Չէ, չթողնենք ավելի վատերը (Սերժ Սարգսյան) գան: Ռ. Քոչարյանին դարձնենք Հայաստանի միապետ՝ թագավոր: Էս հարցը հորով-մորով անենք ու բոլորս փախնենք Հայաստանից:
Հ.Գ.
Նոր Հայլուրով ցույց էին տալիս, թե ինչպես էին երկու ծերունի և մի կին բողոքում որ ժամանակին մնացել են գործազուրկ, բողոքում էին այն երկու մութ ու ցուրտ տարիներից։ Ի դեպ այն, որ նրանք մինչև հիմա էլ գործազուրկ են, դրա հետ խնդիր չունեին։ Այս ամենը ուղեկցվում էր մի քանի սրտաճմլիկ կադրով և անվերջ ու անդադար աղբով Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ ի հասցեով։ Վերջում ինչպես միշտ «... Տաթևիկ Նալբանդյան, Հայլուր»։
Եվ նորից, ոչ մի խոսք վաղվա հանրահավաքի վերաբերյալ։
Ի դեպ, մութ ու ցուրտ երկար ու ձիգ 12 տարի է եղել Վրաստանում։ Հայաստանում ընդամենը 4-5։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ։
Էջանիշներ