User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Python vs C++

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Python vs C++

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արիացի ոչ մի կուրսային աշխատանք էլ չի, լիարժեք ծրագիր ա, թեկուզ պարզ, բայց նույն պարզության ծրագիրը ամերիկացիները 50-100$ են ծախում:
    Էտ քո գրած չափերը ֆանտաստիկա են, առանձ գրադարանների 100 մբ նույնիսկ ՕՀ-երի կմախքը էտքան չկա, այլ մի քանի մբ ա: Իսկ ես արդեն քանի անգամ շեշտել եմ, որ խոսքը սովորական շարքային ծրագրի մասին ա: Առանձ գրադարանների դու ինձ գոնե 1 մբ-անոց ծրագրի կոդ ցույց տուր նոր տենց ֆանտաստիկ թվեր ասա: Իսկ ինչ վերաբերում ա քո ֆանտաստիկ պատկերացմանը, ապա ասեմ որ էտ հարցը տվել եմ Իգոր Պավլովին (7-zip-ի հեղինակին): Պատասխանը. էտ բոլոր հարուրավոր մբ-անբոց ծրագրերը հատուկ են ուռացնում նկարներով, երգերով, վիդեոներով,… թե չէ մաքուր ծրագրի կոդը երևի թե ընդամենը մի քանի հարուր կբ ա, մաքսիմում մի քանի մբ…
    Քո կարծիքով Photoshop-ի կոդը 100 մբ ա (առանձ գրադարանների)? Եթե տենց ա իմաստ չունի էս թեման շարունակել…
    Photoshop-ի վրա քանի հատ ծրագրավորող ա աշխատել? Ես մենակովս կյանքումս էտ չափի ծրագիր չեմ գրի:
    Ինտեռպռետատորը չես պատկերացնում ոնց ա աշխատում: Աշխատացնելը ոչ թե մի ժամ կտևի, այլ մի քանի վարկյան, բա դանդաղությունը հենց դրանից ա գալիս, որ ծրագիրի մեկնարկի ժամանակ օրինակ ֆունկցիաները դեռ մշակված չեն, առաջին կիրառման դեպքում են մշակվում, իսկ եթե չի կիրառվել, չի էլ մշակվում: Էլ չեմ ասում սիպիյի դեպքում ոչ դինամիկ ստեղծված օբյեկտները հենց ծրագրի մեկնարկի ժամանակ են ստեղծվում, իսկ Պիթոնի դեպքում լրիվ դինամիկ են ու հիշողության կառավարումը լրիվ ավտոմատ ա: Հիմնականում Պիթոնով շատ են օգտագործվում սիպիպիով գրված մոդուլները, դրա շնորհիվ արագության տարբերություն գրեթե չկա, ժամանակակից կոմպերի վրա հատուկ բենթչերով (bench) տարբերությունը կարելի ա զգալ: Լավ ասենք լրիվ մաքուր Պիթոնի կոդ ա առանձ ոչ մի մոդուլի (չնայած տենց բան) ու լրիվ մաքուր կոդ սիպիպիով, էս դեպքում մոտ 10-20 անգամ դանդաղ կաշխատի Պիթոնի ծրագիրը: բայց Գուգլը շուտով իրավիճակը կփոխի: Պիթոնը գրեթե կոմպիլյատոռ ա դառնում
    Որոշ բաների մշակման ձևերը փոխել են, լրիվ աբստրակտ պատկերացումները, որ ինտեռպռետատորն ա մշակում, մեքենան ա մշակելու! Ամենաքիչը հինգ անգամ արագացնելու են իրանց խոսքերից: Բայց տենց թվերով չի կարելի ասել իմ կարծիքով, որովհետև օրինակ ցիկլի աշխատանքը եթե արագացնում են, էս դեպքում կապված ա նրանից թե քանի քայլ ունի ցիկլը,…
    Վերջում կարող ա նենց արդյուքնի հասնեն, որ Պիթոնը աշխատի մեքենայական կոդից ասենք մի 2-3 անգամ դանդաղ, եթե հաշվի առնենք որ սիպիպիով էլ գրված մոդուլներ են օգտագործվելու հիմնականում, մանավանդ հիմա կոմպերը 90-ականների կոմպերը չեն: Ուրեմն էլ ով կարա արագագործությունը որպես թերություն ընդունի? Եթե ծրագրի գրման պռոցեսը համեստ հաշվարկներով մոտ 5-10 անգամ քիչ ա տևում, իսկ ծրագրի կոդը ոչ պակաս քան սիպիպին? Ում ուզում ես հարցրու, ինչքան օրինակ ուզում ես բեր, քանի անգամ ա հաշվարկվել, Պիթոնի կոդը ամենաքիչը 4-5 անգամ քիչ ա լինում: Էլ չեմ ասում նենց դեպքեր ա լինում 20 անգամ:
    Ցանկացած նորմալ որակի կուրսային աշխատանք էլ կարող ես 50-100 դոլլարով ծախել, նենց որ քո ասածը հենց կուրսային աշխատանքի կարգի մի բան ա:
    Իսկ էն, որ իմ բերած թվերը քեզ ֆանտաստիկա են թվում, դա բնական ա, քանի որ դու դեռ փորձում ես 25 կբ-ի ու 2 կբ-ի ծրագրերի միջև արագագործության տարբերություն զգալ անզեն աչքով: Բայց չգիտեի, որ 7-zip գրողներն էլ են նման մակարդակի վրա գտնվում : Ինչևէ, սեփական փորձից կարող եմ քեզ ասել, որ նման ծրագրեր շատ կան ու մարդիկ աշխատում են նման ծրագրերի վրա և ոչ մի ֆանտաստիկ բան չեն տեսնում դրա մեջ: Քո համար միգուցե Իգորպավլովն ա հեղինակություն ու եթե ինքը տենց ա ասում ուրեմն քո համար տենց ա, բայց ինձ համար իմ պրակտիկան հերիք է, որ նման թվերին շատ նորմալ վերաբերվեմ: Բայց քանի որ դու մտածում ես, որ 100 մբանոց կոդ ունեցող ծրագիր գրելը ֆանտաստիկա է, ապա էս զրույցը շարունակել իմաստ չունի, քանի որ ես էլ քո հետ համաձայն եմ, որ կուրսային աշխատանքը ավելի հարմար է գրել պիթոնով, քան սիպիպիով, քանի որ նման փոքր ծրագրերի համար պիթոնով գրելը կարճ է ու արագության տարբերությունն էլ աննկատ է: Բայց երբ որ քո համար արդեն ֆանտաստիկա չի լինի 1 մբ-ից ավել կոդ ունեցող ծրագիրը, էն ժամանակ էլ կքննարկենք, թե որն է ավելի հարմար նման դեպքում` սիպիպին, թե պիթոնը?

  2. #2
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Python vs C++

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը

    Դու հլը 7-zip-ի ալգորիթմի նման ալգորիթմ գրի, նոր խոսա: Ընդամենը մի քանի կբ-անոց սեղման ալգորիթմը էնքան հանճարեղ ա, էնքան գործ ա անում, էնքան տրամաբանություն մեջ կա, էնքան շատ ա կիրառվում, որ ամբողջ աշխարհը օգտագործում ա: իսկ էտ քո մարսեցիների գրած ծրագրերը 100 մբ կոդով ոչ մեկ Երկիր մոլորակի վրա չի օգտագործում: Եթե քո խոսքերով նման ծրագրեր շատ կան, ուրեմն գոնե մեկի անունը ասա: Մինչև հիմա տենց բան ինձ չի հանդիպել, շատ հետաքրքիր կլինի տենց բան տեսնելը: Խոսքը վերաբերում է կոնկրետ մեկ ծրագրի: Ծրագրերի կոմպլեկտ չասես, ասենք Լինուքսի դիստրիբուտիվ հազար ծրագրի փաթեթով, որը մի քանի օրում ա կոմպիլացիա լինում
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  3. #3
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Python vs C++

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հլը 7-zip-ի ալգորիթմի նման ալգորիթմ գրի, նոր խոսա: Ընդամենը մի քանի կբ-անոց սեղման ալգորիթմը էնքան հանճարեղ ա, էնքան գործ ա անում, էնքան տրամաբանություն մեջ կա, էնքան շատ ա կիրառվում, որ ամբողջ աշխարհը օգտագործում ա: իսկ էտ քո մարսեցիների գրած ծրագրերը 100 մբ կոդով ոչ մեկ Երկիր մոլորակի վրա չի օգտագործում: Եթե քո խոսքերով նման ծրագրեր շատ կան, ուրեմն գոնե մեկի անունը ասա: Մինչև հիմա տենց բան ինձ չի հանդիպել, շատ հետաքրքիր կլինի տենց բան տեսնելը: Խոսքը վերաբերում է կոնկրետ մեկ ծրագրի: Ծրագրերի կոմպլեկտ չասես, ասենք Լինուքսի դիստրիբուտիվ հազար ծրագրի փաթեթով, որը մի քանի օրում ա կոմպիլացիա լինում
    Ալգորիթմ իմանալը դեռ չի նշանակում լավ ծրագրավորող լինել: Ես մարդ գիտեմ, որ լավ ալգորիթմներ ա գրում ու միջազգային ճանաչում ունի, բայց չգիտի նույնիսկ, թե կլասը ինչ ա: Նենց որ, եթե քեզ հետաքրքրում են իմ ալգորիթմիկ ընդունակությունները, մաթեմատիկայի բաժնում առաջարկի քննարկենք:
    Ինչ վերաբերվում է, քո համար ֆանտաստիկ ծրագրերին, ասեմ, որ երբ մարդը ինքնաթիռ տեսած չի լինում, դա իր համար ֆանտաստիկա է լինում: Ես հիմա աշխատում եմ նման ծրագրի վրա: Կոդի չափը հիմիկվա դրությամբ 189 մբ է ու անընդհատ աճում է: Դա մի ծրագիր է, մի main ֆունկցիայով, ոչ թե դիստրիբուտիվ: Ու դրա համար, մի փորձիր նման վստահությամբ ասել, թե տենց բան չկա, կարող ա սխալվես ու ծիծաղելի դրության մեջ հայտնվես:
    Ինչևէ, հուսով եմ քո պիթոնով կարիք չես ունենա team programming-ով զբաղվել, մանավանդ, երբ team-ը 200 հոգուց ավել է: Կհայտնվես տխուր իրավիճակում:
    Հուսով եմ մի օր կդառնաս լուրջ ծրագրավորող, մանավանդ, որ դրա պոտենցիալը ունես:

  4. #4
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Python vs C++

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալգորիթմ իմանալը դեռ չի նշանակում լավ ծրագրավորող լինել: Ես մարդ գիտեմ, որ լավ ալգորիթմներ ա գրում ու միջազգային ճանաչում ունի, բայց չգիտի նույնիսկ, թե կլասը ինչ ա: Նենց որ, եթե քեզ հետաքրքրում են իմ ալգորիթմիկ ընդունակությունները, մաթեմատիկայի բաժնում առաջարկի քննարկենք:
    Ինչ վերաբերվում է, քո համար ֆանտաստիկ ծրագրերին, ասեմ, որ երբ մարդը ինքնաթիռ տեսած չի լինում, դա իր համար ֆանտաստիկա է լինում: Ես հիմա աշխատում եմ նման ծրագրի վրա: Կոդի չափը հիմիկվա դրությամբ 189 մբ է ու անընդհատ աճում է: Դա մի ծրագիր է, մի main ֆունկցիայով, ոչ թե դիստրիբուտիվ: Ու դրա համար, մի փորձիր նման վստահությամբ ասել, թե տենց բան չկա, կարող ա սխալվես ու ծիծաղելի դրության մեջ հայտնվես:
    Ինչևէ, հուսով եմ քո պիթոնով կարիք չես ունենա team programming-ով զբաղվել, մանավանդ, երբ team-ը 200 հոգուց ավել է: Կհայտնվես տխուր իրավիճակում:
    Հուսով եմ մի օր կդառնաս լուրջ ծրագրավորող, մանավանդ, որ դրա պոտենցիալը ունես:
    Ուղակի կյանքումս տենց բան չի հանդիպել Էտ լուրջ մենակ ծրագրի կոդն ա? առանձ գրադարանների, ռեսուրսների, օբյեկտային ֆայլերի, … Չեմ պատկերացնում էտ ծավալով ինչ պետք ա լինի, բա կոմպիլացիայից հետո ինչ չափի ա դառնում?
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  5. #5
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Python vs C++

    սաղ գրառումները կարդացի կարդացի, ասիմ հեսա արս83 կգրի....կասի Ս++ ովա...են էլ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •