User Tag List

Նայել հարցման արդյունքները: Դպրոցին համազգեստ պետք է թե ոչ

Քվեարկողներ
79. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    54 68.35%
  • ոչ

    25 31.65%
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Համազգեստ

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համազգեստ

    Կարծում եմ, որ համազգեստն իրոք շատ ճիշտ բան է, որպեսզի երեխաների՝ սոցիալական տարբեր խմբերին պատկանելը դպրոցում չշեշտվի, բայց այն չպետք է լինի մեր հանրահայտ «սև ու սպիտակը» մի շարք պատճառներով.
    1. Սպիտակը շուտ է կեղտոտվում, իսկ երեխաների մոտ մաքուր սպիտակի կյանքի տևողությունը լավագույն դեպքում մեկ օր է
    2. Շատ մռայլ գույներ են
    3. Դրանով հնարավոր չէ խուսափել վերը նշված խնդրից, քանի որ հարուստները ճոխ վերնաշապիկներ ու յուբկաներ են գնում, իսկ սոցիալապես անապահովները հազիվ մի տեղից կտոր են ճարում, որ, ասենք, յուբկա կարեն
    Սակայն որպեսզի համազգեստը պարտադրվի, անհրաժեշտ է հետևյալը.
    1. Դրա անվճար տրամադրում թե՛ սոցիալապես անապահովներին, թե՛ ապահովներին: Բացատրեմ ինչու. երբևէ պետք չէ մարդուն ստիպել, որ նա իր գրպանից փող ծախսի անկախ նրանից, թե ինչքան ունի: Եթե ապահովներին անվճար չտրամադտվի, նրանք կարող են և չգնել, և համազգեստը կդառնա, այսպես ասած, «աղքատության համազգեստ»:
    Կարող եմ օրինակ բերել մեր բուհի դառը փորձը: Տվյալ դեպքում ապահով-անապահով լինելը չէր խնդիրը, այլ այն, թե որ կուրսում ես: Բոլոր առաջին կուրսեցիներին անվճար տրամադրվեց մեր բուհի համազգեստը (լոգոյով խալաթ), իսկ մյուսներին խնդրում-պարտադրում էին, որ գնեն: Արդյունքում՝ բոլոր առաջին կուրսեցիները համազգեստ են հագնում, իսկ բարձրների միայն շատ փոքր մասը. մյուսները սովորական խալաթներ են հագնում (դե առանց խալաթի դասի չեն թողնում, ուրիշ տարբերակ չունենք )
    2. Դպրոցների նորմալ ջեռուցում. հիմա չգիտեմ, թե ինչպես է, բայց իմ ավարտելու տարում ձմռանը դեռ շա՜տ ցուրտ էր, և մենք ոչ միայն վերարկուներով էինք նստում, այլև դրա տակից ինչ ունեինք-չունեինք հագնում էինք: Եթե դպրոցներում ցուրտ լինի, նույնիսկ ձմեռվա համար նախատեսված համազգեստով հնարավոր չի լինի հանգիստ նստել:

    Վերջիվերջո, շատ հետաքրքիր կլինի, եթե յուրաքանչյուր դպրոց իր յուրահատուկ համազգեստն ունենա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (01.10.2009)

  3. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համազգեստ

    Լավ, եթե համահավասարեցնում ենք արտաքինը, ապա ինչու՞ չհամահավասարեցնել ներքինը, խելքը, ընդակությունները: Չէ՞ որ երեխան իրեն կարող է վատ զգալ, ազդվել, երբ իր նկարած նկարը ավելի վատն է եղել, քան իր դասընկերոջինը: Եկեք ստիպենք, որ լավ նկար չլինի, այլ բոլորը նկարեն այնպես, ինչպես նկարում է դասարանի նկարչական տվյալներով "ամենաանապահով" երեխան:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ փորձարկումները կարող են անել դպրոցից դուրս։ Կներես էլի, աղջիկներ կան, որ դպրոց են գալիս կիսամերկ կամ բարձրակրունկ հագած։ Մի՞թե դա է լավ։
    Չդիտեմ, դա լավ է թե ոչ: Սակայն նախ դպրոցից դուրս երեխան իր հակառակ սեռի հետ համարյա թե չի շփվում : /այժմ նաև իր սեռի հետ էլ, քանի որ օրերով կամպյուտեր են խաղում/: Իսկ ճաշակը և սեփական իմիջը ձևավորվում է հենց հակառակ սեռի արձագանքների տակ : Հետո եթե ինչ-որ ծայրահեղությունների պատճառով կտրել երևույթը արմատից և համահավասարեցնել, դա ինչքանո՞վ է ճիշտ: Ռեալ նայենք իրավիճակին, և կտեսնենք, որ երեխաները իրենք իրենցով, առանց մեծերի /և առավել ևս կրթության նախարարության/ շատ լավ էլ կտրում են էտ ծայրահեղությունները իրենց համարժեք վերաբերմունքով իրենց դասարաններում:

    Այս և նմանատիպ խնդիրների ճիշտ լուծումը ՝ սոցիալական խավերի ձևավորումն է, և համապատասխան վճարովի կամ մասնագիտական դպրոցների աստիճանական զարգացումը է:
    Դրա փոխարեն ընտրվում է ամեմահեշտ, և ինչպես միշտ այս դեպքերում ամենասխալ լուծումը, արգելել "տարբերվել", արգելել ունենալ քո ոճը:

    Հ.Գ. Սա շատ լուրջ հարց է, քանզի արտաքինը, ձևը նույքան կարևոր է, որքան ներքինը, բովանդակությունը:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 28.10.2007, 22:02:

  4. #18
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համազգեստ

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ կողմ եմ Այո նրանց անհատականությունները ձևավորման փուլում են և պետք չէ թույլ տալ, որ հենց առաջին դասարանից սկսած սոցիալապես անապահով խավի երեխաները ճնշվեն՝ տեսնելով, թե ինչպես է այսինչ համադասարանցին ամեն օր նոր զգեստ հագնում, իսկ ինքն ընդամենը մեկն ունի:
    Հ.Գ.Եվ հետո շատ գեղեցիկ է նայվում


    Լիովին համամիտ եմ:

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Այս հարցում այնքան էլ համամիտ չեմ... Հիշում եմ, որ անձամբ ես միշտ տհաճությամբ էի հագնում սգավորի զգեստ հիշեցնող մուգ շագանակագույն «ֆորմաները» , որոնց վրայից սպիտակ գոգնոց էինք կապում, ու այդ գոգնոցները կարճ ժամանակում «զարդարվում էին» գրչի խզբզվածքներով... (լվացք անող մայրիկների աչքը «լույս» ): Նման համազգեստը, իմ կարծիքով, չափազանց մռայլ տեսք ունի երեխաների համար: Սպիտակ վերնաշապիկն ու սև կիսաշրջազգեստը դեռ ոչինչ, վատ չէր (չնայած ես սպիտակ վերնաշապիկ էլ առանձնապես չէի սիրում... ): Կարծում եմ, որ լավ կլինի, եթե երեխաները կրեն ավելի ուրախ գույների համազգեստներ: Բայց դե դրանով էլ, իհարկե, պետությունը պիտի զբաղվի, թեև առանձին դպրոցներ կարող են (նաև գիտեմ, որ որոշները անում են) հնարավորության դեպքում իրենց հաշվին կազմակերպել դա:
    Իսկ ինչ պարտադիր է «սգավորի զգեստ հիշեցնող մուգ շագանակագույն «ֆորմաները» հագնել:Կարելի է շատ գեղեցիկ ու բաց գույների հագուստ կարել (բոլորի համար նույնը, նույն կտորից), խորհրդակցելով երեխաների և նրանց ծնողների հետ և և գտնելով «ոսկե միջինը»: Օրինակ ամռանը կարի արհեստանոց մտա և զարմացա, այնքան շատ երեխա կար, որ կարծեցի թե մի ամբողջ դասարան է հավաքված, այդպես էլ կար, նրանք եկել էին «примерка»-ի, ու շատ գեղեցիկ , երկնագույն կտորից հագուստ էին կարել տալիս, և եթե չեմ սխալվում կարելը նստում էր 3000 դրամ, բայց կտորը գնել էին առանձին գումարով: Կարծում եմ շատ թանկ չի կես տարի այդ հագուստով դպրոց հաճախելու համար:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  5. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համազգեստ

    Կարծում եմ շատ թանկ չի կես տարի այդ հագուստով դպրոց հաճախելու համար:
    Նայած ում համար

    Ես հիշում եմ, որ երբ առաջին դասարան էի, մայրս տան անկյուններից մեկից մուգ կապույտ կտոր էր ճարել, յուբկա կարել: Ճիշտ է՝ ես հպարտանում էի դրանով, ինձ շատ էր դուր գալիս, բայց եթե պարտադրեին, որ համազգեստ գնենք, հաստատ կա՛մ դպրոց չէի գնա, կա՛մ չգիտեմ…
    Ու ցավոք այսօր էլ նման ընտանիքներ կան:

  6. #20
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համազգեստ

    Ես էլ եմ կողմ համազգեստին դպրոցում, այն ինչ կուզեի ասել արդեն ասվել է մյուս անդամների կողմից, չեմ ուզում կրկնվել
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համազգեստ

    Մեջբերում Fantazy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ պարտադիր է «սգավորի զգեստ հիշեցնող մուգ շագանակագույն «ֆորմաները» հագնել:Կարելի է շատ գեղեցիկ ու բաց գույների հագուստ կարել
    Բայց մի՞թե ես էլ նույնը չէի ասում.։ Գրառմանս շարունակության մեջ հենց դա էլ ասում էի, էլի.
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Կարծում եմ, որ լավ կլինի, եթե երեխաները կրեն ավելի ուրախ գույների համազգեստներ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #22
    Լիարժեք անդամ @Lika@-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Yerevan))
    Տարիք
    31
    Գրառումներ
    81
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Համազգեստ

    հարգելի ակւմբի անդամներ ինձ համար այս թեման անձամբ շատ տհաճ է քանի որ ես և կողմ և դեմ եմ համազգեստին։սա մեր դպրոցի բանավեճի թեմա է։ինձ պետք են կարծիքներ որոնք կպաշտպանեն համազգեստը բալց ես հիմնականւմ դեմ եմ դրան որուհետև համազգեստը նեղւմ է անձի ես-ը ոչ բոլոր մարդիկ են սիրւմ նմանվել ւրիշների։

  9. #23
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Համազգեստ

    Միանշանակ կողմ եմ համազգեստ կրելուն։ Դա վերաբերում է ոչ միայն դպրոցական համազգեստին, այլև այլ մասնագիտության տեր մարդկանց համազգեստին։
    Համամիտ եմ, որ դպրոցական համազգեստն իր ոճով ու գույներով ավելի հաճո պետք է լինի աչքի համար, քան սովետական համազգեստները։ Բայց եթե փորձենք հիշել, շատերս վերջին զանգին հիմնականում հենց այդ մուգ շագանակագույն համազգեստն էինք հագնում սպիտակ գոգնոցով։ Հիշում եմ, որ այդ համազգեստի ընտրության հնարավորություն չկար, բայց փոխարենը գոգնոցները կարվում էին զանազան ոճերով, ու ընտրել կարելի էր ըստ ճաշակի։
    Մեր դպրոցում, երբ 8-9-րդ դասարան էի, մեզանից մեկ դասարան բարձր աշակերտները գումար հավաքեցին ու համազգեստ կարել տվեցին։ Շատ հաճելի էր այդ դասարանին նայելը։

    Հ․Գ․ Բոլոր նրանց, ովքեր համազգեստը համարում են ավելորդություն, ավելորդ գումար ծախսելու տեղ։ Հիշեք, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին դպրոցահասակ երեխաների ծնողները նույնիսկ մեծ պարտքերի գնով փորձում են ապահովել իրենց երեխաներին նոր հագուստով։ Ու եթե հաշվի առնենք, որ այդ հագուստը ներկրվում է արտասահմանից, ապա տեղական արտադրության ցանկացած հագուստ ավելի մատճելի կլինի, առավել ևս, եթե դրանք պատվիրվում են մեծ քանակներով։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (01.10.2009)

  11. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համազգեստ

    Կարծում եմ, որ դպրոցներում համազգեստ կրելը սխալ է, քանի որ դա դպրոցական տարիքից սկսած ոչնչացնում է երեխայի ինդիվիդուալությունը, ձուլում նրան բոլորին, դարձնում ընդհանուր զանգվածի էլեմենտ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (02.10.2009), Rammstein (02.10.2009), Ձայնալար (01.10.2009)

  13. #25
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համազգեստ

    Միշտ դեմ եմ եղել ու շարունակում եմ դեմ մնալ: Դպրոցը ոչ բանակ ա, ոչ էլ բանտ: Կողքից կարող ա սիրուն ա, որ 20 հոգի նույն գույնի են, կարող ա սիրուն չի չգիտեմ, բայց ամեն դեպքում էդ 20 հոգու կարծիքը ավելի կարևոր ա, քան կողքից նայողներինը:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.10.2009), dvgray (02.10.2009), Rammstein (02.10.2009), Ֆոտոն (02.10.2009)

  15. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համազգեստ

    Հասարակությունում ապահով ու անապահով խավերը կան ու գոյություն ունեն: Մեկն ունի ճոխ հագուստ գնելու իրավունք, մյուսը՝ չունի: Ու էդ ճոխ հագուստը անապահով երեխան տեսնելու է անկախ ամեն ինչից, նաև հենց իր դասարանցիներինը: Ու՞մ ենք խաբում, ինչի՞ համար ենք խաբում: Ի դեպ մի կարևոր հանգամանք. ճոխ չի նշանակում լավ, ճոխ չի նշանակում գեղեցիկ, ճոխ չի նշանակում ճաշակով: Թեև անշուշտ ճոխն էլ կարող է լինել լավը, գեղեցիկ ու ճաշակով:

    Ամեն երեխա պետք է դպրոց մտնի որպես անհատ, նրան իր դասարանցիները պետք է ճանաչեն որպես անհատ, ինքնուրույն անձ: Ինքնուրույն անհատի առանձնահատկություններից մեկն իր հագուակի ոճն ու ճաշակն են, որնք շատ բան են պատմում իր աշխարհայացքի մասին, իր մտածելակերպի մասին:

    Մեկի ծնողը լավ գրական ճաշակ ունի ու այն սերմանել է իր զավակի մեջ. եկեք չթույլատրենք, որովհետև կողքի ռաբիս ընտանիքի երեխան կճնշվի: Չէ որ սրանք էլ են տարբեր խավեր: Չէ որ սա էլ է տարբերություն, առանձնահատկություն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #27
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համազգեստ

    Համազգեստը համ իր լավ կողմերն ունի իհարկե, համ էլ թերությունները: Ես այդքան էլ կողմ չեմ, որ բոլորը նույն զգեստը հագնեն: Նույնիսկ երբ զույգ երեխաներին են նույն ձև միշտ հագցնում, շատ դեմ եմ, քանի որ երեխայի անհատականությունը ճնշվում ա դեռ փոքր տարիքից, ու ինքը իր ողջ կյանքում ինչ-որ մեկի ստվերն ա սկսում դառնալ: Կամ էլ նենց ահավոր ճաշակի շորեր են պարտադրում հագնել, որ երեխաները ամաչում են տանից դուրս գալ, որ դպրոց գնան:
    Մյուս կողմից՝ համազգեստն էնքանով ա լավ, որ սոցիալապես անապահով երեխաները չճնշվեն:

    Ուրիշ խնդիր էլ կա: Հիմա դպրոցներում կատաստրոֆիկ վիճակ ա… ախր գոնե սահմաններ գծած լինեն, թե ինչ կարելի է հագնել, իսկ ինչ ոչ…
    Ես շատ հաճախ գնում եմ դպրոց ուսուցիչներիս տեսակցության ու ուղղակի ապշում եմ էսօրվա աշակերտներից… Աղջիկների մեծ մասը վուլգար հագնված, բարձրակրունկ կոշիկներով, պրտված դեմքերով, երկու մետրանոց եղունգներով, ուսուցիչների տարիքին են երևում, ոնց որ դիսկո եկած լինեն:

    Զգում եմ՝ ծերանում եմ երևի, որտև ես էլ եմ սկսում մտածել՝ իսկ մեր ժամանակ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.10.2009), h.s. (01.10.2009), Second Chance (12.10.2009), Շինարար (01.10.2009), Ուլուանա (01.10.2009)

  18. #28
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Համազգեստ

    Ես կողմ եմ: Դպրոցն այն կրթական համակարգն ա, որը դաստիարակում ա երեխային որպես ՀՀ քաղաքացի: Իսկ Չհամազգեստի դեպքում առաջանում են բազմազան հարցեր, անապահով ընտանիքի երեխան վատ ա զգում, որ դասարանցին լավ շորեր ա հագնում, դրանից կոմպլեքսավորվում, չարանում աշխարհի նկատմամբ: Իսկ դպրոցը պիտի քարոզի հավասարություն:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.10.2009), Շինարար (01.10.2009), Ուլուանա (01.10.2009)

  20. #29
    Պատվավոր անդամ h.s.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համազգեստ

    Դժվարանում եմ պատասխանել, չնայած որ ավելի շատ հակված են ոչ տարբերակին: Կան ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Վերևում արդեն նշվելա, չկրկնվեմ

  21. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համազգեստ

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դպրոցը պիտի քարոզի հավասարություն:
    Ի՞նչ ա նշանակում, որ դպրոցը պիտի հավասարություն քարոզի:
    Նշանակում ա, որ եթե մեկին 5 ա դրել ուսուցիչը, ուրեմն մյուսին էլ պետք ա դնի, եթե մեկին երկու ա դրել, ուրեմն մյուսին էլ պետք ա դնի, թե չէ կարող ա ճնշվի երկու ստացողը.. որն ի դեպ հեչ էլ վատ չի
    Դպրոցը պետք ա կարողանա երեխայի անհատականությունը ջրի երես հանել, պետք ա կարողանա նրա ինդիվիդումը բացահայտել: Իսկ ինդիվիդումի արտահայտումներից մեկը հենց ճաշակը՝ հագուկապի ճաշակն է:

    Կրկնում եմ. սոցիալապես անապահով երեխան շքեղ հագնված մարդկանց այլուր էլ է տեսնելու, այդ թվում գնալու է իր միլիոնատեր դասարանցու ծնունդին, տեսնի նրա տան պայմանները, ճնշվի: Դա արգումենտ չի իրականում, դա քննարկումը տուպիկ մտցնելու փորձ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (18.04.2019)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •