Ես մի բան գիտեմ էսօր 1 ժամ շատ եմ քնելու
Ես մի բան գիտեմ էսօր 1 ժամ շատ եմ քնելու
Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!
Ես միշտ խճճվում եմ էս ժամային փոփոխություններից` հետ ու առաջ, հետ ու առաջ
Ամեն անգամ ուղեղի գերլարումով եմ գլխի ընկնում` հիմա որ մի ժամ հետ տանք, ես առավոտյան քանիսին պիտի արթնանամ, շատ եմ քնելու, թե քիչ, մութ կլինի, թե լույս???...
Հիմա էլ օրերն էնքան շուտ են սկսել մթնել, ամեն օր ջղայնանում եմ էդ "մութ"- վրա
Մեկ էլ զայրանում եմ, որ ժամերը փոխելուց մի քանի օր հետո էլ մարդիկ ասում են` հին ժամով արդեն ---քանիսն ա, ռեժիմից հետ ես ընկնում... չեմ հասկանում, ինչ իմաստ ունի հին ժամով ռեժիմի մասին խոսել???
մի խոսքով, ոնց եք վերաբերվում էս ժամային խաղերին?
Մեկ էլ, ինձ ով կբացատրի, մենք հիմա GMT + ինչքան ենք? մինչև փոխելը +4 էինք, բայց հիմա չեմ հասկանում... իրենք էլ են փոխել, թե GMT-ն անփոփոխ է?
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
վայ լսի, ես էլ գիտեմ՝ մենակ ես եմ տենց խառնում իրար սաղ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ճիշտն ասած մենք հիմա գտնվում ենք սխալ ժամային գոտիում: ԽՍՀՄ-ի վախտերով ամբողջ Խորհրդային Միության ժամերը մեկ ժամ առաջ էր, որպեսզի Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ շփվելը անհարմար լիներ, հիմա GMT +4 (ամառային ժամանակով GMT+5) ենք, բայց պետք է լինենք GMT +3 (ամառային ժամանակով GMT +4) ժամային գոտիում:
I may be paranoid but no android!
Չեմ հասկանում մենք ենք ժամացույցի ձեռը թե՞ ինքը մեր...
Ընդամենը 1000 բան փոխելու տեղը բռնում են ընենց են անում որ մարդիկ առավոտը շուտ չզարթնեն տենան մութա... իրիկունն էլ ջանդամ...
Լավ բանա իմ կարծիքով.. համենայն դեպս առավոտը որ հելնում էի տեսնում էի մութա էլի քնում էի
Loading your personal settings....
Jarre (30.03.2009)
Ըհըն, շոու մաստ գոու օն
Ժամը 5 նա նոր ժամով... Քունս չի տանում, իսկ առավոտ մեռած եմ լինելու...
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ժամանակագոտիների միջազգային համակարգին համապատասխան ժամանակի հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկման հետևյալ կարգը` ամեն տարի հոկտեմբերի վերջին կիրակի օրը ժամը 2.00-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տանել, իսկ մարտի վերջին կիրակի օրը ժամը 2.00-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տանել:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» N 127 և 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «1994 թվականի հոկտեմբերի 2-ից ժամանակի հաշվարկումը փոխելու մասին» N 469 «ա» որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 23-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
23 հոկտեմբերի 1996 թ. N 338
որ հիշում եմ՝ վաղը երկուշաբթի ա, դեռ մի բան էլ՝ մի ժամ շուտ եմ զարթնելու, քիչ ա մնում կախվեմ էս ժամային փոփոխություններն իսկականից շատ են ազդում վրաս:
Artgeo (29.03.2009)
Իսկ իմ վրա ընդհանրապես չեն ազդում, էդ հիմնականում գրաֆիկով քնող հելնող մարդկանց վրայա ազդում իսկ ես մի օր կարա 12-ին քնեմ 6-ին հելնեմ , մի օր կարա 2-ին քնեմ էլի նույն ժամին հելնեմ, մի օր էլ ընդհանրապես չքնեմ Մի խոսքով երբ հեռախոսիս վիբռոն սկսեց պոչկեկս ջարդել հելնում եմ
Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало
Էն գիտեք որ աբարանցին իմանումա սաղ աշխարհում ժամերը հետ են տալու նավսյակի իրա ժամացույցի դեմը թեշտա դնում
Արիացի (31.03.2009)
Jarre (30.03.2009)
GMT-ներն ընդհանրապես անփոփոխ են: Ամառային կամ ձմեռային ժամանակին անցնում է ամբողջ աշխարհը, դրա համար էլ GMT-ները չեն տուժում, մնում են անփոփոխ (Հայաստանը` GMT+4):
Իսկ ամառային և ձմեռային ժամանակների անցման (Ժամասլաքը 1 ժամ ետ-առաջ տալու) գաղափարի հեղինակը մեզ բոլորիս քաջ հայտնի Բենջամին Ֆրանկլինն է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ