User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Սրտիցս մի էջ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Հասկանում ես, հարցը մտքերի խտությունը չէ, ոչ էլ իմաստալիության աստիճանը, հարցը բառերով ծանրաբեռնված միտքն է. գեղեցիկ բառերի չափազանց մեծ կուտակումները թույլ չեն տալիս զգալ նրանցից ամեն մեկի առանձին գեղեցկությունը, որից տուժում է գրվածքի իմաստը: Ամենախոր մտքերն էլ կարելի է արտահայտել պարզությամբ, առանց պաճուճանքի… Չնայած դա բավականին դժվար է իրականում:
    Riddle ջան դե հասկանում եմ, որ իմ "ստեղծագործություններն" այնքան էլ քո սրտով չեն.... մոտավորապես հասկանում եմ, թե կոնկրետ ինչն է քեզ վանում... դա սյուժեի խիստ թաքնված լինելն է, առաջին մի քանի հայացքից՝ նույնիսկ բացակայելը... ճի՞շտ եմ....
    Իմ կարծիքով քեզ դուր է գալիս, երբ ստեղծագործության մեջ լինում է սյուժե.... բայց դրա տակ թաքնված է ինչ-որ խոհափիլիսոփայական միտք... այսինքն, եթե մեկն ի վիճակի չէ ըմբռնել խոհափիլիսոփայականը, ապա ըմբռնում է սովորական սյուժեն և ստեղծագործությունն այդ մարդու համար չի կորչում...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  2. #2
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից

    Riddle ջան դե հասկանում եմ, որ իմ "ստեղծագործություններն" այնքան էլ քո սրտով չեն.... մոտավորապես հասկանում եմ, թե կոնկրետ ինչն է քեզ վանում... դա սյուժեի խիստ թաքնված լինելն է, առաջին մի քանի հայացքից՝ նույնիսկ բացակայելը... ճի՞շտ եմ....
    Իմ կարծիքով քեզ դուր է գալիս, երբ ստեղծագործության մեջ լինում է սյուժե.... բայց դրա տակ թաքնված է ինչ-որ խոհափիլիսոփայական միտք... այսինքն, եթե մեկն ի վիճակի չէ ըմբռնել խոհափիլիսոփայականը, ապա ըմբռնում է սովորական սյուժեն և ստեղծագործությունն այդ մարդու համար չի կորչում...
    Անի ջան, նախ սյուժեի վերաբերյալ. ոչ միայն քո, այլ ընդհանրապես, ուրիշի սիրային տվայտանքների մասին կարդալն ինձ համար երբեք հետաքրքիր չի եղել: Այո, ես սիրում եմ, երբ իմաստ է լինում ստեղծագործության մեջ, իսկ երբ ստեղծագործությունը կազմված է լինում միայն նշածս տվայտանքներից, իմաստ ու հետաքրքրություն չեմ գտնում… Ներիր: Ես հասկանում եմ, որ դու կամ մեկ ուրիշը, երբ նման գործ եք գրում, այդ պահին անհավատալի ապրումներ եք ունենում, և դա բնական է, որ ամեն մեկն իր ապրումներն ամենահուզիչն ու ամենաանկրկնելին է համարում, բայց ախր կողքից (համենայն դեպս իմ կողմից) երբեմն պարզապես նույն, ծեծված պատմությունն է թվում: Գիտեմ, որ շատերին դուր է գալիս կարդալ հենց այդ սիրային տվայտանքների մասին, առանց սկզբի ու վերջի, բայց անձամբ ես չեմ կարող ինքնամոռաց կարդալ միայն ասենք սպասման մասին, կամ վերելակի մեջ ապրած զգացմունքների մասին, ինձ ավելի «նյութեղեն» ասելիք է պետք, միայն զգացմունքներից կազմված և միայն զգացմունքների մասին ստեղծագործություններն ինձ չեն ձգում:
    Իսկ գրվածքի ոճի մասին արդեն ասել եմ: Բառերի խտությունը այլ բան է, մտքերի խտությունը՝ մեկ այլ բան: Բառերը շատ են, խանգարում են: Ինձ պարզապես դուր չեն գալիս, ինչպես Բարեկամ-ն ասաց, թունդ շպարված գործերը:
    Այս ամենը ես ասում եմ միայն իմ գրական նախասիրության մասին, ոչ թե քո ստեղծագործություններն եմ վատ համարում, այնպես որ մտքովդ չանցնի նեղանալ ինձնից:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 09.10.2006, 16:32:
    Ne inducas in tentationem...

  3. #3
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից


    Եթե այդ խտությունն, իրոք, քեզ դուր է գալիս... ուրեմն մեր ճաշակներն այդ առումով համընկնում են.. եթե ուզում ես, ես քեզ կուղարկեմ իմ լավ ընկերներից մեկի ստեղծագործությունը, որը շատ եմ հավանում... ինձ թվում է, քեզ էլ դուր կգա... անպայման դուր կգա...
    Հա անպայման, մեծ հաջույքով:

    Եվ մի լսի ոչ ոքի, աշխատի հակառակ, ավելի խտացնելու ողղությամբ՝ իմ նմանները քեզ կսիրեն:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  5. #4
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Անի ջան, նախ սյուժեի վերաբերյալ. ոչ միայն քո, այլ ընդհանրապես, ուրիշի սիրային տվայտանքների մասին կարդալն ինձ համար երբեք հետաքրքիր չի եղել: Այո, ես սիրում եմ, երբ իմաստ է լինում ստեղծագործության մեջ, իսկ երբ ստեղծագործությունը կազմված է լինում միայն նշածս տվայտանքներից, իմաստ ու հետաքրքրություն չեմ գտնում…
    Մի հատ կկարդաս իմ վերջին թողած ստեղծագործությունը, ինձ թվում է, որ այս մեկը քեզ դուր կգա՛:

  6. #5
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    ...Մոմեղեն հրաշք...


    Այդ երեկը կապրի ինձ հետ ամեն այսօր,
    Չեմ մոռանա ես այդ երեկը անսովոր,
    Չեմ մոռանա աչքերիդ լուռ խինդը չքնաղ,
    Չեմ մոռանա «Երեկ» անվամբ երազը այդ...

    Մոմե երազ մոմի լույսի նուրբ շողի տակ...
    Մոմե կերպար... Մոմե վարդեր... Մոմե հատակ...
    Եվ մենք մոմված տատանվում էինք մեղմ ու լռին...
    Ուղեկցում էր մեզ լուռ մոմե այն մեղեդին...

    Բայց չքացավ, շուտ ավարտվեց երազը վառ,
    Փշրվեցին, ընկան գետնին մոմերը այդ...
    Ու այրվեցին, մնաց միայն հիշողություն...
    Մոմե երազ... Մոմե վարդեր... Եվ ես ու դու...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  7. #6
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից

    Մոմե երազ... Մոմե վարդեր... Եվ ես ու դու...
    Ես կրկին հիացած եմ, շատ զգացնունքային է

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  9. #7
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Երազափշուր հավերժություն


    Խավար է... սպիտակ փոշով լցված խավար... Եվ միայն մի փոքրիկ լույս է տրոփում իմ ականջներում... Բայց այդ լույսն էլ մարեց... Ու էլ չեմ կարող կառչել ոչնչից...
    Հիմա խարխափում եմ այս խցում, ու ոտքերս արնաքամ են լինում... Հատակին փշրված երազները իրենց սուր ծայրերով հասնում են սրտիս... Բայց ես դա համարում եմ հերթական ձյուն ու պատրաստում թին, որ բացեմ սրտիս հատակը... Այնինչ թին հուսահատված գետնին է դեմ առնում, ու ես հասկանում եմ, որ երազախոց սրտիցս այն կողմ էլ ոչինչ չկա... Երազափշուր հատակի գիրկն եմ ես անցել ու պիտի սովորեմ լողալ... Լողալ ձյան մեջ... Ու դա կանեմ ո՛չ նրա համար, որ չխեղդվեմ... Այլ միայն նրա համար, որ կարողանամ բացել ականջներս ու մեկ անգամ էլ լուսավորեմ այն խավարը, որ, սպիտակ փոշով լցված, խարխափում է ինքն իր մեջ... Ես այդ փոշուց թվեր եմ կերտում... Հետո փորձում համախմբել այդ քաոսից պոկված լույսոտ պատառները... Դա է միակ ճանապարհը դեպի լույսը, որն այնքան հեռու է, որքան հազիվ նշմարվող այն աստղի մյուս կողմը... Այդտեղ են թաքնված երազներիս ողջ լույսն ու ջերմությունը... Բայց ժամանակն այնքան դանդաղ է ծորում այս թանձր խավարի մեջ, որ դեռ մի հավերժություն էլ պիտի լուսավորեմ, որպեսզի երազիս փշուրները հանգիստ թողնեն արնաքամ հոգիս ու գեթ մի վայրկյան, իրականության թևեր հագած, ճախրեն գլխավերևումս... Այդ ժամանակ աստղեր կտեղան... Ու ոտքերիս տակ կփլվի աստղաշատ ճանապարհ, որն ինձ կկլանի իր մեջ, ու էլ երբեք չեմ սխալվի... Հալված ուղեղս էլ երբեք չի գիտակցի՝ որն է ճիշտը... որը՝ սխալ... Ու այդպես անգիտակից գուցե կլինեմ ավելի երջանիկ, քան հիմա, երբ վանում եմ բոլոր արհեստական լույսերը ու ձգտում դեպի աստղիս հակառակ կողմը...
    Իսկ աստղից ինձ մոտ է վազում մի շող... Հավերժությունը պարտված է...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  10. #8
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից
    Հավերժությունը պարտված է...
    Տեղին խոսքեր վերջաբանի համար

    Ապրես` ես էլի գոհ մնացի

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  12. #9
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Մեջբերում HaykMan-ի խոսքերից
    Տեղին խոսքեր վերջաբանի համար

    Ապրես` ես էլի գոհ մնացի
    Ճիշտն ասած սկզբում վերջաբանն ուրիշ էր... մայրիկս կարդաց, ասաց, որ վերջը շատ պրիմիտիվ է... այդ վերջին մասը մի քանի տող էր...
    Ես էլ մտածեցի, թե դա ինչպես կարելի է ասել ավելի հակիրճ ու խորը... համենային դեպս, նոր տարբերակը երկու կարդացողներին էլ ՝ մայրիկիս և քեզ, դուր եկավ...
    Շնորհակալություն...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  13. #10
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից

    ... ինչպես կարելի է ասել ավելի հակիրճ ու խորը...
    Ասեմ, որ շաատ լավ ստացվել ա: Եվ հիմա ամենա հաջողվածը հենց վերջին խոսքերն են՝ հակիրճ և խորը:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սրտիցս մի քանի էջ՝ հայերենից դուրս
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 09.10.2006, 13:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •