User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Լիլիթ Տեր-Վարդանյան

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սիրտ Լիլիթ Տեր-Վարդանյան

    Լիլիթ Տեր-Վարդանյանը առաջին Հայ Սուպերսթարի մասնակիցներից է։ Մի քանի ամիս առաջ Շանթը թողարկերց ձայնասկավառակ առաջին սուպերսթարցիների հեղինակային երգերով։ Այս երգն ինձ դուր եկավ և ուզում եմ դուք էլ լսեք։ Լիլիթ Տեր-Վարդանյանը 21 (կամ 22) տարեկան է:

    Երգը կարող եք քաշել այս կայքերից որևէ մեկից

    http://rapidshare.com/files/64554566...anyan.mp3.html
    http://ifolder.ru/3845617
    http://www.megaupload.com/?d=O3CR170E

    Հ.Գ. եթե մեկնումեկը չի կարող վերևում նշված հղումներից քաշել, սակայն ուզում է լսել այս երգը, ասեք ուրիշ տեղ ափլոադ անեմ։ Երեկոյան հավանաբար հայկական սերվերներից մեկի վրա էլ լինի։

    Երաժշտության և խոսքերի հեղինակ Լիլիթ Տեր-Վարդանյան

    Ինձ ասում են, որ քեզ դավաճանեմ
    Քեզ ատեմ, իմ սրտից հապշտապ վտարեմ
    Քեզանով չապրեմ հոգուս նորից տիրանամ
    Քեզ համար աղոթք չշշնջամ
    Բավական է ես կույր մնամ
    Արշալույս է պետք է արթնանամ
    Ու տեսիլքը քո ինձնից վանեմ
    Գահընկեց անեմ

    Հանցանքը սպանության հերոսություն հռչակել
    Փաստը գոյության ավազին արձանագրել

    Բայց ես, սիրում եմ քեզ
    Հառաչող, քեզ կանչող աչքերս տես
    Քեզ հանդիպելիս հողմ է բարձրանում
    Հոգում իմ անտես, անտես, անտես
    Անտես, անտես

    Երբ գուժող շշուկներն են իմ շուրջ պար բռնում
    Ու կյանքիս մենություն միայն խոստանում
    Երբ այլոք այնքան դյուրին են դատում
    Իրենց մեղավոր անձն են լոկ պաշտում
    Եվ երբեք-երբեքը ահն է սրտիս
    Երբեք չհպվել քեզ հոգիս
    Բայց ողջ էությամբ գոչում եմ ես
    Հույս, հավատ և սեր

    Եվ կյանքը այս ունայն ինձ տապալել չի կարող
    Վախերն են իմ պատված ես եմ իմ ուղղին ընտրող

    Եվ ես, սիրում եմ քեզ
    Հառաչող, քեզ կանչող աչքերս տես
    Քեզ հանդիպելիս, հողմ է բարձրանում
    Հողում իմ անտես, անտես, անտես
    Անտես, անտես...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.11.2007, 14:55:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լիլիթ Տեր-Վարդանյան

    Հայկական սերվերից կարող եք քաշել այստեղից Լիլիթ Տեր-Վարդանյան
    Շնորհակալություն softportal.am-ի ադմինի

  3. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լիլիթ Տեր-Վարդանյան

    Ապրես հիմա լսում եմ էդ երգը
    Չեմ կարող ասել գերազանց երգ ա , բայց բավականին լավնա

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2007
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լիլիթ Տեր-Վարդանյան

    Artego ջան, ապեր կարողա էդ Լիլիտի սաղ ձայնասկավառակը ունանաս??? Եթե այո, խնդրում եմ մի բան արա էլի... շատ շատ եմ ուզում նրա ձայնասկավառակը

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լիլիթ Տեր-Վարդանյան

    Մեջբերում Նոր Հայաստան-ի խոսքերից Նայել գրառումը
    Artego ջան, ապեր կարողա էդ Լիլիտի սաղ ձայնասկավառակը ունանաս??? Եթե այո, խնդրում եմ մի բան արա էլի... շատ շատ եմ ուզում նրա ձայնասկավառակը
    Լիլիթը դեռ ձայնասկավառակ չունի: Ավելին, «Շանթ» հեռուստաընկերության հետ պայմանագիր կնքելու պատճառով, ուրիշ ոչ մեկի հետ ոչինչ չի կարող անել:

  6. #6
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հին գրառում է, բայց քանի որ իմ Լիլուշին է վերաբերում, ուզում եմ նոր բաներ գրել, նախ Լիլիթը ունի եւս մեկ ձայնագրություն, դա Երեւանի պետական համալսարանին նվիրված երգն է, բացի այդ այս երգից հետո եւս 5 հրաշք երգ է գրել, որոնք իրոք, որ լսել է պետք, մի քանի լավ լուր կա, որ ինքը գաղտնիք կուզենա մնա, բայց եթե Աստված տա, Լիլիթի անունը դեռ կլսենք

  7. #7
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես Լուլուիս տասնյակ չձայնագրված երգերից մեկն էլ հայտնվեց ինտերնետում...լսեք ու վայելեք այս անուշ կերպարի անուշ գործը...

    «Խոստովանություն»

    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (17.06.2011), matlev (17.06.2011), Yellow Raven (17.06.2011), Նաիրուհի (04.03.2013)

  9. #8
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ, սա էլ շատ հզոր գործ է!!!!!
    Չպարտվել սատանային...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (17.06.2011), Նաիրուհի (18.06.2011)

  11. #9
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ, սա էլ ցնցող բան է, ռուսերեն գործերից է
    Человек хамелеон...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    matlev (17.06.2011)

  13. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած Լիլիթը Հայ Սուպերստար 1-ում ամենաքիչը ինձ դուր եկած մասնակիցն էր, ոչ մի բանով աչքի չընկավ, նույնիսկ երաժշտական ճաշակի առումով մոտս բացասական տպավորություն թողեց ու զարմանալի չէր, որ առաջինը հենց ինքը լքեց նախագիծը: Իսկ էս երգերը լավն էին, չնայած իմ սիրած ոճում չեն: Շատ տաղանդավոր ու յուրօրինակ աղջիկ ա, եթե իրեն մի փոքր աջակցեն, բավականին առաջ կգնա: Իր նման երգչուհիները պակասը մենք հաստատ ունենք:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (18.06.2011), Smokie (06.03.2013)

  15. #11
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ նա միայն դաշնամուրի կրթություն է ստացել Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում, ձայնային տվյալները սեփական ուժերով է մշակել, ինչպես նաեւ այս երգերի երաժշտությունն ու բառերը գրելու ձեռագիրը...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  16. #12
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլիթին վերջապես համոզել եմ համերգներ ունենալ: Առաջին համերգի տոմսերը սպառված են, բայց երկրորդի համար դեռ տեղեր կան, եթե կուզեք Ընդհանուր 25-28 տեղ է, որից 14-ը հաստատ զբաղված է, իսկ 4 տեղ դեռ հարցականի տակ է:

    Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, ովքեր չեն կարողացել գրանցվել մարտի 7-ի համերգի համար: Այդ իսկ պատճառով մարտի 10-ին` ժամը 19:00-ին, նույն Պատեֆոն սրճարանում (Խանջյան 49) նախատեսում եմ ևս մեկ համերգ նույն ծրագրով և նույնքան անհամբեր
    Մուտքի արժեքն է 1000 դրամ:
    Սեղաններ պատվիրելու համար նախօրոք զանգահարել (010) 54-55-96 հեռախոսահամարով:
    Սիրով՝ Ձեր Լիլիթ Տեր-Վարդանյան

    http://www.facebook.com/events/27033...t_mall_comment
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (06.03.2013)

  18. #13
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ Լիլիթը ջնջել է իր կատարումները Յութուբից ու ավելի լավ որակովներն է տեղադրել, դրանք նորից տեղադրեմ ակումբում:

    https://soundcloud.com/lilit-ter-var...yan-confession
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (04.03.2013)

  20. #14
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալում ոչինչ չես փոխի...



    Մինչ հայկական հեռուստաեթերը լցվում է կանխատեսելի բառերով անճաշակ երաժշտությամբ, Նրանք, ովքեր իրապես արժանի են եթերով երեւալուն շարունակում են ստեղծագործել իրենց տան 4 պատերի ներսում՝ հույս ունենալով, որ մի օր իրենց կատարած աշխատանքը կգնահատվի:
    28-ամյա Լիլիթ Տեր-Վարդանյանը մեկն է այն ստեղծագործողներից, որոնց երգերը հայտնի են դառնում քիչ քանակությամբ մարդկանց համար, քանի որ հեռուստաեթեր տանող ճանապարհները փակ են նրանց համար, ովքեր չեն արտադրում միատեսակ երաժշտություն եւ չունեն համապատասխան գումար եթերաժամ ունենալու համար:

    Լիլիթը գրում է երգեր 12 տարեկանից, երբ հաճախել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի խմբակը: Առաջին անգամ երգերից մեկը համարձակություն է ունեցել ցույց տալ ընկերուհուն, երբ սովորում էր Երեւանի պետական համալասարանի քիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսում:

    «12 տարեկանում ոչ մեկին ցույց չէի տալիս երգերս, քանի որ սիրո մասին էին, մտածում էի, որ այդ տարիքում սիրահարվելը շատ ամոթ է: Երբ արդեն համարձակություն ձեռք բերեցի հերթական երգը ցույց տալ ընկերուհուս, լսեց, հուզվեց, ու այդ ժամանակ առաջին անգամ մտածեցի, որ իմ երգերը, բացի ինձնից, եւս ինչ-որ մեկին ինչ-որ մի բան են ասում: Այդ երգը ծխախոտի ծուխի մասին էր, որ երկու մարդու միջեւ կարող է սարդոստայն հյուսել, եւ լռության մեջ թեպետ շատ ասելիք կա, բայց ոչ ոք ոչինչ չի խոսում»,- հիշում է Լիլիթը:

    Դրանից հետո Լիլիթը սկսեց ստեղծագործել ավելի մեծ ոգեւորությամբ, եւ այսօր նա իր երգացանկում ունի արդեն 23 ավարտված եւ 7 անավարտ երգեր:

    «Վերջին երգերիցս մեկը «Ժամանակ»-ն է, որն այն մասին է, որ ժամանակի ընթացքում մարդիկ դերեր են փոխում: Երբ զգացմունքների բույլ ես զգում՝ անհանգստություններ, հույսեր, երազանքներ ու հիասթափություններ, որոնք դիմացի մարդու համար խորթ են, բայց գալիս է ժամանակ, որ դիմացի մարդն է հայտնվում նույն իրավիճակում»,- Լիլիթը մեկնաբանում է իր երգերից մեկը:

    Լիլիթը մասնակցել է տարբեր մրցույթների, անցել է եզրափակիչ փուլեր, ստացել է մրցանակներ ու այդ ընթացքում հասկացել է, որ չի ուզում շոու բիզնեսի մասնիկ դառնալ: Երազում է պարբերաբար փոքրիկ համերգներ ունենալ այն մարդկանց համար, ովքեր իրոք իր երաժշտության կարիքն ունեն:
    «Ես ուզում եմ երգել ու զգալ, որ ինչ որ մի ջերմություն տվեցի մարդուն, ընկերակցեցի ու ասացի՝ մի մտածիր, ես էլ եմ նման դժվարությունների միջով անցել, ինձ էլ խորթ չի սուտը եւ մարդկային բացասական այլ գծերը: Բայց գիտես՝ միշտ պետք է հավատալ, որ ամեն նոր օր քեզ հնարավորություն է տալու, որ դու նորից ոտքի կանգնես ու առաջ գնաս, որովհետեւ անցյալում ոչինչ չես փոխի, ու պետք չի ծանրաբեռնել մտքերը ապագայով»,- ասում է Լիլիթը:

    Լիլիթը երբեմն մասնակցում է համերգների Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում, առաջին «Հայսուպերսթար» հեռուստատեսային նախագծի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից է, երգել է «Երգ եգոց» երաժշտական նախագծի ժամանակ, ինչպես նաեւ Ռուբեն Հախվերդյանի հետ զուգերգ է կատարել վերջինիս 50-ամյակին նվիրված համերգին:
    Լիլիթին առաջարկել են ստեղծել մասսայականություն վայելող երաժշտություն, սակայն նա հրաժարվել է՝ նշելով, որ դրանից հետո չի կարող նայել հայելու մեջ ու շփվել ընկերների հետ:

    «Իհարկե, մարդիկ դրանով գումար են վաստակում, բայց ես շատ լուրջ երաժշտական դպրոց եմ անցել, որ նման երաժշտություն գրեմ: Արտադրել երգ հնարավոր է, ես էլ կարող եմ, բայց չեմ ուզում, ֆինանսաբեր է, բայց չեմ ուզում, եթե ստեղծել՝ ապա ինչ որ արժեք, լավ բան: Դրանով է արվեստը տարբերվում մեր կենցաղից, իսկ ես ուզում եմ արվեստով զբաղվել: Ես չէի ուզենա դավաճանել ինքս ինձ ու չձգտել ավելիին ու տալ այն, ինչ պահանջված է: Հեռուստատեսությունը թելադրում է ճաշակ, ու ինչ ցուցադրում են, դառնում է սովորական: Ու անհրաժեշտ է, որ ինչ որ մեկն անընդհատ բարձրացնի ճաշակի չափանիշը, ու այդ դեպքում միայն մենք ավելի լավ հասարակություն կունենանք»,- համոզված է Լիլիթը:

    Չնայած ինքն էլ կարողանում է կատարել սեփական երգերը, բայց փորձել է դրանք ներկայացնել տարբեր երգիչների, ովքեր ընդունել են երգերի արժանիքները, բայց հրաժարվել են կատարել դրանք՝ տարբեր պատճառաբանություններով:

    «Մի անգամ ասացին, որ բառերը հավանեցին, բայց հարմոնիան արհեստականորեն բարդացված է, ենթադրում են, որ այս ակորդին կհաջորդի մյուսը, բայց դա չի հաջորդում: Ես փորձեցի ինքնաքննադատաբար մոտենալ այդ մոտեցմանը ու հասկացա, որ ինձ համար շատ կարեւոր է, որ իմ հարմոնիան չգուշակեն. եթե երգիչն ուզում է իմանալ, թե հաջորդ իմ ակորդից հետո որն է գալիս, ուրեմն դա հաստատ հնչել է ինչ-որ տեղ: Իսկ եթե չի գուշակում, ուրեմն դա նոր է, ու ես ուրախ եմ այդ կապակցությամբ»,- ասում է Լիլիթը:

    Նա ամեն երգ գրելիս պատասխանատու է զգում իրեն ունկնդրի առջեւ, որի համար էլ երգերը գրվում են ամիսների, երբեմն նաեւ տարիների ընթացքում:
    «Երբեմն դու կարող ես մղել դեպի սխալ քայլերի քո ունկնդրին, դրա համար չեմ սկսում երգ գրել, որը չունի խնդիր ու խնդրի լուծում, եթե նույնիսկ ես դա զգում եմ ու ուզում եմ մի կերպ ազատվել այդ զգացումից»,- ասում է Լիլիթը:

    Լիլիթը մարտ ամսին նախատեսում է ունենալ իր առաջին մենահամերգը Երեւանի պետական համալասարանում, որտեղ աշխատում է որպես ԵՊՀ մշակույթի կենտրոնի ծրագրերի համակարգող:


    http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/77847
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 04.03.2013, 12:50:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (04.03.2013), Նիկեա (13.10.2014)

  22. #15
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին համերգին ասեղ գցելու տեղ չկար, երկրորդի տոմսերն էլ են սպառված, տեսնես երրորդի ժամանակ ինչ կլինի



    http://www.eritasard.am/index.php?id=14351&lang=1
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (09.03.2013), Նիկեա (13.10.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լիլիթ, շնորհավո˜ր
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 26.06.2013, 20:15
  2. Վարդուհի Վարդանյան
    Հեղինակ՝ Գրիգոր, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 66
    Վերջինը: 08.12.2010, 13:40
  3. Լիլիթ Հովհաննիսյան
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 65
    Վերջինը: 20.05.2010, 15:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •