Մեջբերում Riddle-ի խոսքերից
Հասկանում ես, հարցը մտքերի խտությունը չէ, ոչ էլ իմաստալիության աստիճանը, հարցը բառերով ծանրաբեռնված միտքն է. գեղեցիկ բառերի չափազանց մեծ կուտակումները թույլ չեն տալիս զգալ նրանցից ամեն մեկի առանձին գեղեցկությունը, որից տուժում է գրվածքի իմաստը: Ամենախոր մտքերն էլ կարելի է արտահայտել պարզությամբ, առանց պաճուճանքի… Չնայած դա բավականին դժվար է իրականում:
Riddle ջան դե հասկանում եմ, որ իմ "ստեղծագործություններն" այնքան էլ քո սրտով չեն.... մոտավորապես հասկանում եմ, թե կոնկրետ ինչն է քեզ վանում... դա սյուժեի խիստ թաքնված լինելն է, առաջին մի քանի հայացքից՝ նույնիսկ բացակայելը... ճի՞շտ եմ....
Իմ կարծիքով քեզ դուր է գալիս, երբ ստեղծագործության մեջ լինում է սյուժե.... բայց դրա տակ թաքնված է ինչ-որ խոհափիլիսոփայական միտք... այսինքն, եթե մեկն ի վիճակի չէ ըմբռնել խոհափիլիսոփայականը, ապա ըմբռնում է սովորական սյուժեն և ստեղծագործությունն այդ մարդու համար չի կորչում...