դեռևս քիչ հեռախոսներ են հայաֆիկացվում
դեռևս քիչ հեռախոսներ են հայաֆիկացվում
Գոնե ձևը ասեք ես ի-նետիս պետք եկող ֆայլերը քաշեմ ու հայաֆիկացնեմ
Էս թեմայում արդեն շոշափվելա սմառտի վրա հայկական ֆոնտեր նստնեցնելը, բացը ես ոչ մի բան չջոկեցի: Ինչ որ մեկը կարա մանրամասն գրել, թե ոնց ֆոնտերը նստցնենք նօկիա ն73-ի վրա: Կցված ֆայլի մեջ ձևը գրածա, բայց ես բան չեմ ջոկում: Եթե հնարավորա շտապ օգնեք
կոմպով բացում էս չիպը ստեղծում e/resource/fonts դիրեկտորիա մեջը դնում tahoma armenian տտֆ ֆաիլը .սմարտը միացնում անջատում պետք է աշխատի ֆօնտը քաշի www.hayeren.am կայքից
ես էդքանը հասկացա կարողա աշխատի փորձի
ֆոնտը հանելու համար սմարտը միացնում ես առանց քարտի հետո դնում քարտը -ջնջում տտֆ ֆայլը
կա մի նրբություն- հեռախոսը կարող ա չճանաչի տտֆ ֆաիլը և անջատվի
այդ դեպքում հանի քարտը առանց քարտի միացրու
էտ ֆօնտը հասկանում ա ռուսերեն
իսկ եթե ուրիշ ֆոնտ դնես կարողա ռուսերեն չկարդա հեռախոստ ել երևի ռուսերեն է
ես իմ 6120-ին հայերեն եմ սովորացրել էտ ֆօնտը գցելով
Ժողովուրդ symbian 9.x-ի մեջ հայկական ֆոնտ նստցնելու ձևը իմացա, բայց ասեմ, որ քցած ֆոնտնը ոչ թե աշխատումա հեռախոսի ֆոնտի հետ, այլ աշխատումա հեռաոխսի ֆոնտի տեղը և կարաս գցես միայն մեկ ֆոնտ:
1. Հեռախոսի մեջ գցում եք x-plore ծրագիրը, բացում եք այդ ծրագիրը, նաստռոյկաներում նշում եք, որպեսզի ցույց տա rom driver-ները, save եք տալսի նաստռոյկաները, մտնում եք Z:/resours/fonts և այնտեղ կտենաք 4 ֆայլ` (N73, E50-ի համար) nosnr60.ttf, nssb60.ttf, nstsb60.ttf, s60zdigi.ttf(հնարավոր է լինեն հեռխոսի մոդելներ, որտեղ առաջին երեք ֆայլերի անուները լնինեն նշվածներից տարբեր): Հիշում եք առաջին 3-ի անունները (ում հեռախոսի մեջ առաջին 3-ը ունեն տարբեր անուններ, հիշում եք ձեր հեռախոսի առաջին 3 ֆայլերի անունները); Դուրս եք գալիս x-plore ծրագրից: Հեռխոսը USB շնուրով միացնում եք կոմպին mass storage մոդով, կամ հեռախոսի չիպը հանում և կոմպին եք միացնում cardreader-ով: կոմպով մտում եք չիպի մեջ և հետո resours պապկեն: Եթե այդ պապկայի մեջ չկա fonts անունով պապկա, ապա resours պապկում ստեղծեք fonts անունով պապկեն և մտեք այն: Fonts պապկում 3 օրինակով copy արեք tahoma armenia (սա ամենահաջողված ֆոնտնա, քանի կարդում է նաև ռուսերեն տառերը) ֆոնտը և յուրաքանչյուր ֆոնտը համապատասխանաբար rename արեք ձեր հիշած 3 ֆայլերի անուններով, չիպը միացրեք հեռախոսին, հեռախոսը անջատեք և միացրեք և նոր ֆոնտը պատրաստ է; Կարող եք փորձել;
Հայկական ֆոնտը հեռացնելու համար հեռախոսը անջատում եք, չիպը հանում եք, հեռախոսը միացնում եք, հեռախոսը միացրած ժամանակ չիպը միացնում եք հեռախոսին, USB շնուրով հեռախոսը միացնում եք կոմպին mass storage մոդով, կոմպով մտում եք չիպի մեջ----> resours-----> fonts և այնտեղից ջնջում եք ձեր քցած 3 ֆայլերը;
P.S. հայկական ֆոնտով աշխատելու դեպքում հեռախոսը ֆոնտերը կարդում է չիպից, այսինքն չիպը օգտագործվում է (the memory card is being used by another application), որի պատճառով USB շնուրով հեռախոսը կոմպին միացնել mass storage mod-ով հնրավոր չէ
Վայելեք
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ