Բայց դե պոլիտեխնիկը լավն ա էլի
Երեխեք, ԵՊՀ-ն լավնա, ես շատ եմ սիրում, ուղղակի մի բան ասեմ, ես իրանց կառավարման/ այսինքն 5-6 հարկերի/ համակարգին քիչ թե շատ ծանոթ եմ, ահագին տխուր վիճակա, հավատացեք, գոնե նորմալ մարդկանց համար: Բայց ես ներվերս ուղղակի անջատում եմ տենց բաների վրա ու ձեզ հավատացնում եմ, դուք որ մի բան շատ ուզեք ԵՊՀ-ում փոխել, հաստատ կստացվի: Իմ փորձից եմ ասում
mananart.blogspot.com
Yellow Raven (01.05.2010), yerevanci (01.05.2010), Միքո (01.05.2010), Շինարար (01.05.2010)
Askalaf (02.05.2010)
դե, միամտություն է, թե ոչ, դա ինձ մոտ ստացվել է, որովհետև երբ մի բան իսկապես ուզում ես, ստացվում է: Նամանավանդ, որ դա քո իրավունքներից է բխում: Կոնկրետ ԵՊՀ-ն, համաձայն եմ, որ ճահճացած է, սակայն ով պետք է այդ ճահիճից հանի այն, եթե ոչ մենք ինքներս. միշտ ամեն ինչ գցում ենք արտաքին պատճառների վրա, ձեռներս ծալում և նստում ենք: ԵՊՀ-ում ուսանողների իրավունքները պաշտպանվում են նաև Ուսխորհրդի կողմից, գոնե ինչով կարողանում են օգնում են..
mananart.blogspot.com
Yellow Raven (01.05.2010)
Եթե գաղտնիք չի, քեզ ի՞նչ է հաջովել:
Գոնե Ուս. Խորհրդից չխոսեիր էլի, ամենամեծ ծախուների ու երեսպաշտների հավաքածուն հենց ուս. խորհրդում է, մատների վրա կարելի է հաշվել այտեղ իսկական մարդկանց: Ու բացի Արամ Սիմոնյանի ու չերեզ Քարամյան Լևոն Ազատիչի շահերը պաշտպանելուց, ուս.խորհուրդը ոչինչով չի զբաղվում:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Ես չգիտեմ դու ինչքանով ես տեղյակ ուսխորհրդից, ես շաատ լավ տեղյակ եմ, ու անգիր գիտեմ` ում գրպանն ինչքան ա գնում, ու դրանում չեմ հակառակվում քեզ, ուղղակի տենց պեսսիմիստորեն չի կարելի մոտենալ: Ինձ շատ հետաքրքիր ա, դու ինչ ես սպասել ԵՊՀ-ից, որ չես ստացել? ու եթե գաղտնիք չի` որ ֆակ.ում ես սովորել?ի դեպ, ինչ վերաբերվում է Քարամյանին, ինքը վաղուց էլ պռոռեկտոր չի, ՈՒԽ-ն էլ իրա հետ կապ չունի...
mananart.blogspot.com
Նար, Գրիգորյանը կարո՞ղ ա ծանոթդ ա, անունը չես նշել Ես կասեի, որ հենց ինքն ա ամեն ինչ դզող-փչողը, իսկ ուսխորհուրդը շատ քիչ լծակներ ունի ԵՊՀ-ում՝ համեմատած այլ բուհերի ուսխորհուրդների: Կոնկրետ իմ տեսածով իրենք վատ չեն աշխատում, իհարկե մեծ մասը Հանրապետական կուսակցության շարքերում են, բայց ավելի սրտացավություն կա իրենց մոտ, քան՝ ռեկտորի:
ԵՊՀ խորհրդի կազմն ա մահացու. կարդա և ինքնահրկիզվիր
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ԵՊՀ-ից առաջին հերթին սպասել եմ գիտելիքներ, որոնք չեմ ստացել այնքան, ինչքան սպասել եմ, դպրոցի տարիներին շատ ավելին եմ ստացել, որպես Մայր Բուհ սպասել եմ, որ այնտեղ խթանելու են մարդու ես-ի ձևավորմանը, իսկ ԵՊՀ-ում գնահատվում է միայն ստրկությունը, ստրուկ չես, ուրեմն շատ-շատ դռներ փակվում են քո առջև: Եղել եմ ուս.խորհրդի նախորդ գումարման անդամ, այս մեկին էլ պատվիրակ, բայց իրանց հարմար չէի, պարտադրված դուրս եկա: Եթե ուս. խորհրդին ծանոթ ես, գիտես ներքին խոհանոցը, ավելին ասելու կարիք չունեմ: Մենակ մեջ կբերեմ կոնկրետ չգիտեմ ինչ պաշտոն է զբաղեցնում, բայց հոգեբանականն ավարտած Մամիկոնի խոսքերը, որոնք ասվել են այս տարի առաջնորդների սեմինարին,որն ամենաիրական գլուխլվացումն է, որ կայացել է Ծաղկաձորում. "անցած անգամ գոնե մի քանիսը կային, որ իրենց մտածելակերպն ունեին, խելքը, իսկ այս մեկում լրիվ ինչ ասում ես, հալած յուղի պես ընդունում են": Այ սա է ԵՊՀ-- այսօրվա վիճակը: Չնայած սովորական ուսանողի համար այս ամենը գրեթե աննկատելի է առաջին հայացքից:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Askalaf (02.05.2010)
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Ստրուկ դաստիարակելն ընդհանրապես մեր կրթական համակարգին ա բնորոշ, բայց իմ իմացած բուհերի մեջ, որոնցից քիչ թե շատ տեղյակ եմ, համալսարանն այս առումով ամենաազատականն է, կոնկրետ իմ սովորած ֆակուլտետում ընդհակառակը, միշտ խրախուսվել է ինքնուրունությունը, չնայած բնականաբար ոչ էն չափով, որով պետք է, մեր դասախոսներն էլ սիրում էին, երբ իրենց քծնում կամ իրենցով հիանում էին, նման մարդկանց հանդեպ առանձնահատուկ մոտեցում կար, բայց ընդհանուր առումով ուսանողի հանդեպ կրթական առումով բավականին ազատական էր մոտեցումը, ես համալսարանում սովորել եմ 2000-2007 թվականներին, հիմա որքանով է փոխվել չգիտեմ, բայց կապը մեր ամբիոնի հետ պահում եմ, համենայն դեպս նույն մարդիկ են այնտեղ աշխատում
Նար ջան, մեր դպրոցը ինչպե՞ս կարող ես համեմատել էս բուհի հետ Էդպիսի բան էլ չանես, ԵՊՀ-ն իրեն լավ կզգա
Քեզ լրիվ հասկանում եմ. մեր դպրոցից հետո ԵՊՀ-ն շատ չնչին հաստատություն է թվում, բայց ինչպես մեր դպրոցն էր թիվ մեկը Հայաստանում /չվախենամ՝ տարածաշրջանում/, էնպես էլ հիմա ԵՊՀ-ն ա թիվ մեկը ՀՀ-ում: Եթե չեն թողնում երկրից դուրս սովորել, ուրեմն լավագույն տարբերակը սա է, իհարկե, պետք է աշխատենք լավացնել: Օրինակ մեր դեկանը համառության շնորհիվ հասավ նրան, որ կարգապահության առումով առաջինն ենք ամբողջ համալսարանում: Իսկ նախկին դեկանի ժամանակ մեր դասերը սրճարաններում էինք անում, դասացուցակի փոխարեն էլ մենյուները անգիր գիտեինք Իսկ գիտելիքի առումով, չգիտեմ ձեր մոտ ինչպես է, բայց մեր մոտ ինֆորմացիայի ծավալը շատ ժամանակ այնքան մեծ է, որ ուղեղներս կարճ միացում ա տալիս:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ