Մոդերատորական։ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «ՀՊՏՀ» թեմային։
Հ. Գ. Առաջին թեման «Դեսից–դենից» բաժնից տեղափոխվել է «Ուսումնական հաստատություններ»։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.02.2010, 20:27:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Katka (28.02.2010)
ապագա մասնագետի համար իսկական կյանքի դարբնոց: այստեղից միշտ էլ դուրս են եկել պետական կաշառակերության հիմնարկերի լավագույն կաշառակերները և այլ կաշի քերթողները:Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
tikopx (23.03.2010)
davidus (28.02.2010)
2 անգամ կտրին` լիկվիդ, սենց չի կարա լինի, պետքա մի բան անել, ասում են ,որ յանիմ արտագրում եմ,բայց չեն կարում ապացուցեն ,3-ի պատասխանում եմ չեն դնում արժի ետ դասախոսների հետ փողի վերաբերյալ խոսալ ,զապիս անել ,քցել ինտեռնետ
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Պաաաաաաաահո, ինչ հրաշք ուսանողներ ունենք է: Նախ նշեմ, որ ինչքան էլ դասախոսը վատը լինի լավ սովորողներին երբեք չեն կտրում: Երկրորդ համալսարանը ինչի համար է ստեղծվել, ըստ քո պատկերացումների համալսարանը նրա համար է, որ դասախոսի ներվերը ուտեք, հետո զապիս անեք ու զապիսը դնեք ինտերնետ: Լավ էլի, հարգելի ժողի ուսանող, նախքան դատել ու դատավճիռ կայացնելը, ինքդ քեզ վերլուծի, քանզի ըստ երևույթին դու ընդհանրապես երեքի չես պատասխանել: Չնայած ես, որ լինեյի էդ դասախոսիդ տեղը կնշանակեյի ու կպրծնեյի:Ուրեմն քեզ ահավոր էնքան վատ ես պահել, որ սկի երեք չեն կամենում: Կներես, եթե շատ կոպիտ արտահայտվեցի, սակայն ժամանակը եկել է, որ մեր երիտասարդությունը փոխի իր վերաբերմունքը ուսման, դասախոսի, ուսուցչի նկատմամբ և ինչու չենք կարողանում ընդունել, որ համալսարանը պատերի տակ կանգնելու , շեմուշկա չրթելու և ախպերավարի խոսալու վայր չէ: Վերջի վերջո դասախոսը հենց մեր հասարակությունից է չէ, մարդիկ ինչ մեղք են գործում, որ դաս են տալիս: Իհարկե կան իրենց մասնագիտական հնարավորությունները պահող դասախոսներ ևս, սակայն ընդհանուր առմամբ դա այդպես չէ:
davidus (23.03.2010), Sagittarius (23.03.2010), Ժունդիայի (23.03.2010)
Ճիշտ ես ասում , բայց նաև եկել է ժամանակը, որ դասախոսներն էլ փոխեն իրենց վերաբերմունքը, և ավելի լուրջ վերաբերվեն իրանց գործին...
Ճիշտ ա, համալսարանները լիքն են ուսանողների ճափանիշներին ոչ մի կերպ չհամապատասխանող «ուսանողությամբ», բայց այդ «ուսանողներին» իրանքն են ընդունում, և իրանք են թողնում, որպեսզի այդ ուսանողները հասնեն մինջև վերջին կուրս,...
tikopx (23.03.2010)
ես մի հարցը պատասխանեցի քնությաը, իսկ դա 3 ա հաստատ. ես շատ բան չեմ ուզել` ընդամենը 3, քանի որ 2 տեղ եմ աշխատում չեմ հասցնում ու իրան ել ասել եմ:Բիզնես ու մարկեթինգ 2 կուրս հեռակա Ադրիանո ջան կներես հարցիս համար ,բայց դւ դասախոս ես կամ դասատու? հետաքրքիրա ուղղակի
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Ես կարելի է ասել դասեր տվել եմ, սակայն ես հիմա ուրիշ տեղ եմ աշխատում: Նոր եմ ավարտել ասպիրանտուրաս, սակայն սա ինչ կապ ունի, ես կխնդրեմ չանձնավորել խնդիրը: Հասկանում ես չեմ ասում, որ դասախոսները աշխարհի ամենագեղեցիկ, ամենանուրբ բաներն են, իհարկե կան դասախոսներ, որ համը հանում են, սակայն մեր ժողովուրդը պետք է հասկանա վերջապես, երբ մարդ համալսարանա ավարտում դա դեռ չի նշանակում նա մասնագետ է: Ուրեմն հետևություն, եթե գոնե երեքի ես սովորելու, ապա ինչու ես ընդունվել, երեք ես հասկանում եմ անբավարարին մոտ: Կարող երեքի սովորողը ուրիշ տեղ ավելի մեծ բաների կհասնի: Այ այդ դեպքում էլ կարիք չի լինի դասախոսին կաշառք տալ, նկարել, հետո էլ բերել ինտերնետ դնել, տենց հարցերը չեն լուծվում:
Ժունդիայի (23.03.2010)
երբ մարդ համալսարան ա ավարտում և դիպլոմ ա ստանում, դա նշանակում է, որ նա մասնագետ է
իսկ եթե դա չի համապատասխանում իրականությանը դա արդեն դասախոսի խնդիրն է՝ որը այդ ուսանողին դրական է գնահատել, համալսարանի խնդիրն է՝ որը նման դասախոս է պահում և նման շրջանավարտ է տալիս, կրթական համակարգի խնդիրն է՝ որը նման ուսանողներ է պատրաստում, նման դասախոսներ ունի, նման համալսարաններ է արտոնագրում
tikopx (23.03.2010)
Ադրիանո ջան Չգիտեմ դու հեռակայկից խաբար ես թե չէ,բայց ասեմ, 1 ամիս դասի ես գնում,ամեն մի դասախոս իրա գիրքնա տալիս ,որ առնես`1500-2000 դրամ, մինիմում 100 էջ ու դու ետի 2 ամսվա մեջ պիտի սաղ կարդաս:ինչ կապ ունի ինչքանի եմ սովորում 3 թե 4,քանի որ աշխատում եմ չեմ հասցնում,որ չաշխատեմ 4 մաքուր կհասցնեմ,բայց ինձել թող հասկանան:իսկ մնացածում համաձայն եմ,երբ դասախոսը դառնա դասախոս,ուսանողը կդառնա ուսանող:Ժողում դասախոսի գինը սկսում է 100 դոլարից` ետի ծանոթով:
Վերջին խմբագրող՝ tikopx: 23.03.2010, 21:23:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Բարի օր, ժողովուրդ ջան: Էսօր տեղեկատվական սայթերում կարդացի, որ ամսի 22-ին համալսարանի դիմաց բողոքի ցույց ա լինելու: Պարզվում ա, որ կառավարությունը որոշում ա կայացրել, որի համաձայն կրկնակի չափով կրճատվելու են մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում տարկետման իրավունքով տեղերի քանակը:
Կարող ա՞ ինչ-որ մեկը ավելի մանրամասն գիտի էս որոշման մասին: Կառավարության սայթում չգտա:
Հետաքրքիր ա (ավելի ճիշտ` կարևոր ա), թե «ֆինանսներ և վարկ» մասնագիտության մագիստրատուրայի տեղերը էս տարի քանի հատ են
Կասե՞ս որ սայտերում ես կարդացել:
Ծրագրավորման լեզվի ամենակարևոր մասը նրա անունն է: Լեզուն հաջողություն չի ունենա առանց լավ անվանման: Ես վերջերս մի շատ լավ անուն եմ հորինել և հիմա փնտրում եմ հարմար լեզու:
Դոնալդ Է. Կնուտ
www.edu.am/DownloadFile/3284arm-magistr561.PDF
Ստեղ մագիստրատուրայի տեղերն են գրած, ֆինանսները ոնց որ 7 տեղ ա:
Ծրագրավորման լեզվի ամենակարևոր մասը նրա անունն է: Լեզուն հաջողություն չի ունենա առանց լավ անվանման: Ես վերջերս մի շատ լավ անուն եմ հորինել և հիմա փնտրում եմ հարմար լեզու:
Դոնալդ Է. Կնուտ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ