User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    կարծում եմ նշվածտ քառյակը ոչ թե ընդդիմություն է այլ <<Ընդդիմություն>> իսկ նրանց պոտենցիալ պաշտպանողներն էն`
    * ջահելություն ովքեր փոքր են եղել և չեն զգացել 90թ-94թ "ճոխության" տարիները
    * մարդիկ ովքեր 90-94 կողոպտել են ազգին
    * մարդիկ ովքեր պատրաստ են փողի համար ամեն ինչ անել, կամ հետագայում պաշտոն ստանալու համար , այս տեսակի մարդիկ նաև իշխանությանն են մեծ հաճույքով պաշտպանում
    ' նարկոմաները և հարբեցողները պահի տակ
    ' այլ մարդիկ

    Ընդդիմությունը ըստ իս այն մարդիկ են ովքեր սիրում են մեր հայրենիքը և կպայքարեն որպեսզի ստեղծեն ուժեղ հայրենիք, սակայն ոչ թե փողի կամ այլ շահերի համար, այլ հայրենասիրական և մարդասիրական զգացմունքներից ելնելով:Հիմա ես չեմ տեսնում այդ մարդկանց խումբը, նրանք սփռված են ամբողջ Հայաստանով: Բայց դա չի նշանակում որ նույնիսկ առանձին առանձին չեն կարողանա միանալ վտանգի դեպքում պայքարի համար:
    ...

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Մատնանշեք որևէ քաղաքական ուժ, որը ներկայիս իշխանություններից լավն է և ես առաջինը կլինեմ այդ ուժին ընտրողը:

    Ախր չկա է, ի՟նչ անենք, թողնենք ավելի վատերը գա՟ն

  3. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Մատնանշեք որևէ քաղաքական ուժ, որը ներկայիս իշխանություններից լավն է և ես առաջինը կլինեմ այդ ուժին ընտրողը:

    Ախր չկա է, ի՟նչ անենք, թողնենք ավելի վատերը գա՟ն

    Մի քիչ հակասեմ nick-իս:

    Եթե մենք Աստծուն չենք, տեսնում դա չի նշանակում, որ նա չկա:

    (Ուզում էի գրել ծանրության ուժը, բայց Աստծու օրինակը սովորաբար ավելի ազդեցիկ է լինում):
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ հակասեմ nick-իս:

    Եթե մենք Աստծուն չենք, տեսնում դա չի նշանակում, որ նա չկա:

    (Ուզում էի գրել ծանրության ուժը, բայց Աստծու օրինակը սովորաբար ավելի ազդեցիկ է լինում):
    Այդ դեպքում խնդրում եմ լուսավորես հոգիս, բայց ասեմ, որ Հայաստանի քաղաքական կյանքը փորձադաշտ չի:

  5. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Շատ կուզեի, որ դու ճիշտ լինեիր:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կուզեի, որ դու ճիշտ լինեիր:
    դու նույնպես սպասում ես հույսի չմեռնելուն? վախենում եմ ուշանաս

  7. #7
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Տեր Պետրոսյանակաների ու ներկայիս իշխանության պաշտպանների(պաշտպան երևի ավելի ճիշտ կլիներ, քանի որ հիմնականում moj-նա պաշտպանում ներկա իշխանությանը ) քաղաքական բանավեճերին մի ձևի տրամս ընկնումա, քանի որ անձամբ իմ համար ցավոք սրտի էս պահին չկա որևէ քաղաքական գործիչ որին ես կհավատայի, կհավատայի որ գալով իշխանության չի հաբրգի, չի ձևավորի իր կլանը իր օլիգարխներին և այլն, նենց որ դուք շարունակեք իսկ ես ու իմ նման շատերը կսպասենք նորմալ մարդու, մենակ աստված տա էտ նորմալ մարդը շատ չուշանա

  8. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր չկա է, ի՟նչ անենք, թողնենք ավելի վատերը գա՟ն
    Չէ, չթողնենք ավելի վատերը (Սերժ Սարգսյան) գան: Ռ. Քոչարյանին դարձնենք Հայաստանի միապետ՝ թագավոր: Էս հարցը հորով-մորով անենք ու բոլորս փախնենք Հայաստանից:


    Հ.Գ.
    Նոր Հայլուրով ցույց էին տալիս, թե ինչպես էին երկու ծերունի և մի կին բողոքում որ ժամանակին մնացել են գործազուրկ, բողոքում էին այն երկու մութ ու ցուրտ տարիներից։ Ի դեպ այն, որ նրանք մինչև հիմա էլ գործազուրկ են, դրա հետ խնդիր չունեին։ Այս ամենը ուղեկցվում էր մի քանի սրտաճմլիկ կադրով և անվերջ ու անդադար աղբով Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ ի հասցեով։ Վերջում ինչպես միշտ «... Տաթևիկ Նալբանդյան, Հայլուր»։

    Եվ նորից, ոչ մի խոսք վաղվա հանրահավաքի վերաբերյալ։

    Ի դեպ, մութ ու ցուրտ երկար ու ձիգ 12 տարի է եղել Վրաստանում։ Հայաստանում ընդամենը 4-5։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 26.10.2007, 03:04:

  9. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Եթե իշխանությունը վատնա պետքա գնա ինչի մասին խոսքը:
    Օրինակ եթե ընտրենք Վազգեն Մանուկյանին ինչ կկորցնենք, որևէ մեկը կարա բացատրի?
    Իսկ, են որ նոր մարդիկ գան ավելի վատ կլինի և այլն հեքիաթներ են:
    Մենք արդեն տեսել ենք ոնցա լինում:

    ՎԱտագույն դեպքում ԼՏՊ-ի ու ՀՀՇ-ի համար ընտրություն կեղծողները սկսում են կեղծել ՌՔ-ի, ՍՍ-ի ու ՀՀԿ-ի համար:
    Այսինքն դեպի վատը հաստատ չի փոխվի ոչ մի բան:

    Իսկ լավագույն դեպքում էտ առնետավազքի չեմպիոններին կարելիյա կամաց-կամաց մաքրել պետական կառավարման համակարգից:

  10. #10
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Հարցը ավելի քան պարզ է.
    1. Ով հիմա լավ է "ուտում" հարում է իշխանությանը
    2. Ով "գոհ" է "ուտողներից"՝ ընդդիմությանը (անկախ նրանից, թե ում է պաշտպանում, միայն թե ներկայիս "ուտողների" բկին կանգնի)
    3. Ում ախորժակը գրպանի պարունակության հետ կոնֆլիկտի մեջ է՝ նրան, ով ավելին է խոստանում
    4. Ով զզվում է վերոհիշյալ բոլոր տարբերակներից՝ նախընտրում է ընտրությանը մասնակցելու վրա ծախսվելիք ժամանակը նվիրել արվեստին:
    5-րդ տարբերակն էլ դուք ասեք…

  11. #11
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Մատնանշեք որևէ քաղաքական ուժ, որը ներկայիս իշխանություններից լավն է և ես առաջինը կլինեմ այդ ուժին ընտրողը:

    Ախր չկա է, ի՟նչ անենք, թողնենք ավելի վատերը գա՟ն
    Քոչարյանի դեմ ուղղված թերևս ամենածանր մեղադրանքներից մեկն է այն է, որ նա ոչնչացրեց հրապարակային քաղաքականությունը։ Հենց նրա օրոք սկիզբ դրվեց «վհուկների» որսին՝ ով իր հետ չէ, նշանակում է իր դեմ է։ Իրականում Քոչարյանը Հայաստանի հրապարակային քաղաքականությունը տեղափոխելով նախագահական, հենց ոչնչացրեց բոլոր այն հնարավոր տաղանդավոր մարդկանց ի հայտ գալը։ Որովհետև չես կարող զբաղվել հրապարակային քաղաքականությամբ, եթե հաջորդ օրվանից սկսած քեզ հետապնդելու են։ Այդ պատճառով Հայաստանը, ժողովրդավարական, արևմտյան–քրիստոնեական երկրից վերացվեց կիսաբռնապետակա մուսուլմանական կենցաղով երկրի, երբ հասարակությունը չի մասնացկում, այլ ընդամենը տեղեկանում է կենսական նշանակություն ունեցող որոշումների մասին ( Օրինակ, որ մեկ գիշերվա մեջ երկրորդ օպերատոր դարձավ Վիվասելը):

    Իսկ քաղաքական ուժեր իհարկե կան։ Թեկուզ հենց Վազգեն Մանուկյանը։ Լոնդոնում գտնվող Արմեն Սարգսյանը։ Այո, ասյօր Հայաստանում, եթե խիստ լինենք գուցե չկան, բայց դա դեռ չի նշանակում, որ չեն կարող գալ արտերկրում բնակվող քաղաքական գործիչները կամ պոտենցիալ քաղաքական գործիչները։

    Իսկ մինչև «գործող» ընդդիմությանը քննադատելը՝ փոքր էքսկուրս։ Հինգ տարի առաջ, Դոդի Գագոյին պատգամավոր կամ խմբակցության քարտուղար լինելու մասին կարող էին ընդամենը սև հումոր անել։ ՄՈՒԿ—ը, հինգ տարի առաջ, փոխվարչապետ էր միայն անեկտոդներում։ Լֆիկ, Նեմեց, Ծաղիկ, Ալրաղաց, Կարամել, Լեդի....այս մարդիկ արժանի չեն անգամ հիշատակման, ուր մնաց տիրապետեն երկրի կենսական նշանակության սպառողական ապրանքների ներկրման մենաշնորհին և հետո էլ ներկայացված լինեն ԱԺ–ում։

    Քոչարյանը մեղադրվում է հանրային և առաջին հերթին քաղաքական չափանիշները զրոյացնելու, հասարակությանը մարգինալացնելու, անտարբերությունը՝ նորմ պարտադրելու համար։ Դրանք երևույթներ են, որոնք ստեղծվում են հենց նախագահության պատճառով։ Ինչու սափրագլուխները «ֆակտոր» դարձան։ Ինչու «Կուկուն» չնստեց։ Պարզ է չէ, որ մարդ է սպանել։ Լավ, հասկացանք, միամիտ է եղել, բայց ԳՈՆԵ ՄԵԿ ՕՐ ԿԱՐՈՂ ԷՐ ՆՍՏԵԼ։

    Քոչարյանը լավ բաներ էլ է արել։ Չեմ ժխտում։ բայց և լավը և վատը արել է իմպերատիվ ոճով՝ առանց որևէ մեկից և առաջին հերթին իր ընտրողների կարծիքը հայտնելու։ Իսկ հայտնի ասացվածք կա՝ Ես ձեր առաջնորդն եմ, ես պարտավոր եմ ՀԵՏԵՒՎԵԼ ձեզ։

    Հարգելի Moj, անկեղծ եղիր։

  12. #12
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Քոչարյանը լավ բաներ էլ է արել։ Չեմ ժխտում։
    Եթե բոլոր լավ գործերն էլ գումարելու լինենք մեկա չի հասնի իրա մեղմ ասած ոչ դրական գործերից յուրաքանչյուրին: Դրանցից միայն մեկը նշեմ հերիքա

    Հայաստանի բնակչության 60 տոկոսը իրա եկամտի աղբյուրը ստանումա դրսից`մասնավոր տրանսֆերտների տեսքով: Քոչարյանը ու իրա շրջապատը յուրացնում են էդ 60 տոկոս բնակչության եկամտի հիմնական աղբյուրի մոտ 45-50 տոկոսը ու էս թիվը ես նոյեմբերի սկզբի դրությամբ եմ ասում, բայց համոզված եմ, որ որոշ ժամանակ անց,երբ դոլարի արժեքը կազմի մոտ 300 դրամ, էս թիվը 50 տոկոսից ավելին կլինի: Իսկ էս նշանակումա, ես համենայն դեպս սենց եմ հասկանում, որ որպեսզիի էս երկրում ապրեն դրսում աշխատող հայերի ընտանիքները նրանք պետք ա Քոչարյանին մուծվեն իրանց աշխատած գումարի կեսից ավելին: Նույնիսկ Արեւմտյան Հայաստանի էն ամենածանր պայմաններում չեմ կարծում թե թուրքերը հայերից էսքան հարկ են պահանջել

    Իսկ չմուծելու դեպքում Քոչարյանը մի հատ հստակ պատասխան ունի «Չեք ուզում ստեղ ապրեք, ընտանիքով գնացեք Ռուսաստանում ապրեք»:

    Բայց ես էլ դեռ ամենը չի էս դոլարի քաղաքականությունը շեշտակիորոն ազդումա մեր տեղական արտադրողների վրա, կարծում եմ հենց սրա պատճառովա, որ Խաչատուր Սուքիասյանի ներվերը չդիմացան Ամեն դեպքում էն գործարարները, որոնց ներվերը հլը դիմանում են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որպես ելք տեսնում են իրենց աշխատողների աշխատավարձերի պակասեցումը(խոսքը բնականաբար չի վերաբերում շինարարության ու սպասարկման ոլորտներին): Իսկ էդ աշխատողները կազմում են մեր բնակչության մոտ 25 տոկոսը: Փաստորեն ամենամեղմ հաշվարկներով ներկայիս իշխանության քաղաքականությունը հակասումա մեր բնակչության 70 տոկոսի շահերին՝ գոնե ֆինանսական տեսանկյունից:

    Ասեք խնդրեմ կարողա արդյոք մի երկրի ղեկավար կուսակցություն լեգիտիմ համարվել, եթե հակասումա իրա բնակչության մոտ 70 տոկոսի շահերին: Փաստորեն մեզ մոտ ոչ թե Majority այլ հակառակը՝ Minority rule-ա: Իսկ ՀՀԿ-ին որ թողես կասեն երկրի բնակչության 70 տոկոսը մեր ու մեր թեկնածուի թիկունքին կանգնածա քիչա մնում ապացուցեն, որ հանկարծ Սերժը չընտրվի ժողովրդի մեծ մասը հացադուլա հայտարարելու

    Ավելացվել է 15 րոպե անց
    Վերջում մենակ ավելացնեմ որ ես ամենեւին էլ ԼՏՊ-ի կողմնակիցը չեմ…
    Վերջին խմբագրող՝ The_only_one: 11.11.2007, 00:13: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #13
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե բոլոր լավ գործերն էլ գումարելու լինենք մեկա չի հասնի իրա մեղմ ասած ոչ դրական գործերից յուրաքանչյուրին: Դրանցից միայն մեկը նշեմ հերիքա...

    Ասեք խնդրեմ կարողա արդյոք մի երկրի ղեկավար կուսակցություն լեգիտիմ համարվել, եթե հակասումա իրա բնակչության մոտ 70 տոկոսի շահերին: Փաստորեն մեզ մոտ ոչ թե Majority այլ հակառակը՝ Minority rule-ա: Իսկ ՀՀԿ-ին որ թողես կասեն երկրի բնակչության 70 տոկոսը մեր ու մեր թեկնածուի թիկունքին կանգնածա քիչա մնում ապացուցեն, որ հանկարծ Սերժը չընտրվի ժողովրդի մեծ մասը հացադուլա հայտարարելու

    Վերջում մենակ ավելացնեմ որ ես ամենեւին էլ ԼՏՊ-ի կողմնակիցը չեմ…
    Լիովին համամիտ լիելով Ձեր ասածների հետ` իմ կողմից կավելացնեմ:
    Վերջերս, արտասահմանյան մի ինչ որ ֆինանսական վիճակագրական կազմակերպություն նշում էր որ պարոն Քոչարյանի ունեցվածքը կազմում է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար, եթե դա ճիշտ է, ուրեմն Նախագահը տարեկան 250մլն դոլար կարողություն է դիզել, իսկ քանի որ նա ոչ մի բիզնես չունի, համենայն դեպս որևէ մեկը այդ փաստը չի կարող հաստատել, մնում է երնթադրել, որ դրանք անմաքուր փողեր են ու հարց է ծագում թե դրանք որտեղի՞ց ...
    ... Երեկ ՀՀԿ(ԿՀՀ- Կեղծիքների Համաշխարհային Հանրագիտարան)-ի համագումարում Ս.Սարգսյանն իր տարերքի մեջ էր, չդիմանալով բամբասանքի գայթակղությանը այնուամենայնիվ մի Ճիշտ բան էլ ասաց` այն, որ ԼՏՊ-ն պարտավոր էր ներողություն խնդրել Հայ Ժողովրդից, սակայն ոչինչ չասած այն մասին, որ թե' իր և թե' պարոն Քոչարյանի կարիերաների կնքահայրը հանդիսանում է նույն ԼՏՊ-ն ու եթե նա այդ բանը չի արել` ապա ինքն է դա անում թե' իրենց և թե' Տեր-Պետրոսյանի փոխարեն...
    Ես կարող եմ ասել, որ վերը նշված երկու ճամբարներում էլ, որոնք մեկը մյուսի շարունակությունն են կազմում` գոյություն ունի հայրենասիրության պակաս, եթե չասենք իսպառ բացակայություն, այլապես երկիրն ու ժողովուրդն այս վիճակի չէին հասնի:
    Իսկ այժմ ընդիմության մասին:
    Պետք է խոստովանել, որ իրական հայրենասեր ընդիմությունը այսօր համարյա թե խաղից դուրս վիճակում է հայտնվել: Այդ դաշտը նույնպես իշխանությունների ձեռքում է հայտնվել շնորհիվ Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի. Խոսրով Հարությունյանի ու այլոց: Փոքրաթիվ առողջ ընդիմադիրների մի մասը անիմաստ դես ու դեն են նետվում ու չեն կարողանում կողմնորոշվել և դրանց մեջ միակ արժանավոր կեցվածքն առ այսօր դրսևորում է Վազգեն Մանուկյանը, որը հրաշալի գիտակցում է, որ բացի իրենից ոչ մեկն ի զորու չէ Հայրենիքն այս ծանր փորձությունից հնարավորինս մեղմ կորուստներով դուրս բերելու:
    Ես հակված չեմ հավատալու ո'չ իշխանություններին, ո'չ էլ Լ.Տեր-Պետրոսյանին: Առաջինները կյանքի գնով պայքրելու են կերակրամանն իրենց ձեռքում պահելու խնդրի լուծման համար, երկրորդները ձգտելու են ռևանշի` կերակրատաշտը իրենց վերադարձնելու համար: Երկուսին էլ Ժողովուրդն հետաքրքրում է, որպես իրենց նպատակներին հասնելու միջոց միայն:
    Իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի Ժողովուրդը ընտրություն կատարի ո'չ թե լավի ու վատի միջև , այլ շատ վատի ու ավելի վատի միջև ...
    Վերջին խմբագրող՝ Smergh: 11.11.2007, 16:24:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  14. #14
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Ամբողջությամբ համաձայն եմ։ Պետք է այնպես անել, որ հիմնական թեկնածուն դառնա Վազգեն Մանուկյանը։

  15. #15
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

    Վ. Մանուկյանի` ընդդիմության թեկնածու դառնալը կլինի լավագույն ելքը այս բազմաքայլ ու խառնաշփոթ զարգացումներում, որին, սակայն, պիտի արժանանալ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք ովքեր են 2
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2015, 11:29
  2. Գրառումներ: 8
    Վերջինը: 04.10.2013, 22:20
  3. Ովքեր էին Հիսուսին երկրպագած մոգերը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 09.12.2010, 21:59
  4. Թող ծափ տան Նրանք, ովքեր...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2009, 03:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •