moj, համաձայն եմ, այս պահին այդ երրորդ տարբերակը տեսադաշտում չկա, բայց ինչու՞ ես բացառում, որ ապագայում կարող է լինել։ Ի վերջո, հարցման նպատակն այն է, որ պարզենք, թե ինչպիսի՞ իշխանություն է ուզում, ու՞մ է սպասում ժողովուրդը։
Հարցումներ կազմակերպելիս պետք է ձգտել, որ առաջարկվող տարբերակները ծածկեն հնարավոր տարբերակների ողջ դաշտը։ Հակառակ դեպքում, բազմաթիվ մարդիկ քվեարկությանը չեն մասնակցի այն պատճառով, որ իրենց համար համապատասխան տարբերակ չկար։ Կամ էլ կընտրեն իրենց իրական կարծիքին չհամապատասխանող տարբերակ՝ այդպիսով իրականությունից շեղելով հարցման արդյունքները։
Ինչպես տեսնում ես, հարցման այս պահի արդյունքներն էլ ապացուցում են երրորդ տարբերակի անհրաժեշտությունը. հարցմանը մասնակցածների մեծամասնությունը հենց այս տարբերակն է ընտրել։
Էջանիշներ