Մի հատ էլ, սա էլ շատ հզոր գործ է!!!!!
Չպարտվել սատանային...
Մի հատ էլ, սա էլ շատ հզոր գործ է!!!!!
Չպարտվել սատանային...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Մի հատ էլ, սա էլ ցնցող բան է, ռուսերեն գործերից է
Человек хамелеон...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
matlev (17.06.2011)
Ճիշտն ասած Լիլիթը Հայ Սուպերստար 1-ում ամենաքիչը ինձ դուր եկած մասնակիցն էր, ոչ մի բանով աչքի չընկավ, նույնիսկ երաժշտական ճաշակի առումով մոտս բացասական տպավորություն թողեց ու զարմանալի չէր, որ առաջինը հենց ինքը լքեց նախագիծը: Իսկ էս երգերը լավն էին, չնայած իմ սիրած ոճում չեն: Շատ տաղանդավոր ու յուրօրինակ աղջիկ ա, եթե իրեն մի փոքր աջակցեն, բավականին առաջ կգնա: Իր նման երգչուհիները պակասը մենք հաստատ ունենք:
I may be paranoid but no android!
Claudia Mori (18.06.2011), Smokie (06.03.2013)
Ի դեպ նա միայն դաշնամուրի կրթություն է ստացել Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում, ձայնային տվյալները սեփական ուժերով է մշակել, ինչպես նաեւ այս երգերի երաժշտությունն ու բառերը գրելու ձեռագիրը...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Լիլիթին վերջապես համոզել եմ համերգներ ունենալ: Առաջին համերգի տոմսերը սպառված են, բայց երկրորդի համար դեռ տեղեր կան, եթե կուզեքԸնդհանուր 25-28 տեղ է, որից 14-ը հաստատ զբաղված է, իսկ 4 տեղ դեռ հարցականի տակ է:
Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, ովքեր չեն կարողացել գրանցվել մարտի 7-ի համերգի համար: Այդ իսկ պատճառով մարտի 10-ին` ժամը 19:00-ին, նույն Պատեֆոն սրճարանում (Խանջյան 49) նախատեսում եմ ևս մեկ համերգ նույն ծրագրով և նույնքան անհամբեր
Մուտքի արժեքն է 1000 դրամ:
Սեղաններ պատվիրելու համար նախօրոք զանգահարել (010) 54-55-96 հեռախոսահամարով:
Սիրով՝ Ձեր Լիլիթ Տեր-Վարդանյան
http://www.facebook.com/events/27033...t_mall_comment
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Smokie (06.03.2013)
Քանի որ Լիլիթը ջնջել է իր կատարումները Յութուբից ու ավելի լավ որակովներն է տեղադրել, դրանք նորից տեղադրեմ ակումբում:
https://soundcloud.com/lilit-ter-var...yan-confession
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Նաիրուհի (04.03.2013)
Անցյալում ոչինչ չես փոխի...
Մինչ հայկական հեռուստաեթերը լցվում է կանխատեսելի բառերով անճաշակ երաժշտությամբ, Նրանք, ովքեր իրապես արժանի են եթերով երեւալուն շարունակում են ստեղծագործել իրենց տան 4 պատերի ներսում՝ հույս ունենալով, որ մի օր իրենց կատարած աշխատանքը կգնահատվի:28-ամյա Լիլիթ Տեր-Վարդանյանը մեկն է այն ստեղծագործողներից, որոնց երգերը հայտնի են դառնում քիչ քանակությամբ մարդկանց համար, քանի որ հեռուստաեթեր տանող ճանապարհները փակ են նրանց համար, ովքեր չեն արտադրում միատեսակ երաժշտություն եւ չունեն համապատասխան գումար եթերաժամ ունենալու համար:
Լիլիթը գրում է երգեր 12 տարեկանից, երբ հաճախել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի խմբակը: Առաջին անգամ երգերից մեկը համարձակություն է ունեցել ցույց տալ ընկերուհուն, երբ սովորում էր Երեւանի պետական համալասարանի քիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսում:
«12 տարեկանում ոչ մեկին ցույց չէի տալիս երգերս, քանի որ սիրո մասին էին, մտածում էի, որ այդ տարիքում սիրահարվելը շատ ամոթ է: Երբ արդեն համարձակություն ձեռք բերեցի հերթական երգը ցույց տալ ընկերուհուս, լսեց, հուզվեց, ու այդ ժամանակ առաջին անգամ մտածեցի, որ իմ երգերը, բացի ինձնից, եւս ինչ-որ մեկին ինչ-որ մի բան են ասում: Այդ երգը ծխախոտի ծուխի մասին էր, որ երկու մարդու միջեւ կարող է սարդոստայն հյուսել, եւ լռության մեջ թեպետ շատ ասելիք կա, բայց ոչ ոք ոչինչ չի խոսում»,- հիշում է Լիլիթը:
Դրանից հետո Լիլիթը սկսեց ստեղծագործել ավելի մեծ ոգեւորությամբ, եւ այսօր նա իր երգացանկում ունի արդեն 23 ավարտված եւ 7 անավարտ երգեր:
«Վերջին երգերիցս մեկը «Ժամանակ»-ն է, որն այն մասին է, որ ժամանակի ընթացքում մարդիկ դերեր են փոխում: Երբ զգացմունքների բույլ ես զգում՝ անհանգստություններ, հույսեր, երազանքներ ու հիասթափություններ, որոնք դիմացի մարդու համար խորթ են, բայց գալիս է ժամանակ, որ դիմացի մարդն է հայտնվում նույն իրավիճակում»,- Լիլիթը մեկնաբանում է իր երգերից մեկը:
Լիլիթը մասնակցել է տարբեր մրցույթների, անցել է եզրափակիչ փուլեր, ստացել է մրցանակներ ու այդ ընթացքում հասկացել է, որ չի ուզում շոու բիզնեսի մասնիկ դառնալ: Երազում է պարբերաբար փոքրիկ համերգներ ունենալ այն մարդկանց համար, ովքեր իրոք իր երաժշտության կարիքն ունեն:«Ես ուզում եմ երգել ու զգալ, որ ինչ որ մի ջերմություն տվեցի մարդուն, ընկերակցեցի ու ասացի՝ մի մտածիր, ես էլ եմ նման դժվարությունների միջով անցել, ինձ էլ խորթ չի սուտը եւ մարդկային բացասական այլ գծերը: Բայց գիտես՝ միշտ պետք է հավատալ, որ ամեն նոր օր քեզ հնարավորություն է տալու, որ դու նորից ոտքի կանգնես ու առաջ գնաս, որովհետեւ անցյալում ոչինչ չես փոխի, ու պետք չի ծանրաբեռնել մտքերը ապագայով»,- ասում է Լիլիթը:
Լիլիթը երբեմն մասնակցում է համերգների Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում, առաջին «Հայսուպերսթար» հեռուստատեսային նախագծի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից է, երգել է «Երգ եգոց» երաժշտական նախագծի ժամանակ, ինչպես նաեւ Ռուբեն Հախվերդյանի հետ զուգերգ է կատարել վերջինիս 50-ամյակին նվիրված համերգին:Լիլիթին առաջարկել են ստեղծել մասսայականություն վայելող երաժշտություն, սակայն նա հրաժարվել է՝ նշելով, որ դրանից հետո չի կարող նայել հայելու մեջ ու շփվել ընկերների հետ:
«Իհարկե, մարդիկ դրանով գումար են վաստակում, բայց ես շատ լուրջ երաժշտական դպրոց եմ անցել, որ նման երաժշտություն գրեմ: Արտադրել երգ հնարավոր է, ես էլ կարող եմ, բայց չեմ ուզում, ֆինանսաբեր է, բայց չեմ ուզում, եթե ստեղծել՝ ապա ինչ որ արժեք, լավ բան: Դրանով է արվեստը տարբերվում մեր կենցաղից, իսկ ես ուզում եմ արվեստով զբաղվել: Ես չէի ուզենա դավաճանել ինքս ինձ ու չձգտել ավելիին ու տալ այն, ինչ պահանջված է: Հեռուստատեսությունը թելադրում է ճաշակ, ու ինչ ցուցադրում են, դառնում է սովորական: Ու անհրաժեշտ է, որ ինչ որ մեկն անընդհատ բարձրացնի ճաշակի չափանիշը, ու այդ դեպքում միայն մենք ավելի լավ հասարակություն կունենանք»,- համոզված է Լիլիթը:
Չնայած ինքն էլ կարողանում է կատարել սեփական երգերը, բայց փորձել է դրանք ներկայացնել տարբեր երգիչների, ովքեր ընդունել են երգերի արժանիքները, բայց հրաժարվել են կատարել դրանք՝ տարբեր պատճառաբանություններով:
«Մի անգամ ասացին, որ բառերը հավանեցին, բայց հարմոնիան արհեստականորեն բարդացված է, ենթադրում են, որ այս ակորդին կհաջորդի մյուսը, բայց դա չի հաջորդում: Ես փորձեցի ինքնաքննադատաբար մոտենալ այդ մոտեցմանը ու հասկացա, որ ինձ համար շատ կարեւոր է, որ իմ հարմոնիան չգուշակեն. եթե երգիչն ուզում է իմանալ, թե հաջորդ իմ ակորդից հետո որն է գալիս, ուրեմն դա հաստատ հնչել է ինչ-որ տեղ: Իսկ եթե չի գուշակում, ուրեմն դա նոր է, ու ես ուրախ եմ այդ կապակցությամբ»,- ասում է Լիլիթը:
Նա ամեն երգ գրելիս պատասխանատու է զգում իրեն ունկնդրի առջեւ, որի համար էլ երգերը գրվում են ամիսների, երբեմն նաեւ տարիների ընթացքում:«Երբեմն դու կարող ես մղել դեպի սխալ քայլերի քո ունկնդրին, դրա համար չեմ սկսում երգ գրել, որը չունի խնդիր ու խնդրի լուծում, եթե նույնիսկ ես դա զգում եմ ու ուզում եմ մի կերպ ազատվել այդ զգացումից»,- ասում է Լիլիթը:
Լիլիթը մարտ ամսին նախատեսում է ունենալ իր առաջին մենահամերգը Երեւանի պետական համալասարանում, որտեղ աշխատում է որպես ԵՊՀ մշակույթի կենտրոնի ծրագրերի համակարգող:
http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/77847
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 04.03.2013, 12:50:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ