Շնորհակալություն կարծիքի համար...Մասսագետ-ի խոսքերից
Իսկ ի՞նչ թեմայով հետաքրքիր պատմություն կարող ես առաջարկել այդ ոճով....
Շնորհակալություն կարծիքի համար...Մասսագետ-ի խոսքերից
Իսկ ի՞նչ թեմայով հետաքրքիր պատմություն կարող ես առաջարկել այդ ոճով....
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ուրեմն... կարող եմ ասել, որ իզուր չեմ գրել... Եթե գտնվեցիր, դու, ու դա վերաբերեց նաև քեզ...Viki-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Esmeralda: 26.09.2006, 11:04:
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Esmeralda-ի խոսքերից
... Չեմ վիճում, համամիտ եմ
«Ծանր» ռոմանտիկա շարքից էր:
իսկ եթե լուրջ՝ թունդ շպարված է, դեմքը չի երևում…
Հաճախ եմ լսել նմանատիպ արտահայտություն, այիսնքն իմաստ նույնը... բայց քո շարադրանքը լավն էրԲարեկամ-ի խոսքերից
Ինչևէ...
Իսկ դեմքին չե՞ս կարողացել հասնել...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Հատուցել սիրո համար...
Իմ ընկերները հեռանում են... և այս էլ որերորդ անգամ...
Ռուբեն Հախվերդյան
ՆՐԱՆՔ մեկ-մեկ ընկնում են արցունքներիս հետ, ու ես ամեն անգամ թաց մայրամուտ եմ դիտում... Ես այրում եմ ամեն ինչ՝ կրակը վառելով մատներիս վրա... Հետո արտասվելով փորձում եմ հանգցնել... Թվում է, թե ստացվում է, բայց միայն հիշողություններն են մնում մոխրի խավարում... Մոխիրն էլ արդեն հոգնել է իմ հպումներից... Չեմ ուզում մաշել այն. բավարարվում եմ նայելով... Մի օր էլ կկուրանամ... Ու չեմ գտնի ոչինչ... ՆՐԱՆՔ ասում են, թե ես հարուստ եմ... Բայց մի՞թե անհրաժեշտ է հատուցել այդ հարստության համար... Եթե մի օր աղքատանամ, ես էլ մոխիր կդառնամ... Եվ ինձ կթաղեմ մոխիրներիս մեջ... ՆՐԱՆՑԻՑ ամեն մեկը գուցե մի պատառ վերցնի իմ մոխրաստանից... Հետո հանկարծ երբ նկատի իր ափերում դաջված սևը, ինձ կնետի հենց առաջին աղբարկղի մեջ կամ դրան էլ չի սպասի... Իսկ ես վաղն էլ դեռ կսպասեմ հատուցմանը հատուցումիս...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ցնորալից կյանք
Հոգիս երգում էր ներկայությունդ-
հիմա լռում է հանդիմանորեն...
Աչքերս տեսնում էին բացակայությունդ-
իսկ հիմա նրանք սուր են առավել,
Ականջներս լոկ մեղմ ձայնդ էին լսում-
հիմա թվում է, թե խլացել եմ...
Թախծոտ աչքերս երազի գրկում
շոյում են մեղմիվ մազերիդ տաղը...
Հոգուս զեփյուռից տատանվում է քո
թարթիչների լուռ հայացքը խորին,
Եվ իմ շուրթերը սպասում են, թե
երբ պիտի հանկարծ գա անցած վաղը,
Որ կրկնվի մեր այն հավերժության
Տեր ճակատագրի չարախինդ խաղը...
Ձեռքերս փնտրում են ճերմակ աղավնուն
քո ներկայության,
Ոտքերս անվերջ խփվում են գետնին,
Ցանկանում են, որ իրենց հարվածի տակ
նվաստացնեն մենակությանը...
Կույրի պես եմ ես, կամ էլ այն մարդու,
որ կույրի պես է...
Մթության մեջ եմ, անծիր խավարի...
շուրջս ամեն մարդ մի չար աղվես է,
Բոլորն են աղվես դարձել այս կյանքում,
Հատուկ ինձ համար բեմ են բարձրացել...
Եվ համարում են, թե կարողանում են
նայել ինձ վերից...
Բայց չեն հասկանում,որ այս մեծ կյանքում
Այնպես չէ, ինչպես
սովորական ու փոքրիկ թատրոնում,
Որ բեմն այս կյանքում ներքև է իջել
փոսում է լողում...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
ՓշաքաղվեցիEsmeralda-ի խոսքերից
Ծանոթության համար լավ ժամանակ է
գարունը` երբ շուրջդ ամեն ինչ կենդանանում է,
ամառը` երբ սկսվում է անպատասխատվության սեզոնը,
աշունը` քանի որ տարին ավարտվում է, և միայնակ մնալու հեռանկարը վախեցնում է,
և ձմեռը` երբ ջերմության և կրքի փափագ կա:
Esmeralda (21.07.2016)
Ուշացումդ հոգուս դռներն է թակում...
Սրտիս ձայնից ծնվում է մի խենթ երազ...
Թարթիչներիդ դողն է սիրտս ծակծկում....
Դրսում լույս է... Օրս մթնեց... Դու չկաս....
Հ,Գ. Իսկ մի հիմար աղջիկ դեռ նայում է հեռախոսին... ու սպասում...
Գուցե...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Շատ գեղեցիկ ես շարադրում մտքերդ: Ասեմ որ բոլոր գրածներդ կարդացի, կարծիքները ՝ նույնպես: Համաձայն եմ Մասսագետի հետ ՝ նորից նույն սրտաճմլիկ սիրային պատմությունները ... քոնը կարդացվում է, քանի որ ոճդ է հետաքրքիր: Անձամբ ես սիրային թեմատիկան համարյա թե չեմ սիրում: Կարող ես ընդլայնել պատմությունդ, ինձ թվում է քեզ մոտ կստացվի : Թեկուզ և սիրո մասին ես գրում, բայց մի պահ հեռանաս սիրուց, գրես ինչ-որ փիլիսոփայական կամ շատ պարզ մտքեր ... հետո նորից վերադառնաս բուն թեմային: Դե իհարկե դու ավելի լավ կիմանաս, ինչն է քեզ հոգեհարազատ ... սա պարզապես իմ կարծիքն էր
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Անչափ շնորհակալ եմ արտահայտած կարծիքիդ համար...Arm_Lionne-ի խոսքերից
Սիրո թեման, համամիտ եմ, իշխում է իմ յուրաքանչյուր ստեղծագործության մեջ...
Պարզապես այլ թեմայով, ինձ թվում է, չի ստացվում ինձ մոտ գրել.... մի անգամ գրեցի հայրենասիրական թեմայով... մրցույթ էր.. թեման իրենք տվեցին... վատ չէր ստացել, անգամ պատվոգիր տվեցին...
Մի թեմա հուշեք.... փորձեմ գրել...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Լավն էր։Esmeralda-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Esmeralda (21.07.2016)
Ուրախ եմ, որ հավանեցիր, Անահիտ ջանUluana-ի խոսքերից
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Վերջապես ամենայն լրջությամբ կարդացի առաջին գրածդ, մտա այն հոգեվիճակի մեջ, որը որ դու կցանկանայր, որ մտներ կարդացողը: Անչապ հավանեցի, անչապ հուզիչ էր և հիասքանչ, ամեն տողում անսպասելի իմ մտելակերպին, բայց նույն ժամանակ ճիշտ, տեղին խոսքեր, ապրես, ես քեզանից դեռ շատ բան կարամ սովորեմ, ապրես:
Esmeralda (21.07.2016)
Շնորհակալ եմ, որ ուշադրության ես արժանացրել ստեղծագործություններս... և ուրախ եմ, որ նրանք քեզ դուր են եկել....HaykMan-ի խոսքերից
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ