Կներեք որ թեման ռուսաց լեզվով եմ առաջադրում, պարզապես անհետաքրքիր կլիներ այս երգի բառերը թարգմանել հայերեն…
Ի՞նչ եք կարծում, ժպիտով հնարավոր հաղթահարել դժվարությունները…
Կներեք որ թեման ռուսաց լեզվով եմ առաջադրում, պարզապես անհետաքրքիր կլիներ այս երգի բառերը թարգմանել հայերեն…
Ի՞նչ եք կարծում, ժպիտով հնարավոր հաղթահարել դժվարությունները…
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.09.2006, 20:10:
Այո, կարծում եմ, որ ժպիտով կարելի է հաղթահարել ոչ միայն սեփական, այլև ուրիշի դժվարությունները։
Հիմա հավես չունեմ, հետո ավելի մանրամասն կգրեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երևի հնարավոր է… Պարզապես դժվարության ժամանակ ժպտալն է դժվար:Ի՞նչ եք կարծում, ժպիտով հնարավոր է հաղթահարել դժվարությունները…
Վերջին խմբագրող՝ Riddle: 12.09.2006, 22:27:
Ne inducas in tentationem...
Նախ շնորհակալություն խմբագրության համար, հետո էլ անհամբեր սպասում եմ մանրամասներինUluana-ի խոսքերից
Պարզապես ժպիտը հաճախ օգնում է դուրս գալ դժվար իրավիճակներից...
Օրինակ, երբ չգիտես ինչ պատասխանել... կարող ես պարզապես ժպտալ....
Ты так хотел побед -
так забирай свой приз...
…և դրանով մահու չափ նյարդայնացնել դիմացինին: Ժպիտի այս տեսակն իմ ճաշակով չէ ճիշտն ասած, պատասխան միշտ էլ կարելի է գտնել:Esmeralda-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Չէ.... պատահում է...Riddle-ի խոսքերից
հնարավոր է դեռ չեք բախվել նման իրավիճակի, որ զգաք ժպիտի այդ օգնությունը....
Հնարավոր է հարց տվողին դուր չգա այդ քայլը.... թող հարցը տալուց առաջ մտածեր....
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Տանել չեմ կարողանում երբ լուրջ խնդիր քննարկելիս դիմացինդ թեման շեղելու համար ժպտում է դա ավելի շատ հիմարավարի է ստացվում և միայն նյարդայնացնում է, սակայն նաև ասվում է ծիծաղիր որպեսզի լաց չլինես և դա շատ հաճախ է լինում, իսկ երգի իմաստը ես ոչ թե այդպիսի հանգամանքներն եմ համարում, այլ այն որ հենց սկզբից փորձես լավ տրամադրություն ապահովել և ոչ թե երբ ամենինչ հասնի "ոսկորին" փորձես մի կերպ ճողոպրել
Բայց եթե քեզ դուր չեկող հարց են տվել, ինչպե՞ս կարող ես լուռ ու հեզ ժպտալ: Անձամբ ես պատասխանում եմ ըստ արժանվույն, հետո արդեն հանգիստ խղջով ժպտում…Եթե ուզում եմ:Esmeralda-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Իսկ ինչ կասեք այն հանգամանքին, երբ ժպիտը մարդու բնավորության մի մաս է: Երբ լուրջ խոսակցությունից հետո ժպիտ է հայտնվում դեմքիդ, ու բոլորին թվում է, թե ասածներդ անլուրջ էին…
Սովորական դեպքերում շատ հաճելի է ժպտերես մարդու հետ խոսելը, բայց երբ շատ լուրջ խոսակցության ժամանակ են ժպտում, դա արդեն համբերությունից հանում է, որովհետև ակամայից մտածում ես, որ դիմացինդ չի հասկանում ասածներդ կամ խոսակցության լրջությունը:Cassiopeia-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Երբ մարդը ժպտում է ,ռեֆլեկտորային ազդակ է հաղորդում իր ուղեղին ,դա շրթուքներին մոտ գտնվող նյարդերի օգնությամբ , որն էլ դրական լիցքեր է հաղորդում , իսկ ստրեսային վիճակների ժամանակ ,հոգեբանները առաջարկում են ,պարզապես մեկ անգամ ժպտալ , դա իրոք օգնում է , եթե ժամանակ ունենամ ավելի մանրամասն կասեմ :
Ի՞սկ երբ ժպիտը հայտնվում է խոսակցության վերջում…Riddle-ի խոսքերից
Եթե խոսակցությունն ավարտվել է համաձայնությամբ, ժպիտն ամրապնդում է այն: Իսկ եթե կողմերն այդպես էլ համաձայնության չեն գալիս, ժպիտը կարող է ստեղծել իմ վերը նշվածի պատրանքը՝ դիմացինդ չի հասկանում ասածներդ կամ խոսակցության լրջությունը: Պատրանք եմ ասում, քանի որ, ինքս այդպիսին չլինելով, չեմ բացառում, որ հնարավոր է ժպտալ՝ հասկանալով խոսակցության ողջ լրջությունը:Cassiopeia-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Ո՜նց եմ սիրում տեղի-անտեղի ժպտալ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ