Ես համոզված եմ, որ շատ լեզուներ դեռ կստեղծվեն ու կվերանան, բայց դեռ մինիմում մի տասնամյակ C++-ը մնալու ա նենց ոնց որ կա, այսինքն այն ոչ բոլորն են սիրում ու հասկանում, բայց ով հասկանում ա էլ ուրիշ լեզվի կարիք չի ունենում: Դու պիթոն ես գովում, ես քեզ կարող եմ ասել, դու պիթոնով կարող ա ինչ-որ թեթև խաղային մակարդակի ծրագրեր ես գրում, իսկ ես օրինակ սիպիպի-ով վեբսայթերի որոնման ու ինդեքսավորման համակարգ եմ գրել: Հիմա հարց եմ տալիս, արդյոք դու պիթոնով կկարողանայիր նման բան գրել ու եթե գրեիր, ամբողջ .am զոնան ինդեքսավորելու համար քո ծրագիրը ինչքան ժամանակ կաշխատեր, ու եթե գրեիր արդյոք քո գրած կոդը ավելի փոքր կլիներ քան իմ գրածը?
Իսկ հայ ծրագրավորողները հաստատ տենց պրոբլեմ չունեն: Ավելին ասեմ, իրականում ծրագրավորողը չի էլ մտածում, թե պիթոնն ա լավ, թե սիպիպին, որովհետև նման հարցը շատ անհեթեթ է: Ու լուրջ ծրագիր գրելուց օգտագործվում են երկուսը համատեղ, յուրաքանչյուրը իր առավելություններով: Օրինակ, եթե գրվում է ծրագիր, որը ասենք պետք է և բարդ մաթեմատիկական հաշվարկներ անի, և գրաֆիկական ինտերֆեյս ունենա, ապա C++-ով գրվում է հաշվարկային մասը ու ստեղծվում է որևէ սկրիպտային լեզվի (օրինակ Tcl կամ Python) նոր գրաֆիկական մոդուլ, որի միջոցով այդ սկրիպտային լեզվով հենց ստեղծվում է ծրագրի գրաֆիկական մասը: Էնպես որ, պետք չի ընգնել անիմաստ հարցերի մեջ, պետք ա սովորել ամեն ինչ ու ամենակարևորը, պետք ա ճիշտ հասկանալ ցանկացած լեզվի առավելությունները և թերությունները:





Մեջբերել
Էջանիշներ