Թե չէ նենց բաներ կան Պիթոնի մեջ, որ կոմպիլյատոռի դեպքում անհնար ա, պետք ա ոչ թե թարգմանվի, այլ զրոյից որոշ մասեր գրվի կոմպիլացվող լեզվով, որը նույն բանը կանի:
Հենց այդ պատճառով էլ պիթոնով ՕՀ ոչ ոք չի գրի, չնայած տեսականորեն հնարավորա:
Ես նշել էի այն կոռպոռացիաները, որոնք ՕՀ ունեն (չնայած Գուգլը պատռաստվում ա ունենա) և շատ մեծ տեղ են գրավում շուկայում, որովհետև խոսքը դրա մասին էր գնացել:
Իսկ ինչ անեն մյուս խոշոր կամպանյաները, որոնք ունեն ու շարունակում են սիպիպիյով մեծ պռոյեկտներ գրել, նրանց կարծիքը հաշվի չի առնվում? Oracle, IBM, Intel, մնացածը, խաղից դուրս են, շուկայի վրա ազդեցություն չունեն? Օրինակ Intel-ը ունի սիպիպիյով գրված շատ լուրջ մաթեմատիկական ու նկարների թվային մշակման գրադարան, որը դեռ շատ երկար տարիներ պահանջված կլինի: Սիպիպիյին սպանողը դեռ չի ծնվել, նա արդեն անցելա ժամանակի փորձությունը ու ապացուցելա իր կենսունակությունը և պիտանելիությունը: Պացիենտը առողջա ու կենսունակ, դեռ մի բան էլ շարունակումա զարգանալ, լուրջ հիվանդության կամ մոտալուտ մահվան ոչ մի սիմպտոմներ չկան, կարելիա դադարացնել հետազոտումը ու դուրս գրել, համաձայն չեք բժիշկ?