User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Քաղաքական ձերբակալություններ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քաղաքական ձերբակալություններ

    ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ԳԱԶ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ




    Այս պահին ոստիկանությունում են գտնվում Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մաքեյանը, Շողեր Մաթեւոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Միքայել Հայրապետյանը: ՚Սա հոգեվարք է, նյարդային ջղաձգումներ են, բայց մենք չենք կանգնելու սրա առջեւ,- իր վրդովմունքը հայտնեց ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը,-Իրենք հասկացել են, որ Հայաստանում մթնոլորտը փոխվել է: Բայց միեւնույնն է, չեն կարող բիրտ ուժով մեր դեմ պայքարելՙ: Բաբկեն Արարքցյանը ոչ մի օրինական հիմք չի տեսնում երթի նախաձեռնողներին ոստիկանություն տանելու համար. ՚Մենք հանել ենք ՚Հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասինՙ օրենքը, որով արտոնված է բոլոր տեսակի օրենքով չարգելված իրազեկման ձեւերը, այսինքն, աբսուրդի են հասել, վախեցած են, ուղղակի շատ են վախեցածՙ:

    Մեր հարցին, թե ոստիկանները կարո՞ղ են խուլիգանության երանգ տալ կատարվածին, Բաբկեն Արարքցյանը պատասխանեց. ՚Նրանց մտածելակերպը պատրաստ է դրան, բայց մենք չենք ընկրկի:

    ՚Աննախադեպ բիրտ արարք է, մենք կգնանք ամեն ինչի, որպեսզի թույլ չտանք այդպիսի բռնություններ մեր գործողությունների նկատմամբՙ,- ասաց Բաբկեն Արարքցյանը:

    Հիշեցնենք, որ ձերբակալությունները տեղի են ունեցել,երբ ավտոարշավի դուրս եկածները իրազեկում էին հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին:

    http://a1plus.am/amu/?page=issue&iid=53651


    Հ.Գ. Հայլուրի առաջին լուրը - Տիգրան Թորոսյանը ինչ-որ մեկի հետ նախաճաշել է։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.10.2007, 20:19:

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    Հ.Գ. Հայլուրի առաջին լուրը - Տիգրան Թորոսյանը ինչ-որ մեկի հետ նախաճաշել է։
    Իսկ ի՟նչ էիր ուզում, որ հայլուրը սկզբից անդրադառնար մանր մունր խուլիգանությունների՟ն:

    Եթե իսկապես այս միջոցառման նպատակը իսկապես հետապնդում են քաղաքական աստառ, ապա ես միանում եմ այդ արարքի դատապարտողներին...

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Ոչ մի խոսք, պատկերացնո՞ւմ եք: Հայլուրով մի ծպտնուն անգամ չհանեցին Երևանի կենտրոնում իրականացված ձերբակալությունների մասին: Գոնե նախորդ անգամվա պես ասեին, որ Նիկոլ Փաշինյանը և ասենք Շողեր Մաթեւոսյանը ծեծի են ենթարկել ոստիկանությանը ու դրա համար են ձերբակալել: Չէ, ոչ մի բառ անգամ: Այսինքն այդքա՞ն վախենում են Լևոն Տեր-Պետրոսյանից ու հոկտեմբերի 26-ից, որ նույնիսկ չեն խոսում:

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի խոսք, պատկերացնո՞ւմ եք: Հայլուրով մի ծպտնուն անգամ չհանեցին Երևանի կենտրոնում իրականացված ձերբակալությունների մասին: Գոնե նախորդ անգամվա պես ասեին, որ Նիկոլ Փաշինյանը և ասենք Շողեր Մաթեւոսյանը ծեծի են ենթարկել ոստիկանությանը ու դրա համար են ձերբակալել: Չէ, ոչ մի բառ անգամ: Այսինքն այդքա՞ն վախենում են Լևոն Տեր-Պետրոսյանից ու հոկտեմբերի 26-ից, որ նույնիսկ չեն խոսում:
    Հավանաբար հայլուրը նշանակություն չի տվել այդ միջադեպին, քանի որ ոստիկանությունը դեռ պաշտոնապես որևէ տեղեկատվություն չի տարածել, իսկ հայլուրը պետական է և արտահայտում է պաշտոնական հաղորդագրություններ:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Հայլուրի առաջին լուրը - Տիգրան Թորոսյանը ինչ-որ մեկի հետ նախաճաշել է։ :
    Այդ ինչ որ մէկը սա է.-
    ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ
    Հոկտեմբերի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

    Այցի առաջին օրը տեղի կունենա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը կստորագրեն երկկողմ համագործակցության փաստաթղթեր:

    Մահմուդ Ահմադինեժադի գլխավորած պատվիրակությունը Երեւանից կմեկնի հոկտեմբերի 23-ին:

    ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
    http://www.armtown.com/news/am/has/20071020/197765245/

  6. #6
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավանաբար հայլուրը նշանակություն չի տվել այդ միջադեպին, քանի որ ոստիկանությունը դեռ պաշտոնապես որևէ տեղեկատվություն չի տարածել, իսկ հայլուրը պետական է և արտահայտում է պաշտոնական հաղորդագրություններ:
    Պետական չի նշանակում որ պիտի արտահայտի պետության ղեկավարների անձնական տեսակետը, Հ1-ը ֆինանսավորում ենք ՄԵՆՔ, մեր մուծած հարկերից են իրենք աշխատավարձ ստանում` հետևաբար իրենք ուղղակի պարտավոր են անդրադառնալ բոլոր այն խնդիրներին որոնք հուզում են հասարակությանը, իսկ ընդիմադիր գործիչների ձերբակալությունները(անկախ ձերբակալման պատճառներից) չի կարող չհուզել հասարակությանը:

  7. #7
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Եվս մի ապացույց որ քաղաքական դիակների վերակենդացման վուդուական ծիսակարգի հետևում կանգնած է իշխող ապազգային վարչախումբը:

  8. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի խոսք, պատկերացնո՞ւմ եք: Հայլուրով մի ծպտնուն անգամ չհանեցին Երևանի կենտրոնում իրականացված ձերբակալությունների մասին: Գոնե նախորդ անգամվա պես ասեին, որ Նիկոլ Փաշինյանը և ասենք Շողեր Մաթեւոսյանը ծեծի են ենթարկել ոստիկանությանը ու դրա համար են ձերբակալել: Չէ, ոչ մի բառ անգամ: Այսինքն այդքա՞ն վախենում են Լևոն Տեր-Պետրոսյանից ու հոկտեմբերի 26-ից, որ նույնիսկ չեն խոսում:
    Ոստիականության շենքից դուրս եկան Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Սուքիասյանը: Նրանք հայտնել են, որ բերման ենթարկվածներն այս պահին բացատրություն են գրում:Ի դեպ, մի քանի ոստիկաններ ցուցմունք են տվել իբրեւ տուժյալներ, որ պիկետի մասնակիցներն իրենց վնասել են:

    Հենց նոր եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
    http://a1plus.am

    փաստորեն սխալվել եմ Դիտե՛ք վաղը Հ1-ի եթերում զարմացած ու վրդովված Տաթևիկ Բաղդասարյանի դեմքը, որը կպատմի, թե ինչ դաժանությամբ են ծեծել լրագրողները ոստիկաններին, գլխով բազմաթիվ անգամ հարվածելով նրանց ձեռքերին ու ոտքերին։

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Ես համաձայն եմ Ազգային Ժողովի Նախագահի հետ:
    Սա իսկապես կլանի հոգեվարքի սկիզբն է:
    Համոզված եմ, որ կլանը էնքան թույլիկ է ու հիվանդ, որ կարճ ժամանակ անց հոգին կավանդի :

  10. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    ՇՈՒՏՈՎ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ[23:42] 23 Հոկտեմբերի, 2007

    ՚Ժողովուրդ հանգիստ մնացեք, շուտով ամեն ինչ պարզ կլինիՙ,-ասաց Լեւոն Տեր Պետրոսյանը` դուրս գալով Կենտրոնի ոստիկանության շենքից եւ նորից ներս մտնելով:

    Այստեղ է եկել նաեւ ՚Նոր Ժամանակներՙ կուսակցության նախոգահ Արամ Կարապետյանը:

    Ի դեպ, բերման ենթարկված պահպանողական Միքայել Հայրապետյանի փաստաբան Արտեմ Ալեքսանյանին թույլ չեն տալիս մտնել իր պաշտպանյալի մոտ:

    Աղբյուրը a1plus.am

    Սկսում եմ ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոստիկանությունում փոստատար է աշխատում

  11. #11
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Ուրբաթ է գալու, թեժ է լինելու:

    Հուսով եմ այս ասածիս համար չեն ձեռփակալի

  12. #12
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    38
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվս մի ապացույց որ քաղաքական դիակների վերակենդացման վուդուական ծիսակարգի հետևում կանգնած է իշխող ապազգային վարչախումբը:

    Ապացույցը ապացույց, բայց ակնհայտը տեսնողներ են պետք:
    Սկսում եմ հարգել Սերժ Սարգսյանին, Լևոնի PR կոմպանիաին աջակցելը իդեալակն ծրագիր ա իրավիճակի զարգացման սցենարները իր համար ցանկալի հունով տանելու համար:

    Հ.Գ. ափսոս էն տղերքին, որ էդ pr-ին կուլ գնացին: Մենակ ափսոսում եմ, էլ քննարկումներին չեմ ուզում մասնակցել, որովհետեվ Լևոնականները հիմա աղանդավորների նման են, նրանց անհնար ա բան համոզել, թեկուզ ամենածանրակշիռ փաստարկները բերելով: Նրանք Երկրպագում են Լեվոնին, ոնց որ գառները գայլի կուռքին: Փաշինյանն ու նրա նմանները բավական երկար ու հետևողականորեն են լվացել նրանց ուղեղը: բուժելն անհնար է: Մի բան ա մխիթարում մենակ, նրանք երբեք չեն դառնա մեծամասնություն:

    Հ.Հ.Գ. Թող ինձ ներեն, բոլորը, որ էդ հոսանքի մեջ են: Ձեր մեջ քիչ չեն և իմ ընկերները, էնպես որ ես ձեզ չեմ ուզում վիրավորել, ուղակի ցավով ու երեվի վերջին անգամ ասում եմ իմ կարծիքը:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 24.10.2007, 00:46:

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    ՙՊայքար, պայքար մինչեւ վերջ՚,- այսօր ժամը 3:20-ին այսպիսի վանկարկումներով ոստիկանության կենտրոնական բաժանմունքից դուրս եկան առավոտյան բերման ենթարկված Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, նրա որդին, Շողեր Մաթեւոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Միքայելյան Հայրապետյանը, Տիգրան Տեր-Մարգարյանը եւ եւս երեք ՙԱյլընտրանքի՚ համախոհներ:

    Ավելի քան 8 ժամ ոստիկանական բաժանմունքի առջեւ կանգնած մարդիկ նրանց դիմավորեցին բացականչություններով ու ծափողջույններով: ՙԼեւոն-Լեւոն՚, ՙՀաղ-թա-նակ՚,- վանկարկում էին նրանք: Մարդիկ գրկում, համբուրում էին ազատ արձակվածներին եւ շնորհավորում միմյանց հաղթանակի կապակցությամբ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ մարդկանց ծափահարությունների ուղեկցությամբ:

    Նիկոլ Փաշինյանը ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց անմիջապես հետո արեց հետեւյալ հայտարաւրությունը. ՙՄենք ասում էինք, որ նախագահական ընտրություններին մենք պաշտպանելու ենք Լեւոն-Տեր Պետրսյանի թեկնածությունը, նա մեզ համար ոչ միայն նախագահի թեկնածու է, այլեւ մարտական պայքարի ընկեր, ով մեզ հետ ոստիկանությունում անցկացրեց մի քանի ժամ: Մեզ ազատ արձակեցին բացառապես նրա շնորհիվ, եթե նա չգար մեզ ձերբակալելու էին՚: Ն. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հավաքված մարդկանց աջակցության եւ համառ պայքարի համար: ՙԴուք չեք կարող պատկերացնել, թե մեզ համար որքան կարեւոր էր ներսից լսել ձեր վանկարկումները: Մենք հասկանում էինք, որ մենք իզուր չենք այնտեղ նստած: Եթե մեզնից որեւէ մեկը հայտնվի ոստիկանության կալանքի տակ, դրսում մնացածները պետք է շարունակեն պայքարը բոլոր պարագաներում: Պետք չէ հանձնվել, միայն`պայքար, պայքար մինչեւ վերջ՚: Այս հայտարարությանը հետեւեց մարդկանց վանկարկումներն ու ծափահարությունը:

    Վերջում Ն. Փաշինյանը կոչ արեց լույսը բացվելուն պես շարունակել թռուցիկների տարածումը:

    հ.գ. վիդեոն նայեցի,լացս եկավ:Լավ այսքան էլ ախմախ ազգ,այս գոռացողներից 99% նույնիսկ գաղափար չունի Լ.Տ.Պետրոսյանը ինչպես է մտածում:

    http://a1plus.am/file/vid/4952.wmv

  14. #14
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Սերժը և Լևոնը Մաֆիա են խաղում քաղաքական կյանքում՜, ով խաղացել է նկատած կլինի մեկ մեկ ինչքան էֆեկտիվ է երբ մաֆիա լինելով մաֆիա–ի ես "սպանում" հաստատվելով որպես "ոստիկանություն"։
    ...

  15. #15
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական ձերբակալություններ

    Հ.Գ. ափսոս էն տղերքին, որ էդ pr-ին կուլ գնացին: Մենակ ափսոսում եմ, էլ քննարկումներին չեմ ուզում մասնակցել, որովհետեվ Լևոնականները հիմա աղանդավորների նման են, նրանց անհնար ա բան համոզել, թեկուզ ամենածանրակշիռ փաստարկները բերելով: Նրանք Երկրպագում են Լեվոնին, ոնց որ գառները գայլի կուռքին: Փաշինյանն ու նրա նմանները բավական երկար ու հետևողականորեն են լվացել նրանց ուղեղը: բուժելն անհնար է: Մի բան ա մխիթարում մենակ, նրանք երբեք չեն դառնա մեծամասնություն:
    Մելիք ջան լիովին համաձայն եմ, Լևոնականները հիմա գտնվում են մի տեսակ էյֆորիկ տրանսային վիճակի մեջ, որի հիմքերը բացարձակապես չկան: Ժողովուրդը երբեք չի ընդունի հհշիզմը այնպես որ ռեալ շանս չկա որ նրանք ինչ որ կոնստռուկտիֆ բանի հասնեն: Նույնիսկ եթե մի ինչ որ հրաշքով հասնեն իշխանության ապա այդ իշխանությունը այնքան հեղհեղուկ ու թույլ կլինի որ մի քանի ամիս հետո կընկնի:

    Այստեղ մի լուրջ պռոբլեմ կա: Փաստորեն Հայաստանի հետագա զարգացումը շատ մեծ կասկածի տակ է հայտնվում: Որովհետև իշխող վարչախմբին «ընդդիմություն» է դարձել ամեն տեսակ չարիքների խորհրդանիշ ՀՀՇ-ն: Իսկ այն ոչ մի կոնստռուկտիվ բան չունի իր մեջ: Այսինքն վերընթաց զարգացում չի լինելու: Լինելու է Դեստռւկտիֆ տռանսային վիճակում գտնվող ուժի դիմադրություն իշխանություններին: ԼՏՊ ինքը խոստովանեց, ինքը եկել է ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ համակարգը այսինքն պետությունը, ուրիշ բան չկա մեջը:

    Ի դեպ հայկական պետությունների մեծ մասի անկումը տեղի է ունեցել հենց ներքին դեստռուկտիվ պռոցեսնների արդյունքում: Այնպես որ պատմությունը սկսում է կրկնվել: Որպեսսզի չկրկնվի, ազգի առողջ մնացած մասը ու բանականությամբ շարժվող մասը պետք է սթափվի ու ավելի ակտիվ դառնա:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  2. Քաղաքական սերնդափոխություն?
    Հեղինակ՝ azat11, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 17:58
  3. Քաղաքական սադրանքներ,..
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 10.02.2008, 22:59
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. Ձերբակալություններ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 07.01.2007, 17:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •