ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ԳԱԶ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Այս պահին ոստիկանությունում են գտնվում Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մաքեյանը, Շողեր Մաթեւոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Միքայել Հայրապետյանը: ՚Սա հոգեվարք է, նյարդային ջղաձգումներ են, բայց մենք չենք կանգնելու սրա առջեւ,- իր վրդովմունքը հայտնեց ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը,-Իրենք հասկացել են, որ Հայաստանում մթնոլորտը փոխվել է: Բայց միեւնույնն է, չեն կարող բիրտ ուժով մեր դեմ պայքարելՙ: Բաբկեն Արարքցյանը ոչ մի օրինական հիմք չի տեսնում երթի նախաձեռնողներին ոստիկանություն տանելու համար. ՚Մենք հանել ենք ՚Հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասինՙ օրենքը, որով արտոնված է բոլոր տեսակի օրենքով չարգելված իրազեկման ձեւերը, այսինքն, աբսուրդի են հասել, վախեցած են, ուղղակի շատ են վախեցածՙ:
Մեր հարցին, թե ոստիկանները կարո՞ղ են խուլիգանության երանգ տալ կատարվածին, Բաբկեն Արարքցյանը պատասխանեց. ՚Նրանց մտածելակերպը պատրաստ է դրան, բայց մենք չենք ընկրկի:
՚Աննախադեպ բիրտ արարք է, մենք կգնանք ամեն ինչի, որպեսզի թույլ չտանք այդպիսի բռնություններ մեր գործողությունների նկատմամբՙ,- ասաց Բաբկեն Արարքցյանը:
Հիշեցնենք, որ ձերբակալությունները տեղի են ունեցել,երբ ավտոարշավի դուրս եկածները իրազեկում էին հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=53651
Հ.Գ. Հայլուրի առաջին լուրը - Տիգրան Թորոսյանը ինչ-որ մեկի հետ նախաճաշել է։
Էջանիշներ