Իսկ ինչու՞ պետք է ստեղծվեն բոլոր հավասարության պայմանները: Էդ երբվանի՞ց են բոլորը հավասար:
Էդ դեպքում բոլորդ ավատարները հանեք, սրանից հետո պահանջելու եմ որ բոլոր նույն ավատարով լինեն: Թե չէ մեկինը ճոխ ա, մյուսինը համեստ:
Իսկ հավասարության պայման ստեղծելուց չմոռանաք բոլորի բոյերը հավասարացնել կամ էլ չթույլատրել, որ տարբեր բոյի մարդիկ նույն դասարանից լինեն. չէ՞ որ շատերը դասարանցուն ծաղրում են կոլոտ լինելու կամ չաղ լինելու համար, չմոռանաք փնթիներին առանձին դասարանում հավաքել, չէ՞ որ դրա համար էլ են ծաղրում, չմոռանաք շատ խելոքներին առանձին դասարաններ տանել, չէ որ անգրագետները գերազանցիկներին հաճախ ծաղրում են: Ու էսպես շարունակ
Իսկ ես համազգեստների փոխարեն առաջարկում եմ հոգեբաններ ներմուծել դպրոց, դասեր սահմանել, որոնք ամեն շաբաթ երեխեքի հետ կզրուցեն ու էս ծաղրի ու ստորացման խնդիրները կփորձեն վերացնել: Եթե արդեն տենց ինստիտուտ կա, ներողություն, տեղյակ չէի

Էջանիշներ