User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: ՀՊՏՀ

  1. #16
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՊՏՀ

    Բարև
    Թեման որ բացեցի, սկզբում գրառում անող չկար, նեղվում էի
    լավա ժողեցիներն արձագանքեցին
    ՄՏՀ-ի ամբիոնի մասին լավ էր ասված, Աղաջանյանի մասին մանավանդ, շատ լավ էր ասված
    ՈւԽ-ի մասին ես ներմալ կարծիքի եմ, չնայած ծրագրվող միջոցառումների մեծ մասը տենց էլ չի հասցվում միչև վերջ
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  2. #17
    Սկսնակ անդամ Estrella-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՊՏՀ

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ էդքան լավ կարծիքի չեմ էդ կառույցի մասին
    Լսի, Estrella, պատահաբար քո անունը Շուշան չի? Եթե տենց ա, ուրեմն մի անգամ կարծեմ էս թեման քննարկել ենք Թե սխալվում եմ??
    Չէ Շուշանը չեմ, ցավում եմ , որ հիմա մեր ՈՒԽ-ն ուսանողի թիկունքին չի, Վերջերս անգամ համոզվեցի , որ գործում ա ընդդեմ ուսանողի, բաըց ախր ժամանակին այլ կերպ էր ամեն ինչ,

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (21.02.2010)

  4. #18
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՊՏՀ

    Մեջբերում Estrella-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Շուշանը չեմ, ցավում եմ , որ հիմա մեր ՈՒԽ-ն ուսանողի թիկունքին չի, Վերջերս անգամ համոզվեցի , որ գործում ա ընդդեմ ուսանողի, բաըց ախր ժամանակին այլ կերպ էր ամեն ինչ,
    Մոտավորապես պատկերացրի ինճի մասին եք ասում, բայց եթե մի կողմ թողնենք քաղաքականությունը.... գուցե մեր ՈՒԽ-ն էդքան էլ վատը չէ
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  5. #19
    Սկսնակ անդամ Estrella-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՊՏՀ

    Չէ վատը չի, անգամ շատ լավն էր,
    Ժող ոնց ազատվենք Տնտեսի Մկրտչյանից,,

  6. #20
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՊՏՀ

    Մեջբերում Estrella-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ վատը չի, անգամ շատ լավն էր,
    Ժող ոնց ազատվենք Տնտեսի Մկրտչյանից,,

    մկրտչյանից չգիտեմ, բայց աղատվելու ձևերը որ իմանաք, ինձ էլ ասեք էլիիիի
    ազատվել:ու ենթակա մի քանիսը կան
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  7. #21
    Սկսնակ անդամ Estrella-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՊՏՀ

    Մենք բողոքելով ու դասից պախնելով Մարի Զաքարյանից ազատվեցինք, բայց Մկրտչյանի վրա չի ազդում,եթե լուրջ առիթ ունենաք կարող եք ազատվել,
    Կրեդիտային համակարգում ե՞ք սովորում

  8. #22
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՊՏՀ

    Ժողովուրդ, չգիտեմ ուրիշ բուհերում էլ են ուսանողներին սթրեսի մեջ պահում, թե ոչ, բայց ըստ մասնագիտությունների անվճար տեղերի քանակը արդեն սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ դեռ ապրիլին, ահա լինքը`http://edu.am/ArticleIndex.php?id=1549&topMenuArt=-1: Լինքում հավելված կա, քաշեք և նայեք ձեր մասնագիտությունների գծով:

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ /17 ապրիլի 2008 թվականի N 377-Ն/

    Լինելու են զինծառայությունից տարկետման և առանց տարկետման /ես, օրինակ, տենց եմ անցնում/ իրավունքի անվճար տեղեր, հնարավոր է` վճարովի, բայց տարկետման իրավունքով տեղեր:
    Մեր ԺՈՂ-ում դեկան Քալանթարյանը այդ մասին իմանում է ինձանից, նենց էլ շշմած էտ թղթերին էին նայում, ոնց որ դա իրանց գործը չի եղել: Սովետի հոտ ա գալիս էս համալսարանից, չգիտեմ, կամ էլ «կեղտոտ խաղեր» են տալիս: Մինչև հիմա և ոչ մի լուր չեն ասել, այնինչ ամեն ինչ պարզ էր դեռ վաղուց: Տրաքցնելու եմ վերջը ես սրանց:
    Կարճ ասած` տեղեկացած եղեք ու տեր եղեք ձեր իրավունքներին:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  9. #23
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՊՏՀ

    Ձերբակալվել է ԲՀԿ անդամ, դասախոս Արմեն Ճուղուրյանը

    Այսօր կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Երևանի Տնտեսագիտական համալսարանի դասախոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:

    Նա եղել է Ֆինանսահաշվային ֆակուլտետի դեկանը, այժմ համալսարանի կրթական բարեփոխումների և արտաքին կապերի բաժնի պետն է:

    2007 թվականի Խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ ցուցակում նա եղել է 55-րդը:

    Ֆորումներից մեկում էլ Ճուղուրյանի ուսանողները նրա մասին գրել են. «համ էլ Ճուղուրյանը կաշառակեր ա», մյուսն էլ ավելացրել է. «Ճուղուրի մասին էլ ասեմ, որ խեղճ ա թվում, բայց կողից հավեսով փողեր ա վերցնում», իսկ մեկ ուրիշը, թե «Ճուղուրյանը էն 5 000 դրամանոց գիրքը զոռով վաճառողը չի՞: Քննության ժամանակ էլ, որ հետ էր ուզում»: http://ankakh.com/?p=17486
    Նյութում մեջբերվելա ակումբի գրառումները՝
    դե Ժողը մնում ա Ժող , բայց Համալսարանն ուրիշ ա համ էլ Ճուղուրյանը կաշառակեր ա
    Ճուղուրյանը, էն 5 000 դրամանոց գիրքը զորով վաճառողը չի՞ Քննության ժամանակ էլ, որ հետ էր ուզում
    Չխրատվեց:

  10. #24
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՊՏՀ

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձերբակալվել է ԲՀԿ անդամ, դասախոս Արմեն Ճուղուրյանը
    «Պահի տակ գայթակղվել եմ»

    Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի (ԵՊՏՀ) դասախոս, պրոֆեսոր, ԲՀԿ նախկին անդամ Արմեն Ճուղուրյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ընդունում է իր մեղքն ու զղջում դրա համար:

    Նշենք, որ սեպտեմբերի 22-ին նա ձերբակալվել էր` քաղաքացուց 5 000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար` այդ քաղաքացու որդուն բուհի հեռակա ուսուցման համակարգ ընդունելու նպատակով:

    Նրան սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` առանձնապես խոշոր չափի կաշառք, որով նախատեսվում է ազատազրկում 7-12 տարի: Սակայն այսօր, երբ իր մեղադրական կարճ ճառն ասաց մեղադրող Արամ Ամիրզադյանը, պարզվեց` Ճուղուրյանը մեղադրվում է ՀՀ Քր. Օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով` խոշոր չափերով խարդախություն, որի համար նախատեսվում է 2-6 տարի ազատազրկում:

    Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ այսօր Արմեն Ճուղուրյանի դատավարությունն ընթացավ արագացված ընթացակարգով: Այսօր 2-րդ դատավարությունն էր, իսկ արդեն վաղը` դեկտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, կհրապարակի դատավճիռը:

    Դատավարությունը դեռ չսկսված ինչպես Ճուղուրյանը, այնպես էլ նրա հարազատները բավականին ագրեսիվ կերպով փորձում էին խոչընդոտել մեզ տեսանկարահանել: Դատավոր Ժորա Վարդանյանն էլ, տեղի տալով մեղադրյալի պահանջին, արգելեց տեսանկարահանումը:

    Դատախազ Ամիրզադյանը դատարանից պահանջեց Արմեն Ճուղուրյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման` հաշվի առնելով նրա կատարած հանրորեն վտանգավոր արարքը:

    Դատապաշտպան Վարդուհի Էլբակյանն իր պաշտպանական ճառում ընդգծեց, որ իր պաշտպանյալն ի սկզբանե իրեն մեղավոր ճանաչել է եւ այս ամիսների ընթացքում կալանքի տակ գտնվելով` գիտակցել իր մեղքը: Նա իր խոսքում մեջբերեց ՀՀ Կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանի, ԵՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանի, ինչպես նաեւ` մի շարք այլ դասախոսների ու ուսանողների բնութագրեր, որտեղ Արմեն Ճուղուրյանին բարձր գնահատականի են արժանացրել եւ նշել, որ նա վայելում է բոլորի սերն ու հարգանքը: Բացի այդ` նա բազմաթիվ մենագրությունների ու 100-ից ավելի գիտական ուսումնասիրությունների հեղինակ է:

    Դատապաշտպան Էլբակյանը դատախազի պահանջած պատժաչափը համարեց առավելագույնս խիստ եւ դատարանին խնդրեց ավելի մեղմ պատիժ սահմանել, որն էլ պայմանականորեն չկիրառել:

    Արմեն Ճուղուրյանն իր պաշտպանական ճառում դատարանից խնդրեց հաշվի առնել այն, որ ունի հաշմանդամ կին, անչափահաս երեխա եւ որ տան միակ աշխատողն ինքն է: Բացի այդ` նա ընդգծեց, որ գիտնական է, բավականին մեծ ավանդ ունի գիտության մեջ եւ այժմ էլ զբաղվում է գիտական լուրջ հետազոտություններով, որոնք, եթե դատապարտվի, չի կարող կատարել:

    Նա ընդունեց, որ կաշառք վերցնելու հանցանք է կատարել, սակայն ինչպես նա հայտարարեց. «Դրդիչը, նախաձեռնողը ես չեմ եղել, այլ դիմացինը: Եթե ես ստիպեի կաշառք տալ, դա լուրջ հանցանք կլիներ: Ես ընդունում եմ, որ պահի ազդեցության տակ գայթակղվել եմ ու շատ եմ զղջում դրա համար»:
    www.a1plus.am

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (10.12.2009), Zangezur (10.12.2009)

  12. #25
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՊՏՀ

    ԲՀԿ նախկին անդամին դատապարտեցին 3 տարվա ազատազրկման
    Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10-ին 3 տարվա ազատազրկման է դատապարտել ԲՀԿ նախկին անդամ Արմեն Ճուղուրյանին:

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի նախկին անդամ, Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը ձերբակալվել է 2009թ. սեպտեմբերի 22-ին, մի քաղաքացուց նրա որդուն հեռակա բաժին ընդունելու համար 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար:

    Արմեն ճուղուրյանը դատավարության ժամանակ ընդունել էր իր մեղքը եւ խնդրել մեղմ վարվել իր նկատմամբ, քանի որ խնամքին անչափահաս երեխա եւ հաշմանդամ կին ունի, սակայն մեղադրող Արամ Ամիրզադյանը նրա համար 4 տարվա ազատազրկում էր պահանջել:

    Ճուղուրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հավանաբար կբողոքարկեն դատարանի վճիռը, քանի որ Ճուղուրյանի նկատմամբ շատ խիստ վճիռ է կայացվել, թեեւ գործում կան մեղամացուցիչ շատ հանգամանքներ:
    www.news.am

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (10.12.2009), Zangezur (10.12.2009)

  14. #26
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. ՀՊՏՀ

    Մեջբերում Estrella-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք բողոքելով ու դասից պախնելով Մարի Զաքարյանից ազատվեցինք, բայց Մկրտչյանի վրա չի ազդում,եթե լուրջ առիթ ունենաք կարող եք ազատվել,
    Կրեդիտային համակարգում ե՞ք սովորում
    Բարև բոլորիդ, ես էլ եմ ԺՈՂ սովորել արդեն երկու տարիյա ավարտել եմ: Բայց երևի երբեք չեմ մորանա Մարի Զաքարյանի դասերը: Ոնց որ ինքը դիկտատոր լիներ մենք էլ իրա ծառաները:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (21.02.2010)

  16. #27
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

    Քննարկենք, կիսվենք նորություններով, առաջարկություններով:

    Ես այսօր նոր նորություն իմացա՝ ՀՊՏՀ-ի ասպիրանտուրայում սովորողները ևս անցնում են կրեդիտային համակարգի: Այս տարի փորձնական է, բայց արդեն հրամանը հաստատված է: Ավարտելուց հետո ասպիրանտները թեկնածուի կոչումից բացի, ստանալու են նաև հետազոտող տնտեսագետի դիպլոմ: Ուսուցման ընդհանուր սկզբունքը, նոր առարկաները բավականին պրակտիկ են, բայց կարծում եմ դասախոսներ, մասնագետներ չկան այդ ամենի համար:Դրա համար արդյունքը էական չի լինի: Մյուս կողմից` բանակից խուսափելու համար ընդունվողների գործը լավ դժվարանում էԻսկ աշխատող ասպիրանտների մասին մեծն Աշոտյանը չի մտածել

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (19.02.2010)

  18. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

    մենք լավ պրծանք....
    բայց մեր մեջ ասած չեմ պատկերացնում, թե միայն փիլիսոփայության կես սեմեստրի համար ինչ կրեդիտային համակարգ են ներդրել.....

  19. #29
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

    ախր շատ են է անկապ անիմաստ առարկաները ՀՊՏՀում
    և բացակայում են շատ արդի և օգտակար առարկաներ, օրինակ՝ ինչու՞ չկա լոգիստիկա

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (21.02.2010)

  21. #30
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    մենք լավ պրծանք....
    բայց մեր մեջ ասած չեմ պատկերացնում, թե միայն փիլիսոփայության կես սեմեստրի համար ինչ կրեդիտային համակարգ են ներդրել.....
    5 նոր առարկա, ավելի ճիշտ 8: Փիլիսոփայության և մնացած որակավորման քննություններից առանձին… Այսինքն, հետազոտող տնտեսագետի դիպլոմի համար ես սկսում սովորել: Նոր ուսումնական պլան են մշակել: Մտավոր սեփականություն, պատենտավորում, ՏՏ և գիտահետազոտական աշխատանքներ, թիմային գիտահետոզություններ ևն, բավականին հետաքրքիր է, բայց դժվար ու դիսերտացիայից շատ շեղող:

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժբախտ պատահար ՀՊՏՀ-ում
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 12
    Վերջինը: 08.12.2009, 19:33

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •