User Tag List

Էջ 4 15-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 211 հատից

Թեմա: Երևանի Պետական Համալսարան

  1. #46
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաշառք ամեն ԲՈՒՀ-ում էլ կա, ուղղակի Համալսարանում դասախոսները չեն էդքան կաշառակեր, ինչքան ղեկավարությունը, իսկ մյուս ԲՈՒՀ-երում երկուսն էլ
    Բայց իմ սովորելու տարիներին համեմատում եինք ու պոլիտեխնիկը ամենաքիչ կաշառակեր ԲՈՒՀՆ էր:
    էսպես չի մնա

  2. #47
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ քեզ տենց թվումա Աստղ տատի

    Ես 4 տարվա մեջ մի հատ կաշառակեր դասախոս եմ հանդիպել...

    Մեր մոտ մի քիչ ԽԾԲնա զվցնում
    Բալա ջան
    1 հատ? Աչքիս դու դասի չես գնացել
    ուզում եք ասել, որ ԵՊՀ-ն կաշառարակերության պիկն ա, իսկ ձեր ինստիտուտները զերծ են այդ ամենից. տո ձեր մոտ էժանով բոլորից են վերցնում. մեր ամենա էժան քննությունը 200 դոլար ա եղել, էն էլ մի ոտքը գերեզմանում /իմ տարիքի/ պապիկ էր, փիլիսոփայություն էր դասավանդում. դե երևի ուզում էր արժանի հանգստի գնալ, մենակ մեր կուրսից մոտ 20.000 աշխատեց, եթե ոչ ավելի. դե եսիմ ինչքան չի, բայց էդ տարիքի մարդու համար բավական շատ է

  3. #48
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ԿՓՈԽՎԻ՞

    [11:00] 24 Սեպտեմբերի, 2008

    Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության վերաբերյալ խոսակցությունները չեն դադարում: Հիշեցնենք, որ ուսումնական տարվա սկզբին Արամ Սիմոնյանը հայտարարել էր, թե ինքը շատ հանգիստ է վերաբերվում այդ լուրերին. ՚Ինձ ոչ ոք չի կարող պաշտոնանկ անել` բացառությամբ ԵՊՀ կառավարման խորհդրիՙ,- ասել է Արամ Սիմոնյանը:

    ԵՊՀ լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Կարեն Գրիգորյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ռեկտորի պաշտոնանկությանը վերաբերող լուրերը որակեց որպես բամբասանք եւ զրպարտություն: Արդյո՞ք այդ բամբասանքում ճշմարտության հատիկ կա,- ՚Ա1+ՙ-ի հարցին Կարեն Գրիգորյանը պատասխանեց. ՚Ես ճշմարտության հատիկ այդտեղ չեմ տեսնում, որովհետեւ անհիմն խոսակցություններ են: Չի նշվում, թե ով եւ ինչու է ուզում Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անել: Ժամանակը ցույց կտա, թե դա ճիշտ է, թե ոչՙ:

    Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ոչ թե նշանակովի, այլ ընտրովի է: Ռեկտոր ընտրում է համալսարանի խորհուրդը, որի կազմում ընդգրկված են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, Կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներ, Կրթության եւ գիտության նախարարության նշանակած անդամներ եւ ուսանողներ:

    ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՈԽՎԵԼ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ

    Վերջերս մամուլում հրապարակումների` ԵՊՀ-ում աշխատող դասախոսներ Վահան Փափազյանը, Տիգրան Հակոբյանը, Էդիկ Բաղդասարյանը եւ Տիգրան Խզմալյանը հեռացվել են աշխատանքից ընդդիմադիր հայացքներ ունենալու պատճառով:

    ԵՊՀ լրատվության բաժնի ղեկավար Կարեն Գրիգորյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ նրանք այս տարի ԵՊՀ-ում չեն աշխատելու, քանի որ ֆակուլտետների ուսումնական ծրագրերում փոփոխություններ են եղել: Ըստ նրա` նրանք եղել են հրավիրված դասախոսներ, Վահան Փափազյանն ու Տիգրան Հակոբյանը համագործակցել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ամբիոնի, իսկ Էդիկ Բաղդասարյանն ու Տիգրան Խզմալյանը` Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ:

    Հակառակ սրա` Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց, թե Տիգրան Հակոբյանը իրենց ամբիոնի հետ երբեւէ չի աշխատել: Էդիկ Զոհրաբյանը նաեւ հրաժարվեց մեկնաբանել Վահան Փափազյանի հետ այս ուսումնական տարում պայմանագիր չկնքելու պատճառները:

    Իսկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ՚Ա1+ՙ-ին պարզաբանեց, որ Տիգրան Խզմալյանի դասավանդած ՚Վավերագրական կինոՙ առարկան այս տարի վերափոխվել է Կինոյի պատմության եւ տեսության, որը կդասավանդի մեկ այլ մասնագետ: ՚Բացի այդ Տիգրան Խզմալյանն ինքն է զանգահարել եւ ասել, որ իրեն այս տարի դասաժամ չտանք, քանի որ զբաղված էՙ,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

    Նաղաշ Մարտիրոսյանն ՚Ա1+ՙ-ին ցույց տվեց ուսումնական պլանը, որտեղ նշված էր, որ Էդիկ Բաղդասարյանը դասավանդելու է 3-րդ եւ 4-րդ կուրսերում: ՚Պարզապես ուսումնական պլանով այնպես է ստացվել, որ նա այս տարի մեր ուսանողներին չի դասավանդելու, բայց սա քաղաքական հայացնքների հետ կապ չունիՙ,- պնդում է Նաղաշ Մարտիրոսյանը: Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ Էդիկ Բաղդասարյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրուցյում հաստատեցին ֆակուլտետի դեկանի խոսքերը:

    Ի դեպ, այս տարի ժուռնալիստիկայի ֆակուլտետում չի դասավանդելու նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
    www.a1plus.am

  4. #49
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանի Պետական Համալսարան

    ԿՆՇՎԻ ԵՊՀ 90-ԱՄՅԱԿԸ



    Այս տարի լրանում էԵրևանի պետական համալսարանի հիմնադրման 90 ամյակը: Այդ կապակցությամբ համալսարանը պատրաստվում է մի շարք միջոցառումներ կազմակերպել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով, շուտով կբացվի ԵՊՀ թանգարանը, որը կզարմացնի իր նմուշների հարստությամբ: 15 հոբելյանական գրքեր են հրատարակվելու: Դրանց շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին: Հատկապես, Սիմոնյանի կարծիքով, կարևոր է հրատարակվող հանրագիտարանը, որի մեջ լինելու են ԲՈՒՀ-ի բոլոր ականավոր շրջանավարտների կենսագրությունները: Հոկտեմբերին միջոցառում կկազմակերպվի Օպերայի շենքում: Հայաստան կժամանեն 60 արտասահմանյան հյուրեր: Այց կկատարվի Գյումրի, այնտեղ հուշատախտակ կբացվի: Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն 1919թ. հունվար-հունիս ամիսներին գործել է Գյումրիում՝ Երևանում հարմար շենք չունենալու պատճառով:
    13:01:42 - 02/09/2009
    ԵՊՀ

    Էս շնորհանդեսների, միջոցառումների լավը նրանում է, որ դասերից կհանեն , կտանեն Գիտական խորհրդի նիստերի դահլիճ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #50
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի Պետական Համալսարան

    Գերազանցիկ Նիկոլ Փաշինյանը մայր բուհից հեռացվել է, որովհետև...



    Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հերքեց այն պնդումները, որ այդ ուսումնական հաստատությունից կարող են ուսանողներ հեռացվել՝ որևիցե քաղաքական հայացքներ արտահայտող հավաքների կամ ցույցերի մասնակցելու համար։

    Արամ Սիմոնյանի հավաստմամբ, ուսանողը իրենց մոտից հեռացվել է միայն «վատ առաջադիմության և խուլիգանական արարքի դեպքում»։ Իսկ երիտասարդները, ըստ ռեկտորի, հենց նրա համար են, որպեսզի դուրս գան փողոց ու իրենց կարծիքն արտահայտեն։

    «Եթե ցույց տաք, որ մենք ուսանողին հեռացրել են ոչ այն երկու պատճառների համար, որ ես նշեցի, ես պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել»։

    Լրագրողների այն հարցին, թե ինչու՞ է ժամանակին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից հեռացվել ներկայումս կալանքի տակ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Սիմոնյանը հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանը հեռացվել է, որովհետև երկու կիսամյակ անընդհատ չի ներկայացել քննությունների։

    Խախտելով օրենքը, նրա դեկանը, հիմա արդեն երջանկահիշատակ Անանյանը նրան չէր ներկայացրել հեռացման։ Ի՞նչ եք կարծում, եթե դուք չհանձնեիք քննությունները, պիտի մնայիք ԲՈՒՀ-ում, հա՞։ Ով ուզում ա լինի...»

    Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, կալանքի տակ գտնվող Նիկոլ Փաշինյանի կայքում կան հրապարակված լուսանկարներ, որոնք փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը իր ողջ ուսման ընթացքում եղել է բացարձակ գերազանցիկ և մայր բուհից հեռացվել է լիովին այլ պատճառներով.

    «1995 թվականին, երբ արդեն ավարտում էի հինգերորդ կուրսը, իմացա, որ ԵՊՀ ռեկտորատը ինձ համալսարանից հեռացնելու որոշում է կայացրել։ Որոշումը կայացվել էր քննաշրջանը սկսելու նախորդ օրը` ինձ քննություններ հանձնելու հնարավորությունից զրկելու համար։ Նման մարտավարության պատճառն այն էր, որ ռեկտորատը դեռ նախորդ քննաշրջանում փորձել էր ինձ համալսարանից հեռացնել` քննություններից կտրելու եղանակով։

    Քննություն ընդունող բոլոր դասախոսները հանձնարարություն էին ստացել ինձ կտրել քննությունից. բայց ի հեճուկս այս հրամանի` այդ քննաշրջանում նույնպես բոլոր քննություններից «գերազանց» ստացա։ Ռեկտորատը ստիպված գնաց վարչական որոշման։ Ինձ հեռացնելը հետևյալ մոտիվն ուներ. ես թերթում լայնորեն լուսաբանել էի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ինչպես նաև ԵՊՀ ղեկավարության գործունեությունը։

    Համալսարանից ինձ հեռացրին, որ հետո խնդրագիր գրեմ` վերականգնվեմ։ Բայց հրաժեշտ տվեցի ԵՊՀ-ին, քանի որ այն այլևս ինձ որևէ բան տալ չէր կարող», – ասված է Նիկոլ Փաշինյանի կայքում։
    Tert.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #51
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի Պետական Համալսարան

    ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 2948 ՈՒՍԱՆՈՂ



    Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել է, որ այս տարվա ընդունելության արդյունքներից գոհ են: Համալսարան են ընդունվել ծրագրված 2466 ուսանողի փոխարեն 2948-ը: Պատճառն այն է, որ 2010-2011թ. դպրոցները շրջանավարտ չեն տալու, և բոլոր բուհերը կանգնելու են լուրջ ֆինանսական խնդիրների առջև: Դրա համար էլ շատ բուհեր եթե հնարավորություն են ունեցել, ընդունել են ծրագրվածից շատ: Նաև կրթության նախարարությունից թույլտվություն է ստացվել բացել զրո կուրսեր:

    Սիմոնյանը նշել է, որ գնալով պակասում է բնական գիտություններ նախընտրողների թիվը, որը շատ անհանգստացնող է: Պետական աջակցության ծրագիր պետք է կազմվի, միջոցառումներ պետք էանցկացվեն այս երևույթի դեմն առնելու համար: Մասնավորապես քիմիա և էկոլոգիա մասնագիտություններում չեն լրացվել նույնիսկ անվճար տեղերը: Ռեկտորի կարծիքով, սա կապված է քիմիական արդյունաբերության վիճակի հետ: Դիմորդների թիվը տարեցտարի պակասում է նաև ռադիոֆիզիկա, ֆիզիկա, մեխանիկա մասնագիտություններում, այն դեպքում, երբ Հայաստանն ունի միջուկային էներգետիկա: Քիչ մասսայականություն է վայելում կենսաբանությունը: Դիմորդները քիչ են հետաքրքրված նաև ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով: Վերջին դեպքում իրենց մեղքն ունեն նաև դպրոցները: Շատ դպրոցներ, որտեղ դասավանդվող հիմնական լեզուն ֆրանսերենը կամ գերմաներենն է, տարեցտարի հակվում են անգլերենի, ասել է Արամ Սիմենյանը:

    Խնդիրներ կան նաև կադրերի թարմացման, երիտասարդացման, վերապատրաստման հարցերում: Կա կրթության որակի բարձրացման խնդիր, համալսարանն ավարտածներին աշխատանքով ապահովելու հարց, որը հիմնականում կապված է աշխատաշուկայի փոքր լինելու հետ: Սիմոնյանի կարծիքով, դրական երևույթ է մարզերում պետական ԲՈՒՀ-երի կամ նրանց մասնաճյուղերի գործունեությունը: Օրինակ, ԵՊՀ-ն մասնաճյուղ ունի Իջևան քաղաքում, և դրա շնորհիվ այնտեղ մեծ թվով երիտասարդություն կա:
    12:53:38 - 02/09/2009
    ԵՊՀ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #52
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի Պետական Համալսարան

    ... ու սենսացիան

    ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՊԱԳԱ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ…



    01.09.09
    Այսօր առաջին կուրսեցիները հնարավորություն ունեին մեր երկրի արտաքին քաղաքականության մասին հարցեր ուղղելու անձամբ ԱԳ նախարարին:
    Ըստ վերջին տարիներին ստեղծված ավանդույթի` ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսումնական տարվա առաջին օրը նշանավորվում է ԱԳ նախարարի հետ հանդիպմամբ: «Այս հանդիպումների նշանակությունը բավական մեծ է: Դուք կարողանում եք շփվել մեր քաղաքական գործիչների ու դիվանագետների հետ` այդ փորձը հետագայում կիրառելով ուսման եւ պրակտիկայի մեջ»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

    Նախարար Էդուարդ Նալբանդյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին Մայր բուհ ընդունվելու եւ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, նախ մի քանի խոսքով ներկայացրեց անցած մեկ տարվա աշխատանքներն ու ձեռքբերումները: «Ես համոզված եմ, որ ձեզանից ոմանք հետագայում համալրելու են Հայաստանի դիվանագիտական ծառայության շարքերը` նոր ուժերով ու գաղափարներով լծվելով հայրենիքի շահերի պաշտպանության գործին»,- հանդիպման սկզբում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը:

    Փոքրիկ ներածական դասախոսությունից հետո նախարարը պատրաստակամություն հայտնեց պատասխանելու ապագա դիվանագետներին հուզող հարցերին: Հարց ու պատասխանը հիմնականում ծավալվեց հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ:

    «Անցած մեկ տարին հագեցած էր ու լարված մի քանի առումներով. հանրապետության նախագահի նախաձեռնությամբ բացվեց որակական նոր փուլ հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում անհրաժեշտ էր հակադարձել Բաքվից հնչող բացահայտ պատերազմական նկրտումներին եւ Ադրբեջանին ինչ-որ իմաստով վերադարձնել բանակցային սեղան:

    Միջազգային ասպարեզում Հայաստանն ընկալվում է որպես հուսալի գործընկեր, որի ձեռնարկած քայլերն աշխարհում ընկալվում եւ ողջունվում են: Մինչդեռ ներսում երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մի տեսակ անվստահություն կա մեր ուժերի նկատմամբ: Կարծես մենք չենք կարող հանդես գալ հաշվենկատ նախաձեռնություններով, միջազգային ասպարեզում առաջ տանել մեր տեսակետները, բարդ իրավիճակներից դուրս գալ ոչ միայն առանց կորստի, այլեւ շահած»,- ասաց պարոն Նալբանդյանը:

    «Կարծում եմ` նախարարի եւ նոր ընդունված ուսանողների հանդիպումից ավելի ոգեւորող բան հնարավոր չէր կազմակերպել: Ես` որպես առաջին կուրսեցի, շատ զարմացած եմ, որ իմ հասակակիցներն այդքան տեղեկացված են մեր երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Եթե մյուս տարի եւս հանդիպում կազմակերպվի նախարարի հետ, խոստանում եմ լինել ամենաակտիվ մասնակիցներից մեկը, քանի որ արդեն այսօր իմ մեջ բազմաթիվ հարցեր ծագեցին»,- իր տպավորությունները կիսեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցի Մարիաննա Ջավախյանը:
    ԵՊՀ
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 02.09.2009, 13:47:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (02.09.2009)

  9. #53
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.02.2009
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի Պետական Համալսարան

    կպատկերացնեք՞, ընդունվել եմ եպհ-ի քաղաքագիտության բաժինը,բայց էս 3 օրվա ընթացքում 1000 անգամ փոշմանել եմ...նենց բառդակա,իմ մտքով սենց ողբալի վիճակ չէր էլ անցնում...

  10. #54
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում SlimShady-ի խոսքերից Նայել գրառումը
    կպատկերացնեք՞, ընդունվել եմ եպհ-ի քաղաքագիտության բաժինը,բայց էս 3 օրվա ընթացքում 1000 անգամ փոշմանել եմ...նենց բառդակա,իմ մտքով սենց ողբալի վիճակ չէր էլ անցնում...
    Շնորհավորում եմ: Իզուր ես փոշմանում, ինչի էդ որտե՞ղ բարդակ չի: Մեկ էլ վարձն էլ ասա՝ իմանանք, էս տարի ինչքա՞ն են թանկացրել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #55
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.02.2009
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավորում եմ: Իզուր ես փոշմանում, ինչի էդ որտե՞ղ բարդակ չի: Մեկ էլ վարձն էլ ասա՝ իմանանք, էս տարի ինչքա՞ն են թանկացրել:
    մերսի,450 հազար,չգիտեմ ես սենց չէի պատկերացնում...ուսումից հեռու օբյեկտա,
    չեմ ասում,թե ես էլ ամբողջ օրը դաս անողներից եմ,բայց ետ աստիճանի բառադի ել չեմ

  12. #56
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում SlimShady-ի խոսքերից Նայել գրառումը
    կպատկերացնեք՞, ընդունվել եմ եպհ-ի քաղաքագիտության բաժինը,բայց էս 3 օրվա ընթացքում 1000 անգամ փոշմանել եմ...նենց բառդակա,իմ մտքով սենց ողբալի վիճակ չէր էլ անցնում...
    Քաղաքագիտության բաժնում վիճակը վատ չի, ուսուցման մակարդակը ահագին բարձրա, լավ սովորելու դեպքում, լավ ու բազմակողմանի զարգացած մարդ և մասնագետ լինելը երաշխավորվածա:
    Սկզբում շատ-շատերը չեն պատկերացնում որտեղ էն ընկել , հետո շատ բաներ կկարգավորվի:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dragon (03.09.2009)

  14. #57
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.02.2009
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքագիտության բաժնում վիճակը վատ չի, ուսուցման մակարդակը ահագին բարձրա, լավ սովորելու դեպքում, լավ ու բազմակողմանի զարգացած մարդ և մասնագետ լինելը երաշխավորվածա:
    Սկզբում շատ-շատերը չեն պատկերացնում որտեղ էն ընկել , հետո շատ բաներ կկարգավորվի:
    հուսանք,որ տենց էլ կլինի

  15. #58
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի Պետական Համալսարան

    ՇՔԱՆՇԱՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    Այսօր տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահել է ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

    Սարգսյանն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. “Ավարտին է մոտենում 2009 թվականը: Ավանդույթի համաձայն, այսօր մենք անցկացնում ենք մեր խորհրդի տարեվերջյան նիստը` նպատակ ունենալով ամփոփել տարվա ընթացքում կատարած աշխատանքները, հաջողություններն ու բացթողումները”: Նշելով, որ նախորդ նիստից հետո կյանքից հեռացել են խորհրդի երկու անդամներ` Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Աիդա Ավետիսյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը` նա առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:

    Նիստում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է համալսարանի 2008-2009 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն:

    Խորհրդի անդամների կողմից համալսարանի 2008-2009թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը հավանության է արժանացել եւ գնահատվել բավարար:

    Նիստում լսվել է նաեւ ԵՊՀ 2009 թ. եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը, որը Խորհրդի նիստին ներկա անդամների կողմից գնահատվել է բավարար: Հաստատվել է նաեւ ԵՊՀ 2010թ. ֆինանսական տարվա եկամուտների ու ծախսերի նախահաշվը:

    Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրապարակել է համալսարանի գիտխորհրդի որոշումը` ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին ԵՊՀ բարձրագույն պարգեւով` ԵՊՀ Պատվո նշան շքանշանով պարգեւատրելու մասին: Այս պարգեւը թողարկվել է մայր բուհի 90-ամյակի առիթով եւ Հանրապետության Նախագահն առաջինն է պարգեւատրվում:

    ԵՊՀ
    Կախվել կարելի է...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աբելյան (31.12.2009), Նարե (31.12.2009)

  17. #59
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի Պետական Համալսարան

    Վաղը Պալեանների դահլիճում՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա հանդիպում Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ, որը հանդես կգա զինծառայության մասին պարզաբանումներով: Ով ինչ-որ հարցեր ունի՝ ծառայության հետ կապված, կարող է գնալ և անձամբ հարցնել: Կարող են նաև ուրիշ ԲՈՒՀ-երի ուսանողներ գնալ:

    հ.գ. Չիմացողներին ասեմ, որ Պալեանների դահլիճը Իրավագիտության ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների մասնաշենքում է՝ 4-րդ հարկում: Եթե լրացուցիչ տեղեկություններ հարկավոր լինեն, կարող եք զանգահարել Միջազգայինի դեկանատ՝ 57-28-85:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (25.01.2010), Աբելյան (24.01.2010)

  19. #60
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Երևանի Պետական Համալսարան

    ԵՊՀ-ի հետ կապված ցանկացած հարցով դիմեք, ու ստացեք պատասխանը հենց այստեղ…

    …ընդունելության քննություններ
    …ուսման վարձ
    …ֆակուլտետներ և առանձին մասնագիտացումներ
    …մագիստրատուրա
    …և այլն
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 04.02.2010, 22:02:

Էջ 4 15-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 28.04.2012, 12:32
  2. Հայաստանի Ամերիկյան Համալսարան
    Հեղինակ՝ Hripsimee, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.03.2012, 19:51
  3. Հայկական Բաց Համալսարան.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.10.2009, 14:25
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 07.09.2009, 12:52
  5. Երևանի պետական բժշկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •