User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Տաքսի-տաքսի

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Տաքսի-տաքսի

    Նոր քաշեցի ու նայեցի այս հիանալի բեմադրությունը
    Շատ լավն ա, ով չի տեսել քաշեք նայեք
    Եթե տեղեկություններ ունեք, խնդրում եմ գրեք:

    քաշել կարող եք այստեղից http://torrent.arut.ru/viewtopic.php?t=237

    Վերջին խմբագրող՝ Artgeo: 27.10.2007, 02:41: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տաքսի-տաքսի

    Ադելայդայի դերասանուհու՝ Մարիամ Ղազարյանի մասին գտա http://www.zhamanak.com/article/6855/
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 27.10.2007, 03:13:

  3. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաքսի-տաքսի

    Տաքսի-տաքսին շատ եմ սիրում: Կարպ Խաչվանքյանի մասնակցությամբ բոլոր ներկայացումներն էլ սիրում եմ: «Ես եմ եկել եմ», «Պահանջվում է ստախոս» և այլն...

  4. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաքսի-տաքսի

    ես քաշել նայել եմ ... հատուկ շնորհակալություններս Artegoin .. հիմա ել Մենք ենք մեր սարերն եմ քաշում, ոնց եմ սիրում այդ ֆիլմը, նամանավանդ Շերենցին......
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  5. #5
    Լիարժեք անդամ I love love-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2008
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաքսի-տաքսի

    Իմ ամենասիրած հեռուստաթատրոնն է, եթե կարելի է այդպես ասել, քանի որ միայն հեռուստացույցով եմ տեսել: Շաաաաաաաատ լավնա, բա Կարպ Խաչվանքյանը` հրաշք:

  6. #6
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաքսի-տաքսի

    լավ ես էլ կքաշեմ

  7. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տաքսի-տաքսի

    Շաաատ լաաավն ա: Հումորը անսպառ, կարելի ա ասել ամեն մի խոսքի մեջ կա:

    Բացի Կարպ Խաչվանքյանից ու Սվետլանա Գրիգորյանից շատ լավն էր նաեւ Փիլոյանի դերասանը՝ Ստեփան Հարությունյան: Վերջինս կա նաեւ «Մրցույթի են եկել խոհարարները,» Անդրոն ու Սանդրոն,» «Նվագախմբի տղաները,» (դրվագ) Նվագախմբի տղան.jpg ֆիլմերում
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #8
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տաքսի-տաքսի

    Ինտերնետից Ստեփան Հարությունյանի մասին:

    «Նա շատ հետաքրքիր թեզ ուներ` «Թատրոնում դերասանը պետք է լինի միայնակ գայլ»: Նրան բոլորը սիրում էին, նա բոլորի հետ շփվում էր, բայց ներքուստ նա այդ «միայնակ գայլն էր»: Ասում էր. «Պիտի կարողանաս շփվել, բայց ինքդ քո մեջ միայնակ լինես: Ինչքան մենակ ես, այնքան ուժերդ հավաքվում են, այնքան կարող ես դիմադրել, այլապես կուլ կգնաս»»: Մարիամ Ղազարյան

    Մայիսի 16-ին կլրանար Ստեփան Հարությունյանի 79-ամյակը: Սիրված դերասան, նույն ինքը` «Իմ զոքանչը» ներկայացման Փանոսը, «Տաքսի, տաքսի»-ի Փիլոյանը... Ծնվել է Թբիլիսիում: Հայրը` տոհմիկ մշեցի վարպետ Արամը, Ռուսթավելու անվան թատրոնում կոշկակար էր, ինչն էլ առիթ դարձավ, որ Ստեփանը մանկուց շփվեր թատրոնի հետ: Դերասանի իր գործունեությունը սկսեց Գյումրու Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Իսկ 1965թ. մինչեւ իր կյանքի վերջը (1995թ.) աշխատեց Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մելինե Համամջյանի հետ ապահովեց թատերային հրաշալի ներդաշնակություն` կատակերգուի տաղանդը դրսեւորելով տասնյակ դերակատարումներով:

    Բորիս Պեպանյան «Ստեփանը մեր թատրոնի լավագույն արտիստներից էր: Ավաղ, նա շուտ հեռացավ կյանքից, շատ անելիքներ կունենար թատրոնում. բեմական ապրած տարիների ընթացքում այնքան լավ կերպարներ է ստեղծել, այնքան հոգեհարազատ էր ժողովրդին: Ես բախտ եմ ունեցել աշխատել նրա հետ: Երիտասարդ էի, երբ «Տաքսի, տաքսի»-ում խաղացի Հովիկի` փեսացուի դերը: Թատրոնի ոսկե դարն էր` Կարպ Խաչվանքյան, Սվետլանա Գրիգորյան, Ստեփան Հարությունյան, Մելինե Համամջյան, Լյուբա Լյուլեջյան... Մենք նրանց կողքին աճեցինք եւ շատ բան սովորեցինք: Նրանք մեզ համար անփոխարինելի ուսուցիչներ էին: Երբ երիտասարդ ես, մեծամտանալը հեշտ է, թվում էր` մեզնից այն կողմ ոչինչ չկա: Այնինչ կարող էիր սխալներ թույլ տալ: Երբ խորհուրդ էր տալիս, առանձին կանչում էր, զրուցում, որպեսզի չվիրավորի քեզ: Շնորհքով երիտասարդի համար բարեխոսում էր ղեկավարների մոտ, նպաստում, որ օժտված երիտասարդը առաջ գնա: Մինչդեռ տարիքով դերասաններ կային, որ փնթփնթում էին... Ջղայնանում էր նրանց վրա, սաստում: Իմպրովիզի մեծ վարպետ էր: Ռուսական թատրոնում «Տաքսի, տաքսի» էինք խաղում: Հանկարծ, որտեղից որտեղ, մի կատու հայտնվեց բեմում: «Այս ի՞նչ է, կատո՞ւ եք պահում», - ասաց Կարպը: Մելինեն սկսեց քշել կատվին` փըշտ, փըշտ... Ստեփանը, թե. «Ռուսական թատրոնի կատու է, հայերեն չի հասկանում»: Մելինեն սկսեց «ռուսերեն» քշել` փըստյ, փըստյ... Միասին շատ հյուրախաղերի ենք գնացել: Ճանապարհի արտակարգ ընկեր էր: Վերջին հյուրախաղերը Լոս Անջելեսում էր, վերջին ներկայացումը` Գոգոլի «Ամուսնությունը»: Երբ մարդը հեռանում է, մտովի ետ ես տալիս ժապավենը, հիշում ու հասկանում ես, թե ում ես կորցրել...»:

    Սվետլանա Գրիգորյան «Ստեփան Հարությունյան` սիրելի անուն մեր թատրոնում: Դերասան, որ նվիրված էր թատրոնին եւ մինչեւ վերջ տարավ իր խաչը: 1965թ. եկավ Լենինականի թատրոնից եւ սկսեց իր կյանքը մեր թատրոնում, թեպետ մեր ժանրերին հարմար դերասան չէր: Այն ժամանակ մենք օպերետներ էինք խաղում, իսկ նա դրամատիկ թատրոնի դերասան էր: Խաղում էր այն, ինչ տալիս էին: Որպես խաղընկեր պահանջկոտ չէր, չէր տանջի խաղընկերոջը: Իսկ ես սիրում եմ, որ խաղընկերդ պահանջկոտ է լինում: Ես միշտ ասել եմ ու էլի կասեմ, որ ինձ համար շատ հաճելի էր խաղալ Կարպ Խաչվանքյանի հետ, թեպետ նրա հետ խաղալը սարսափելի դժվար էր: Դանդաղ դերասան էր, այդպես էլ բնավորությունն էր: Մենք ուրիշ ռիթմի դերասաններ էինք: Որոշ հաջող դերեր խաղաց: 1972 թվականից երկար տարիներ խաղացել ենք «Իմ զոքանչը» ներկայացումը, որտեղ նա շատ լավ էր խաղում կամազուրկ, բարի, կնոջ ձեռքի տակ ճնշված Փանոսի դերը: Միասին խաղում էինք «Քաղքենին ազնվական» ներկայացման մեջ, որտեղ նա պարոն Ժորդենն էր, ես` տիկին Ժորդենը, նաեւ` «Տաքսի, տաքսի» ներկայացման մեջ, որը լեգենդար հաջողություն ունեցավ, ամբողջ աշխարհը նայում էր: Ասում էին. «Եթե երեք օր չնայենք, չենք կարողանա աշխատել»: Եւ այդպես էլ նայում են ու նայում... Նա դաժան հիվանդություն ձեռք բերեց, աչքերը լավ չէին տեսնում, ոտքեը ցավում էին: Բժիշկներն ասում էին, որ երկար չի ապրի... Նրան արգելել էին ծխել, իսկ նա ծխում էր ու ծխում... »:

    Մարիամ Ղազարյան «Նա մեծ փիլիսոփա էր: Կյանքի մասին ունեցած նրա պատկերացումը, մոտեցումը ոչ մեկի մոտ չեմ տեսել: Թատրոնը շատ բարդ, խճճված օրգանիզմ է: Թատրոնում դիմակայելու համար պետք է շատ ուժեղ լինել, իսկ նա ինձ շատ էր օգնում այդ հարցում: Այստեղ կարող են ասել` այո, եւ դու այդպես էլ ընկալում ես: Իրականում դա կարող է մի քիչ «այո», մի քիչ «ոչ» լինել, իսկ երկու քայլ այն կողմ` «ոչ»: Ինձ սովորեցրեց` ինչպես տարբերել «այո»-ն «ոչ»-ից: Նրա մահվանից հետո, թերեւս, ջարդվածի զգացողություն ունեի, թիկունքս դատարկ էր: Երբ կորցրի հորս, կարողացա վիշտս արտահայտելու մեջ զուսպ լինել: Իսկ նրա մահվան օրն անկարող էի չհեծկլտալ... Լացում էի, հեկեկում... Հանկարծ Մելինե Համամջյանը ինձ դուրս է կանչում, թե. «Մարիամ, մի բան պիտի խնդրեմ. կաղաչեմ, երբ ես կմեռնեմ, ինձ վրա էլ այդպես կլացես...»: Անփութությամբ էր վերաբերվում իր կյանքին: Եթե նրան չճանաչեի, չիմանայի, թե ինչպես է սիրում կյանքը, կմտածեի, որ թքած ունի իր կյանքի վրա: Բայց ես նրան լավ գիտեի ու երբ տեսնում էի, թե ոնց է վարվում ինքն իր հետ, մեծ ցավ էի ապրում: Վատառողջ էր, նրան արգելել էին ծխել: Միացյալ Նահանգներում հյուրախաղերի էինք: Հյուրանոցում մարդ չկար, ամեն մեկը մի տեղ գնացել էր: Եկան ինձ հյուր տանելու, մերժեցի. գիտեի, որ նա իրեն լավ չի զգում, պառկած է: Կամաց դուռը բացեցի` մտածելով, որ քնած կլինի: Իրոք, աչքերը փակ էին: Մահճակալի կողքի փոքրիկ պահարանին ծխախոտի տուփեր էին դրված: Կամաց մոտեցա, վերցրի դրանք ու ոտքիս թաթերի վրա դուրս եկա, բայց դռանը չհասած` ասաց. - Քյորփա, սիգարետներս տեղը դիր: - Պապաշ, խնդրում եմ, հանուն ինձ, գոնե էսօր... - Սիգարետներս տեղը դիր: : Այդ բառերը ուղեղիս մեջ մեխված մնացին: Մենք կյանքում էլ շատ սիրում էինք իրար, եւ այդ սերը եկել էր բեմ: Բոլորին թվում էր, թե մենք իրոք հայր ու աղջիկ ենք: Որտեղ մեզ հրավիրում էին, ասում էին. «Աղջկադ էլ հետդ կբերես» կամ` «Պապայիդ ասա, թող գա»: Մենք այդպես էլ ցույց էինք տալիս: Թատրոնում էլ շատ բան չգիտեին, մենք չէինք ընդհանրացնում մեր մտերմությունը, գիտեին այն, ինչ տեսնում էին: Բայց մենք կարող էինք դուրս գալ թատրոնից, ժամերով քայլել փողոցում, խոսել ու խոսել... «Տաքսի, տաքսի»-ն էինք խաղում: Ես կանգնած եմ ետնաբեմում ու սպասում եմ մուտքիս: Հանկարծ զգացի, որ նա կույր մարդու պես պտտվում է, կարծես տեղը չի գտնում, ինչ-որ բան է փնտրում: Դեռ ժամանակը չէր, որ նա դուրս գար, բայց դուրս եկավ: Մոտեցա, ասում եմ. «Պապաշ, ի՞նչ եղավ», ասաց. «Քյորփա ջան, աչքս ընկավ»: Նա լինզա էր դնում, իսկ դա բավականին թանկ հաճույք էր: Հատուկ նրա համար պատվիրել էին ու բերել: Այն ժամանակ դերասանների համար այդպիսի բաներ անում էին: Ասաց. «Ես չգիտեմ` ո՞ւր է, ես կմեռնեմ հիմա»: Դերասանները բեմի վրա են, ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել: Դա էլ շատ փոքր ապակի է, ամեն մեկը կարող է ոտքով տրորել: Ասաց. «Նայի բեմ, քյորփա, նայի... Աչքս...»: Դաժան էր... Ես, կուլիսներում կանգնած, նայում եմ: Հանկարծ մի փայլուն բան տեսա: Դեռ իմ տեսարանը չէր, Կարպ Նիկիտիչն ու Սվետլանա Ռուբենովնան էին բեմի վրա: Բայց ես միանգամից մտա բեմ: Կարպը, թե` «Սա՞ ինչ է, դո՞ւ ինչ գործ ունես»: «Կներեք, - ասացի, - Բարեւ ձեզ, ցտեսություն...»: Վերցրի ու դուրս եկա: - Արամիչ, գտա: - Քյորփա ջան, հիմա դու իմ աչքի լույսն էլ ես... Մի անգամ էլ փորձ էին անում, ես ներքեւում էի: Մեկ էլ ամբողջ թատրոնով մեկ գոռում են` Մարիամ, Մարիամ... Վախեցած դուրս եկա, թե` «Արամիչը կանչում է, շուտ արի վերեւ»: Թռա վերեւ, տեսնեմ բոլորն իրենց տեղերում անշարժ կանգնած են: - Քյորփա, շուտ արա, ոչ մեկին չթողես շարժվի, մենակ դու կարող ես գտնել, իմ աչքը էլի ընկել է: Նայեցի, անկյունում ընկած էր: Վերցրի, ասացի. «Առ, պապաշ»: Ես կարծում եմ, որ նա` որպես դերասան, այնպես չբացվեց եւ չգնահատվեց, ինչպես կարող էր: Նրան ճանաչեցին որպես կոմիկ դերասան, բայց նա կարող էր դրամատիկ դերեր խաղալ եւ մեծ հաջողություն ունենալ: Մարդկանց մի տեսակ կա, որ բնույթով «մարտիկներ» են, պահանջում են, աղմկում: Նա ներքուստ կկռվեր, բայց աղմուկ չէր հանի: Ուրիշի համար կգնար, կպայքարեր, բայց ինքն իր համար երբեք չէր ասի. «Ինչո՞ւ չեք տալիս, ինչո՞ւ չեք անում...»: Մարդ էր, ում վրա կարող էիր հենվել, ումից ստորություն, դավաճանություն չէիր կարող սպասել: Թատրոնում հազվադեպ են նման մարդիկ հանդիպում: Մի դիպված էր եղել, քննարկում էինք այդ երեւույթը: Ես ասացի. «Հնարավոր չէ, որ այդ մարդը լինի այդպիսին, նա ինձ վրա դրական մարդու տպավորություն է թողել: Ինչպե՞ս կարող էր այդպիսի արարք թույլ տալ»: Ասաց. «Քյորփա, եթե անգամ էդ մարդն իր կյանքում ոչ մի լավ գործ արած չլինի, միայն այն հանգամանքը, որ հազարավոր մարդիկ եկել են դահլիճ, նրանից դրական լիցքեր են ստացել եւ ժպիտով դուրս եկել, նա արդեն մեծ գործ է արել»: Այս խոսքերը մեխվել են հիշողությանս մեջ եւ միշտ մտածելու տեղիք են տալիս»:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.03.2010, 16:14:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. #9
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Տաքսի-տաքսի

    Նախ, շնորհակալություն թեմայի համար, մանկությունից մինչև հիմա մեծ հաճույքով ծայրից ծայր նայում եմ, իսկ Խաչվանկյանի մասին խոսք չկա:
    Հիմա մի բան չեմ հասկանում՝Բա հիմա ես ինչ անեմ, էս ճամպրուկն ում հանձնեմ?:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տաքսի ծառայություններ
    Հեղինակ՝ malaletka, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 23.02.2012, 20:37
  2. Տաքսի «Էլի լավ ա»
    Հեղինակ՝ Moon, բաժին` Կինո
    Գրառումներ: 34
    Վերջինը: 21.11.2009, 01:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •