User Tag List

Էջ 3 15-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 211 հատից

Թեմա: Երևանի Պետական Համալսարան

  1. #31
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    .
    ԵՊՀ-ն չի ճնշի ընդդիմադիրներին

    Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բավական վշտացած է այս տարվա մեծ թվով թափուր տեղերի պատճառով, որոնք հիմնականում բնագիտական ֆակուլտետներում են: Ընդունված ուսանողների քանակն էլ նվազել է ընդամենը 30-ով, բայց դե, փող էր, էլի, ինչի՞ պակասի: Մանավանդ` այս տարի ուսման վճարներն ավելացել են եւս 50 հազար դրամով: Ինչպես ասում է ռեկտորը, բնագիտական թեւն այնքան էլ չի հետաքրքրում ուսանողներին, հատկապես` քիմիական, միջուկային ֆիզիկա ու ինֆորմատիկա ֆակուլտետները: Այս թեւի երկու ֆակուլտետներ՝ աշխարհագրությունը եւ երկրաբանությունը, այդ առումով խնդիր չունեն: Իսկ իրավաբանության, միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետները դեռ մոդայից դուրս չեն եկել եւ, բնականաբար, ուսանողներով հագեցած են: Պարոն Սիմոնյանն ուրախանալու առիթ էլ ունի, հումանիտար թեւում, մասնավորապես` բանասիրական ֆակուլտետում, ընդունված ուսանողների քանակը գոհացնող է, իսկ որակական առաջընթացին այդպես էլ չանդրադարձավ, թեեւ նշեց, որ անգրագետ ուսանողների քանակն էլ քիչ չէ համալսարանում: Հավանաբար, կարեւորը քանակն է, քանի որ «համալսարանն էլ մեծ հիմնարկություն է» ու մի շարք ֆինանսական խնդիրներ ունի: Դասախոսների աշխատավարձի չափով մտահոգված ռեկտորն ընդգծեց, որ եթե հնարավորություն ունենար թեկուզ հազար դրամով աշխատավարձերը բարձրացնել, հենց երեկ էլ ձեռնամուխ կլիներ այդ «սուրբ» գործին: Սակայն բյուջեն «խայտառակ» փոքր է, եւ կոպեկ-կոպեկ են ծախսում փողերը: Տարեկան բյուջեն մոտ 6 մլրդ. դրամ է: Հարկերն էլ խեղդում են: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե՝ «օլիգարխների չա՞փ եք հարկ մուծում», Սիմոնյանն ասաց` «էդքան չէ», մի ուրիշ լրագրող էլ ռեպլիկ թողեց` «այսինքն՝ շա՞տ եք մուծում»: «Ինչո՞ւ կոռուպցիայի մասին հարցեր չեն հնչում»,- երեկ զարմացած ու գրեթե զայրացած` լրագրողներին էր դիմում ԵՊՀ ռեկտորը, որը երեւի շատ էր ցանկանում եւս մեկ անգամ հիշել կաշառակերության համար համալսարանից հեռացված դասախոսի պատմությունը: Եւ հիշեց Կառլեն Մատինյանի դեպքը: Երբ հետաքրքրվեցինք, թե դեռ շարունակվո՞ւմ են բացահայտումները, կամ առաջիկայում հնարավո՞ր է Հանրային հեռուստատեսությամբ մեզ վերստին մատուցվեն նմանօրինակ շոուներ, Արամ Սիմոնյանն ասաց, որ իրենք չեն զբաղվում շոուներով, իրենց խնդիրը բացահայտումներն են: Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա համալսարանը համարյա սուրբ տեղ է, այն չի կարող քաղաքականացվել, որովհետեւ հանրապետական ռեկտորը խստորեն հետեւում է օրենքին: Իսկ քաղաքական հայացքների համար ճնշված ուսանողները կամ դասախոսները, պարզվում է, հասարակության երեւակայության արդյունք են: Համենայնդեպս, պարոն Սիմոնյանը երաշխավորեց, որ ոչ ոք չի ճնշվի քաղաքական հայացքների համար: Հավանաբար, ուսխորհուրդն էլ կդադարեցնի հետախուզությունները միտինգների գնացող ընդդիմադիր ուսանողներին բացահայտելու եւ մատնելու համար: Իսկ Տեր-Պետրոսյանի դեմ բաժանվող գրքույկների հետ կապված` պարոն Սիմոնյանը նկատեց. «Ես կարող եմ ասել, որ նման բազմաթիվ նյութեր թռուցիկների ձեւով ընդդիմության կողմից են եղել համալսարանում: Մենք գալիս էինք ու տեսնում, որ նստարանների տակ, դարակներում շարված էին ընդդիմության թռուցիկները»: Կադրային առումով համալսարանը բավական խեղճ է, քանի որ հին դասախոսները դասավանդում են իրենց ոճով, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները եւ մեթոդները պահանջում են նոր կադրային փոփոխություններ: «Վերջին երկու տարվա ընթացքում 70-ից ավելի դասախոս ենք փոխել, երեկ ազատել եմ քաղաքագիտության ամբիոնի վարիչին, նաեւ տնտեսագիտության ֆակուլտետից»,- հպարտությամբ նշեց Արամ Սիմոնյանը:
    www.hraparak.am
    ..

  2. #32
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    «ՌԵԿՏՈՐԸ» ՍՏՈՒՄ Է

    Ես հեռացվել եմ ԵՊՀ-ում տիրող անառողջ բարքերը քննադատելու պատճառով

    Վերջերս ԵՊՀ շատ դասախոսներ իրար հաճախ հարցնում են՝ «այսօր թերթերին Սիմոնյան Արամը հարցազրույց չի՞ տվել» եւ հեգնական ծիծաղում:

    Երբ ռեկտորի ընտրությունների ժամանակ նա դրեց իր թեկնածությունը՝ փորձում էի պարզել, թե ինչ են մտածում այդ կապակցությամբ համալսարանականները: «Կքանդի համալսարանը» հնչող գնահատականների ինչուներն էի պարզում: Հետո, երբ ինձ անօրինական աշխատանքից հեռացրեց, իմ իրավունքները պաշտպանելուն զուգընթաց, արդեն ուսումնասիրում եմ այս մարդուն՝ պարզելու համար ԵՊՀ֊ի եւ կրթական համակարգի համար որպես սպառնալիքի հավանական հետեւանքները: Նրա հարցազրույցներն ինձ անընդհատ հիշեցնում են «տգետ մարդը երբ չի խոսում՝ խելացի մարդու տպավորություն է թողնում» հայտնի ասույթը: ԵՊՀ ռեկտոր կոչվածի ցանկացած հարցազրույց ավելացնում է այս մարդու՝ տվյալ պաշտոնին անհամապատասխանության նոր ապացույցներ:

    03. 09. 08թ. «Առավոտում» նա անդրադարձել է ԵՊՀ-ից ինձ հեռացնելու խնդրին եւ նշել. «Սասուն Սարիբեկյանը քաղաքական հայացքների համար չի հեռացվել, հեռացել է իր դասախոսական պարտականությունները չկատարելու համար: Նա իր դասը օգտագործում էր ոչ թե տնտեսական աշխարհագրություն կամ աշխարհագրության որեւէ մաս դասավանդելու, այլ քարոզչության համար, ինչի համար բազմիցս զգուշացվել է»:

    Անգրագիտություն, այլ կերպ չես կարող անվանել: Եթե մարդը հայացքներ չունի՝ ինչպե՞ս կարող է քարոզ անել: Հետաքրքիր է, հայացքների մասին այսպիսի պատկերացումներո՞վ է Սիմոնյան Արամը դարձել պատմագիտության դոկտոր կամ գուցե ՀՀԿ-ական է դարձել՝ չունենալով հայացքներ, կամ հայացքներ չունենալով մեկ օր անց է կացրել ընտրատեղամասում՝ լինելով նախագահի թեկնածուներից մեկի վստահված անձ:

    Սակայն ինձ հեռացնելու պատճառը քարոզ անելը չէ (ես հեռացվել եմ՝ դասավանդելով ընդամենը երկու օր) եւ երբեք քարոզով չեմ զբաղվել եւ իրականացրել եմ ԵՊՀ դասախոսի իմ ֆունկցիաները՝ քաղաքացիական հասարակության զարգացմանը մասնակցության իրավունքների շրջանակներում, որն, ի դեպ, ամրագրված է ԵՊՀ կանոնադրության մեջ: Քննադատվել է ՀՀ տնտեսական քաղաքականությունն այնքանով, որքանով առնչվել է դասախոսության նյութին։ Իսկ հեռացնելու պատճառն այն է, որ ընդդիմացել եմ ԵՊՀ-ում տիրող անառողջ բարքերին, կաշառակերությանը, վերեւից զանգերով գնահատականներ նշանակելուն, կլանների անդամ չեմ եղել, չեմ հանդուրժել այն լկտիությունը, որը կա ամբողջ համալսարանում, մասնավորապես՝ տնտեսագիտության ֆակուլտետում, ուսանողներին տվել եմ դասախոսությունները մեքենագրված, նշանակել անվճար արտաժամյա պարապմունքներ, իմ դասախոսություններին հաճախել են տարբեր ֆակուլտետների եւ տարբեր բուհերի ուսանողներ եւ նրանց կողմից ստացել եմ համալսարանի մասշտաբով ամենաբարձր գնահատականներ: Իհարկե, սա աշխատանքային կարգապահության խախտում է: Դասախոսն ինչո՞ւ պետք է արդար, օբյեկտիվ աշխատի, ինչո՞ւ նրա վրա չպետք է լինի կոմպրոմատ, ինչո՞ւ այս կամ այն հաստագլխի տախտակ լակոտին չպետք է նշանակի, ինչո՞ւ չնշանակելու պատճառով տվյալ ֆակուլտետի ղեկավար կամ միջնորդ կոչվածը «լավամարդ» չլինի վերեւների քաջնազարների մոտ կամ ինչո՞ւ դրանք դասախոսի գնահատականը չօգտագործեն որպես լափելու միջոց: Ընդհանրապես, Սիմոնյան Արամը գիտի՞ դասախոսի կամ իր պարտականությունների մասին, թե՞ մտածում է միայն «կլյուչնիկի» ֆունկցիաների մասին, որի համար իրեն նշանակել են եւ այսօր էլ հիշեցնում են դրա մասին՝ կանգնել դռների մոտ, ուսանողներին չթողնել հանկարծ միտինգի գնան:

    Ընդհանրապես, եթե երկրի վատ վիճակի պատճառով հայտնվել ես այդ աթոռին, դա դեռ չի նշանակում, որ դու իմ մանկավարժական որակների մասին դատողությունների իրավունք ունես։

    Ինչ վերաբերում է ինձ զգուշացումներին, դու ինձ չես զգուշացրել, ես եմ քեզ զգուշացրել՝ անօրինականություններ համալսարանում թույլ մի տուր։ Կոմպրոմատով վերահսկվող մարդը իրավունք չունի եւ ռիսկ էլ չի անի օբյեկտիվ աշխատող մարդուն ինչ-որ զգուշացում անելու եւ երբեք իմ աշխատանքով այդ հնարավորությունը քեզ չեմ տվել... Եթե ԵՊՀ-ում իսկական ստուգում լինի՝ 02-ի մեկ տարվա նյութ կլինի։ Ավելին, երբ հեռացմանս հրամանը տրված էր, փորձում էի իմանալ, թե որն է ինձ հեռացնելու իսկական պատճառը։ Թաքնվել էիր քարտուղարուհուդ թիկունքում եւ չէիր ընդունում: Եվ երբ պահանջեցի ընդունելություն՝ առաջին խոսքդ սա էր. «բա որ ինձ էլ ասես կաշառակեր»։ Իսկ ես պատասխանեցի. «ինձ մոտ այդպիսի հարց չի ծագում, ինչո՞ւ է ձեզ մոտ ծագում»։ Այսքանն է եղել իմ ու քո հանդիպման խոսակցությունը: Հեռացվելուց հետո ինձ ավելի պարզ եղավ, թե ինչու էր այս մարդը վախեցած հարցնում՝ «բա որ ինձ էլ ասես կաշառակեր»։ Գուցե պատրաստվում էիր արդեն տուն, քոթեջ, մեքենաներ գնել, ԵՊՀ փողերը շինարարական աշխատանքների վրա դուրս գրել եւ հետո բողոքել ԵՊՀ փոքր բյուջեից կամ 60 ուսանողից կազմված կուրսը մեկ տարի հետո 120 հոգանոց դարձնելուց ...

    Ստախոս մարդը, նույնիսկ եթե նրան մի քանի անգամ ակադեմիկոսի կոչում տան՝ պրոֆեսոր չէ, լաբորանտ էլ իրավունք չունի աշխատելու (պրոֆեսոր լինելու իր երազանքների մասին լրագրողի հետ կիսվել է անձնընտրյալ «ռեկտորը»):

    Ինչ վերաբերում է ինձ աշխատանքից հեռացնելու արդարացիությանը, ապա թեեւ ՀՀ դատարանները քո մակարդակին են, սակայն քեզ սխալ են հանել՝ գտել են, որ դու իրավունք չունեիր ինձ հեռացնել (թեեւ ինձ աշխատանքում չեն վերականգնել):

    Իսկ ինձ հեռացնելը քո ու քո տեղակալ Սաշիկի ու տնտեսագիտության ֆակուլտետի քրեական անցյալ ունեցող «դեկանի» եւ նրա նախկին տեղակալի կազմակերպելու ապացույցները՝ ձայնագրությունները կան եւ դրա պատասխանը նրանք քեզ հետ միասին դեռ տալու են:
    ՍԱՍՈՒՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՀՀ եւ ԵՊՀ ղեկավարությանը քննադատելու համար ԵՊՀ-ից հեռացված դոցենտ

    www.aravot.am
    Սրա հեռացման ժամանակնելա ամեն անգամ տենալուց, մի հատ հավեսով ծեծելու ցանկությունա առաջանում

  3. #33
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա հեռացման ժամանակնելա ամեն անգամ տենալուց, մի հատ հավեսով ծեծելու ցանկությունա առաջանում
    անխիղճ, գոնե էդ մարդու ֆիգուրայի մասին մտածի

    ինչքան տուպոյ կա, բերել լցրել ա այսպես կոչված մայր բուհ

  4. #34
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    անխիղճ, գոնե էդ մարդու ֆիգուրայի մասին մտածի

    ինչքան տուպոյ կա, բերել լցրել ա այսպես կոչված մայր բուհ
    Աստված չանի Պոլիտեխնիկի ֆան կլուբի անդամները կարդան, վայերս կգա
    Чеширский КотЭ

  5. #35
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված չանի Պոլիտեխնիկի ֆան կլուբի անդամները կարդան, վայերս կգա
    բայց ով ա ասում, որ պոլիտեխնիկում տուպոյ չկա. ուղղակի մայր բուհի տուպոյը էլիտար տուպոյ ա

  6. #36
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված չանի Պոլիտեխնիկի ֆան կլուբի անդամները կարդան, վայերս կգա
    Ես ճիշտա, մի անգամ կաշառակերության մասին քննարկում էր գնում գռուպաներից մեկում, էս պետական համալսարանի ուսանողությունը սկսեց բողոքը, մի հատ պոլիտեխնիկցի ել , բա թե ինչ լավա մեր մոտ տենց բան ''չկա''

  7. #37
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ճիշտա, մի անգամ կաշառակերության մասին քննարկում էր գնում գռուպաներից մեկում, էս պետական համալսարանի ուսանողությունը սկսեց բողոքը, մի հատ պոլիտեխնիկցի ել , բա թե ինչ լավա մեր մոտ տենց բան ''չկա''
    Եթե իրանց մոտ չկա , ուրեմն մեր մոտ ընդհանրապես չկա
    Чеширский КотЭ

  8. #38
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեր մոտ Համալսարանի համեմատ իրոք քիչա
    Loading your personal settings....

  9. #39
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա հեռացման ժամանակնելա ամեն անգամ տենալուց, մի հատ հավեսով ծեծելու ցանկությունա առաջանում
    իրան բան մի ասեք. ինքը միշտ իմ բարևին պատասխանում ա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #40
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր մոտ Համալսարանի համեմատ իրոք քիչա
    Քիչ ա գնի պահով. կարող ա մեր մոտ անկապ քննության համար 1000 ամն դոլար ուզեն, բայց ձեր մոտ 10.000 դրամ. էս ա տարբերությունը, թե չէ ...

  11. #41
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչքան տուպոյ կա, բերել լցրել ա այսպես կոչված մայր բուհ
    Հա ու ոնց ալցրել, սկզբից խելոք տուպոյներին, հետո մանր մանր ավելի տուպոյներին, տեղ շատ ա, հա լցվել ա, հետո վերջում ամենամեծ տուպոյին դրել ա վերևում ու փակել մեշոկը!

  12. #42
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Քիչ ա գնի պահով. կարող ա մեր մոտ անկապ քննության համար 1000 ամն դոլար ուզեն, բայց ձեր մոտ 10.000 դրամ. էս ա տարբերությունը, թե չէ ...
    Էտ քեզ տենց թվումա Աստղ տատի

    Ես 4 տարվա մեջ մի հատ կաշառակեր դասախոս եմ հանդիպել...

    Մեր մոտ մի քիչ ԽԾԲնա զվցնում
    Loading your personal settings....

  13. #43
    Պատվավոր անդամ Ra$Ta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    551
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ քեզ տենց թվումա Աստղ տատի

    Ես 4 տարվա մեջ մի հատ կաշառակեր դասախոս եմ հանդիպել...

    Մեր մոտ մի քիչ ԽԾԲնա զվցնում
    Էտ դու լավ սովորողես գներիցե տեղըակ չես , իհարկե 10000-ը քիչ ասեց բայց շատերը փողով դնում են , դե գնահատական էլի
    http://www.akumb.am/showthread.php?t=27053

    Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.

  14. #44
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ քեզ տենց թվումա Աստղ տատի

    Ես 4 տարվա մեջ մի հատ կաշառակեր դասախոս եմ հանդիպել...

    Մեր մոտ մի քիչ ԽԾԲնա զվցնում
    Ես էլ եմ ավարտել, բայց ոչ մի կոպեկ չեմ ծախսել կաշառքի վրա: Կյանքում էլ լիկվիդ չեմ ունեցել: Սովորողին միշտ էլ դրել են:
    էսպես չի մնա

  15. #45
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի Պետական Համալսարան

    Կաշառք ամեն ԲՈՒՀ-ում էլ կա, ուղղակի Համալսարանում դասախոսները չեն էդքան կաշառակեր, ինչքան ղեկավարությունը, իսկ մյուս ԲՈՒՀ-երում երկուսն էլ

Էջ 3 15-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 28.04.2012, 12:32
  2. Հայաստանի Ամերիկյան Համալսարան
    Հեղինակ՝ Hripsimee, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.03.2012, 19:51
  3. Հայկական Բաց Համալսարան.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.10.2009, 14:25
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 07.09.2009, 12:52
  5. Երևանի պետական բժշկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •