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.02.2010, 14:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •