3. Վազգեն Մանուկյան
![]()
Ներկա իշխանություն
Նախկին իշխանություն
Նոր իշխանություն (մյուս երկուսի բացառմամբ):
3. Վազգեն Մանուկյան
![]()
Հարցումն ավելացված է:
Իշխանություն ասելը շատ իմաստներ ունի: Իշխանությունը կարող է ունենալ լավ և վատ կողմեր: Օրինակ ներկա իշխանությունները ունեն լավ կողմեր և ունեն վատ կողմեր, ինպես և նախկին իշխանությունները: Բացարձակ լավ կողմերով իշխանություն գոյություն ունենալ չի կարող:
Եթե հնարավորություն լիներ, նախկին իշխանությունից ես կնտրեի Ղարաբաղ կոմիտեի անդամներին, այսինքն այն մարդկանց ովքեր ազատագրեցին Հայաստանը Ռուս-Սովետական տերությունից:
Ես ուզում եմ կրկին տեսնել ժողովուրդի այն ուրախությունն ու խանդավառությունը, որն եղել էր 1988-ին: Միայն թե այս անգամ արդեն ավելի ուշադիր լինել քաղաքական քայլեր անելուց, քանի որ վերջին 17 տարին Հայաստանը եղել է անկախ պետություն այլ ոչ ինչպես 91-ին սովետից կախյալ «գաղութ»:
Առաջին հերթին, Հայաստանի վերելքին պետք է նպաստի հայ ժողովուրդի ինքորոշումը, ամեն ոք իր իսկ սեփական կարծիքն ունենա ներկա գտնվելով հանրահավաքներին (լինի դա ընդդիմադիրական կամ իշխանամետական հանրահավաք, հանրահավաքը ինֆորմացիա ստանալու համար է, այլ ոչ թե կոչեր անելու): Եթե այսօր Հայաստանի քաղաքացին ասում է. «Որ, գնամ ի՞նչ պիտի փոխվի, մեկ ա իրանք իրանց մարդուն են անցկացնելու», դա սխալ է: Յուրաքանչյուր քաղաքացու ձայն մեծ նշանակություն կարող է ունենալ երկրի ապագայի համար:
Իզուր չե, որ ընտրությունները համարվում են «քաղաքացիական պարտք»:
Հագելիս. խնդրում եմ վերջին տարբերակը հանես, քանի որ այս պահին ՀՀ-ում չկա եյ երրորդը և դա պարզապես հեքիաթային երազանք է: Ես նույնպես համաձայն եմ երրորդին, բայց այդ ավելի լավ երրորդը գոյություն չունի, ուստի իմաստը կորում է դրա:
Խնդրում եմ հաշվի առնել , որ թեման իմ ստեղծածն է, և ես այդ երրորդը հեքիաթը չեմ նախատեսել...
Նորից փակ քվեարկություն..նորից ոչինչ չասող թվեր
...
moj, համաձայն եմ, այս պահին այդ երրորդ տարբերակը տեսադաշտում չկա, բայց ինչու՞ ես բացառում, որ ապագայում կարող է լինել։ Ի վերջո, հարցման նպատակն այն է, որ պարզենք, թե ինչպիսի՞ իշխանություն է ուզում, ու՞մ է սպասում ժողովուրդը։
Հարցումներ կազմակերպելիս պետք է ձգտել, որ առաջարկվող տարբերակները ծածկեն հնարավոր տարբերակների ողջ դաշտը։ Հակառակ դեպքում, բազմաթիվ մարդիկ քվեարկությանը չեն մասնակցի այն պատճառով, որ իրենց համար համապատասխան տարբերակ չկար։ Կամ էլ կընտրեն իրենց իրական կարծիքին չհամապատասխանող տարբերակ՝ այդպիսով իրականությունից շեղելով հարցման արդյունքները։
Ինչպես տեսնում ես, հարցման այս պահի արդյունքներն էլ ապացուցում են երրորդ տարբերակի անհրաժեշտությունը. հարցմանը մասնակցածների մեծամասնությունը հենց այս տարբերակն է ընտրել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Նախ ես չեմ բացառում, որ երրորդ ուժը կարող է լինել, պարզապես ժամանակը բավականին սուղ է և այդ սղության մեջ ուղակի գործնականում անհնար է հայտնվի մեկը, (իսկ հենց այնպես առաջադրվել կարող են ոչ միայն երրորդը այլ նաև տասներորդը) որին մենք լիովին կճանաչենք ու կվստահենք, կկարողանանք պատկերացնել իր քաղաքական ունակությունները, կողմնորոշվելու ճիշտ ու առաջընթաց ապահովող կարողությունը: Ինքս կողմ եմ այդ երրորդ ուժին, չնայած որ քվեարկել եմ ներկա իշխանության օգտին, հաշվի առնելով վերևում շարադրածս:
Այլընտրանքը բացակայում է, իսկ դրա հրաշքով և անհնար առկայության դեպքում, կարելի է նաև դա քննարկել հանգամանալից:
Խորհին հարգանքներով
Վերջին խմբագրող՝ moj: 29.10.2007, 11:26:
Ես ավելի շատ հակված եմ նոր լեգետիմ իշխանության ձևավորման, բայց ցավոք այսօր ասպարեզում չեմ տեսնում նման ուժ: Չնայած ես ունեմ մի ոչ իշխանական, և ոչ էլ նախկին իշխանական թեկնածու, որին պատրաստ եմ տալ իմ ձայնը: եթե ուզում եք կարող եմ ասել նրա անունը…
Իսկ եթե ստիպված լինեմ ընտրել այժմյան և նախկին իշխանությունների միջև, ես կընտրեմ այս իշխանություններին:
Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
http://www.mathnet.am/
Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
http://www.mathnet.am/
Մենակ հայաստանում կարա լինի այնպիսի իրավիճակ, երբ նախագահի ամենա հավանական թեկնածու համարվող 2 հոգին ժողովրդի կողմից ամենաչսիրված երկու մարդիկ են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ