User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սլաք Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին

    Ոչ վսեմաշուք, ոչ վսեմափայլ, ոչ մեծարգո... պարզ ու հասարակ, հասկանալի ասենք` պարոն նախագահ. Դիմակավորված իշխանավորները նորություն չէ, որ կրկնադիմակավորվում են` հենց իրենք պատռելով իրենց դիմակները:

    Քո պատրաստած ստորաքարշները, եվրոպական ու միջազգային չափանիշի հանցագործները հայոց երկրի հետ հավասար ավերում են հայոց հոգիները, բզկտում մարդկային երազանքները, իրագործում հայրենալքության ծրագիրը: Հոկտեմբերի 23-ի դեպքերը ցույց տվեցին, որ Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել ամբողջ Հայաստանով մեկ` մարզ առ մարզ, գյուղ առ գյուղ: Դուք (ձեր ոհմակով հանդերձ) կարող եք հպարտանալ, որ պատրաստ եք ձեր տերերին զեկուցել` կատարված է հրամանը` ծնկի է բերվել հայ ժողովուրդը, երկրի տերը մնում է խուժանը: Այո, կարող եք հպարտանալ, որ մարտունակ բանակ ունեք` ժողովրդաջարդ կարող եք կազմակերպել ամենուր` ապավինելով կլանային ուժերին: Ճիշտ է` հարստահարության ցնծագին ձեր տարիներին անտարբեր-ամորձատյալ դարձրիք ժողովրդին, բայց, հավատացեք, չի մեռել ժողովրդի ոգին, էստեղ-էնտեղ բոցկլտում են ազատության ազնիվ հրդեհները: Մարել չի լինի: Ի՞նչ եմ խնդրում Հայաստանը ավերողից. անեծքի տակ մի մտեք: Կատարեք մի քայլ, որ ժողովուրդը չհավատա աչքի տեսածին, ականջով լսածին, որ զարմանա` սա մի՞թե մեզ եսիր դարձրած, մեր տանը մեզ օտար դարձրած Ռոբերտ Քոչարյանն է: Պիտի որ լսած լինեք Հովհաննես Թումանյանի անունը: Նա հարյուր տարի առաջ, կասեի` ամբողջ կյանքում, սպիտակ դրոշ պարզեց, խաղաղության, բարիդրացիության դրոշ, հիշեցրեց նաեւ` մենք նույնպես կարող ենք օրորոց արնոտել: Ես այսօր իսկ սպիտակ դրոշ եմ պարզում: Թե չէ խայտառակ կլինենք ինչպես մեր պատմության, էնպես էլ սերունդների (թեկուզ աշխարհացան) առջեւ: Էս տարիների ընթացքում թշնամիներին շատ ես ուրախացրել, վերջին ուրախությունից զրկիր նրանց: Մտիր ժողովրդի մեջ, 26-ի հանրահավաքին ինքդ նույնպես մասնակցիր ոչ որպես դիտորդ: Հավատում եմ, որ ամլացած, հայազուրկ դարձած ձեր դրածոների ձեռքով, մանավանդ աքացիներից ոչ մի հայի, մանավանդ հայ կնոջ քթից մի պուտ արյուն չի կաթելու: Եւ հենց դրանով դուք կգնաք դեպի նախագահական սպասված վախճանին ընդառաջ` ձեր դիզած-կլանած ինչքով:

    Հ.Գ. Գրածիս համար խնդրում եմ դավ չնյութեք խմբագրի դեմ: Ստիպել եմ, որ տպագրի:

    Հրաչյա Մաթեւոսյան

    ՀՀ քաղաքացի

    http://zhamanak.com

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    ամոթ է սա գրողին, հրապարակողին, առավել ևս այստեղ տեղադրողին...

    տասը խուլիգանի բռնելն ու յոթ տասնյակ պոտենցիալ խուլիգանի հավաքը համարում է հայ ժողովրդին ծնկի բերել

    Նմանները իրավունք չունեն հայ կոչվելու, դավաճանություն է նման հիմարությունները աշխարհին տարածելը...
    Վերջին խմբագրող՝ moj: 25.10.2007, 22:23:

  3. #3
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    հետաքրքիր է ինչ է ուզումա ասի, էս վիճակի մասին բոլորն էլ գիտեն ու բոլորն էլ սպիտակ դրոշ են պարզել. անկապ խոսացողներ էլ կան, գործողներն են քիչ, որովհետև ոչնչացվում են, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես:
    Ինչ ասեմ Moj-ին, այդ քո ասած խուլիգանները սովետի վախտ հրապարակում 10 հոգով միտինգ էին անում, վտանգելով իրենց կյանքը, որ դու հիմա ապրես "ազատ, անկախ" պետությունում, որ Հրաչը ունենա խոսքի իրավունք, որ Արթուրը տեղադրի նրա նամակը այստեղ, ու ես կարդալով հպարտանամ, որ ես հայ եմ, քանի որ դեռ ոչ բոլոր հայերն են շնացել!

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելիս... ո՟վ էր միտինգ անում, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը թե՟ հարբեցող Շողիկը... այնքան էլ ժամանակ չի անցել, փորձեք վերհիշել

  5. #5
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Շատերն էին, որոնց դւ չես ճանաչում, ու չես էլ ճանաչի, հասարակ քաղաքացիներ, ինչպիսին ես եմ (չեմ ասում "ես ու դու", քանի որ, քեզ չգիտեմ), որոնք քաղաքականություն չեն մտել, բայց սա արդեն ուրիշ հեքիաթից է, թեմայից մի շեղվի:
    Ասածս էն ա, որ մարդը պետք աիրա արարքների համար պատասխան տա, եթե ոչ ապա նրան վերահսկողներ կգտնվեն, մեր ֆոռումում, դա այդպես է, Հայաստանում լրիվ հակառակն է:

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատերն էին, որոնց դւ չես ճանաչում, ու չես էլ ճանաչի, հասարակ քաղաքացիներ, ինչպիսին ես եմ (չեմ ասում "ես ու դու", քանի որ, քեզ չգիտեմ), որոնք քաղաքականություն չեն մտել, բայց սա արդեն ուրիշ հեքիաթից է, թեմայից մի շեղվի:
    Ասածս էն ա, որ մարդը պետք աիրա արարքների համար պատասխան տա, եթե ոչ ապա նրան վերահսկողներ կգտնվեն, մեր ֆոռումում, դա այդպես է, Հայաստանում լրիվ հակառակն է:
    Համաձայն եմ, որ մարդը պետք է իր արարքների համար պատասխան տա և առաջարկում եմ պատասխան ուզել «Ովքեր են մեր ԸՆԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները » թեմայում նշածս գործիչներից նշածս արարքների համար: Ինչու ձեզանից որևէ մեկն այս մասին պատասխան չուզեց այսքան ժամանակ

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    ամոթ է սա գրողին, հրապարակողին, առավել ևս այստեղ տեղադրողին...

    տասը խուլիգանի բռնելն ու յոթ տասնյակ պոտենցիալ խուլիգանի հավաքը համարում է հայ ժողովրդին ծնկի բերել

    Նմանները իրավունք չունեն հայ կոչվելու, դավաճանություն է նման հիմարությունները աշխարհին տարածելը...
    Սխալվում ես հարգելի moj:

    Անձամբ իմ կարծիքով հայ ազգի և ժողովուրդի համար շատ կարևոր բան է իրականությունը սփռել, ինչպես անում է Հրաչյա Մաթևոսյանը:

    Հ.Գ. Բավական է քծնես ու թուք ու մուր թափես այն մարդկանց վրամ որվքեր քո հետ համաձայն չեն: Արդեն ինձ հունից հանում ես:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 26.10.2007, 05:13: Պատճառ: v.g.

  8. #8
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Ինչպես կասեր Խրիմյան Հայրիկը.«Ողբամ զքեզ Հայոց աշխարհ», 15 հոգով քննարկում եք անում ու անհնդատ դուրս եք գալիս քաղաքակիրթ բանավեճի շրջանակներից, իսկ ինչ վերաբերվումա նամակին դա մարդու անձնական տեսակետ է, որը հրապարակելու մեջ պախարակելի ոչ մի բան չեմ տեսնում:

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    ամոթ է սա գրողին, հրապարակողին, առավել ևս այստեղ տեղադրողին...

    տասը խուլիգանի բռնելն ու յոթ տասնյակ պոտենցիալ խուլիգանի հավաքը համարում է հայ ժողովրդին ծնկի բերել

    Նմանները իրավունք չունեն հայ կոչվելու, դավաճանություն է նման հիմարությունները աշխարհին տարածելը...
    Հարգելիս չե՞ս կարծում, որ քո կողմից հիմար, խայտառակ ու դավաճան կոչել Հրաչյա Մաթևոսյանի պես մարդուն մի փոքր ամոթից ավել է։

  10. #10
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս... ո՟վ էր միտինգ անում, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը թե՟ հարբեցող Շողիկը... այնքան էլ ժամանակ չի անցել, փորձեք վերհիշել
    Հարգելի moj,
    Ես երբեք չեմ համակրել ՀՀՇ-ին ու Առաջին իսկապես ազգընտիր Նախագահին, սակայն երբեք էլ ինձ թույլ չեմ տվել անազնիվ գտնվել նրանց ու առհասարակ իմ քաղաքական հայացքները չկիսողների հանդեպ:
    Ձեր այս ոճն ինձ հիշեցնում է մեր իշխանությունների էժանագին մարտավարությունը քաղաքական հակառակորդների նկատմամբ:Այդ նույն մարտավարությունն էր վարում նաև ՀՀՇ-ն իր իշխանության օրոք: Այն է ամենաանազնիվ ձևերով ու եղանակներով ժողովրդի աչքին վարքաբեկել իրենց հակառակորդներին: Այսօրվա Իշխանություններն այդ գործում շատ են կատարելագործվել ու քաղաքական հակառակորդների "ոչնչացման" մարտավարություն էլ են փոխել: Հիմա օրինակ սկզբում որոշում են, թե ԱԺ ովքեր պետք է անցնեն ու ինչքան տեղեր ստանան, այնուհետև կեղծված ընտությունների ու իրենց նկարած "արդյունքների"վրա հենվելով սկսում վարկաբեկել նրանց` ում դեմ ԱԺ-ի դռներն իրենք են փակել, այլ ոչ թե ընտրողը:
    Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր պարոն Քոչարյանը հրճվում հայտարարելով` -"ընդիմության ամենահայտնի քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը հավաքել է ընտրողների ձայների մեկ տոկոսից էլ պակաս"- մինչդեռ բոլորիս է հայտնի, որ պարոն Մանուկնն ունի շատ կայուն ընտրազանգված, որը 10-12 տոկոսից երբեք չի իջնում: Դրանք մեր մտավորականության մեծ մասն են կազմում, որոնք ունեն կայուն քաղաքական կողմնոշորոշում և երբեք չեն դավաճանում իրենց հայացքներին:
    Դառնանք Հրաչյա Մաթևոսյանին.
    Պարոն Մաթևոսյանը շատ համարձակ ու ազնիվ մարդ է, երբեք չհիմնավորված հայտարարություններ չի անում, իսկ եթե նրա ճշմարտացիությունը Ձեզ նյարդայնացնում է այն աստիճանի, որ դուք ցանականում եք անպայման հակահարված տալ , ուրեմն այդ արեք ամենագեղեցիկ` փաստերով հիմնավորված քաղաքակիրթ ձևով, թե՞ այնքան եք "հմայված" ներկա իշխանություններով, որ արդեն մոռացել եք քաղաքակիրթ ձևով բանավիճելն ու իջել բամբասանքի մակարդակի, չե՞ք նկատել, որ նրանք առանց Ձեզ էլ մեծ "հաջողությունների" են հասել բամբասանքի բնագավառում: Չի կարելի այդպես, Դուք այդպիսով Ձեր անզորությունն ու թուլությունն եք ցույց տալիս:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  11. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը

    Իմ խոսքից Ձեր մեջերած հատվածում, որևէ այնպիսի բան չնկատեցի, որից ելնելով փորձեցիք ինձ մեղադրել: Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը և ոչ էլ ողջ ՀՀՇ-ն ինձ համար հակառակող կողմ չէ, ես նախագահական ընտրություններում երբևէ չեմ ներկայացել որպես թեկնածու և սպասվողին նույնպես չեմ պատրաստվում:

  12. #12
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը և ոչ էլ ողջ ՀՀՇ-ն ինձ համար հակառակող կողմ չէ, :

    իսկ քո գրառումները լրիվ հակառակն են վկայում և դու փորձում ես ամեն առիթով արդարացնել մեր ԱՆԿՐԿՆԵԼԻ կլանային համակարգին

    Ես անձամբ ոչ մի ուժի կողմնակիցը չեմ, սակայն տհաճ է երբ ֆորումում շարունակաբար ներկա ես գտնվում դուելի, որն արդեն անձնավորված բնույթ է կրում .....եթե քեզ դուր չեն գալիս իշխանությանը վարկաբեկող թեմաները, ապա թույլ տուր ուրիշներն արտահայտվեն, մի վերածիր այն ճղճիմ բառակռվի.....

    Իսկ մեր մտավորականներին պիտակավորելուց առաջ խորհուրդ կտայի մի պահ մտածել
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  13. #13
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Ինչ ուզում է լինի, կրկնում եմ` ինչ ուզում է լինի... Մեր պետությունն ու Մեր նախագահը ՄԵՐՆ են, ժողովուրդ, եկեք հարգենք մեզ էնքան, որ մեր ունեցածին ՎԱՏ չասենք, գոնե չհայհոյենք... ախր , մի հատ ձեր շուրջը նայեք. տեսնում եք ինչ ա կատարվում? ամեն ինչ փոխվում է ախր, նոր Հայաստանը աչքի առաջ աճում է, մի հատ ուշադիր նայեք էլի... չեք տեսնում? գյուղ չկա որ շուն չլինի... հետո? պիտի բոլորին քարով տաս?

  14. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Մինչև վատը չքննադատես, նա չի գիտակցի թե ինչ վատն է:

    Եթե ճանճերը մեր զուգարանից են դուրս գալիս, դրանից նրանք թիթեռնիկ չեն դառնում:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. #15
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին

    Մինչև վատը չքննադատես, նա չի գիտակցի թե ինչ վատն է:

    Եթե ճանճերը մեր զուգարանից են դուրս գալիս, դրանից նրանք թիթեռնիկ չեն դառնում:
    Դե որ սիրում եմ աթեիսներին, ճիշտ եմ անում էլի: Այ թե ովքեր են ձևապաշտությունից հեռու ռեալ մարդիկ
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գեորգի Մաթևոսյանի մեդիտատիվ նկարները
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.10.2013, 13:05
  2. Պոեզիա. Հրաչյա Սարուխան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.11.2012, 22:55
  3. Էլ. Փոստի նամակը բջջայնին վրա...
    Հեղինակ՝ kolize, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.07.2010, 21:46
  4. Հոր/Աստծո սիրո նամակը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Կրոն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.03.2010, 17:38
  5. Բաց նամակ Հայաստանի Նախագահին հայ ֆուտբոլասերների կողմից
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.11.2008, 16:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •