Լինելով Հայաստաի տարբեր մարզերում, քաղաքներում, գյուղերում, շփվելով բազմաթից հասարակ քաղաքացիների հետ՝ նկատել եմ, որ բոլորը դժգոհ են իշխանություններից։ Դժգոհ են տիրող անպատժելիության մթնոլորտից, անօրինականություններից, վերջապես իրենց տխուր ու խղճուկ վիճակից։ Ընտանիքների մեծ մասը մնացած է առանց տան տիրոջ, որը Ռուսաստանում է աշխատանքի փնտրում։ Ընդհանուր առմամբ, գրեթե գոհ մարդ չկա աշխատասեր և կրթված հայաստանցիների մեջ։ Իհարկե, տղամարդկանց բազմահարկանի քֆուրները, իսկ կանանց բազմատակ անեցքները նրանց հասցեին այստեղ չեմ գրի։
Տրամաբանական հարց է առաջանում, ովքե՞ր են կողմ այսօրվա իշխանություններից, ովքե՞ր են կառչել իրենց դիրքից, այսօրվա հացից։
1. Ոստիկանապետերը
2. Տարբերմակարդակի կաշառակեր և/կամ վայ մասնագետները տարբեր նախարարություններում, իշխանական ապարատում, հանրային հեռուստատեսությունում, բանակում, Պետական Համալսարանում
3. Իշխանական կուսակցությունների երիտասարդական թևերի ղեկավարները
էլ ո՞վ![]()
Էջանիշներ