User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Սրտիցս մի էջ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սրտիցս մի էջ...


    Սիրտս և ուղեղս

    «Քնա՞ծ ես...»:
    «Հա...»:
    «Ես էլ...»:

    Կեսգիշերը կաթեց ժամացույցից, եւ ժամացույցը հորանջեց անսովոր հոգնությամբ... Մթությունը լռությամբ թագադրեց փողոցին... Իսկ փողոցը անասելի գորովանքով հպվեց մայթերին... Մայթերի ծառերն էլ ձգվեցին, բայց չկարողացան սեղմվել իրար, որ գոնե չզգան քամու հարվածի սառնությունը... Քամին էլ երկար փնտրեց ինչ-որ մեկին... Չգիտեմ՝ գտավ, թե գնաց՝ ուրիշ տեղ փնտրելու... Բայց այլեւս չերևաց...

    «Մրսո՞ւմ ես...»:
    «Հա...»:
    «Ես էլ...»:

    Մի ժպիտ ծնվեց... Իսկ ինչ-որ հեռվում մի լաց-հեկեկանք մահացավ մի կոշտ (կամ գուցե փափուկ) բարձի խորքերում... Սեղանի վրա շարված նկարները փորձեցին ներդաշնակել միմյանց, բայց ամեն տեղ դու էիր... Իսկ դու տարբեր ես... Հիմա գիշերվա սևով զարդարված քո նկարները ներդաշնակորեն նույն երգն են մզզում... Կատարյալ կուրություն է ծնել այս խավարը փակ աչքերիս առջև... Եվ այն, ինչ տեսնում եմ, ես եմ նկարել...

    «Տեսնո՞ւմ ես...»:
    «Հա...»:
    «Ես էլ...»:

    Ինչ-որ արձագանք պատեպատ զարկվեց... Հետո լրջացավ, թեթև հառաչեց, ընկավ հատակին... Հատակը դողաց... Հատակին քնած փոշու մի հաստ շերտ փախուստի դիմեց՝ լուռ փնթփնթոցով տեղը զիջելով մտքիս քայլերին... Անսայթաք, փոքրիկ, անգույն զբոսանք... ու ոտնաձայներ... բայց անլսելի փակ ականջներով...

    «Լսո՞ւմ ես...»:
    «Հա...»:
    «Ես էլ...»:

    Սարսուռը վազեց ու ինձ փաթաթվեց... Գլուխը դրեց իմ բարձի վրա... Թևս բարձրացրեց և զգուշորեն այնտեղ պահ տվեց վախաջերմաչափ... Կորստի հաբը ինձ խմել տվեց իմ արցունքներով, որ հեշտ կուլ գնա... Ու էլ չեմ հիշում՝ ինչպես փոխվեցի... Հիշում եմ միայն մի տարօրինակ մթնոլորտ իմ մեջ... Հիշում եմ քամի... Հիշում եմ ծառեր... ու մի զգացում, որը զգում է նոր ծնված մարդը...

    «Զգո՞ւմ ես...՞:
    «Հա...»:
    «Ես էլ...»:

    Սև շղարշի հետևում պահվեց ամեն ինչ... ու սկսեցի սիրել այն ամենը, ինչ այժմ սև էր դարձել... Ու հարգեցի այն ամենը, ինչ դեռ սպիտակ էր երևում... Հետո դրանք էլ սևացան... Բոլոր արժեքները խեղդվեցին... Բայց աչքերիս բիբն էր սպիտակել. կուրացա... Բայց էլի սիրում էի այդ սև բոլորը... Ու հարգում այն չմնացած սպիտակը...

    «Սիրո՞ւմ ես...»:
    «Չէ»:
    ...................................................................
    Հ.Գ. Բոլորի կարծիքը հետաքրքրում է...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (22.04.2015)

  3. #2
    Լիարժեք անդամ Սյունիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Խոսքեր չեմ գտնում, ուղղակի ցնցող էր...ԲՌԱՎՈ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  5. #3
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Իրոք հիասքանչ է, ապրես, իրոք ապրես շաաաաաաատ դուր եկավ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  7. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Շնորհավորում եմ և գլուխ խոնարհում… Հիասքանչ էր…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  9. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Գեղեցիկ է գրված, մտքերի ձևակերպումները շատ հետաքրքիր ու ինքնատիպ են։
    Բայց ստեղծագործությունը պարունակում է նաև այնպիսի բան, որը, կարծում եմ, միայն հեղինակի համար կարող է մինչև վերջ հասկանալի լինել...

    Ամեն դեպքում շատ գեղեցիկ ես գրում։ Չնայած ես միշտ էլ պատկերացնում էի, որ դու գեղեցիկ կգրես...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  11. #6
    փնտրում եմ... Hambik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    40
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Սրտիցս մի էջ...

    Բավական ազդեցուցիչ էր…

    այդ ամենը ուղղակի ստեղծագործել ե՞ս , թե՞ իրոք սրտիցդ մի էջ է ?
    Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
    Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...


    Վահան Տերյան

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  13. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Վերջին տողը կարդալուց ինձ հազիվ զսպեցի:
    Դու էլ…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  15. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    ՀՐԱՇԱԼԻ Է…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  17. #9
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Աննկարագրելի լավն էր… շատ գրի, ես քեզ շատ եմ սիրում

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Esmeralda (21.07.2016)

  19. #10
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սրտիցս մի էջ...

    Ուրախ եմ, որ հավանել եք գրվածքս
    հիմա տեսնեմ ինչ ունեմ.... էլի տեղադրեմ....
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սրտիցս մի քանի էջ՝ հայերենից դուրս
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 09.10.2006, 13:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •