Մի հատ կկարդաս իմ վերջին թողած ստեղծագործությունը, ինձ թվում է, որ այս մեկը քեզ դուր կգա՛:Riddle-ի խոսքերից
Մի հատ կկարդաս իմ վերջին թողած ստեղծագործությունը, ինձ թվում է, որ այս մեկը քեզ դուր կգա՛:Riddle-ի խոսքերից
...Մոմեղեն հրաշք...
Այդ երեկը կապրի ինձ հետ ամեն այսօր,
Չեմ մոռանա ես այդ երեկը անսովոր,
Չեմ մոռանա աչքերիդ լուռ խինդը չքնաղ,
Չեմ մոռանա «Երեկ» անվամբ երազը այդ...
Մոմե երազ մոմի լույսի նուրբ շողի տակ...
Մոմե կերպար... Մոմե վարդեր... Մոմե հատակ...
Եվ մենք մոմված տատանվում էինք մեղմ ու լռին...
Ուղեկցում էր մեզ լուռ մոմե այն մեղեդին...
Բայց չքացավ, շուտ ավարտվեց երազը վառ,
Փշրվեցին, ընկան գետնին մոմերը այդ...
Ու այրվեցին, մնաց միայն հիշողություն...
Մոմե երազ... Մոմե վարդեր... Եվ ես ու դու...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ես կրկին հիացած եմ, շատ զգացնունքային էEsmeralda-ի խոսքերից
![]()
Esmeralda (21.07.2016)
Երազափշուր հավերժություն
Խավար է... սպիտակ փոշով լցված խավար... Եվ միայն մի փոքրիկ լույս է տրոփում իմ ականջներում... Բայց այդ լույսն էլ մարեց... Ու էլ չեմ կարող կառչել ոչնչից...
Հիմա խարխափում եմ այս խցում, ու ոտքերս արնաքամ են լինում... Հատակին փշրված երազները իրենց սուր ծայրերով հասնում են սրտիս... Բայց ես դա համարում եմ հերթական ձյուն ու պատրաստում թին, որ բացեմ սրտիս հատակը... Այնինչ թին հուսահատված գետնին է դեմ առնում, ու ես հասկանում եմ, որ երազախոց սրտիցս այն կողմ էլ ոչինչ չկա... Երազափշուր հատակի գիրկն եմ ես անցել ու պիտի սովորեմ լողալ... Լողալ ձյան մեջ... Ու դա կանեմ ո՛չ նրա համար, որ չխեղդվեմ... Այլ միայն նրա համար, որ կարողանամ բացել ականջներս ու մեկ անգամ էլ լուսավորեմ այն խավարը, որ, սպիտակ փոշով լցված, խարխափում է ինքն իր մեջ... Ես այդ փոշուց թվեր եմ կերտում... Հետո փորձում համախմբել այդ քաոսից պոկված լույսոտ պատառները... Դա է միակ ճանապարհը դեպի լույսը, որն այնքան հեռու է, որքան հազիվ նշմարվող այն աստղի մյուս կողմը... Այդտեղ են թաքնված երազներիս ողջ լույսն ու ջերմությունը... Բայց ժամանակն այնքան դանդաղ է ծորում այս թանձր խավարի մեջ, որ դեռ մի հավերժություն էլ պիտի լուսավորեմ, որպեսզի երազիս փշուրները հանգիստ թողնեն արնաքամ հոգիս ու գեթ մի վայրկյան, իրականության թևեր հագած, ճախրեն գլխավերևումս... Այդ ժամանակ աստղեր կտեղան... Ու ոտքերիս տակ կփլվի աստղաշատ ճանապարհ, որն ինձ կկլանի իր մեջ, ու էլ երբեք չեմ սխալվի... Հալված ուղեղս էլ երբեք չի գիտակցի՝ որն է ճիշտը... որը՝ սխալ... Ու այդպես անգիտակից գուցե կլինեմ ավելի երջանիկ, քան հիմա, երբ վանում եմ բոլոր արհեստական լույսերը ու ձգտում դեպի աստղիս հակառակ կողմը...
Իսկ աստղից ինձ մոտ է վազում մի շող... Հավերժությունը պարտված է...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Տեղին խոսքեր վերջաբանի համարEsmeralda-ի խոսքերից
![]()
Ապրես` ես էլի գոհ մնացի![]()
Esmeralda (21.07.2016)
HaykMan-ի խոսքերից
Ճիշտն ասած սկզբում վերջաբանն ուրիշ էր... մայրիկս կարդաց, ասաց, որ վերջը շատ պրիմիտիվ է... այդ վերջին մասը մի քանի տող էր...
Ես էլ մտածեցի, թե դա ինչպես կարելի է ասել ավելի հակիրճ ու խորը... համենային դեպս, նոր տարբերակը երկու կարդացողներին էլ ՝ մայրիկիս և քեզ, դուր եկավ...
Շնորհակալություն...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ասեմ, որ շաատ լավ ստացվել ա: Եվ հիմա ամենա հաջողվածը հենց վերջին խոսքերն են՝ հակիրճ և խորը:Esmeralda-ի խոսքերից
Esmeralda (21.07.2016)
Ամառային թախիծ
Ես քո ջերմ շունչը զգում եմ, Սե՛ր իմ…
Զգում եմ այնժամ,
Երբ մատներիցս կարոտ է կաթում…
Երբ մենակության գարշելի հոտն է քիթս ծակծկում…
Ու այդժամ, Սե՛ր իմ,
Ուզում եմ պոկել հատակը հոգուս,
Այն թախծոտ հոգուս,
Որ չունի պատեր, նույնիսկ առաստաղ,
Միայն մի հատակ, այն էլ մոգական,
Հատակ՝ հորինված միմիայն որպես թախծիս ապաստան…
Իմ արցունքներից մանում եմ կարոտ,
Սրտիս է հասնում արցունքներիցս պոկված մի որոտ,
Որից տեղի է տալիս իմ հոգուց վախը վեհերոտ…
Արիանում եմ ու կրկին վառվում,
Ինչպես մոմերը դատարկ սենյակում,
Ուր չկա մի շունչ՝ նրանց հանգցնի…
Իսկ քո ջերմ շունչը
Խթանում է իմ այրումն ամեն օր…
Հոգուդ ամառվա տոթից խեղդվում է իմ աշուն-սիրտը…
Քո արևներից գոլորշանում է աշնան անձրևը…
Եվ գուցե մի օր ամառ հաստատվի հոգուս եզերքում.
Եզերքում, քանզի խորությանս մեջ
Այն կկործանվի իմ սառնությունից,
Որը ծնվել է ստից, կեղծիքից…
Ինձ դավաճանող վառ ԱՄԱՌՆԵՐԻՑ…
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ինչու եմ միայն ես այսքան ուշադիր քո ստեղծագործողություններին, ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿԱՉԴԱՑԵՔ՝ ԳՆԱՀԱՏԵՔ:
ապրես![]()
Esmeralda (21.07.2016)
Շնորհակալ եմ, որ ամեն անգամ կարդում ու կարծիք ես հայտնում գրածներիս մասին...HaykMan-ի խոսքերից
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Միշտ էլ ուրախ եմ տեսնել քո նոր ստեղծագործողությունը, մեծ հաջույքով կարդում եմ և պատասխանումEsmeralda-ի խոսքերից
![]()
Ես քեզ շա՜տ եմ սիրում![]()
Esmeralda (21.07.2016)
Ալիքված մենակություն
Ես սիրում եմ թաղվել գրկում իմ հուշերի…
Հուշեր, որոնք լուռ ծամում են անունը քո:
Ես ուզում եմ անվերջ նայել այն նկարին,
Որի խորքում սիրո բույրն է դեռ սավառնում…
Ես ատում եմ հենց այսօրվա լուսաբացը,
Որովհետև իմ արևը մայր է մտել…
Ես զղջում եմ, որ արև եմ քեզ համարել,
Քանզի հիմա խարխափում եմ խավարի մեջ…
Իմ աստղային մենաշխարհում ոչ ոք չկա,
Միայն վերջին ոտնահետքդ՝ գամված սրտիս,
Ես շոյում եմ, գուրգուրում եմ այն ակամա,
Բայց խամրում է ոտնահետքդ իմ շոյանքից…
Քո լուսնաձև լռությունն է մեղմ ալիքվում,
Այն զարկում է իմ ավազոտ հոգուն, սրտին…
Եվ ճայ դարձած աչքերս թաց ցած են իջնում,
Փորձում դիպչել ալիքներիդ քնքուշ սահքին…
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Esmeralda ջան, երևի թե գիտես, որ քո ստեղծագործությունների մեծ երկրպագուն եմ... Վերջերս չեմ գրել, բայց միշտ կարդացել եմ, ու ինձ շատ դուր են եկել բոլոր ստեղծագործություններդ...Խոսքեր չկան... Իսկ ե՞րբ ես գիրք հրատարակելու... Խոստանում եմ առաջին ընթերցողը լինել...
Esmeralda (21.07.2016)
Շատ գեղեցիկ ես գրել։Ինձ շատ դուր եկավ, բայց վերջին տունը մի քիչ էն չէր, էնքան էլ դուր չեկավ...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Esmeralda (21.07.2016)
Շնորհակալ եմ, Անահիտ ջան.... բայց տարօրինակ է.... ինձ այս գրածիս մեջ վերջին տունն էր հենց դուր գալիս... ավելի շատ, քան մնացածները....Uluana-ի խոսքերից
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ