User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    37
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Մեջբերում Astghik-ի խոսքերից
    Ես կարծում եմ, իսկ ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ բոլոր ծնողներն էլ, անկախ նրանից, թե ինչպիսի մարդիկ են, շատ են սիրում իրենց երեխաների միայն լավն են ուզում: Շատերը դրա արդյունքում շատ են ճնշում երեխաներին, դա լավ չէ: Օրինակ իմ ծանոթներից մեկը այդպիսի ընտանիքում է մեծացել ու հիմա ասում է, որ ինքը իր երեխաներին ամեն ինչ թույլ է տալու, երբեք չէ չի ասելու ոչ մի բանի, -թող ազատ ապրեն,- ասում է: Դուք համամի՞տ եք դրան: Ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը:
    Իմ կարծիքով բարձիթող վիճակում չի կարելի թողնել երեխային: Այսինքն չի կարելի թողնել, որ երեխան անի այն ամենը, ինչ ցանկանում է, որովհետև երեխան կարող է շա՜տ բան ցանկանալ(քաղաքացու օրինակի պես): Երեխային հարկավոր է բացատրել որ ամեն ինչ չէ, որ կարելի է անել: Օրինակի համար ինչպե՞ս կարելի է թողնել, որ երեխան ամբողջ օրը դրսերում թափառի՝ չիմանալով, թե ինչպիսի մարդկանցով է նա շրջապատված, ինչպիսի պատմությունների մեջ է կարող նա հայտնվել…Ուստի, որպեսզի երեխան զերծ մնա նման բաներից հարկավոր է նստել և բացատրել նրան ամեն մի մանրուք, որն արդեն կոչվում է դաստիարակություն: Ես նույնպես դեմ եմ, որ երեխայի առաջ արգելքներ դնեն, շատ օգտագործեն "ոչ" բառը, քանի որ երեխայի մոտ ցանկություն է առաջանում անել ամեն ինչ հակառակ ծնողների կամքին, այսպես ասած նրանց "արգելված պտուղը քաղցր է" թվում, որը կարող է վատ հետևանքներ ունենալ: Ընդհանրապես խորհուրդ չի տրվում երեխաներին արգելել որևէ բան՝ չբացատրելով արգելքի պատճառը…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  2. #2
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Իմ կարծիքով երեխայի դաստիրակության հարցում մեծ նշանակություն ունի և՛ժառանգականությունը,և՛ դաստիրակությունը: Բայց շատ մեծ է նաև շրջակա միջավայրի դերը: Կա մի շատ կարևոր հանգամանք ևս ,եթե երեխան ծուռ է ինչ ուզում ես արա (կոպիտ ասած մարդ չի դառնա):
    Ուզում եմ ամպայման շեշտած լինեմ, որ «ՈՉ» ասելով չի, որ երեխան պիտի դաստիրակություն ստանա:Ամենակարևորը այն է ,թե երեխան ինչ է տեսնում իր ընտանիքում ,և շատ կարևոր է նաև ,թե ինչ է տեսնում շրջապատում:
    Իսկ ծեծի մասին խոսք անգամ լինել չի կարող:Դա արդեն վաղուց հնացած մեթոդ է Եվրոպայի համար:Ժամանակն է ,որ Հայաստանւմ էլ նման օրենք ընդունվի:
    Ինչ կասեիք?
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.09.2006, 16:38:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Համաձայն եմ Arisol-ի հետ, որ երեխային, իհարկե, որոշ բաներ պետք է արգելվեն, բայց դա պետք է արվի ոչ թե «բոբոյավարի», ինչպես անում են շատ ծնողներ, այլ հանգիստ, մեղմ ու անպայման բացատրելով, թե ինչու չի կարելի անել տվյալ բանը, քանի որ միմիայն այդպես երեխան կարող է հասկանալ ու հետևել ծնողի ասածներին։ Այո, փորձը ցույց է տվել, որ պարզապես կատեգորիկ «Ո՛Չ» ասելով՝ երեխայի գլուխը ոչինչ էլ չես մտցնի, ավելին՝ նա կանի ճիշտ հակառակը, որովհետև բռնության պատասխանը միշտ էլ ապստամբությունն է։

    Մի բան էլ է շատ կարևոր. երեխայի հետ հենց սկզբից էլ հարկավոր է վարվել հնարավորինս ինչպես հավասարը հավասարի հետ։ Հասկանալի է, որ դա ոչ միշտ է հնարավոր, քանի որ կան իրավիճակներ, երբ ծնողն ուղղակի ստիպված ցույց տալ իր, այսպես ասած, ավելի մեծ ու փորձառու լինելը, բայց ընդհանուր առմամբ հարկավոր է երեխայի հետ մտերմիկ ու ընկերական հարաբերություններ հաստատել։ Դա կարող է լինել, ասենք, որևէ չնչին, առօրեական հարցում երեխայի կարծիքը հարցնելը, նրա հետ խորհրդակցելը։ Դրանից երեխան իրեն պետքական ու արժեքավոր կզգա, կհասկանա, որ իր կարծիքը հաշվի են առնում, իրեն ստորադաս էակ չի զգա, որը միայն պարտավոր է կատարել մեծերի հրահանգները, քանի որ նրանք մեծ են, «շատ բան գիտեն», իսկ ինքը «փոքր է ու ոչինչ չի հասկանում»։

    Ծնողը պետք է հենց սկզբից երեխայի մեջ իր նկատմամբ խոր վստահություն սերմանի, նրա հետ միշտ ազնիվ լինի, որովհետև երեխաները հաճախ լավ էլ զգում են սուտը, իսկ սուտ խոսող ծնողի նկատմամբ վստահության մասին այլևս խոսք լինել չի կարող։ Դրանից հետո ծնողը կարող է դադարել երեխայի համար հեղինակություն լինելուց, և նրա ամեն մի ասածը երեխան արդեն կասկածի տակ կառնի, իսկ դա արդեն խոր անդունդ է առաջացնում ծնողի ու երեխայի միջև, որը հաճախ այդպես էլ չի հաղթահարվում նրանց ողջ կյանքի ընթացքում, և դեռ գնալով ավելի է խորանում։

    Խոսքս ամփոփելով՝ ասեմ, որ, իմ կարծիքով, ամենակարևորն այն է, որ ծնողը երեխային բացատրի իր բոլոր արգելքների պատճառն ու դրանք անտեսելու հետևանքները, իսկ հնարավորության դեպքում նաև ցույց տա այդ հետևանքները։ Դա շատ ավելի արդյունավետ կլինի։

    Ինչ շատ գրեցի, բայց ինչքան բան էլ դեռ կա գրելու...

    Շարունակելի
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    37
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Համաձայն եմ Arisol-ի հետ, որ երեխային, իհարկե, որոշ բաներ պետք է արգելվեն, բայց դա պետք է արվի ոչ թե «բոբոյավարի», ինչպես անում են շատ ծնողներ, այլ հանգիստ, մեղմ ու անպայման բացատրելով, թե ինչու չի կարելի անել տվյալ բանը, քանի որ միմիայն այդպես երեխան կարող է հասկանալ ու հետևել ծնողի ասածներին։ Այո, փորձը ցույց է տվել, որ պարզապես կատեգորիկ «Ո՛Չ» ասելով՝ երեխայի գլուխը ոչինչ էլ չես մտցնի, ավելին՝ նա կանի ճիշտ հակառակը, որովհետև բռնության պատասխանը միշտ էլ ապստամբությունն է։

    Մի բան էլ է շատ կարևոր. երեխայի հետ հենց սկզբից էլ հարկավոր է վարվել հնարավորինս ինչպես հավասարը հավասարի հետ։ Հասկանալի է, որ դա ոչ միշտ է հնարավոր, քանի որ կան իրավիճակներ, երբ ծնողն ուղղակի ստիպված ցույց տալ իր, այսպես ասած, ավելի մեծ ու փորձառու լինելը, բայց ընդհանուր առմամբ հարկավոր է երեխայի հետ մտերմիկ ու ընկերական հարաբերություններ հաստատել։ Դա կարող է լինել, ասենք, որևէ չնչին, առօրեական հարցում երեխայի կարծիքը հարցնելը, նրա հետ խորհրդակցելը։ Դրանից երեխան իրեն պետքական ու արժեքավոր կզգա, կհասկանա, որ իր կարծիքը հաշվի են առնում, իրեն ստորադաս էակ չի զգա, որը միայն պարտավոր է կատարել մեծերի հրահանգները, քանի որ նրանք մեծ են, «շատ բան գիտեն», իսկ ինքը «փոքր է ու ոչինչ չի հասկանում»։

    Ծնողը պետք է հենց սկզբից երեխայի մեջ իր նկատմամբ խոր վստահություն սերմանի, նրա հետ միշտ ազնիվ լինի, որովհետև երեխաները հաճախ լավ էլ զգում են սուտը, իսկ սուտ խոսող ծնողի նկատմամբ վստահության մասին այլևս խոսք լինել չի կարող։ Դրանից հետո ծնողը կարող է դադարել երեխայի համար հեղինակություն լինելուց, և նրա ամեն մի ասածը երեխան արդեն կասկածի տակ կառնի, իսկ դա արդեն խոր անդունդ է առաջացնում ծնողի ու երեխայի միջև, որը հաճախ այդպես էլ չի հաղթահարվում նրանց ողջ կյանքի ընթացքում, և դեռ գնալով ավելի է խորանում։

    Խոսքս ամփոփելով՝ ասեմ, որ, իմ կարծիքով, ամենակարևորն այն է, որ ծնողը երեխային բացատրի իր բոլոր արգելքների պատճառն ու դրանք անտեսելու հետևանքները, իսկ հնարավորության դեպքում նաև ցույց տա այդ հետևանքները։ Դա շատ ավելի արդյունավետ կլինի։

    Ինչ շատ գրեցի, բայց ինչքան բան էլ դեռ կա գրելու...

    Ստորագրում եմ
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 01.12.2016, 18:15
  2. «Օգնիր երեխաներին» բարեգործական համերգ
    Հեղինակ՝ Freeman, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.10.2012, 08:48
  3. www.gitunik.com Հայերեն այբուբենը երեխաներին
    Հեղինակ՝ ministr, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 55
    Վերջինը: 15.01.2011, 00:49
  4. Օգնություն հիվանդ երեխաներին
    Հեղինակ՝ Bujak2012, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 20:41
  5. Ինչի՞ց պետք է պաշտապանել երեխաներին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.08.2008, 12:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •