բայց էն ժամանակ ավելի լավ էր մինչև ժամը 10:30 լույս էր հիմա ավելի շուտա մթնելու...
Դե եթե մարդու կենսառիթմը խախտելով եկամուտ ստանալը լավ բան է, ապա ոչ մի վատ բան էլ չկա
Տարբերությունը մեծ է: իմ ասած պարագայում մարդը քնում/զարթնում է բնական կենսառիթմի համաձայն, բայց աշխատանքի է գնում ժամով: Դա չի ազդում կենսառիթմի վրա: Բայց ժամերը հետ ու առաջ տալով խախտում ենք մարդու բնական կենսառիթմը, քանի որ մարդն արդեն քնում/զարթնում է ժամով, ոչ թե արևի դիրքին համապատասխան: Ու դա առկա է ոչ միայն ժամեր փոխելու պարագայում, այլև չփոխելու: Այսինքն` մեր ժամով գործի գնալը սխալ է կենսաբանական տեսանկյունից: Այդ ժամը պիտի ընտրվոի այնպես, որ կենսառիթմը չխախտվի:
Տարբերությունը կա Տիգ ջան, դիր թղթի վրա նկարի ու կզգաս տարբերությունը:
Շատ երկրներ ժամերը չեն էլ փոխում: Խնդիր կա? Օրինակ արաբական երկրներում էլ ցերեկվա շոգ ժամին աշխատանքը դադարեցնում են շարունակում են երեկոյան ժամերից: Ընենց չի, որ կանդիցիոներ չունեն, բայց դե իրենց կենսառիթմին դա է համապատասխանում:
Չգիտեմ, իմ անձնական կարծիքով ժամով գործի գնալը (ոչ թե տևողությունը, այլ սկիզբ/ավարտ ժամերի սահմանումը) մարդու օրգանիզմին վնաս է, իսկ ժամերի փոփոխության մեխանիզմը էլ ավելի է մեծացնում բացասական ազդեցությունը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Rammstein (05.04.2012)
Բայց ինչո՞ւ է կենսառիթմը խախտվում: Հակառակը տեղն է ընկնում: Հիմա քանի որ շուտ է լուսանում, բնական կլիներ, որ շուտ էլ սկսեինք աշխատել, էլ ինչո՞ւմն է կայանում կենսառիթմի խախտվելը: Այլ հարց է որ դա կտրուկ է տեղի ունենում: Բայց ոչ կտրուկ տարբերակը չեմ պատկերանցում, որ պրակտիկ լինի ու խառնաշփոթի չհանգեցնի:
Վարզոր ջան, էլ չեմ ուզում կրկնվեմ...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ես ակնհայտ դրական կողմերը տեսնում եմ, բայց տեսնում եմ նաեւ ակնհայտ բացասականը ու դրա մասին եմ խոսում:
Դրա համար Ռուֆուսը շատ լավ բան էր առաջարկել, միանգամից մի 5 ժամով (կոնկերտ իրա առաջարկած թիվը չեմ հիշում) առաջ տանք ու մինչեւ գիշերվա հազարը լույս լինի:
Իսկ եթե լուրջ, դու նորմալ ե՞ս համարում, որ կեսգիշերից 1.5 ժամ առաջ դեռ լույս ա:
Varzor (06.04.2012)
Ընդհանրապես մենք միշտ մի քանի ժամ առաջ ենք եղել ընդունված ժամանակից: Հիշում եմ, երբ երեխա ժամանակ ինչ-որ արտասահմանյան ստեղծագործություն էի կարդում, միշտ զարմանում էի, թե էս ի՞նչ ժամ են օգտագործում էս մարդիկ: Ասենք կարող էին պայմանավորվել առավոտյան ժամը հինգին, կամ վեցին, բայց ըստ բովանդակության այդ ժամին արդեն նորմալ առավոտ էր: Ու նույն կերպ, երեկոյան ժամը յոթը, կամ ութը արդեն նկարագրվում էր, որպես գիշեր: Հիմա եմ հասկանում, որ դա է բնականը, ուղղակի մեր ժամերը միշտ սխալ են եղել:
Հիմա մեր խելոքները փորձում են շտկել էդ սխալը: Բայց եղբայր, եթե դու ժամը փոխում ես, բարի եղի կազմակերպի այնպես, որ իմ աշխատանքը, կամ դասը, սկսվի ոչ թե իննին կամ տասին, այլ յոթին կամ ութին: Թե չէ ես ժամը վեցին արթնանում եմ, երեք ժամ չգիտեմ ինչ անեմ, ինչով զբաղվեմ, իսկ երեկոյան տասին արդեն քունս տանում է:
Չի կարելի մարդկանց էս աստիճանի խաղալիքների տեղ դնել, ու հետո անիմաստ պատճառաբանություններով փորձել համոզել, որ սա է բնականը: Չի կարող սա բնական լինել, որովհետև անբնական է, որ իմ աշխատանքը սկսվում է, ոչ թե առավոտյան, այլ կեսօրին մոտ, իսկ վերջանում է ոչ թե երեկոյան, այլ համարյա գիշերը:
Ռամշ ջան, ի՞նչ է նշանակում կեսգիշեր: Սա էլի մեր կողմից պայմանական անվանում է չէ՞...
Լավ էս սաղ հեչ, Արեան շատ լավ պատասխանել է ամեն ինչին: Կեցցես Արէա ջան:
Իմ համար տարբերություն չկա ես առավոտյան արևածագին ժամը 8 կանվանեմ, թե 7: Խնդիրը նրանում է, որ ժամային փոփոխությունների հետ մեկտեղ չի իրականացվում աշխատանքային ժամերի կանոնակարգված փոփոխություններ: Դու էլ էիր դրա մասին խոսում, բայց դու առաջարկում էիր ամեն մեկն իր ներքին պայմանավորվածությունն ունենա, որը հաստատ խառնաշփոթի է հանգեցնելու: Այսինքն համընդհանուր պետական մակարդակով պիտի ընդունվի աշխատանքի և դասերի ժամի սկզբի փոփոխություն:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տիգ ջան, իրար չենք հասկանում: Ստեղ հարցը են չի շուտա մթնում, թե ուշ: Ստեղ հարցը էնա, որ մարդ զարթնի արևի հետ, գնա գործի դրանից հետո: Ու թող իրա 8-10 ժամը էլի աշխատի, քանիսին որ կվերջացնի գործը` մեկե, միևնույն է:
Խնդրը նրանումն է, որ մարդ ունի բնական կենսառիթմ` դա արևի ծագելու/մայր մտնելու ռիթմն է: Ժամը ստեղ ոչ մի կապ չունի:
Հիմա քո համար ինչ տարբերություն գործի ես գնում ժամը 9-ին, թե 10-ին, եթե էլի նույն ժամաքանակն ես աշխատելու?
Կապ չունի, թե լույսը քանիսին է բացվում` 6-ին, թե 7-ին: Մեկա գործի կգնաս լուսաբացիցի հետո:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Tig (06.04.2012)
դե իմ համար ետ շատ լավ էր որովհետև ինձ մթին դուրս չեն թողնում իսկ ետ ժամանակ ավելի շատ կշփվեյի ընկերուհիներիս հետ.. բայց դե.....Իսկ եթե լուրջ, դու նորմալ ե՞ս համարում, որ կեսգիշերից 1.5 ժամ առաջ դեռ լույս ա:
Ժող, ես միանշանակ համաձայն եմ, որ պետք ա մեր արթնանալը, գործը, դասը տեղափոխենք ավելի շուտ ժամի ու ավելի շուտ քնենք, բայց քննարկվող հարցի հետ դա քիչ ա կապված: Էդ հարցը ավելի արդիական կդառնա, երբ որ անցնենք GMT+3 ժամային գոտուն:
Տիգ, կեսգիշերը համարվումա գիշերվա 0:00-ն, դրա համար աշխարհագրական կեսգիշերը պիտի էդ ժամի հետ համապատասխանի: Իսկ էդ դեպքում ժամը 22:30 չի կարա լույս լինի:
http://www.panarmenian.net/arm/news/275336/
Ո՞նց անենք որ էս տղեն մի գործ ունենա, անոռուգլուխ օրենքներ չմտահաղացնի՞։ http://www.parliament.am/draft_docs7...himnavorum.pdf Հլը գրած հիմնավորմանը նայեք, ոնց որ յոթերորդ դասարանի ռեֆերատ լինի։
Հուսով էի, որ էս հարցը էլ չի բարձրանա Հայաստանում, հաշվի առնելով որ մանրից երկրները էս անիմաստ գործողությանը վերջ են տալիս։ ԵՄ–ն ու հավանաբար բոլոր մյուս Եվրոպական երկրներն էլ 2021 թվականից անցնելու ա ֆիքսված ժամային գոտու։ Օրենքն արդեն ընդունված ա։ ԱՄՆում էլ ոնց–որ թե խոսակցություններ կային դադարեցնելու համար։
Թեման ստեղծվել է 7.10.2007 թ-ին։ Բոց է - 12 տարի է անցել, սակայն դեռևս հարցը... քննարկվում է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (23.11.2019)
Հույս ունեմ ԱԺ-ն էնքան անոռուգլուխ դուրս չի գա, որ կողմ քվեարկի սրան։ Հասկացանք՝ նախորդ իշխանությունն ա որոշել ժամերը չփոխել, հիմա եզակի ճիշտ որոշում են կայացրել, նույնիսկ եթե ռուսներից են թխել, պարտադիր ա՞ հարամ անելը։
Լրիվ լուրջ, ես պատրաստ եմ հելնել ցույց անել հանուն էդ զիբիլը հետ չբերելու։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ