Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ի՞նչ ես հասկանում՝ «երեխաների դաստիարակությամբ զբաղվել» ասելով: Երեխայի հետ փոխանակած ամեն խոսքը, հարցերի տված պատասխանները, քնքշանքը, հոգատարությունը, անգամ ուղղակի երեխային ուղղված հայացքը դաստիարակում են նրան: Դաստիարակությունը մի բան չի, որ գրաֆիկով դնում ու զբաղվում ես: Երեխան մեծերի հետ պարզ շփման ժամանակ այնքա~ն բան է սովորում ու դաստիարակվում: Եվ ուրեմն հարցդ հենց սկզբից սխալ է. եթե երեխան համ մոր հետ է շփվում, համ հոր, ուրեմն երկուսից էլ ստանում է դաստիարակություն:
Լրիվ համաձայն եմ Այվայի հետ, էն ծնողները, որոնք փորձում են հատուկ միջոցներ ձեռնարկել՝ ի դաստիարակությունն երեխաների, արդյունքում շատ անհաջող էրեխեք են ունենում։ Օրինակ մեզ երբեք հատուկ չեն դաստիարակել, կամ ասել գիրք կարդացեք, կամ էսինչ երաժշտությունը լսեք, դա լրիվ ինքնըստինքյան ա էղել։ Ու էնքան էլ վատ չի ստացվել